17:24 03.01.2022
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի» դիմումի համաձայն՝ հունվարի 5-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի և «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայում» ներգրավված կազմակերպությունների հետ: Կքննարկվեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
14:15 01.01.2022
Ավելի քան 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ. 2022 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի գլխավոր թվերն են, հայտնում են ՀՀ կառավարությունից: «Բյուջեում առաջնային են կապիտալ ծախսերը։ Ճանապարհների, կամուրջների ու ջրային ենթակառուցվածքների շինարարության սպասվելիք ծախսերին զուգահեռ ավելացել է նաև գիտության ֆինանսավորումը՝ 10 տարվա դադարից հետո վերանայվել է գիտնականների բազային աշխատավարձը։ Բարձրացվել են նվազագույն կենսաթոշակն ու նպաստները»։ Մանրամասները՝ ՀՀ […]
18:47 31.12.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեկտեմբերի 31-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրանք ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:
21:54 30.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 2021 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, հայկական սպորտի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում […]
21:19 30.12.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Մանգասարյանին Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արսեն Մանգասարյանին նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- ասվում է նախագահի […]
21:10 30.12.2021
Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի: Առաջնագծում զորամիավորման հրամանատարի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց է կատարել մարտական դիրքերում՝ նաև մասնակցելով նորակառույց դիրքերից մեկի բացման արարողությանը: Խորհրդարանի ղեկավարը զրուցել է հրամանատարական կազմի և զինծառայողների հետ, ծանոթացել նրանց կարիքներին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է զինծառայողների գալիք Ամանորն […]
20:45 30.12.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Երոյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արթուր Երոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. […]
19:47 30.12.2021
Ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքներն սկսվել են 2021 թվականի սեպտեմբերի 13-ին և ավարտվել դեկտեմբերի 16-ին: Հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովն ընդունել է 98 օրենք, որից 2-ը՝ մայր օրենք, 82-ը՝ փոփոխություններ և լրացումներ արդեն գործող օրենքներում, իսկ 14-ը՝ օրենք-համաձայնագրեր:
19:18 30.12.2021
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում օրենսդրական գործընթացներին զուգահեռ հագեցած է եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատանքային օրակարգը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Տեղի են ունեցել բազմաթիվ պաշտոնական ու աշխատանքային փոխայցեր: Քննարկումների առանցքում եղել են հայկական օրակարգի կարևոր հարցերն ու երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
17:15 30.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամանորի և Սուրբ Ծնունդի տոների առիթով, շնորհավորական նամակներ է ստանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական նամակներ են հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Մոսկվայի և […]
19:01 28.12.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արման Հակոբյանին նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)»,- ասված է […]
18:04 28.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան […]
19:59 27.12.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ: Տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Քննարկվել են համայնքային կյանքին, ինչպես նաև կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր։ Երկրի ղեկավարը հետաքրքրվել է համայնքի խնդիրներով և կարիքներով, լսել դրանց հոգալու վերաբերյալ առաջարկություններն ու կարծիքները՝ վստահեցնելով ներկաներին, որ […]
19:54 27.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն կառավարության ծրագրով սահմանված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման ծրագրի ընթացքի վերաբերյալ: Վարչապետը, անդրադառնալով թեմային, ասել է հետևյալը. «Այս տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք արձանագրել ենք մեր հանձնառությունը Հայաստանի կրթության և, մասնավորապես, հանրակրթության ոլորտում էական բարեփոխումներ և ներդրումներ անելու ուղղությամբ: […]
18:45 27.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սահմանադրական դատարան՝ հանդիպել է ՍԴ դատավորներին: Քննարկմանը մասնակցել են ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ՍԴ դատավորներ՝ Վահե Գրիգորյանը, Երվանդ Խունդկարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը: Քննարկվել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:
17:53 27.12.2021
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգը՝ այստեղ:
16:45 27.12.2021
Դեկտեմբերի 24-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային հանդիպում է ունեցել «Կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ՀԿ անդամները ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի գենդերային զգայունության վերաբերյալ արված հետազոտության արդյունքներն ու համատեղ քննարկել առաջարկների փաթեթը:
18:40 25.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, սիրելի Ջասթին, Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեր 50-ամյա հոբելյանի առթիվ։ Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ հայ-կանադական երկկողմ հարաբերությունները բնութագրվում են փոխադարձ վստահությամբ և հարգանքով, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների շահերին: Լիահույս եմ, […]
18:21 25.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական […]
13:14 25.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանի ավագանու նիստին, որի շրջանակում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն քաղաքապետ, Երևանի ավագանու հարգելի անդամներ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության և գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի ներկաներ, Նախ ուզում եմ շնորհավորել Հրաչյա […]
19:22 24.12.2021
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպվել էր գիտաժողով «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Գիտաժողովին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի և «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության […]
18:52 24.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը:
18:11 23.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին: Վարչապետ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է. «Մենք թվային բավական ծավալուն օրակարգ ունենք, բայց, ցավոք, այդ օրակարգի առաջմղման հարցում չունենք այն արդյունքները, որոնք ակնկալում ենք ունենալ: Այստեղ նաև որոշումներ կայացնելու խնդիր ունենք, և քննարկումների արդյունքում առաջացել է գաղափար, որ թվայնացման առաջմղման կամ […]
17:59 23.12.2021
Դեկտեմբերի 23-ին գումարվել է Արցախի Հանրապետության ԱԺ հերթական նիստը: Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը։ • 500.0 հազարական դրամով ավելացվել են Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների վարչակազմերի ղեկավարների ֆոնդերը, • պաշտպանության բաժնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ» ծախսային ծրագիրը ավելացել է 1.0 մլրդ դրամով` […]
16:21 23.12.2021
Դեկտեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությանը՝ Միության գազի ընդհանուր շուկան կարգավորող ակտերի, նախագծերի անհամապատասխան դրույթների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչները, ինչպես նաև անդամ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունների էներգետիկայի ոլորտի պատասխանատու անձինք։ Խորհրդակցության ընթացքում […]
17:54 22.12.2021
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, Արմեն Գևորգյանի նախագահությամբ, դեկտեմբերի 22-ին քննարկել է կառավարության հեղինակած ««Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ առաջարկվող լրացումները պայմանավորված են ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման պահանջի կատարման […]
17:37 22.12.2021
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությունով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ու հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումն ու սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով […]
17:32 22.12.2021
Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպման սկզբում Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին հանդիպման հնարավորություն ընձեռելու համար: Իր հերթին Արմեն Գրիգորյանը, ողջունելով պարոն Բիղաշին, ընդգծել է, որ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները […]
19:18 21.12.2021
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը՝ հիմնված երկու երկրների և ժողովուրդների միջև փոխվստահության, հարգանքի և փոխըմբռնման վրա։ Կարևորվել է Հայաստանի և […]