TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Արդյո՞ք հայերի կյանքն ավելի քիչ արժե, քան ուկրաինացիներինը. Վալերի Բուայեի ելույթը Սենատում

23:39 19.10.2022

Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ և Մարսելի փոխքաղաքապետն Վալերի Բուայեն Թվիթերի իր միկրոբլոգում ներկայացրել է Սենատում իր ելույթը, որի ժամանակ ներկաների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանցիների կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած լայածավալ գործողություններին: «Արդյո՞ք հայերի կյանքն ավելի քիչ արժե, քան ուկրաինացիներինը: Այն, ինչ վավեր է Ռուսաստանի համար, պետք է վավեր լինի ադրբեջանական ինքնավարության համար: Այս պատժամիջոցներից հրաժարվելը նշանակում […]

̰
Ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր Հայաստանը միջանցք տրամադրելու պարտավորություն չի ստանձնել. Էդմոն Մարուքյան

23:16 19.10.2022

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել, մասնավորապես ասել է. «Ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր Հայաստանը միջանցք տրամադրելու պարտավորություն չի ստանձնել։ Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանը նման բան է խոստացել, իրենց ցանկությունը ներկայացնում են որպես իրականություն»։ Neither in writing nor verbally Armenia did not make any commitments about providing […]

̰
ԵԱՀԿ-ն Հայաստան է ուղարկել կարիքների գնահատման խումբ

23:08 19.10.2022

Հոկտեմբերի 21-27-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն երկիր կուղարկի կարիքների գնահատման խումբ, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հաղորդագրությունում նշվում է, որ թիմի այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա ինտեգրված անվտանգության հայեցակարգի շրջանակներում։ Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ […]

̰
2000-ականների հինգ երկարաճիտ կոշիկներ վերադարձել են նորաձևություն

23:04 19.10.2022

Marie Claire ամսագրի խմբագիրներն նշել են 2000-ականների երկարաճիտ կոշիկների հինգ մոդելներ, որոնք կրկին նորաձև են: Նշված մոդելները հայտնվել են հրատարակության կայքում։ Մասնագետներն առաջին հերթին առանձնացրել են փայլուն լաքապատ կաշվից պատրաստված երկարաճիտ կոշիկներ, որոնք հատկապես տարածված էին 2000-ականների ժամանակաշրջանում։ Ըստ նրանց՝ այս կոշիկները հիանալի համադրվում են ջինսե կիսաշրջազգեստների և տրիկոտաժե զգեստների հետ։ Ցանկում ներառվել են նաև […]

̰
Արցախի բժիշկները վերադարձրել են 20-ամյա երիտասարդի ամպուտացված վերջույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:48 19.10.2022

Արցախի բժիշկները հերթական անգամ են հաստատել, որ ի վիճակի են անել ավելին, երբեմն անգամ՝ անհավանական թվացողը, ներկայացրել է Արցախի Առողջապահության նախարարությունը: Խոսքը 20-ամյա երիտասարդի ամպուտացված վերջույթը վերականգնելու մասին է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բուլղարիան չեղարկել է Եվրատեսիլ 2023-ի մասնակցությունը փողի բացակայության պատճառով

22:33 19.10.2022

Բուլղարիան չի մասնակցի 2023 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին, քանի որ BNT ազգային հանրային հեռարձակողը չունի բավարար միջոցներ։ Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտնել է 24chasa պորտալը։ Մրցույթին մասնակցելու որոշումը կայացնում է հեռուստաալիքի խորհուրդը։ Զեկույցում նշվում է, որ մերժման պատճառը զուտ ֆինանսական բնույթ ունի: Ինչպես նշվում է, մրցույթին մասնակցության արժեքը բարձրացել է մի շարք մասնակիցների դուրս […]

̰
Հոկտեմբերի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

22:20 19.10.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդ թաղամասի առանձնատներ, Ջրվեժ՝ «Սիրող Սրտեր» թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մոլդովական փ. 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 48, 48/1, 48/2, 48/3 շենքեր, թիվ 139 դպրոց […]

̰
Բժիշկը խոսել է տարեցների համար քնի պակասի մահացու վտանգի մասին

22:09 19.10.2022

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ քնի պակասը մահացու է տարեց մարդկանց համար, հայտնում է Plos Medicine ամսագիրը: Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 50 տարեկանից բարձր գրեթե ութ հազար մարդու տվյալները։ Նախագծի գլխավոր հեղինակ դոկտոր Սեվերին Սամբայի խոսքով՝ հինգ ժամից պակաս քունը մեծացնում է տարեց մարդկանց վաղաժամ մահվան վտանգը 25%-ով, իսկ  Սրտի հիվանդության, քաղցկեղի […]

̰
Ծաղկաձոր, Լանջազատ և Ամասիա համայնքներում արգելափակվել են ավտոմեքենաներ

11:00 19.10.2022

Հոկտեմբերի 14-19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Արարատի մարզի Լանջազատ և Շիրակի մարզի Ամասիա գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։

̰
Հայաստանը բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում առնվազն երկու մեդալ ունի

10:53 19.10.2022

Բռնցքամարտում հաջողությունները շարունակվում են, հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան: 69 կգ քաշային Անի Հովսեփյանը մրցակցին հաղթել է նոկաուտով: «Հունգարացի Ռեգինա Լակոսի հետ մենամարտում մեր մարզուհին պարզապես ջախջախեց մրցակցին: Առաջին ռաունդի մեկնարկից Անին նախաձեռնողի դերում էր և հուժկու հարվածների տարափ էր հասցնում մրցակիցն: Մեր մարզուհու հարվածներից մեկը շատ ուժեղ դիպավ հունգարացուն և մրցավարը հաշիվ բացեց: 2-րդ ռաունդում […]

̰
Արագածոտնի մարզի Ոսկեհատ և Ոսկեվազ բնակավայրերում կգործարկվի շչակ

10:50 19.10.2022

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեհատ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ Աին-ը հորդորում է չանհանգստանալ:

̰
Երեկ Երևանում ավելի շատ աղջիկներ են ծնվել, քան տղաներ

10:46 19.10.2022

Երևան քաղաքում հոկտեմբերի 18-ին ծնվել է 61 երեխա՝ 34 աղջիկ և 27 տղա, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

̰
Վանաշենում այրվել է ավտոմեքենա

10:38 19.10.2022

Հոկտեմբերի 19-ին, ժամը 07։50-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաշեն գյուղում այրվում է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:04-ին, մարվել՝ 08:15-ին: Այրվել է ավտոմեքենան։

̰
«Արգենտինյան Հանրապետություն» հիմնական դպրոցի աշակերտները շրջել են ԱԻՆ-ում

10:33 19.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հյուրընկալել են Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտներին։ 9-րդ դասարանցիներն այցելել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, նաև ծանոթացել Հոգեբանական աջակցության բաժնում իրականացվող աշխատանքներին։ ՃԿԱԿ-ում ներկայացվել են գործարկվող ծրագրային միջոցները, 911 զանգերի ծառայության աշխատանքի առանձնահատկությունները, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հոգեբանական աջակցության բաժնում աշակերտները շրջել են արտ-թերապևտիկ, հոգեդիագնոստիկ, հոգեթերապևտիկ, արագ արձագանքման […]

̰
Նորոգվում են Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի երկու հատվածները

10:24 19.10.2022

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-75 /Մ-9/-Իսահակյան-/Մ-7/ (Գյումրի) ավտոճանապարհի 2 հատվածներում։ Առաջին 15.9կմ երկարությամբ հատվածում (կմ0+000-կմ15+900) այս պահին կատարվում են փոսային նորոգումներ, որոշ տեղամասերում կարվի ասֆալտբետոնե շերտի ֆրեզում, այնուհետև ճանապարհահատվածը կասֆալտապատվի։ Իսկ երկրորդ՝ մոտ 1.3կմ (կմ21+932-կմ23+250) հատվածում արդեն ավարտվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Ընդհանուր 17.218կմ երկարությամբ նորոգվող ճանապարհն անցնում է […]

̰
Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագիրը ճշտելու հարցում. Փաշինյանը ներկայացրել է պատերազմների հետևանքով անհետ կորած հայերի թիվը

10:18 19.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում ներկայացրել է պատերազմների հետևանքով անհետ կորած համարվող հայերի թիվը: Մասնավորապես գրել է. «Լեռնային Ղարաբաղյան 1-ին պատերազմից հետո կա 777 անհետ կորած հայ,  2-րդ պատերազմից՝ 217 և սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո՝ 29 անհայտ կորած հայ։ Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագիրը ճշտելու հարցում»: There are […]

̰
Բացահայտվել է ապօրինի ծառահատման՝ 3, մարմնական վնասվածքներ պատճառելու 7 դեպք. օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում

10:06 19.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, խարդախության՝ 6, ապօրինի ծառահատման՝ 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու հոգեկան ներգործության՝ 2-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական […]

̰
Բորելը ներողություն է խնդրել Եվրոպան՝ այգու, իսկ մնացած աշխարհը ջունգլիների հետ համեմատելու համար

09:56 19.10.2022

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ներողություն է խնդրել Եվրոպան՝ այգու, իսկ մնացած աշխարհը ջունգլիների հետ համեմատելու համար։ Բորելի համապատասխան հայտարարությունը երեքշաբթի հրապարակվել է ԵՄ կայքում։ «Ոմանք սխալ են մեկնաբանել այս փոխաբերությունը որպես «գաղութային եվրոցենտրիզմի» դրսեւորում: Ներողություն եմ խնդրում, եթե դա վիրավորել է որևէ մեկին: Ես կարծում եմ և ասացի, օրինակ, […]

̰
Զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին. պահեստազորի սպաների կոչը

09:42 19.10.2022

Պահեստազորի հայրենակիցները շաբաթներ շարունակ մարզվում են, թարմացնում զինվարական կարողությունները, կոչ են անում զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, այս մասին է պատմում Զինուժ մեդիայի տեսանյութը: Հավաքի մասնակիցները նշում են, որ գալիս են մոբ, հայրենասիրության զգացողությունը կրկնապատկվում է: Տեսանյութում ներկայացվում է եռամսյա վարժական հավաքի այս կազմի եզրափակիչ ելույթը, պատրաստության վերջին օրը:  

̰
Ուկրաինայի զինված ուժերը HIMARS-ից հարվածներ են հասցրել «Էներգոդար»-ի քաղաքապետարանի շենքին

09:33 19.10.2022

Ուկրաինական զորքերը ամերիկյան HIMARS MLRS-ով հարձակվել են Էներգոդարի վարչակազմի վրա, վնասվել են նաև քաղաքի մուտքի կամուրջը և Լուչ ենթակայանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է Ռիա Նովոստին: Քաղաքի հրետակոծությունը սկսվել է չորեքշաբթի գիշերը։ «Կիևի նեոնացիստներն ահաբեկչություն են իրականացրել Էներգոդար քաղաքում խաղաղ բնակիչների նկատմամբ: Ահաբեկիչները հարձակվել են քաղաքի վարչակազմի վրա HIMARS MLRS-ից»,- ասվում է զեկույցում։ […]

̰
ՌԴ Պաշտպանության նախարարությունը լուծել է բազմազավակ հայրերի մասնակի զորահավաքի հարցը

09:23 19.10.2022

Բազմազավակ ընտանիքների հայրերի մասնակի զորահավաքի հետաձգման նորմն արդեն գործում է, այդ հարցով զբաղվել է ՌԴ ՊՆ-ն, ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։ Նրա հայտարարությունը տարածել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության մամուլի ծառայությունը։ «Այս կանոնը (երեք երեխաների հայրերի հետ կապված – նշում է Lenta.ru-ն) արդեն գործում է։ Մենք դա գիտենք։ Եվ սրա համար մենք շնորհակալ […]

̰
Երևանում և Եղվարդում հայտնաբերվել են օձեր

09:14 19.10.2022

Հոկտեմբերի 16-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն գիշերը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

09:03 19.10.2022

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

̰
Փրկարարները բացել են փակ դռները

08:52 19.10.2022

Հոկտեմբերի 16-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Կապան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Չարենցավան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։

̰
Տղամարդը նյարդայնացնող գործընկերոջից վրեժ լուծելու անսովոր միջոց է մտածել

08:40 19.10.2022

Reddit-ի օգտատերն անսովոր միջոց է մտածել նյարդայնացնող գործընկերոջից վրեժ լուծելու համար: Պատմության հեղինակը պատմել է, որ տղան հաճախ է ներխուժել իր գրասենյակ՝ առանց թակելու, որից հետո սկսել է կողպել սեփական աշխատասենյակի դուռը։ «Ես աշխատում եմ մի տղայի հետ, ով չի հարգում փակ դուռը: Կարևոր չէ՝ ես հաճախորդի հետ հանդիպման եմ, հեռախոսով անձնական խոսակցություն եմ ունենում, […]

̰
Սիզավետ գյուղում այրվել է տնակ

08:28 19.10.2022

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01։07-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիզավետ գյուղի սկզբնամասում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:42-ին, մարվել՝ 03:43-ին: Այրվել են չբնակեցված վագոն-տնակ (մոտ 27 քմ) և կենցաղային իրեր:

̰
Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել` առաջ անցնելով Թուրքիայի ներկայացուցիչներից

08:16 19.10.2022

Ծանրորդ Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում։ Մ20 տարեկանների 67 կգ քաշայինների պայքարում Սահակյանը հաղթողի կոչումը նվաճել է երկամարտի 301 կգ (134+167) արդյունքով։ Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժություններում։ Այս քաշային կարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են […]

̰
Նշվել են Մոսկվայի` հարմարավետության դասի ամենաէժան նոր շենքերով շրջանները

08:04 19.10.2022

2022 թվականի սեպտեմբերին Հին Մոսկվայի գրեթե ամբողջ տարածքում առաջնային բնակարանների գներն ավելի ցածր են դարձել, քան օգոստոսին էր: Մայրաքաղաքի այն թաղամասերը, որտեղ գտնվում են հարմարավետության դասի ամենաէժան շենքերը, նշել է RBC-ն՝ հղում անելով Bon Ton անշարժ գույքի ընկերության վերլուծաբաններին։ Նման բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին արժեքը ամենաշատը (6,7 տոկոսով՝ 302,4-ից մինչև 282 հազար ռուբլի) նվազել […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:05 19.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Գերմանիայի ԱԳՆ-ի աղբյուրը խոսել է ռուսաստանցիների համար Գերմանիա վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի մասին

00:02 19.10.2022

Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները Գերմանիա մեկնելու համար Շենգենյան վիզայի համար դիմելիս կարող են վկայական տրամադրել երրորդ երկրների բանկերից, որոնք գործում են ԵՄ երկրներում, RIA Novosti-ին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ Ավելի վաղ VisaMetric ծառայության և վիզաների կենտրոնի պորտալում տեղեկություն էր հայտնվել, որ ռուս զբոսաշրջիկները, Գերմանիա շենգենյան վիզա ստանալու համար, պետք է լրացուցիչ քաղվածք տրամադրեն Եվրամիությունում գործող […]

̰
BACK_TO_TOP