12:53 12.09.2022
Աշխատանքային այցով գտնվում եմ Թել Ավիվում, որի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի և Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանի հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
12:47 12.09.2022
Սեպտեմբերի 12-ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով […]
12:44 12.09.2022
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունների բոլոր միջազգային հանդիպումների օրակարգում եղել է և կլինի Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը: Սիմոնյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, նշել է. «Միջնորդությունները մեկ րոպե անգամ չեն դադարել: Մշտապես այդ միջնորդությունները եղել են: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ զրույցների կետերի […]
12:31 12.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 926 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ինչպես կանչերի, այդպես էլ արտակարգ դեպքերի քանակը, Հայտնում է ԱՀ ԱԻՊԾ -ն: Արցախի Հանրապետությունում հրդեհի 17 դեպք է գրանցվել, հիմնականում չոր խոտածածկույթներում և դաշտավայրերի ենթատարածքներում: Հրշեջ փրկարարները ժամանակին իրականացրել են կրակի շիջման և […]
12:24 12.09.2022
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Դավիթաշենի 2-րդ թաղամասում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 48-ամյա Արամ Բ.-ն, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: *** Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական […]
12:18 12.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է այն մասին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը չի խանգարի խորհրդարանի բնականոն աշխատանքին: «Ո՛չ, չի վնասի, որովհետև Ազգային ժողովն ամենաբարձր լեգիտիմությունը ունեցող ԱԺ-ն է, իսկ ընդդիմությունն ամենացածր լեգիտիմությունը ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ: Չգիտեմ, թող այլընտրանքային պետություն հիմնեն»,- ասել է ԱԺ բախագահը: Նա նաև […]
12:15 12.09.2022
Այսօր ԱԺ-ում քննարկվել է նաև«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահմանել 9 հազար դրամ, իսկ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն ընդհանրապես վերացնել: Օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն […]
12:10 12.09.2022
Ոստիկանության Կոտայքի բաժնի, Կոտայքի մարզային վարչության և ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 10-ին Սևանի թերակղզում հայտնաբերվել, ձերբակալվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արամ Ա.-ն, որը 2019 թ. հուլիսի 30-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ […]
12:02 12.09.2022
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շահութահարկ վճարողներին հնարավորություն ընձեռել առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը նվազեցնել համախառն եկամտից: Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում: Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով գործարարների […]
11:54 12.09.2022
Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 26,5 միլիոն եվրո գումարի չափով վարկ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Նա նշեց, որ համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման […]
11:50 12.09.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Հանրապետության Հրապարակ 4) հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը: Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների լրացուցիչ ստուգմամբ փաստվել է, որ այս հանրային սննդի կազմակերպությունը վերացրել է նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:
11:46 12.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի կողմից իր և տատի առողջությանը անզգուշությամբ միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երևան քաղաքի՝ 25-ամյա բնակչի և վերջինիս՝ իր հետ բնակվող 89-ամյա տատի՝ հրազենային վնասվածքներով «Շենգավիթ բժշկական կենտրոն» տեղափոխվելու […]
11:39 12.09.2022
Հայ-ամերիկյան երկկողմ իրավապահ համագործակցությունը նշանավորելու նպատակով դեսպան Թրեյսին իր կեցավայրում ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցեցին ՀՀ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, դատախազներ և դեսպանության իրավապահ գործընկերության պատասխանատուներ։
11:32 12.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Արագածավան բնակավայրի 61-ամյա բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Այգեհովիտ բնակավայրի՝ 57-ամյա բնակիչ է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 3-ին, Այգեհովիտ բնակավայրի տարածքում 57-ամյա տղամարդը որսորդական […]
11:28 12.09.2022
Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստում ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը: Նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին, օրակարգում 27 հարց է: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: Ելնելով վերոգրյալից` Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի […]
11:23 12.09.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակիցները հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 6-9-ը այցելել են Լիտվայի մրցակցության խորհուրդ, հայտնում է ՄՊՀ ֆեյսբուքյան էջը: Այցելության նպատակն էր ծանոթանալ մրցակցության օրենսդրության կիրակման Լիտվայի փորձին, մասնավորապես հակամրցակցային համաձայնությունների քննության և ապացույցների ձեռքբերման, գնումների գաղտնի համաձայնությունների բացահայտման, այլ պետական մարմինների հետ համագործակցության, շուկաների ուսումնասիրությունների, մրցակցության քարոզչության և այլ ուղղություններով: Նրանք հանդիպում […]
