TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+24.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը, որտեղ քարաթափում էր տեղի ունեցել, միակողմանի երթևեկելի է

10:54 07.09.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10։20 դրությամբ, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ (կմ0+500 հատված) ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղի էր ունեցել քարաթափում 70-80 խորանարդ մետր ծավալով, ինչի հետեւանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։

̰
«The GLOBE Program» միջազգային գիտակրթական և կիրառական ծրագիրը հնարավորություն է տալիս մեր դպրոցներին դառնալ GLOBE ասոցացված դպրոց

10:49 07.09.2022

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է դպրոցների տնօրեններին՝ տեղեկացնելով, որ 2021 թվականից Հայաստանը միացել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրին, որը հնարավորություն է տալիս մեր դպրոցներին՝ մասնակցել ծրագրին և դառնալ GLOBE ասոցացված դպրոց։   Նա հայտնել է, որ ցանցի […]

̰
Աբովյան համայնքում և Պտղնի բնակավայրում շչակներ են փորձարկվելու

10:42 07.09.2022

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու են Կոտայքի մարզի Աբովյան համայնքի և Պտղնի բնակավայրի շչակները: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

10:30 07.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուրախ եմ արձանագրել, որ անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի, բարի […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահը կժամանի Հայաստան

10:21 07.09.2022

Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը այս շաբաթ կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պետդեպի փոխխոսնակ Վեդանթ Պատելը՝ ընդգծելով, որ սա նոր պաշտոնում Ռիքերի առաջին այցը կլինի տարածաշրջան։ «Մենք ակնկալում ենք, որ սա տարածաշրջան կատարվելիք պարբերական այցերից առաջինը կլինի։ Նա այս երեկո […]

̰
Մրցակիցը կոտրել է իր ռակետները՝ Խաչանովին պարտվելուց հետո

10:12 07.09.2022

Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը չի կարողացել զսպել էմոցիաները US Open-ի քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովից պարտվելուց հետո։ Հանդիպումը տևել է 3 ժամ 41 րոպե, պատմում է armsport.am կայքը: Խաղի ավարտից հետո ավստրալացին սեղմել է Խաչանովի ձեռքը, գնացել դեպի նստարան ու նախ կորտին մի քանի անգամ հարվածել ռակետով, իսկ հետո կոտրել նաև երկրորդը։ Նշենք, որ Խաչանովն իր կարիերայում […]

̰
Փաշինյանն ու Պուտինը Վլադիվոստոկում մասնակցում են Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովին

10:05 07.09.2022

Վլադիվոստոկում մեկնարկել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստը տեղի է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես նշված էր Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի ավելի վաղ տարածած հաղորդագրությունում, նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: Նշենք, որ […]

̰
Կոտրել են «Կանազի մշակույթի տան» մուտքի դուռը և կատարել գողություն

09:58 07.09.2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Իսկոյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել սեպտեմբերի 3-ին Երևանի բնակիչ 37-ամյա Ա․ Թոխատյանի կողմից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով։ Նշված օրը Ա․ Թոխատյանը ահազնագել է ոստիկանություն ու հայտնել, որ նույն օրը ժամը 02։45-ից մինչև 03։05-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք […]

̰
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

09:49 07.09.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

̰
ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդականը «ստոր» է անվանել Վաշինգտոնի քաղաքականությունն Ուկրաինայում

09:41 07.09.2022

Վաշինգտոնն Ուկրաինայում վարում է «ստոր» քաղաքականություն՝ օգտագործելով այս երկիրը սեփական նպատակներին հասնելու համար։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։ Նրա խոսքերը մեջբերում է The American Conservative-ը, փոխանցում է KP.RU կայքը: Մաքգրեգորը վստահություն է հայտնել, որ ստեղծված իրավիճակը օգնում է ամերիկացի առաջնորդ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին «ջրի երես չմնալ»։ Սակայն […]

