09:28 09.09.2022
Սկսվել է Սարատովի մարզի նահանգապետի և շրջանային դումայի պատգամավորների ընտրությունների եռօրյա քվեարկությունը, շրջանի ղեկավարի պաշտոնին հավակնում են հինգ թեկնածուներ, իսկ խորհրդարանում՝ յոթ կուսակցությունների ներկայացուցիչներ և ինքնաառաջադրված թեկնածուներ։ Տարածաշրջանում ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենում սեպտեմբերի 9-ից 11-ը տեղական ժամանակով ժամը 8.00-ից մինչև 20.00-ն (Մոսկվայի ժամանակով 7.00-19.00): Ինչպես նշել են ՌԻԱ Նովոստին տարածաշրջանային ընտրական հանձնաժողովում, տարածաշրջանում բացվել […]
09:20 09.09.2022
Սեպտեմբերի 7-9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Էջմիածին, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
09:02 09.09.2022
Սեպտեմբերի 7-9-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
08:54 09.09.2022
Սեպտեմբերի 9-ին, ժամը 04։12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բալի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին՝ «Բալի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «BMW 520i» մակնիշի […]
08:48 09.09.2022
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում 120 երկրներ ներկայացնող ԵՀԽ կենտրոնական կոմիտեի անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին ընտրեցին ԵՀԽ փոխմոդերատոր։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մոդերատորը և երկու փոխմոդերատորները գլխավոր քարտուղարի հետ միասին ղեկավարում են ԵՀԽ կենտրոնական կոմիտեն՝ վարելով կենտրոնական և գործադիր կոմիտեների նիստերը։
08:39 09.09.2022
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման […]
08:29 09.09.2022
Սեպտեմբերի 8-ին, ժամը 19:26-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։41-ին, մարվել՝ 19։56-ին։ Այրվել են […]
08:17 09.09.2022
Լրագրողներն ուշադրություն են հրավիրել Instagram-ի պատմությունների վրա, որոնցում 24-ամյա Եվա Ջոբսը կատակում է iPhone 14-ի մասին։ Աղջիկը հրապարակում է արել, որի հեղինակը հեգնանքով է խոսում iPhone 14-ի մասին։ «Ես iPhone 13-ից iPhone 14-ի եմ անցնում Apple-ի այսօրվա միջոցառումից հետո»,- գրված է նկարի տակ։ Ըստ ամենայնի, այս կերպ Apple-ի հիմնադրի դուստրը կատակել է, որ նոր սմարթֆոնները […]
08:05 09.09.2022
Սեպտեմբերի 8-ին, ժամը 19:37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում՝ անտառում, քաղաքացին (ազգությամբ արաբ) մոլորվել է․ անհրաժեշետ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ժամը 21:15-ին հայտնաբերել են Մարոկկոյի Թագավորության քաղաքացի Աբդեսսամադ Դանիին (ծնված 1982 թ.) […]
13:00 08.09.2022
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնը, որի շրջանակում երեկ տեղի է ունեցել նաև «Another World» («Ուրիշ աշխարհ») խորագրով համերգը՝ լեգենդար «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյի և մի խումբ անվանի երաժիշտների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, կառավարության այլ անդամներ: […]
12:58 08.09.2022
Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի ամփոփիչ նիստը։ Նիստը վարել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ) Գայանե Գաբրիելյանը։ Նիստին մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը, գործադիր […]
12:55 08.09.2022
Այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ: «Այո՛, քննարկվում են տարբերակներ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով: Դրանք չեն լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է որոշակի հստակ բովանդակային մոտեցում, և ես շատ դրական եմ նայում գաղափարին, որովհետև գաղափարի ամենակարևոր […]
12:49 08.09.2022
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այսօր ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Նովոսիբիրսկի մետրոպոլիտենի տնօրեն Չմիխաիլո Արկադիի հետ, հանդիպման մանրամասները ներկայացված են Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ հանդիմանը մասնակցում էին նաև Երևանի մետրոպոլիտենի շահագորշման գծով տնօրենի տեղակալ Ս․ Եղիազարյանը և «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը […]
12:37 08.09.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել […]
12:32 08.09.2022
Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի տվյալներն է ներկայացրել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Մանրամասն նշվել են Հանրապետության գետերում ջրի ելքերը, նշվում է, որ սեպտեմբերի 7-8-ի Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:
12:27 08.09.2022
Սեպտեմբերի 6-ին, ժամը 21.40-ին, Երևանի Բագրատունյաց և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
12:18 08.09.2022
