TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+10.09 oC

Արխիվ

Ալեն Սիմոնյանն ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսին

18:37 21.12.2021

  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստան այցելությունների թվով Ֆրանսիան բացարձակ առաջատար է, ինչի հիմքում են երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամական հարաբերությունները եւ քաղաքական սերտ փոխգործակցությունը: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Վալերի […]

̰
«Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում» թեմայով սեմինար Ազգային ժողովում

17:58 21.12.2021

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Ժան Մոնե «Օրենսդրական մոտարկման լաբորատորիայի» հետ համատեղ կազմակերպել էր «Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում» թեմայով սեմինար: Հանձնաժողովը պարբերաբար կազմակերպում է նմանատիպ աշխատաժողովներ՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատակազմի մասնագիտական որակները: Սեմինարի ընթացքում իրավական մոտարկման մեթոդաբանական հարցերի վերաբերյալ Ազգային ժողովի աշխատակիցներին ներկայացվել են նոր հմտություններ: […]

̰
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

17:48 21.12.2021

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 21-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանը կարևորել է երկու երկրների խորհրդարանականների շփումները, բարեկամական խմբերի միջև համագործակցությունը, խոսել երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրացման և մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունից: Հանձնաժողովի նախագահի խոսքերով` դիվանագիտական […]

̰
Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին

12:07 21.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հանդես է եկել ելույթով: Կառավարության ղեկավարն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին: Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ընձեռնված հնարավորության համար՝ քննարկելու մեր երկրների համագործակցության օրակարգային […]

̰
Կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային ծրագրերում անհրաժեշտ ներգրավվածություն․ Համբարձում Մաթևոսյան

19:28 20.12.2021

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ելույթ է ունեցել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում․ «Մեծարգո՛ պարոն վարչապետ Փաշինյան, Մեծարգո՛ պարոն վարչապետ Ղարիբաշվիլի, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բարեկամ Վրաստանի վարչապետ, Նորին Գերազանցություն Ղարիբաշվիլիին և Վրաստանի կառավարությանը ջերմ ընդունելության համար: Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 11-րդ նիստի անցկացումը ամենաբարձր […]

̰
ՀՀ-ն ու Վրաստանը փորձելու են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. տեղի է ունեցել երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը

19:19 20.12.2021

Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների արտաքին քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարները: Նիստի սկզբում ողջույնի խոսքով հանդես են եկել նախ Վրաստանի, ապա Հայաստանի կառավարությունների ղեկավարները: Իր խոսքում […]

̰
ԱԺ նախագահն ընդունել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը

16:37 20.12.2021

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի այցը հայ-իրանական սերտ հարաբերությունների համար գործուն նշանակություն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը: Կողմերն արձանագրել են երկու […]

̰
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը

15:17 20.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա և […]

̰
Նոր ձևավորվող միջավայրում ԱԱԾ-ն պետք է մեծացնի գործունեության արդյունավետությունը. վարչապետ

13:15 20.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն Հարգելի գործընկերներ Շնորհավորում եմ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով և ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի ու ծառայության համար: Պիտի ընդգծեմ, […]

̰
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահն այցելել է Արցախի Հանրապետություն

19:14 18.12.2021

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ ՔԿ նախագահին ուղեկցող պաշտոնական պատվիրակության կազմում են եղել Կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության  պետ Արտակ Կրկյաշարյանը, տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վիգեն Մեսրոպյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը: Քննչական […]

̰
ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպվել է համաժողով՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին

15:44 18.12.2021

Դեկտեմբերի 17-ին ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպվել է առցանց համաժողով՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին և ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման մեջ ԵԱՀԿ դերակատարությանը: Երեք նիստերի շրջանակներում համաժողովի մասնակիցները քննարկել են նաև բնակչություններին խաղաղության պատրաստելու հարցում վստահության ու անվտանգության կառուցման միջոցների դերը, ներառյալ` տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնապահպանական մարտահրավերների հասցեագրումը, տարածաշրջանի մշակութային ժառանգության, ինչպես նաև […]

̰
Ռումինիայում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

14:40 18.12.2021

Դեկտեմբերի 17-ին Ռումինիայի Արվեստի հավաքածուների թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որը կազմակերպվել էր Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ռումինիայի ԱԳՆ դիվանագիտական արխիվի, Արվեստի հավաքածուների թանգարանի ու Ռումինահայոց միության հետ համագործակցությամբ, տեղեկացնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի ԱԳՆ […]

̰
Վահագն Գևորգյանը նշանակվել է ՀՀ ջրային կոմիտեի նախագահ

20:00 17.12.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահագն Գևորգյանին ՀՀ ջրային կոմիտեի նախագահ նշանակելու մասին : «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վահագն Գևորգյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- նշվում է վարչապետի որոշման մեջ:

̰
Դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ

18:23 17.12.2021

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ: «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով. 1. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»:

̰
ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խումբը և Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել

17:53 17.12.2021

2021 թվականի դեկտեմբերի 17-ին լրանում է Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս առիթով ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խումբը և Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել: «Հայ-ռումինական բարեկամությունը խոր պատմական արմատներ ունի, և պատահական չէ, որ Ռումինիան առաջին պետություններից է, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ […]

̰
ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 5-րդ նախարարական հանդիպմանը

17:32 17.12.2021

Ձերդ գերազանցություննե՛ր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հարգելի՛ ընկերներ, Նախևառաջ ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել Պերուի կառավարությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի այս 5-րդ նախարարական նիստի գումարման համար։ Մեզ այսօր համախմբել և միավորել են մեր հին քաղաքակրթությունների լայնածավալ պատմությունը, մշակույթը և արժեքները, որ մենք հավաքել և կուտակել ենք դարերի ընթացքում։ Հին քաղաքակրթությունների ֆորումը կարևոր հարթակ է մեր նախնիների գիտելիքներն […]

̰
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են օրենքների նախագծեր

21:35 16.12.2021

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կարգավորել հարկային և մաքսային ծառայություններում պաշտոնի նշանակման հետ […]

̰
Համաձայնագրի ընդունմամբ կամրապնդվեն հայ-ֆրանսիական տնտեսական կապերը․ ՀՀ էկոնոմիկայի նախարար

20:03 16.12.2021

Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին գումարված արտահերթ նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 28-ին Երևանում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ համաձայնագրով  հնարավորություն  […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը

19:14 16.12.2021

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը, որն անցկացվել է առցանց ձեւաչափով: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական և ջերմ կապերը խոր արմատներ ունեն: Մեզ կապում են դարավոր բարեկամությունը, մշակութային և հոգեւոր […]

̰
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

17:51 16.12.2021

Դեկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով դեսպանին՝ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունները՝ արտահայտելով իր պատրաստակամությունը նպաստելու դրանց խորացմանն ու զարգացմանը: Փոխվարչապետը նշել է, որ նախորդ կարգավիճակում երկկողմ համագործակցությունը բավականին արդյունավետ է եղել և լավ փորձ է կուտակվել նույն ձևով շարունակելու ու հաջողություններ գրանցելու համար: ՌԴ […]

̰
ԱԺ նախագահի տեղակալը հանդիպել է Լեհաստանի դեսպանի հետ

16:53 16.12.2021

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ: Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, խոսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, հրատապ համարել հայ ռազմագերիների` հայրենիք վերադարձի հարցը: ԱԺ փոխնախագահը կարևորել է եվրոպական երկրների հստակ դիրքորոշման բարձրաձայնումը վերոնշյալ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Նուրսուլթան Նազարբաևին Անկախության տոնի առթիվ

16:31 16.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Անկախության տոնի կապակցությամբ։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ղազախստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առիթով։ Վերջին երեք տասնամյակի ընթացքում Ղազախստանը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական և սոցիալ-տնտեսական […]

̰
Ստեփան Գալստյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

16:25 16.12.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ստեփան Գալստյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի. Ստեփան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի […]

̰
Փոփոխություններ մաքսային և հարկային ծառայության ընդունելության ընթացակարգերում

16:08 16.12.2021

Դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ու ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախատեսվում է փոփոխություններ կատարել մաքսային և հարկային ծառայության ընդունելության ընթացակարգերում: Առաջարկվում է […]

̰
Վարչապետն անդրադարձել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման շուրջ պայմանավորվածությանը

11:55 16.12.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ստորև ներկայացվում է Կառավարության ղեկավարի խոսքի սղագրությունն ամբողջությամբ. «Բարև ձեզ, […]

̰
Իռլանդիայի, Հունաստանի և Խորվաթիայի արդարադատության նախարարների հետ Կարեն Անդրեասյանը քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

19:30 15.12.2021

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Վենետիկում հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության արդարադատության նախարար Իվան Մալենիկայի հետ: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին՝ ընդգծելով Խորվաթիայի ունեցած առաջատար փորձառությունն այս ոլորտում, ինչպես նաև ներկայացրել քրեակատարողական բարեփոխումների շրջանակներում, մասնավորապես նոր մոդելի քրեակատարողական հիմնարկ հիմնելու նախարարության ծրագրերը: Խորվաթիայի արդարադատության նախարարը նշել է, որ փոխադարձ այցելությունները […]

̰
Ձերբակալվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը. ՔԿ

18:19 15.12.2021

2021թ. սեպտեմբերի 14-ին հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում տևական ժամանակ իրականացված քննչական և դատավարական այլ համակողմանի գործողությունների արդյունքում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մ. Ա.-ի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, […]

̰
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի դեսպանին

18:06 15.12.2021

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ինչպես նաև դեսպանորդ Փեեթեր Փալսը: Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, […]

̰
Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

17:46 15.12.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 15-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ ընթացիկ տարվա ճգնաժամային խնդիրները հիմնականում հաղթահարված են, սակայն թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված անելիքները շատ են: Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին առկա անվտանգային հիմնախնդիրների լուծման նպատակով:

̰
Հայաստանի և Սլովենիայի վարչապետները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հայ-սլովենական համագործակցությանը վերաբերող հարցեր

17:16 15.12.2021

Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սլովենական կողմին` ԵՄ-ում նախագահության շրջանում ՀՀ-ԵՄ սերտ համագործակցությանը նպաստելու և համատեղ ծրագրերն արդյունավետ առաջ մղելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու գործընկերությունը ինչպես Եվրոպական միության, […]

̰
BACK_TO_TOP