12:30 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։
12:26 13.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների, Առաջին լրացուցիչ արձանագրության պահանջները, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կանխամտածված և նպատակաուղղված հարձակման թիրախ […]
12:21 13.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ ձեռնարկել: Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ Փաշինյանը նախ ընդգծեց, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանի զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական զինված ուժերի գործողությունների, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Վերջին օրերին հետևել եք, […]
12:15 13.09.2022
Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
12:03 13.09.2022
Վրաստանը պատրաստակամություն է հայտնում միջնորդելու հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման հարցում: Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք անչափ շահագրգռված ենք դրանում, և եթե Վրաստանը կարողանա որևէ միջնորդական դեր ստանձնել, ապա մենք ամեն կերպ կաջակցենք դրան»,- նշել է Կոբախիձեն:
11:42 13.09.2022
ՀՀ-ն ունի և կունենա ինքնիշխանություն, ՀՀ-ն հայկական պետականությունը կլինի, կլինի հարատև, և ՀՀ ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար, ԱԺ-ում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին խոսելով՝ հայտարարել է ՀՀ վարչապետը: Փաշինյանը նշել է, որ մոտավորապես ժամը 11-ի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են, ՊՆ ԳՇ-ն գնահատում է […]
11:28 13.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը 4 ուղղություններով հարձակում են գործել, հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել: «Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե դրանք եղել են հայկական կողմի սադրանքների հետևանքով, բայց պետք է արձանագրենք, որ սա կեղծ է, սուտ է, և իմ ելույթում կփորձեմ ոչ […]
11:16 13.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար:
11:03 13.09.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խստիվ դատապարտում է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը։ Այս գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ […]
10:55 13.09.2022
Սահմանային իրավիճակով պայմանավորված՝ Երևանի ավագանու նիստը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժինը: Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, պետք է գումարվեր Երեւան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգում 27 հարց կար, այդ թվում՝ Տիգրան Ավինյանին՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ նշանակելու վերաբերյալ։
10:43 13.09.2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար։ Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում […]
10:41 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ:
10:34 13.09.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես է հակառակորդը վերադառնում ելման դիրքեր։ Նշվում է, որ սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Իսկ տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում […]
10:29 13.09.2022
ԱԺ նիստն այսօր սկսվել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհերի հիշատակը հարգելով: Այնուհետ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «Ստեղծված իրավիճակում թե մեր ժողովուրդը, թե քաղաքական ուժերը պետք է լինենք մաքսիմալ միասնական: Այս իրավիճակում մենք չենք կարող քաղաքական եւ այլ տարաձայնությունների տեղ տալ: Մեր համաքաղաքացիներին եմ ուզում դիմել՝ որևէ ձևով խուճապի չմատնվել, մենք […]
10:13 13.09.2022
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։ Շտապօգնության տարբերանշանով ու համապատասխանորեն կահավորված տրանսպորտային միջոցների թիրախավորման փաստերը ևս ստացվում են։ Նշվածը Միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևյան կոնվենցիաների (Լրացուցիչ արձանագրություն I) կոպիտ խախտում է։ Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների` Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից […]
10:00 13.09.2022
Ուկրաինան շարունակում է վերահսկել Դոնեցկի շրջանի 45%-ը։ Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է Դոնեցկի ՕՎԱ-ի ղեկավար Պավել Կիրիլենկոն, փոխանցում է Կորիսպոնդենտը: «Դոնեցկի մարզը խոշորագույն շրջաններից է, որը ենթարկվել և դեռևս ներխուժվում է թշնամու կողմից, սակայն վերահսկողությունը, չնայած նրանց բոլոր փորձերին, մնում է կայուն շրջանի 45%-ի վրա։ Սա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, […]
09:46 13.09.2022
ԱՄՆ-ում պաշտոնապես հաստատվել է կապիկ ծաղիկից առաջին մահը։ Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել է CNN-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի հանրային առողջության վարչությանը։ Նշվում է, որ մահացել է Լոս Անջելեսի շրջանի բնակիչը, ով խիստ թուլացած իմունային համակարգ ուներ։ Անցյալ ամիս Տեխաս նահանգի Հարիս կոմսությունում կապիկի ծաղիկով հիվանդ մարդ մահացել է, սակայն վիրուսի դերն այդ մահվան մեջ […]
09:38 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին, ժամը 03:03-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 108-րդ […]
09:29 13.09.2022
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում […]
09:15 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին, ժամը 01:54-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ` Ա․ Հ․) և «UAZ-469» մակնիշի (վարորդ` Ա․ Փ․) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Dեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները […]
09:09 13.09.2022
«Ադրբեջանական ուժերի կողմից այս շարունակական ագրեսիան անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»,-այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն: Նա խստորեն դատապարտել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը։
09:02 13.09.2022
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումների մասին հաղորդագրություններով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը, նշելով, որ ինչպես վաղուց հստակ հասկացրել են, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ․ «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասված է պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։
08:48 13.09.2022
Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի խաղաղ քաղաքների և գյուղերի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակման խիստ դատապարտմամբ։ «Տեղի ունեցածը պաշտոնական Բաքվի հետևողականորեն մարդատյաց ու գիշատիչ քաղաքականության հերթական դրսեւորումն է։ Այս անգամ երկերեսանիորեն թաքնվելով «տարածաշրջանում խաղաղության» թեմայի հետևում՝ իրականացվեց հերթական ագրեսիան՝ այժմ ինքնիշխան պետության՝ Հայաստանի դեմ։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի իշխանությունները […]
08:42 13.09.2022
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը գիրք է հրատարակել՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններին, հայտնում է արաբական «Աշ-Շարկ ալ-Աուսաթ» հրատարակությունը։ Գրքի թողարկումը համընկնում է հարձակումների 21-րդ տարելիցի հետ: Գրքի հեղինակ նշված է Ալ-Քաիդայի առաջնորդներից Աբու Մոհամմեդ ալ Մասրին է, ով սպանվել է Իրանում 2020թ. Գրքում նշվում է, որ ԱՄՆ-ին հարվածելու գաղափարը ծագել է Ալ-Քաիդայում […]
08:28 13.09.2022
Առավոտյան ժամը 8.00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել, այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն: Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում […]
08:23 13.09.2022
Թվիթերի իր էջում Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա դատապարտել է Կոնգրեսմեն Ջիմ Կոստան: Նա մասնավորապես գրել է. «Ես դատապարտում եմ Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա. Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի հետ, և ես ամուր կանգնած եմ նրանց կողքին։ Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք»:
08:14 13.09.2022
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատմել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու վիճակի մասին վերջին հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել նրա մահից երկու օր առաջ։ Ջոնսոնի վերջին հանդիպումը Մեծ Բրիտանիայի թագուհու հետ տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին։ Այդ օրը Էլիզաբեթ II-ն ընդունել է Ջոնսոնի հրաժարականը ղեկավարի պաշտոնից Բալմորալ ամրոցի բրիտանական կաբինետում, ոչ թե Բուքինգհեմյան պալատում: […]
08:01 13.09.2022
Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական […]
13:00 12.09.2022
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը կազմում է 26 մլն 500 հազար եվրո: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և […]