TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

1 զոհ, 3 վիրավոր. վթար Մեղրի-Երևան ճանապարհին

12:30 26.09.2022

Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 195-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի մեքենային: «ԲՄՎ»-ի 41-ամյա վարորդ Արա Պետրոսյանը մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը, «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]

̰
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ

12:26 26.09.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրերի ելքերը: Նշվում է, որ սեպտեմբերի 25-26-ը հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ: մանրամասները ներկայացված է կից ինֆոգրաֆիկայում:

̰
Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել

12:22 26.09.2022

Սեպտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցներ են: Դեպքի վայր էին մեկնել ոչ միայն Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները, այլև ոստիկանության այլ ստորաբաժանումների, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ, փորձաքրեագետներ ու դատաբժիշկ։ Իրավապահները Ծերենցի փողոցի թիվ 1 հասցեում հայտնաբերել էին 46-ամյա Արթուր Թաթոսյանի դին։ 47-ամյա […]

̰
Երևանում կանցկացվի Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպումը

12:20 26.09.2022

Առաջին անգամ Հայաստանում Հոկտեմբերի 5-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կանցկացվի Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/EMT) բարձր մակարդակի 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպումը, այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայրենիքի համար պայքար մղած զինվորները ապաքինվում են. ռեպորտաժ հոսպիտալից

12:12 26.09.2022

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է «Զինուժ մեդիա»-ի պատրաստած տեսանյութը՝ հայտնելով, որ հայրենիքի համար պայքար մղած զինվորները ապաքինվում են:

̰
«Սա նոր ցեղասպանական փորձ է». Արգենտինայի հայ համայնքը երթ է անցկացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն

12:09 26.09.2022

Արգենտինայի հայ համայնքի երիտասարդական հաստատությունները MICA-ում (Բուենոս Այրեսի հայ համայնքի միջերիտասարդական խորհուրդ) Արգենտինայի Հանրապետության հայկական IARA-ի աջակցությամբ սեպտեմբերի 25-ին կազմակերպել են երթ՝  դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ ի նշան բողոքի, հայտնում է diarioarmenia.org-ը: Հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի 2 տարին, երիտասարդական ղեկավարությունը հավելել է, […]

̰
Կրակոցներ Իժևսկի դպրոցում

11:52 26.09.2022

Իժևսկում Պուշկինսկայա փողոցի թիվ 88 դպրոցում հրաձգություն է եղել, հաղորդվում է վիրավոր երեխաների մասին։ Դեպքի վայր է ժամանել Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։ «Թիվ 88 դպրոցում ստեղծված իրավիճակի համաձայն՝ բոլոր ուժերն ու միջոցները ներգրավված են։ Տեղում աշխատում են բոլոր հատուկ ծառայությունները, ինչպես նաև շտապօգնությունը։ Ես ժամանել եմ դեպքի վայր, անմիջապես կզեկուցեմ այն ​​ամենի մասին, ինչ տեղի […]

̰
Դավիթ Բաբայանը Ադամ Շիֆի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

11:45 26.09.2022

Սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Արցախի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադամ Շիֆին՝ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած բարեկամական վերաբերմունքի, ինչպես նաև Արցախին մշտապես սատարելու համար և ընգծել, որ Արցախում բարձր […]

̰
Աշխատանքի պաշտպանության հարցերում ոչ պետական վերահսկողության կիրառման իրական հնարավորությունները. կլոր սեղան քննարկում

11:30 26.09.2022

Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային Հանրապետական միության նախաձեռնությամբ, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ)՝ «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» նախագծի աջակցությամբ, Ծաղկաձորում տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում, տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: «Աշխատանքի պաշտպանության և անվտանգությանը, ինչպես նաև սոցիալական գործընկերության ամրապնդմանն ուղղված կառավարման մեթոդներն ու աշխատանքի պլանավորումը ձեռնարկություններում» թեմայով քննարկմանը […]

̰
Գրանցվել է Covid-19-ի 1431 նոր դեպք

11:22 26.09.2022

ԱՆ-ն ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Սեպտեմբերի 19-25-ը գրանցվել է հիվանդության 1431 նոր դեպք, 2133 պացիենտ առողջացել է, 4-ը՝ մահացել: Պատվաստումային գործընթացը շարունակվում է, պատվաստումների ընդհանուր թիվը կազմում է 2 254 914, առաջին դեղաչափն ստացել է 1 149 318 քաղաքացի, 1 024 623 քաղաքացի պատվաստվել է ամբողջությամբ: Բուստեր դեղաչափ ստացածների թիվը կազմում է 75 […]

