12:50 24.09.2022
Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, սեպտեմբերի 22-ի ժամը 21.00-ից սեպտեմբերի 23-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ զենքով վնասել է իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի ապակին: Նույն օրը նմանատիպ հաղորդում է ստացվել նաև Արտաշատի մեկ այլ բնակչից. օդաճնշիչ զենքով վնասել էին նրա բարեկամի «Ֆորդ» մակնիշի մեքենայի բեռնախցիկի դռան ապակին՝ պատճառելով մոտ […]
12:43 24.09.2022
Այսօր նշվում է Ստեփանակերտի օրը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Դիմելով ստեփանակերտցիներին՝ ասել է. « Արցախի մայրաքաղաքն իր հերոսական անցյալով միանշանակ արժանի է տոնական՝ գունագեղ հանդերձանքի, հետաքրքիր միջոցառումների, ինչին արդեն սովոր էին Ստեփանակերտը, ստեփանակերտցիներն ու հյուրերը: Բայց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը նաև այս առումով անխուսափելի փոփոխություններ պարտադրեց: Տոնական միջոցառումներից […]
12:37 24.09.2022
Օդերևութաբանները սեպտեմբերի 24-ին Արցախում կանխատեսել են փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Օդի ջերմաստիճանը գիշերը’ +13 +17, ցերեկը’ +27 +32։ Քամին հարավ-արևմտյան’ 6-10մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում’ 20-25մ/վ։
12:28 24.09.2022
Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում հոսպիտալացվել է COVID-19-ով 3528 մարդ՝ 9,9%-ով պակաս, քան նախորդ օրը, ապաքինվել է 58412 մարդ, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Ռուսաստանի Դաշնությունում 2022 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 3528 մարդ և նախորդ օրվա համեմատ նվազել է 9,9%-ով… Օրական ապաքինվել է 58412 մարդ կամ […]
12:16 24.09.2022
Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-35 կործանիչներ գնելու հարցը, եթե ԱՄՆ-ի F-16 գործարքը ձախողվի, ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Վաշինգտոնը չեղյալ հայտարարեց Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ […]
11:59 24.09.2022
Հունգարիան Ռուսաստանի Դաշնությունից մատակարարումների շնորհիվ ձմռանն ընդառաջ իր պահեստարաններում գազի բավարար պաշարներ ունի, սակայն մի շարք այլ եվրոպական երկրներ չեն կարողանա ձմեռը դիմանալ առանց ռուսական վառելիքի, Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ «Ես չեմ կարող խոսել այլ երկրների փոխարեն, բայց Հունգարիայում, եթե ռուսական գազի մատակարարումները դադարեցվեն, մենք չենք կարողանա հաղթահարել ձմեռը, […]
11:44 24.09.2022
ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հարցազրույցը Horizon Armenian TV-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի մանրամասների, Արցախի ապագայի, աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ։
11:38 24.09.2022
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ հաշվարկային գործառնությունների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 26-33.4-Մ2-8) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը
11:27 24.09.2022
Լավ հանդիպում Հայաստանի վարչապետի հետ, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Երեկ Նյու Յորքի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում մենք քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը։ Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,-գրել է նա: Good meeting with Armenian Prime Minister @NikolPashinyan yesterday at #UNGA […]
11:16 24.09.2022
Մոսկվայում և Մոսկվայի մարզում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 24-ին, հայտարարվել է անձրևի պատճառով եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Սա նշվում է Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանական կենտրոնի կանխատեսող նախազգուշական քարտեզում։ «Հորդառատ, տեղ-տեղ շատ հորդառատ անձրև», – ասել են օդերևութաբանները։ Նախազգուշացման ժամկետը մինչև սեպտեմբերի 25-ը, կիրակի ժամը 00:00-ն է։ Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը Մոսկվայի բնակիչներին խոստացել էր […]
11:08 24.09.2022
Սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսում հանդիպել է ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանի և կառույցի խորհրդի պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։ Նախարար Բաբայանը բարձր է գնահատել կազմակերպության ներդրումը Արցախի զարգացման և շենացման գործում՝ նշելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն […]
10:59 24.09.2022
Բիաթլոնի աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, չեխ Գաբրիելա Կուկալովան մոլորվել է իտալական Ալպերում՝ հեծանիվ վարելիս։ Այս մասին հայտնում է La Provincia di Sondrio-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա մարզիկը հեծանիվով Լիվինյո քաղաքից գնացել է լեռներ ու մոլորվել։ Նրան հաջողվել է զանգահարել փրկարարներին և հայտնել մոտավոր գտնվելու վայրը, ինչպես նաև ասել, որ իր հեռախոսի լիցքավորումը վերջանում է։ Փրկարարական աշխատանքները սկսվել […]
10:45 24.09.2022
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) հյուպատոսություն, հանդիպել հյուպատոսության աշխատակազմի հետ, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Դավիթ Բաբայնը կարևորել է Լոս-Անջելեսում ՀՀ հյուպատոսության դերը Հայրենիք-Սփյուռք փոխգործակցության ամրապնդման գործում՝ այդ համատեքստում ընդգծելով հայաշատ վայրերի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը։ […]
10:39 24.09.2022
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմում կորուստներ չկան: Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ […]
10:30 24.09.2022
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը (իսկական անունը՝ Ռեջինալդ Քենեթ Դուայթ) ուրբաթ երեկոյան համերգ է տվել Սպիտակ տանը։ «Իմ կինը՝ Ջիլը և ես Էլթոնին հրավիրեցինք Սպիտակ տուն՝ ամերիկացի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելու նրան: Ինչպես շատ ամերիկացիներ, մենք սիրում ենք նրա երաժշտությունը: <…> Նրա երգերն ամեն օր յուրահատուկ են դարձնում: <… > Այսօր մեզ հետ այնքան շատ մարդիկ […]
10:19 24.09.2022
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է նախկին պլաստիկի գործարանի տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին։
10:12 24.09.2022
Տոմսկի շրջանի Շեգարսկի շրջանի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է երեք մարդ, այդ թվում՝ հինգ տարեկան երեխա։ Վեց երեխա տեղափոխվել է հիվանդանոց, շաբաթ օրը հայտնել է Տոմսկի մարզի դատախազության մամուլի ծառայությունը։ «Հրդեհի հետևանքով տուժել է ինը հոգուց բաղկացած բազմազավակ ընտանիք, երեքը մահացել են՝ երկու մեծահասակ և հինգ տարեկան երեխա, վեց երեխա տեղափոխվել են […]
10:00 24.09.2022
Առնվազն երկու մարդ մահացել է, ևս մեկը անհետ կորել է Ճապոնիայում, քանի որ «Թալաս» թայֆունը շարունակում է շարժվել դեպի արևելք՝ երկրի խաղաղօվկիանոսյան ափով: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Kyodo գործակալությունը։ Նշվում է, որ մահերը գրանցվել են Շիզուոկա պրեֆեկտուրայում, որտեղ ամենադժվար իրավիճակը ստեղծվել է առատ տեղումների պատճառով, դրանք առաջացրել են գետերի վարարումներ և սողանքներ։ Տեղի […]
09:39 24.09.2022
Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլի: Տաճարը դեռևս փակ է ներքին աշխատանքների պատճառով, մասամբ բացվել է տաճարի շրջափակը: Այս մասին հայտնում է Մայրչ Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ տեղեկացնելով, որ երեկոյան և հանգստյան օրերին, հատկապես, այստեղ մարդաշատ է:
09:22 24.09.2022
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կոչ է անում երկրի բնակչությանը հրաժարվել ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Ուկրաինա մեկնելուց։ Այս մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 23-ին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է Իզվեստիա-ն: «Մենք կրկնում ենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ չի տալիս ամերիկացի քաղաքացիներին մեկնել Ուկրաինա։ <…> Նրանք, ովքեր մասնակցում են ռազմական գործողություններին, լուրջ վտանգի տակ են։ Միացյալ […]
09:09 24.09.2022
Wydarzenia թերթի ընթերցողները ծիծաղել են Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հայտարարության վրա, որում նա Ռուսաստանին սպառնացել է ամերիկյան միջուկային զենքով։ Լեհաստանի ղեկավարի ելույթը հրապարակվել է սեպտեմբերի 23-ին հրատարակության կայքում։ Նախագահի հայտարարությունները ծաղրի ու քննադատության են արժանացրել համաքաղաքացիների կողմից։ «Նա իր մատները դրել է ԱՄՆ ատոմային ռումբերի կոճակների վրա։ Մի խոսքով Դուդա Մեծ. Նման քաղաքական գործիչների շնորհիվ […]
08:53 24.09.2022
Սեպտեմբերի 22-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Կապան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
08:36 24.09.2022
Սեպտեմբերի 24-ին, ժամը 00։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիք գյուղի Բագրատունի փողոցում գտնվող անասնագոմի մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունի փողոցում գտնվող երկհարկանի անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։43-ին, մարվել՝ 02։18-ին։ […]
08:29 24.09.2022
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են առաջին ապացույցն այն մասին, որ SARS-CoV-2-ով վարակվելը կտրուկ մեծացնում է երեխաների մոտ 1-ին տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը. այս հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է 72%-ով։ Աշխատանքը հրապարակված է JAMA Network Open-ում։ Արդյունքների մասին ուրբաթ օրը հայտնել է Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի (CWRU) մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ […]
08:14 24.09.2022
Ուկրաինայի ԱԳՆ-ն որոշել է զրկել Իրանի դեսպանին հավատարմագրումից և զգալիորեն կրճատել Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմի թիվը։ Այս մասին ասված է ուրբաթ օրը հրապարակված Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ։ «Սեպտեմբերի 23-ին Ուկրաինայում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Ուկրաինական կողմը որոշել է Ուկրաինայում Իրանի դեսպանին […]
08:06 24.09.2022
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը սեպտեմբերի 23-ին հայտարարել է, որ երկրում «Միր» վճարային համակարգի գործունեության վերաբերյալ Անկարայի հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են։ «Մեղադրանքների համար հիմքեր չկան. Մենք չենք կարող արգելել ռուս զբոսաշրջիկների ժամանումը. Ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ պատժամիջոցների համար։ Գալիս է զբոսաշրջիկը, վճարում է իր սննդի, կացարանի համար սրճարանում»,- ասել է Կալինը NTV-ին […]
21:46 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և այն հաղթահարելուն ուղղված հավաքական քայլերը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ից […]
20:58 23.09.2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց։ Դա պատճառաբանվել է սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Մասնավորապես, ԱՄՆ-ն հորդորել է խուսափել Երասխ, Վայոց Ձոր, Եղեգնաձոր, Սյունիքի մարզ, Արցախ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ այցելելուց, նաև M10 մայրուղով երթևեկությունից, Տավուշի մարզ՝ M10 մայրուղով դեպի […]
20:46 23.09.2022
Այսօր Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 6 զինծառայողի մարմին: Տեղեկությունը Factor.am-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Այլ մանրամասներ նա չի հայտնել:
20:26 23.09.2022
Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին բախումների պատճառով Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ Վայոց ձոր, Սյունիք և Գեղարքունիքի հարավային շրջաններ մեկնելուց: «Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ շրջաններ (ներառյալ ադրբեջանական էքսկլավը՝ Նախիջևանը) և Վայոց ձորի, Սյունիքի և հարավային Գեղարքունիքի շրջաններ»,- ասված […]