̰
Ռուս գիտնականները փորձում են բացահայտել Կամչատկայի Ավաչա ծոցի թունավոր ջրերի առեղծվածը

09:32 07.09.2022

Ռուս գիտնականները փորձում են հասկանալ Կամչատկայի հարավ-արևելքում գտնվող Ավաչա ծոցում արտասովոր բնական երևույթների պատճառը, որոնք հանգեցրել են ձկների անկմանը։ Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի Համաշխարհային օվկիանոսի ինստիտուտի (FEFU) տնօրեն Կիրիլ Վիննիկովը VEF-ի «Կոմսոմոլսկայա պրավդա»-յի բաց ստուդիայում խոսել է այն մասին, թե ինչ են անում մասնագետները և որն է հետազոտության իրենց հիմնական խնդիրը։ Փորձագետի խոսքով՝ մասնագետներն առաջին […]

̰
Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Արմավիրի մարզում պետական բյուջեի միջոցներով

09:25 07.09.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 6-ին այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում հետևելու մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Փոխվարչապետին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, այլք։ Համբարձում Մաթևոսյանի […]

̰
Մոսկվայի դատարանը նորածնի սպանության գործով 9,5 և 9 տարվա ազատազրկման է դատապարտել բժիշկներ Բելայային և Սուշկևիչին

09:13 07.09.2022

Մոսկվայի շրջանային դատարանը Ելենա Բելայային և Էլինա Սուշկևիչին դատապարտել է 9,5 և 9 տարվա ազատազրկման՝ նորածնի սպանության գործով, հայտնել է Lenta.ru-ի թղթակիցը դատարանի դահլիճից։ Նրանց նաև  երեք տարով արգելել են աշխատել առողջապահության ոլորտում։ Միաժամանակ վերջին խոսքում նրանք հայտարարել են, որ իրենք սպանություն չեն կատարել, իսկ ատենակալների վրա ճնշումներ են գործադրվել մեղադրող կողմի կողմից։ Օգոստոսի 24-ին […]

̰
Դոլարի ազդեցությունը ռուսական տնտեսության վրա կնվազի հօգուտ յուանի. Գրեֆ

09:00 07.09.2022

Չինաստանն անխուսափելիորեն կդառնա Ռուսաստանի առանցքային գործընկերը, իսկ դոլարի ազդեցությունը ռուսական տնտեսության վրա կնվազի հօգուտ ռուբլու և յուանի, ասել է Sberbank-ի ղեկավար Գերման Գրեֆը WEF-ում առցանց ասուլիսի ժամանակ։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ավանդական խոշորագույն առևտրային գործընկերը՝ Եվրոպան, դուրս է մնացել: «Ռուսական տնտեսությունը միտված է արտահանմանը, ուստի այս իրավիճակի ակնհայտ ու բնական հետևանքն այն է, որ, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 133․2 հա տարածքում բռնկված հրդեհները

08:51 07.09.2022

Սեպտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 3500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 2000 քմ, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում՝ 8 հա, Սայաթ-Նովա գյուղում՝ 500 քմ, […]

̰
Քարաթափման պատճառով Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է

08:43 07.09.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին Մ-2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի կմ0+500 հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ 70-80 խորանարդ մետր ծավալով։ Քարաթափման պատճառով ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Քաղաքացիներն փրկարարների օգնության կարիքն են ունեցել

08:38 07.09.2022

Սեպտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

̰
Կլյուչևսկոյ հրաբխում զոհված ինը զբոսաշրջիկների մարմինները տարհանվել են լանջից

08:28 07.09.2022

Կամչատկայում փրկարարներն ավարտել են Կլյուչևսկոյ հրաբխի վրա զոհված ինը զբոսաշրջիկների դիերի տարհանումը, հայտնում է Կամչատկայի երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը։ «Չորեքշաբթի առավոտյան ուղղաթիռը թռավ դեպի հրաբուխ, օդաչուները մեքենան բարձրացրին 4158 մետր բարձրության վրա, և երկու անցումով նրանք վերցրեցին մահացածների մարմինները և հասցրին (գյուղ – խմբ.) Կլյուչի, այնուհետև նորից բարձրացան վերև և տարան օպերացիային մասնակցած փրկարարներին»,- հայտնել […]

̰
Փրկարարները բացել են փակ դռները

08:17 07.09.2022

Սեպտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 41 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Ստեփանավան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:

̰
Քարաթափում Մ-2 միջպետական ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին

08:08 07.09.2022

Սեպտեմբերի 7-ին, ժամը 01։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 2-րդ ոլորանի վրա, տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի […]

̰
SHANTNEWS

19:59 06.09.2022

̰
Արդարադատության փոխնախարարը ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի աշխատանքային խմբի հանդիպմանը ներկայացրել է իրավիճակը Հայաստանում

19:56 06.09.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջանի քաղաքական հռչակագրի կիրարկման արդյունքների քննարկման նպատակով տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) աշխատանքային խմբի հանդիպմանը: Փոխնախարարն ընդգծել է վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացին զուգընթաց՝ կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ […]

̰
Արդարադատության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի ՔԿՀ-ներում հայտնաբերված թմրանյութերի և այլ արգելված իրերի օգոստոս ամսվա հաշվետու զեկույցը

19:51 06.09.2022

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: Հավատարիմ մնալով կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ արդարադատության նախարարությունը ներկայացնում է օգոստոս ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց: […]

̰
Պետերբուրգը կարող է արգելել փուչիկներ բաց թողնելը

19:43 06.09.2022

Փուչիկների արձակումը Սանկտ Պետերբուրգում կարող է սահմանափակվել՝ շրջակա միջավայրին չվնասելու համար, զեկուցում է բնապահպանության և շրջակա միջավայրի անվտանգության քաղաքային կոմիտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բնության կառավարման կոմիտեին առընթեր բնապահպանական կրթության համակարգող խորհրդի նիստում նրանք քննարկել են փուչիկների արձակումը ավելի էկոլոգիապես մաքուր նախաձեռնություններով փոխարինելու հարցը»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ փուչիկների արձակումը ներկայումս մնում […]

̰
Մեկնարկում են Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

19:31 06.09.2022

2022 թ. լրանում է անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը, որի շրջանակում մեկնարկում են հոբելյանական միջոցառումները: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումների մեկնարկին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վլադիվոստոկ

19:21 06.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Վլադիվոստոկ: Կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և պաշտոնատար այլ անձինք: Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի […]

̰
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը նախագահը հանձնել է դոկտոր Լեոն Սթոկին

19:05 06.09.2022

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակը հանձնել է «IBM» ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին: Դոկտոր Սթոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն […]

̰
Արցախի Շոշ գյուղի եկեղեցին բարեկարգվում է․ օծվել է եկեղեցու խաչը

18:45 06.09.2022

Արցախի Շոշ գյուղում թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը: Եկեղեցու բարերարությունը ստանձնել է Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը: Հարակից տարածքը բարեկարգելուց հետո Շոշի Սուրբ Աստվածածինը կգործի:

̰
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացնել ևս 300 տոննայով

18:36 06.09.2022

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացնել ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնապաշարի ավելացումը համալիր իրականացված մի շարք միջոցառումների արդյունք է։ Ամբողջ տարվա ընթացքում շրջակա […]

̰
Շարունակվում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողությունը Հանրապետության ողջ տարածքում. ՍԱՏՄ

18:29 06.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, շարունակվել է խստացված անասնահամաճարակային մշտադիտարկումը հանրապետության միս-մսեղիքի իրացման ցանցում: Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 47 կազմակերպություն, որոնցից 12-ում հայտնաբերված միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 419,6 կգ մսի վաճառքը: Մասնավորապես՝ Երևան – ստուգվել է 5 […]

̰
BACK_TO_TOP