11:18 12.09.2022
ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Սեպտեմբերի 5-11-ի դրությամբ հայտնաբերվել է 2575 նոր դեպք, առողջացել է 2172 պացիենտ, գրանցվել է 7 մահ: Շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը, պատվաստվող քաղաքացիների թիվը հասել է 2 մլն 249 396-ի, մոտ 1 մլն 147 հազարը ստացել է առաջին դեղաչափը, 73 հազարից ավելի քաղաքացի էլ ստացել է […]
11:04 12.09.2022
Մարտակերտ քաղաքում շարունակվում են քաղաքապետարանի շենքային պայմանների բարելավման շինաշխատանքները, տեղեկացնում է ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը։ Իրականացվող կապիտալ վերանորոգման արդյունքում՝ շենքը կունենա հարմարավետ աշխատանքային պայմաններ։ Այժմ իրականացվում են շենքի ներքին հարդարման աշխատանքներ։ Վերանորոգման աշխատանքները կատարում է «Ա.Գ.Ա. և Տ.» ՍՊ ընկերությունը՝ ԱՀ պետական բյուջեի միջոցներով։
10:57 12.09.2022
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում Ըստ այդմ` սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 87 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 102 պացիենտ, որից 8-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 223 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է […]
10:33 12.09.2022
Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը: Առաջին օրվա նիստին գրանցվել է 60 պատգամավոր. մասնակցում են միայն ՔՊ խմբակցության պատգամավորները, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ներկա չեն նիստերի դահլիճում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ քվորում կա, նիստը հայտարարել է բացված:
10:29 12.09.2022
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի քոլեջի 2021/2022 ուս. տարվա միջին մասնագիտական կրթական ծրագրում ներդրված «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 20 տեղերը (10 անվճար և 10 վճարովի) 1-ին փուլով և ամբողջությամբ համալրվել են, իսկ 2022/2023 ուսումնական տարվա համար՝ 25 տեղ (15 անվճար և 10 վճարովի), որոնք ևս 1-ին փուլով և ամբողջությամբ համալրվել են, տեղեկացնում […]
10:24 12.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ։
10:13 12.09.2022
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հովտաշեն բնակավայրում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
10:08 12.09.2022
Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։ «Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-նշված է միության ֆեյսբուքյան էջում: Վրույր Հարությունյանը ծնվել է Կիրովական քաղաքում։ […]
10:01 12.09.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ Շնորհավորական ուղերձում ասված է. «Վեհափառ Տեր, Ընդունեք խնդրեմ, իմ անկեղծ և ջերմ շնորհավորանքը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Բարձր եմ գնահատում Ձեր բազմամյա անձնվեր գործունեությունը Եկեղեցիների […]
09:40 12.09.2022
Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ- /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 66-ից մինչև 80-րդ կիլոմետր հատվածի հիմնանորոգման շրջանակում իրականացվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման, վաքերի, մայթերի, իջատեղերի կառուցման, կամրջային անցման նորոգման և այլ աշխատանքներ։ Արդեն իսկ ավելի քան 6.5կմ հատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։ Հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունի 14կմ է։ Այն սկսվում է Մարտունի քաղաքից, անցնում Գեղհովիտ […]
09:25 12.09.2022
Ոիկրաինայում սկսվել է թուրք գործարարների և բանկերի դեմ պատժամիջոցների կիրառման քարոզարշավը՝ կապված Արևմուտքի հակառուսական որոշումներին Անկարայի չհամապատասխանելու հետ, երկուշաբթի գրում է Aydınlık թերթը։ «Մինչ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցներն անարդյունավետ են, ԱՄՆ-ը և որոշ եվրոպական երկրներ դրա համար մեղադրում են Թուրքիային: ԱՄՆ-ն էլ ավելի հեռուն գնաց և սպառնալից նամակներ ուղարկեց անմիջապես թուրքական բիզնես կազմակերպություններին՝ […]
09:08 12.09.2022
Հյուսիսային Կորեան օրենք է ընդունել, որը հանրապետությանը շնորհում է միջուկային տերության կարգավիճակ։ Փհենյանը մտադիր չէ շարունակել ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները. «Նույնիսկ եթե մեզ սպասեն հարյուրավոր տարիների պատժամիջոցներ»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Ինչպես դա կազդի Արևելյան Ասիայում և ամբողջ աշխարհում իրավիճակի վրա, մանրամասնել է «Իզվեստիան»: Գերագույն Ժողովրդական Ժողովի ընդունած հրամանագիրը սահմանում է ԿԺԴՀ-ի […]
08:58 12.09.2022
Սեպտեմբերի 12-ին, ժամը 01:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «MAN» (վարորդ՝ Ի․ Գ․) և […]
08:37 12.09.2022
Սեպտեմբերի 8-ին 82 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր և օպերատոր Ալեքսանդր Պոլիննիկովը։ Նա երկու տարի պայքարել է քաղցկեղի դեմ, սեպտեմբերի 11-ին «Իզվեստիային» պատմել է նրա կինը՝ դերասանուհի Աննա Նազարևան։ «Նա երկար ժամանակ հիվանդ էր, ուներ ուռուցք։ Իսկ հետո նա հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում ու դուրս չեկավ։ Ամեն ինչ տեղի ունեցավ երեք օրվա ընթացքում»,- ասել է նա: […]