̰
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

11:16 26.09.2022

«Ազգային առաջընթացը» հայտարարում է Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու մասին, այս մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ որոշ քաղաքական ուժեր դե-ֆակտո արդեն սկսել են գալիք տարում նախատեսվող Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը և նույնիսկ հայտարարել քաղաքապետի իրենց թեկնածուների մասին` «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ևս քննարկել է այդ հարցն իր վարչության […]

̰
Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտում տեղի կունենա խաչերթ

11:10 26.09.2022

Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: Նշվում է, որ սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարվում է Լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված […]

̰
ՏԿԵ նախարարն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի նորանշանակ դեսպանին

10:51 26.09.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հայաստանյան գործունեության ընթացքում։ Նախարարն ընդգծել է Իսպանիայի հետ հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը։ Դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսն իր […]

̰
Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր  տաճարում մատուցված պատարագին

10:29 26.09.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 25-ին ներկա է գտնվել Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին։ Նախարարը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներկա իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցեր։ Դավիթ […]

̰
Հայտնի են դարձել մոբիլիզացված ռուսների առաջադրանքները

10:20 26.09.2022

Մասնակի մոբիլիզացիայի տակ ընկած ռուսները կվերահսկեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (SVO) ընթացքում ազատագրված տարածքները։ Այս մասին հայտնի է դարձել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) 131-րդ գնդի առաջին հարվածային գրոհային գումարտակի հրամանատար Մաքսիմ Ինդուս Դրոզդովի հայտարարությունից, նրա խոսքերը մեջբերում է Ura.ru-ն։ «Ժամանակն է փոխել առաջնագծում գտնվող ստորաբաժանումները և ամրապնդել դիրքերը։ Զորակոչված ռուսներն անհրաժեշտ են ազատագրված տարածքները վերահսկելու […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 30․5 հա տարածքում բռնկված հրդեհները

10:11 26.09.2022

Սեպտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 7 հա, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 6000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4000 քմ, Այնթապ գյուղում՝ 300 քմ, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում՝ 5 հա, […]

̰
Փրկարարները բացել են փակ դռները

09:54 26.09.2022

Սեպտեմբերի 24-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Նոր Հաճն, Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:

̰
Հնդկաստանում միկրոավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել

09:43 26.09.2022

Առնվազն յոթ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են, երբ զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և գլորվել սարի լանջից։ NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան հյուսիսային Հիմաչալ Պրադեշ նահանգում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Յոթ մարդ զոհվել է, ևս 10-ը վիրավորվել են: Վիրավորներից հինգը տեղափոխվել են Կուլլու քաղաքի հիվանդանոց, ևս հինգը […]

̰
Օձերն ակտիվ են Երևանում, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

09:33 26.09.2022

Սեպտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում և Կոտայքի մարզի Քասախ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Ֆունտ ստերլինգի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է՝ հասնելով պատմական նվազագույնի

09:25 26.09.2022

Երկուշաբթի առավոտյան ֆունտ ստերլինգը դոլարի նկատմամբ նվազել է գրեթե 3%-ով, իսկ ավելի վաղ, համաձայն բորսայի տվյալների, իջել է պատմական նվազագույնի: Մոսկվայի ժամանակով ժամը 7.46-ի դրությամբ ֆունտ ստերլինգի փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է 2,77%-ով՝ մինչև 1,0555 դոլար՝ նախորդ՝ 1,0856 դոլար փակման համեմատ։ Իսկ ժամը 4։00-ի սահմաններում ցուցանիշը նվազել է մինչև 1,0384 դոլար՝ դրանով իսկ ճեղքելով պատմական […]

̰
Բուրյաթիայում մոբիլիզացված անձանց թույլ կտան ամուսնանալ հենց ստորաբաժանումում

09:17 26.09.2022

Բուրյաթիայից տղամարդիկ, որոնք կանչվել են մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում, կկարողանան օրինականացնել հարաբերությունները իրենց հարսնացուների հետ հենց ստորաբաժանումում, ասել է հանրապետության ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը Telegram-ի իր ալիքում։ «Շարունակում եմ հանդիպել մեր մոբիլիզացված տղաների հետ: Ես այցելեցի Կյախտինսկի շրջանի զորամասեր, հանդիպեցի երեք ստորաբաժանումների հետ: <…> Խնդրանքներ եղան օգնել օրինականացնել քաղաքացիական հարաբերություններն իրենք երկրորդ կեսի հետ: Արդեն այսօր ռեգիստրի […]

̰
6 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

09:09 26.09.2022

Սեպտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 3 տուժած։

̰
Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով

08:57 26.09.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Հրդեհ Նորամարգ գյուղում. դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար

08:50 26.09.2022

Սեպտեմբերի 25-ին, ժամը 23:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող փայտե խորդանոցում […]

̰
Կկատարվեն Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա կամրջի հիմնանորոգման աշխատանքներ

08:44 26.09.2022

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ105+500-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԳՀԽԾՁԲ-2022/13Ն)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 10:30։ Մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝

̰
Զելենսկի. Ձմեռը մարտահրավեր կլինի Ուկրաինայի համար

08:40 26.09.2022

Ռուսաստանը կարող է թիրախավորել Ուկրաինայի էլեկտրացանցը. այս առումով ձմռան ամիսները մարտահրավեր են լինելու մեր երկրի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի՝ սեպտեմբերի 25-ին։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ ուկրաինացիները չեն վախենում մարտահրավերներից։ «Մենք կպայքարենք և չենք հանձնվի, շատ կարևոր է, որ նրանք (ռուսները-խմբ.) չստիպեն […]

̰
Շվեյցարիան բարձրացնում է կանանց կենսաթոշակային տարիքը

08:28 26.09.2022

Շվեյցարիայի բնակիչները կիրակի օրը կայացած հանրաքվեում քվեարկել են կանանց կենսաթոշակային տարիքը 64-ից 65-ի բարձրացնելու օգտին, ըստ քվեարկության արդյունքների։ Նախաձեռնությանը աջակցել է քվեարկածների 50,6%-ը։ Բացի դրանից, 55,1%-ը կողմ է արտահայտվել հանրաքվեով հաստատված կենսաթոշակային բարեփոխումների ֆինանսավորման համար ԱԱՀ-ի դրույքաչափի բարձրացմանը։ AHV 21 բարեփոխումների փաթեթը առաջարկում է, որ շվեյցարացի կանանց կենսաթոշակային տարիքը 2025-2028 թվականներին աստիճանաբար 64-ից բարձրացվի 65-ի: […]

̰
Ուկրաինայի ԶՈՒ գերեվարված զինվորն ասել է, որ իր գործընկերները չեն դատապարտում ֆաշիստական ​​խորհրդանիշները

08:17 26.09.2022

Սև կազակների անունը կրող 72-րդ առանձին բրիգադի մարտիկն ասել է, որ իր գործընկերները հանգիստ են վերաբերվել ֆաշիստական ​​խորհրդանիշներ պատկերող իր դաջվածքներին։ Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Վլադիմիր Զելենսկին Խարկովի մարզի Իզյում կատարած այցի ժամանակ հայտնվել է ցամաքային զորքերի սև կազակների անվան 72-րդ առանձին մեքենայացված բրիգադի շևրոնով՝ «Ուկրաինա կամ մահ» մակագրությամբ։ Սա […]

̰
Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել է սահմանի երկայնքով թռչող ՆԱՏՕ-ի ինքնաթիռների մասին

08:09 26.09.2022

ՆԱՏՕ-ի ինքնաթիռները շաբաթական մոտ 30-35 հետախուզական թռիչք են կատարում Բելառուսի սահմաններով, կիրակի օրը հայտնել է հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։ «Միայն այսօր Բելառուսի Հանրապետության սահմաններով արձանագրվել է հետախուզական ինքնաթիռի չորս թռիչք, որոնք մեկ շաբաթվա ընթացքում գերազանցում են հետախուզական ինքնաթիռների 30-35 տեսակը»,- ​​ասել է պետքարտուղարը Belarus 1 հեռուստաալիքի եթերում։ Ալեքսանդր Վոլֆովիչը նշել է եվրոպական տարածաշրջանում […]

̰
Մեկ օրում Հայաստանում տեղի են ունեցել մեկ տասնյակից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարներ

13:00 24.09.2022

Սեպտեմբերի 22-ին, ժամը 00.10-ին, Երևանի Սարյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենան և մոպեդը. 36-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 02.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է կայանված «Շկոդա» մակնիշի մեքենային, ինչի հետևանքով «Շկոդայի» վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, ապա մեքենան առաջ ընթանալով՝ բախվել է կայանված […]

̰
BACK_TO_TOP