10:11 08.09.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է Արցախի բնակչությանը, որ սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից կիրականացվեն խորհրդատվություն և նեյրովիրաբուժական միջամտություններ` կապված ողնաշարի խնդիրների հետ (ճողվածք, ստենոզ, տրավմա):
09:56 08.09.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը բանակցություններ կվարի դաշնակիցների, այդ թվում՝ G7 երկրների, ՆԱՏՕ-ի և ԵՄ առաջնորդների հետ՝ քննարկելու Կիևին հետագա օգնությունը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մարդկանց։ Հաղորդվում է, որ բանակցությունները տեղի կունենան տեսակոնֆերանսի միջոցով հինգշաբթի առավոտյան Վաշինգտոնի ժամանակով: «Բայդենը դաշնակիցների հետ բանակցություններ կվարի Ուկրաինային օգնելու հաջորդ քայլերի մասին…, այդ թվում՝ G7-ի երկրների, […]
09:45 08.09.2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերին Երևանում: Ինչպես հայտնում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը, սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։
09:31 08.09.2022
Ռուսաստանի Դաշնությունում պատասխանատու ֆինանսական քաղաքականությունը հնարավորություն է տվել չեզոքացնել պատժամիջոցների ազդեցությունը՝ ռուբլին ամրապնդվեց, գնաճը՝ 13-14%, և չանցավ 30%-ից այն կողմ, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Ռուբլին ամրապնդվել է, ՀՆԱ-ի անկումը, որը կանխատեսվում էր, հասել է նվազագույնի, հիմա ասում ենք, որ օգոստոսին և սեպտեմբերի սկզբին այն 0,5 տոկոս է, գնաճը 13-14 տոկոս է, հաստատ 30 […]
09:13 08.09.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի իշխանությունների 606 ներկայացուցչի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։ «Սև ցուցակում» ընդգրկվել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի 28 անդամներ, Դաշնության խորհրդի 154 անդամներ, ինչպես նաև Պետդումայի 424 պատգամավորներ»,- նշել է քաղաքական գործիչը Telegram-ի իր ալիքում։ Սակայն մինչ այժմ պատժամիջոցների տակ հայտնված ռուսների ցուցակը չի տրվել, հայտնում է KP.RU-ն: «Կարևոր որոշում է […]
09:04 08.09.2022
Սեպտեմբերի 7-ին, ժամը 19։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 15/1 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը: […]
08:58 08.09.2022
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կարող է որոշել, թե արդյոք առաջադրվելու է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում։ «Բոլորն ուզում են, որ ես առաջադրվեմ… Ես առաջատար եմ հարցումներում, և բոլոր հարցումներում, և՛ հանրապետականների, և՛ դեմոկրատների: Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում որոշում կկայացնեմ: Եվ կարծում եմ. շատ մարդիկ շատ ուրախ կլինեն»,- ասել […]
08:45 08.09.2022
Սեպտեմբերի 8-ին, ժամը 01։49-ին Լոռու մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։15-ին, մարվել՝ 02։38-ին։ Այրվել է «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան։
08:36 08.09.2022
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Սթեյթսվիլ քաղաքից դպրոցի 36-ամյա ուսուցչուհի Էլիզաբեթ Սուսաննա Բեյլին ձերբակալվել է աշակերտի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու համար։ Այս մասին հայտնում է WSOC-TV-ն։ Գործի հետաքննությունը սկսվել է այս տարվա օգոստոսի սկզբին, երբ անչափահասի ընտանիքի անդամներից մեկը դիմել է ոստիկանություն և Բեյլիին մեղադրել դպրոցականի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ։ Կինը հեռացվել է աշխատանքից և ենթարկվել […]
08:25 08.09.2022
Մելիտոպոլում պայթեցրել են «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման շտաբը։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը՝ հրապարակելով շարժման հայտարարություն։ «Ուկրաինան կրկին ահաբեկչություն է իրականացրել, Մելիտոպոլի շտաբը պայթեցրել են Լոմոնոսովի փողոցի 234 հասցեում։ Տվյալները ավերածությունների և զոհերի մասին ճշտվում են»,-ասված է հայտարարությունում։ Ինչպես նշել է Ռոգովը, Ուկրաինայի զինված ուժերը […]
08:17 08.09.2022
Սեպտեմբերի 5-8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում, Արարատի մարզի Նորամարգ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 սահնօձ, 3 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:
08:05 08.09.2022
Մալդիվներ կարելի է գնալ նույնիսկ բավականին համեստ բյուջեով, եթե գիտեք գաղտնիքները, որոնք թույլ են տալիս գումար խնայել, հայտնում է ATOR-ը, փոխանցում է Ռիա Նովոստին։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի հասանելի է դարձել այն ուղղությունը, որը կապված էր թանկ ու շքեղ հանգստի հետ։ Դրան մեծապես նպաստեց զբոսաշրջային վայրերի առաջացումը ոչ միայն անմարդաբնակ կղզիներում, այլև տեղացիների […]
13:00 07.09.2022
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21.40-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գողության փորձի հիմնավոր կասկածանքով, Հանրապետության հրապարակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 31-ամյա երիտասարդի, նաև բաժին են հրավիրել օտարերկրացի մի կնոջ: Պարզվել է, որ երիտասարդը փորձել էր կնոջ պայուսակից գողանալ բջջային հեռախոսը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 7 սմ շեղբի […]
12:53 07.09.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 7-ին «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների երկու տասնյակը գերազանցող ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Հանդիպման նպատակը Հայաստանում գործունեություն ծավալելիս, հատկապես պետական մարմինների հետ շփումների ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների վերհանումն ու Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերի քննարկումն էր: Հանդիպմանը մասնակցել են […]