2022-2023 թթ. ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը, հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով, հանրապետության ողջ տարածքում իրականացվում են ուժեղացված ծառայություններ՝ «Զգուշացեք՝ երեխաներ են» խորագրով։ Ուժեղացված ծառայությանը ներգրավված են ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները։ Աշակերտների առօրյան ավելի անվտանգ դարձնելու, ինչպես նաև նրանց շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով […]
12:12 08.09.2022
Կառավարության որոշմամբ կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, գրավիչ կդարձնեն ԵԱՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը: Հարցն այսօր քննարկվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ, այն ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Մենք փորձում ենք նկարագրել, թե ինչպիսին պետք […]
12:03 08.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, շորթելու, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, սառը զենքի […]
11:49 08.09.2022
Սեպտեմբերի 7-ին, ժամը 15.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել 65-ամյա Սիրուշ Թ.-ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:45 08.09.2022
Կառավարության որոշմամբ 693 մլն դրամ է հատկացվել Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 11 բնակավայրերում ընդհանուր թվով 15 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց. «Ընդհանուր 693 մլն դրամի մասին է խոսքը, վերաբերում է 6 մարզի, Արարատի մարզում 1 ծրագիր է, Գեղարքունիքում՝ 3, Լոռու մարզում՝ 1, Շիրակում ՝ 1, […]
11:33 08.09.2022
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Նա նախ անդրադարձել է նախորդ կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից եղած հանձնարարականին՝ պետական կենսաթոշակի բարձրացման վերաբերյալ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Նարեկ Մկրտչյանը զեկուցել է. «Մենք նախատեսում ենք թոշակնբերի բարձրացում առնվազն 3000 դրամով, սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը […]
11:29 08.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեվդեին եթովպական Նոր տարվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է բարեկամ Եթովպիայի հետ համագործակցության զարգացումը և ընդլայնումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև առկա հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը՝ ի նպաստ […]
11:10 08.09.2022
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին։ Ուղերձում ասված է․ «Վեհափառ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում եմ Ձեզ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Արցախում մեծ ուրախությամբ ու ակնածանքով ընդունեցինք այդ բաղձալի լուրը և վստահ ենք, որ Ե.Հ.Խ. կենտրոնական և […]
11:01 08.09.2022
Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին, ՎՏԲ Հայաստան, Արդշին և Հայբիզնես բանկերից բացի, միացել է նաև ԱԿԲԱ բանկը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Կենսաթոշակը կամ նպաստն ԱԿԲԱ բանկի կողմից թողարկված քարտերով ստացող շահառուների կողմից սեպտեմբերի 1-ից հետո կատարված անկանխիկ գործարքների դեպքում կհաշվարկվի հետվճար։ Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն […]
10:51 08.09.2022
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան:
10:33 08.09.2022
Լիտվան, Լատվիան և Էստոնիան «սկզբունքային համաձայնության են եկել»՝ սահմանափակելու Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժը իրենց սահմաններով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Լատվիայի արտաքին գործերի նախարարությանը։ Սահմանափակումը կտարածվի Ռուսաստանի և Բելառուսի տարածքից սահմանը հատող ռուսների վրա։ Սակայն բացառություն կարվի մարդասիրական նկատառումներով Բալթյան երկրներ մուտք գործող բեռնատարների, դիվանագետների, ընտանիքի անդամների և քաղաքացիների համար։ «Բալթյան երկրները համաձայնության են […]
10:28 08.09.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակը մեկնարկում են նոր ծրագիր՝ ուղղված մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի մրցակցային մարմնի առաջին պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված մասնագետները եռօրյա դասընթաց կվարեն ՄՊՀ աշխատակիցների համար «Վճարումների հետաձգումներ, պայմանագրային առավելություններ» թեմայով: ՄՊՀ անդամ Հայկ […]
10:19 08.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 9-ին ժամը 17։00-ին տեղի կունենա առցանց խորհրդակցություն՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը: Կենտրոնի մասնագետները կպարզաբանեն հաճախակի հնչող հարցերը: Խորհրդակցությունը բաց է, բոլոր ցանկացողները կարող են միանալ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: