23:53 18.10.2022
Ռուսաստանը չի սպառնացել և չի սպառնում Կիևին միջուկային զենքով, հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Վորոնցովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում։ «Ինչպես գիտեք, Բուդապեշտի Միջուկային զենքի չտարածման մասին հուշագիրն ընդունվել է Ուկրաինայի՝ որպես ոչ միջուկային զենք ունեցող պետության միանալու կապակցությամբ: Հուշագրի համաձայն՝ Ռուսաստանը վերահաստատել է իր հանձնառությունը Ուկրաինային՝ չօգտագործել միջուկային զենք կամ սպառնալ […]
23:46 18.10.2022
Մարիուպոլի մուտքի մոտ գտնվող Կամենսկ գյուղում անվտանգության ուժերը հայտնաբերել և վերացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք, հայտնում է Ռիա Նովոստին: «Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ նշված հասցեում բնակվել է զինվորականների հետ կապեր ունենալու մեջ կասկածվող անձ, ով բազմիցս սպառնացել է տեղի բնակիչներին խարխլման, ահաբեկչության և սպանության գործով, ինչի կապակցությամբ միջոցներ են ձեռնարկվել։ Տվյալ անձը նշված հասցեում չի […]
23:34 18.10.2022
Չեխիան փետրվարի 24-ից ժամանակավոր ապաստան է տվել Ուկրաինայից մոտ 450 հազար փախստականի, հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։ «Չեխիան սեփական բնակչության թվով ընդունել է բոլոր երկրներից ամենամեծ թվով ուկրաինացի փախստականների՝ մոտ 450 հազար, ՆԳՆ-ի ստացած վիզաները նրանց իրավունք են տալիս ոչ միայն մեկ տարի ապրելու մեր երկրում, այլ նաև բժշկական և սոցիալական ապահովագրության, ինչպես նաև […]
23:24 18.10.2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանի հետ Եվրոպական խորհրդարանում մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի գործընկերների հետ, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հայ պատգամավորները հանդիպել են Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով […]
23:05 18.10.2022
Շրջակա միջավայրի նախարարությունը ՝ որպես ՀՀ գործադիր իշխանության կենտրոնական մարմին, որն մշակում և իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության, այդ թվում՝ կենսաբազմազանության մոնիթորինգի ոլորտում պետական քաղաքականությունը, Թախտաջյանի անվ․ բուսաբանության ինստիտուտը՝ որպես Հայաստանի ֆլորայի և բուսական ծածկույթի վերաբերյալ արժեքավոր, հիմնարար և կիրառական ուսումնասիրություններ, ներառյալ՝ էկոհամակարգերի և ՀՀ Կարմիր գրքային, էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակների աճելավայրերի հետազոտություն և մոնիթորինգ […]
22:57 18.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Ռազմիկ Խ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վարդենիսի վարչական տարածքում գտնվող «Սև հողեր»-ի հարևանությամբ գործող «Միլկա» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Արթուր Ս-ին և մխրճվել նրա կողմից պահվող ոչխարների հոտի մեջ, հայտնում […]
22:48 18.10.2022
Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնություն․ Մալխաս Ամոյանը՝ ոսկե, Գևորգ Թադևոսյանը՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր, պատմում է ԿԳՄՍ նախարարությունը: 77 կգ քաշայինների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Մալխաս Ամոյանը՝ եզրափակչում 7:2 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուտուի նկատմամբ։ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը եզրափակչում 4։7 հաշվով ցավալի պարտություն է կրել Հունգարիայի ներկայացուցչից և հռչակվել […]
22:36 18.10.2022
Հոկտեմբերի 17-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, հանդես եկել նաև մամուլի ասուլիսով: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը նախ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել: Հյուրերը ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել […]
22:27 18.10.2022
ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, հայտնում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք. Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան […]
22:18 18.10.2022
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան երկու երկրների միջև համագործակցության համապարփակ համաձայնագիր կստորագրեն մինչև 2022 թվականի վերջ։ «Այս համաձայնագիրը կստորագրվի Թեհրանում կամ Մոսկվայում մինչև տարեվերջ», – մեջբերում է Tasnim-ը նախարարի խոսքերը «Դիվանագիտական դաշտ» վավերագրական ֆիլմում։ «Դիվանագիտական դաշտ» վավերագրական ֆիլմը Իրանում հեռարձակվում է առաջին հեռուստաալիքով և նվիրված […]
22:07 18.10.2022
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետը Էսսեն քաղաքում մասնակցել է «Ինտերգեո 2022» ցուցահանդեսին: Հրաչյա Սարգսյանը ցուցահանդեսի շրջանակում ծանոթացել է «խելացի քաղաքներ»-ի ստեղծման համար առաջարկվող տարբեր լուծումների, որոնք հնարավորություն կտան թվայնացված տեղեկատվության միջոցով հասնել ավելի արդյունավետ, կանխատեսելի և թափանցիկ որոշումների կայացման: Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետը Էսսեն քաղաքում մասնակցել է «Ինտերգեո […]
11:00 18.10.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ ընտանեկան բռնության՝ 10, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, խարդախության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, […]
10:55 18.10.2022
Հոկտեմբերի 17-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանն ընդունել է ճապոնացի դիրիժոր Հիսայոշի Ինոուեին, ով 1993-2000թթ. եղել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժոր, հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը: Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում նախատեսվող հայ-ճապոնական մշակութային միջոցառումներին, մասնավորապես՝ Արամ Խաչատուրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգ կազմակերպելուն առնչվող հարցեր: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հ. Ինոուեին Հայաստանի համար դժվարին տարիներին մեր […]
10:51 18.10.2022
Հոկտեմբերի 16-ին ժամը 15:41-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Նաբերեժնայա թաղամասում բռնկված հրդեհի մասին: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով ժամը 15:42-ին անմիջապես կանչի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է հրդեհը բռնկվել է կենցաղային նպատակով օգտագործվող տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, լիկվիդացվել` ժամը 16:55-ին: […]
10:48 18.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» անվանակարգի դրամաշնորհային ծրագրով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, «Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում կբացվի «Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ-ն: Ցուցադրության նպատակն է կարևորել վերականգնողական արվեստի դերը, ճանաչելի դարձնել մասնագետ վերականգնողներին` հիմքեր ստեղծելով վերականգնողների մասնագիտական միավորման կայացման […]
10:44 18.10.2022
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի անցած մեծ ճանապարհն արդեն 30 տարվա պատմություն ունի: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված հոբելյանական համերգը համախմբել էր տարբեր տարիների շրջանավարտներին: Երեկոն երգչախմբի գործունեության յուրահատուկ հաշվետվությունն էր՝ համեմված ավագ ու կրտսեր խմբերի սաների ելույթներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
10:33 18.10.2022
Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: «Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից […]
10:25 18.10.2022
Տարածաշրջանային օպերատիվ շտաբի տվյալներով՝ Յեյսկի բազմաբնակարան շենքում վթարից հետո ավելի քան 500 մարդ հարազատների մոտ է, ընդհանուր առմամբ շենքում գրանցված է 675 մարդ։ Երկուշաբթի օրը ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ուսումնական թռիչքի ժամանակ Կրասնոդարի երկրամասի Յեյսկում կործանվել է ռուսական Սու-34 գերձայնային կործանիչ-ռմբակոծիչը, օդաչուները դուրս են նետվել։ Բնակելի թաղամասերից մեկի բակում գտնվող վթարի վայրում օդանավի վառելիքը […]
10:19 18.10.2022
Ապօրինի ծառահատման բացահայտում Լոռիում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:13 18.10.2022
