20:18 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դոմինիկյան Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ռոբերտո Ալվարեսի հետ: ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-դոմինիկյան հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն […]
20:12 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ի հողերի օտարման թիմի և համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի ու վարչական ղեկավարների միջև: Հողերի օտարման թիմի ղեկավար Հ. Քեշիշյանը ներկայացրեց գործընթացի մանրամասները: Ինչպես հայտնի է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակում Մեղրի համայնքի որոշ տարածքներ ճանաչվել են հանրային գերակա […]
19:49 23.09.2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերին, հայկական շահերի պաշտպանությանը, ֆրանսահայ համայնքին, հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: «Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին: Ֆրանսահայերի խորհուրդը մի շարք նախաձեռնություններ ունի, […]
19:45 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրագործված լայնածավալ ագրեսիայի մանրամասները` խստորեն դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը, միջազգային հումանիտար իրավունքի […]
19:42 23.09.2022
Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: Նշվում է, որ հերթական հանդիպումը` Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ էր:
12:56 23.09.2022
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին ավագանու արտահերթ նիստում հարց են հղել, թե որ ուղղություններն է համակարգելու: «Դրանք հիմնականում հինգն են: Առաջին հերթին թաղապետարանների համակարգումն ու վերահսկումն է: Երկրորդը շինբարեկարգման բլոկն է, երրորդը՝ կանաչապատման, չորրորդը՝ մշակույթ և, իհարկե, հաշվի առնելով իմ փորձը, նաև Կառավարության հետ աշխատանքը, իրականացվող խոշոր ծրագրերը, որտեղ, կարծում եմ, իմ ներդրումը դրական կլինի»,- […]
12:48 23.09.2022
Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծում, որը տեղադրվել է Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am): «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նորմերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում […]
12:32 23.09.2022
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն Ֆեյսբուքի էջում տեղելացնում է, որ Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 23-ից մեկնարկել է Երևան – Սոչի – Երևան երթուղով չվերթnերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ «Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների […]
12:27 23.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Մարտինեսին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հետագա հաջողություններ: Շնորհավորելով Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ […]
12:18 23.09.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը սեպտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում հանդես կգան «Հրաշագործը» ներկայացմամբ: Բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի, բեմանկարչությունը` Գ. Եվանգուլյանի, երաժշտական ձևավորումը` Հ. Իսրայելյանի, զգեստները` Լ. Խաչատրյանի: Դերերում` ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան, ՀՀ վաստակավոր […]
12:08 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը և հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Մեծարգո ներկաներ, Հարգելի գործընկերներ, Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը, որի նպատակն է իրացնել մեր նախնիների մշակութային ներուժն ի պաշտպանություն մշակութային բազմազանությանը և խաղաղությանը: Ցանկանում […]
12:01 23.09.2022
Տեղի է ունենում Երևանի ավագանու նիստը, որի օրակարգում նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ ընտրելու մասին հարցն էր: Մինչ ելույթը, Ավինյանը Երևանի ավագանու անդամներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը։ Նա նշել է, որ իր համար մեծագույն պատիվ է լինել Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին ու երևանցիներին։ «Երևանը միայն անցյալը չէ, Երևանը […]
11:57 23.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային փրկարարական վեց վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր ավտոմեքենաներով: Փոխադրամիջոցները ձեռք են բերվել կառավարության կողմից 2022 թվականի հուլիսին ԱԻՆ-ին տրամադրած 1,2 միլիարդ դրամից առանձնացված գումարով: Հատկացման մի մասը տրամադրվել է գերատեսչության տարբեր ստորաբաժանումների շենք-շինությունների բարեկարգման, վերանորոգման և հիմնանորոգման նպատակով: Ընդհանուր առմամբ գնվելու է «UAZ Patriot» մակնիշի 19 նոր ավտոմեքենա՝ 8 […]