12:49 07.09.2022
2020 թվականին Ադրբեջանը պատերազմը սկսել էր այն ժամանակ, երբ միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը, կենտրոնացված էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ […]
12:42 07.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության ու ֆիզիկական ներգործության՝ 2-ական, շորթման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ […]
12:36 07.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 48-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, 32-ամյա տղամարդու և Էջմիածին քաղաքի 48-ամյա բնակչի միջև վերջինիս տան բակում գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ժամանակ, 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող […]
12:34 07.09.2022
Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վերացնել առողջապահական եւ աշխատանքի իրավունքի ոլորտում վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում: ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» […]
12:30 07.09.2022
«Starmus VI» փառատոնի 2-րդ օրը հագեցած է եղել Նոբելյան մրցանակակիրների՝ ՀՀ բուհերում անցկացրած դասախոսություններով, ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Շվեյցարացի աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը Երևանի պետական համալսարանում հանդես է եկել աստղաֆիզիկայի բնագավառին առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով տիեզերական օբյեկտները, այդ թվում՝ իր հայտնագործությունը՝ արեգակնանման «51 Pegasi b» էքսոմոլորակը, և դրա ունեցած դերը աստղագիտության հետագա զարգացման գործում։ […]
12:21 07.09.2022
Starmus VI Armenia-ն ներկայացնում է փառատոնի երրորդ օրվա միջոցառումները: Ժամը 11:00 – 13:00-ը նախատեսված է Հանրայնացման ծրագիր, մուտքն ազատ է: Վայրը՝ Հայաստանի համալսարաններ և դպրոցներ Փառատոնի հիմնական ծրագիր, մուտքը՝ General Attendee տոմսով Վայրը՝ Մարզահամերգային համալիր, Հիմնական սրահ 17:30 – 19:30 Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը կոնֆերանս ▪️ Լուիս Ֆրիդման – 50 տարի Մարսի վրա: ▪️ […]
12:12 07.09.2022
Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 9-ին տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով. քարի դար» խորագրով ցուցասրահի պաշտոնական բացմամբ։ Ցուցանմուշներն ընդգրկում են մեզանից 1.8 միլիոն տարի առաջ պատրաստված քարե գործիքներից մինչև Ք.ա. 5-րդ հազարամյակի տարբեր ուշագրավ գտածոներ։ Ցուցադրությանը մասնավորապես ընդգրկված են քարեդարյան բարձրարժեք նմուշներ Հայաստանի տարբեր հնավայրերից, որոնց թվում` 500-300 հազար տարվա հնություն ունեցող ձեռքի […]
12:07 07.09.2022
Տնտեսվարողները պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Այս օրերին քաղաքապետարանն այդ մասին ծանուցումներ է ուղարկում. 14000 տնտեսվարողից մոտ 8000-ն արդեն ստացել են: Երևանի ավագանու որոշմամբ մանրամասն նկարագրված են մաքրման և բարեկարգման ենթակա տարածքների սահմաններն ու նախատեսված աշխատանքները:
12:04 07.09.2022
ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը: Ըստ այնմ՝ Հանրապետության գետերի մեծ մասում սեպտեմբերի 7-ին ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում:
11:58 07.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 2-ին «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ թողարկողի սուվերեն «B+» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: Հաշվի առնելով համաշխարհային ներկա բացասական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է եւ փաստում է վարվող սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը: […]
11:47 07.09.2022
Գործադիրն առաջարկում է վավերացնել ««ՀՀ կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ՀՀ քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրությունը: Նախագծով մի կողմի պետության քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու ամսաթվից 30 օրվա ընթացքում կազատվեն մուտքի՝ պետության իրավասու մարմիններում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից: 30 օրից […]
11:42 07.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Մեսիաս Բոլսոնարուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա 200-ամյա հոբելյանական տարեդարձի առթիվ: Հայաստանը շահագրգիռ է Բրազիլիայի հետ շարունակելու զարգացնել և խորացնել իր բազմաբնույթ հարաբերությունները՝ ի շահ մեր […]
11:27 07.09.2022
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 77-րդ հոդվածով, Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի թիվ 02Լ որոշմամբ (այսուհետ՝ Ընդհանուր ժողովի որոշում) և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ՝ Դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ՝ Ընդհանուր ժողովի) Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրելու նպատակով տեղեկացվում է՝ Ընդհանուր […]
11:18 07.09.2022
Սեպտեմբերի 6-ին Երևան քաղաքում ծնվել է 86 երեխա` 47 տղա և 39 աղջիկ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
11:11 07.09.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում սեպտեմբերի 1-ից 4-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բժիշկ-նեյրովիրաբույժ Ավետիք Մարտիկյանի կողմից իրականացվել են հետազոտություններ, խորհրդատվություններ և նեյրովիրաբուժական միջամտություններ։ Մասնագետի կողմից կատարվել է 4 ողնաշարի միջողային սկավառակի ճողվածքահատում, 160 խորհրդատվություն և 20 բլոկադա (ցավազրկման նպատակով)։ Նմանատիպ այցերը կրելու են շարունակական բնույթ: 88 Поделились: 2 Нравится […]