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ հինգ րոպեի ընթացքում քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, ըստ նախնական տվյալների՝ գրոհի է ենթարկվել քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքը։ «Խարկովը կրակի տակ է. հինգ րոպեում քաղաքում երկու պայթյուն է եղել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման է ենթարկվել քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքը»,- ասվում է Տերեխովի Telegram ալիքում։ Խարկովի […]
10:04 18.10.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, շարունակելով հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ իրենց գործունեությունը, համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը: Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ Վ.Հ-ն, ծառայության բերումով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով […]
09:54 18.10.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի անվտանգության ինժեներ Արման Սարգսյանն օրերս մասնակցել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճանապարհային անվտանգության թեմայով խորհրդաժողովին։ Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված խորհրդաժողովին մասնակցել են հիմնականում Ասիայի և Խաղաղօվկանոսյան տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանից, Ճանապարհային դեպարտամենտի ինժեներից բացի, հրավիրված էր նաև Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավար Պողոս Շահինյանը։ Համաժողովի ընթացքում առանձին նստաշրջան է […]
09:41 18.10.2022
Հոկտեմբերի 12-18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 300 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 1000 քմ, Գավառ քաղաքում՝ 400 քմ, Գեղամավան գյուղում՝ 500 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 800 քմ, Սյունիքի մարզի […]
09:29 18.10.2022
Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ստեղծել են չորսոտանի ֆուտբոլային դարպասապահ ռոբոտ։ Այն կարողանում է ինքնուրույն վերլուծել թռիչքի ուղին և հարվածել գնդակին, երբ այն շարժվում է դեպի դարպասը: Աշխատանքի արդյունքները հրապարակված են arXiv շտեմարանում առկա նախնական տպագրության մեջ: Ռոբոտը, որը կոչվում է Mini Cheetah, կարող է երեք շարժում կատարել՝ կողք շարժվել, ցատկել և սուզվել (կողք ցատկել […]
09:17 18.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Արմենակյան փ. 227 շենք, «Լուչ» գիտահետազոտական ինստիտուտի շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, Քարշիչ ենթակայան, Հայորդաց Տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ […]
09:09 18.10.2022
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
08:40 18.10.2022
Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, Դեսինի փոխքաղաքապետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը Թվիթթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Կիև ուղարկված ԱԹՍ-ների առնչությամբ աշխարհի կողմից հնչող մտահոգություններին՝ դրանք զուգորդելով Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ: «Աշխարհն իրավացիորեն ցնցված է Կիև ուղարկված ռուսական մահապարտ անօդաչու թռչող սարքերից, բայց ոչ ոք ոչինչ չասաց, երբ 44 օր շարունակ թուրքական և […]
08:20 18.10.2022
Իտալիայի ԱԳՆ-ն, Կիևի վրա հարձակումների ֆոնին, քաղաքացիներին հիշեցրել է Ուկրաինայից և այլ քաղաքներից հեռանալու անհրաժեշտության մասին, հայտնում է ԱԳ նախարարության ճգնաժամային կենտրոնը։ Արտաքին գործերի նախարարությունն առաջին անգամ դիմել է Ուկրաինայի տարածքում գտնվող իտալացիներին՝ փետրվարի կեսերին լքելու երկիրը։ «Դեռևս Ուկրաինայում գտնվող հայրենակիցներին խստորեն խորհուրդ է տրվում օգտագործել առկա միջոցները, այդ թվում՝ գնացքները, երկիրը լքելու համար պարետային […]
08:08 18.10.2022
Ջո Բայդենի վարչակազմի կողմից թույլ տրված քաղաքական ձախողումները պետք է հանգեցնեն միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակին և օրակարգում մնացած շատ քաղաքական հարցերի վերանայմանը, գրում է Էնդի Պազդերը Fox News-ի համար։ «Հանրապետականների համար այսօր ավելի նպատակահարմար քարոզարշավի կարգախոսը կլինի «Կանգնեցրե՛ք հիմարներին», հաշվի առնելով այն ճգնաժամերը, որոնք նախագահ Ջո Բայդենը և Կոնգրեսում նրա դեմոկրատ դաշնակիցները առաջացրել, սրել են […]