11:51 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ: Արարատ Միրզոյանը և Այման Սաֆադին մանրամասն քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ հատկապես կենտրոնանալով տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունների վրա։ Զրուցակիցները նաև մտքեր են […]
11:49 23.09.2022
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը անդրադարձ է կատարել փրկարարական ծառայության աշխատակից, պահակախմբի պետ Սաշա Ավանեսյանի գործունեությանը: Մանրամասն՝ տեսանյութում:
11:43 23.09.2022
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է Երևանի Ազատամարտիկների պողոտա 82/2 շենքի թիվ 1 շինություն հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1174.8 քմ մակերեսով շինության գնահատում, որի արժեքը նույն թվականի ապրիլի 8-ի գնահատման հաշվետվությամբ կազմել է 128 մլն […]
11:35 23.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, կողոպուտի և ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի […]
11:27 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին Մեծ Պարնի-Թռչկանի ջրվեժ ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով «Ուազ-3741»-ի վարորդը՝ 73-ամյա վարորդը՝ Անդրանիկ Օխանյանը, հիվանդանոցում մահացել է: Հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մեծ Պարնի-Թռչկանի ջրվեժ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՈւԱԶ-3741» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. 62-ամյա ուղևոր Գագիկ Շահբազյանը մահացել է, […]
11:03 23.09.2022
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել և մինչ այսօր ամբողջ ծավալով շարունակում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած ծանր հումանիտար աղետի ու պատերազմի հետևանքների արձանագրման աշխատանքները։ Մեր աշխատակազմն աշխատում է 24/7 ռեժիմով՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելով տեղում, ինչպես նաև դիտարկելով մեդիահարթակն ու հավաքագրելով այն տեղեկատվությունը, որն առնչվում է մեր ռազմագերիներին ու նրանց նկատմամբ […]
10:43 23.09.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 17.00 տեղի կունենա առցանց խորհրդատվություն՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ: Կպարզաբանվեն հաճախակի հնչող հարցերը:
10:39 23.09.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 22-ին ժամանել է Լոս Անջելես, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ Արևմտյան շրջանի Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ռամկավար ազատական […]
10:20 23.09.2022
Ռուսաստանի Դաշնությունը խախտում է «հենց այ միջազգային կարգը», որի պաշտպանության համար գործում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Հինգշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, գրել է CNN-ը ՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունում հայտարարված մոբիլիզացիան և Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում կեղծ «հանրաքվեները» արհամարհանք են ՄԱԿ-ի նկատմամբ։ «Աշխարհը չի կարող թույլ տալ, որ նախագահ […]
10:11 23.09.2022
Ուրբաթ առավոտյան մեկ պայթյուն է հնչել Մելիտոպոլի կենտրոնում, հայտնել է շրջանային վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ «Քաղաքի կենտրոնական հատվածում մեկ պայթյուն է հնչել»,- գրել է Ռոգովը Telegram-ի իր ալիքում։ ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանությունում նա պարզաբանել է, որ պայթյունը ծավալուն է եղել, սակայն միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։ Մանրամասները ճշտվում են։ Առավոտյան ժամը 8-ին տարածաշրջանում […]
09:55 23.09.2022
Չինաստանի Ցզիլին նահանգի Չանչունի միջանկյալ ժողովրդական դատարանը ուրբաթ օրը մահապատժի է դատապարտել հանրային անվտանգության նախկին փոխնախարար Սուն Լիջունին՝ կաշառակերության և ապօրինի զենք պահելու համար, ասվում է դատարանի հայտարարության մեջ։ «Ամբաստանյալ Սուն Լիջունը մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար՝ մահապատժի երկու տարի կասեցմամբ, ինչպես նաև ցմահ զրկվել է բոլոր քաղաքական իրավունքներից»,- ասվում է հաղորդագրությունում։ Նրա հանցագործությունների թվում […]
09:49 23.09.2022
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան։
09:31 23.09.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գոգարան համայնքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
09:26 23.09.2022
Սեպտեմբերի 20-23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Ոստան գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
09:00 23.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու […]