TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

Արխիվ

Բրյուսելում կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը

08:22 15.12.2021

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ […]

̰
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի առանձնազրույցը

19:54 14.12.2021

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար: Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի […]

̰
Եգիպտոսում կայացել է Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազների հանդիպումը

17:27 14.12.2021

Շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազի աշխատանքային այցը Եգիպտոս: Շարմ Էլ Շեյխում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը: Երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են իրենց […]

̰
ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

16:22 14.12.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը: Ողջույնների փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին Ղազախստանում առաջիկայում նշվելիք Անկախության օրվա կապակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը` ինչպես երկկողմ ձևաչափով, […]

̰
Պաշտոնատար անձի կողմից չարաշահումներ կատարելու գործն ուղարկվել է դատարան

15:09 14.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2012 թվականից ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթղթեր վնասելու և կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, նույն տեսչության […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

19:25 13.12.2021

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ընդգծել փոխգործակցությունը զարգացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում: Մասնավորապես, կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, պետական կառավարման ոլորտում փոխգործակցությանը և այդ ուղղություններով հետագա քայլերին առնչվող թեմաներ: Արայիկ Հարությունյանը և դեսպան […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարին

19:17 13.12.2021

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-արաբական՝ դարերի պատմություն ունեցող և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններին և դրա զարգացման հեռանկարներին: Կարևորվել է հայ համայնքի ունեցած դերը Պաղեստինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին ներկայացրել […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին

17:20 13.12.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։ Ընդգծելով հայ-էստոնական հարաբերությունների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանն էական է համարել համագործակցության ուղղությունների զարգացումը նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։ Նախարարն անդրադարձել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ինքնադրսևորման գործում, ներկայացրել Միասնական սոցիալական ծառայության գործունությանն […]

̰
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

16:46 13.12.2021

Դեկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին: Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը շնորհավորել է տիկին դեսպանին նշանակման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում նոր լիցք կհաղորդվի հայ-ֆրանսիական միջդատարանական ու իրավական երկխոսությանը: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի միջև […]

̰
Ալֆրեդ Քոչարյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

16:40 13.12.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ալֆրեդ Քոչարյանին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ալֆրեդ Քոչարյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ:

̰
Պետությունը գործակցում է միջազգային գործընկերների և մասնավորի հետ պատերազմի մասնակիցների զբաղվածությունն ապահովելու նպատակով

16:42 12.12.2021

Վերադարձ բնականոն կյանք՝ կրթվելու և աշխատելու նոր հնարավորություններով. պետությունը գործակցում է միջազգային գործընկերների և մասնավորի հետ պատերազմի մասնակիցների զբաղվածությունն ապահովելու նպատակով։ Նրանց համար տարբեր մարզերում նաև անկախ կյանքի կենտրոններ են ստեղծվելու, որտեղ բուժական մարզումներից բացի մասնագիտական կողմնորոշման ու վերապատրաստման հնարավորություն էլ կլինի։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:

̰
Սահմանամերձ համայնքների և արցախահայ երեխաների նկարների ու ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք ԱԺ-ում

15:32 12.12.2021

Ազգային ժողովում սահմանամերձ համայնքների և արցախահայ երեխաների նկարների ու ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք էր կազմակերպվել։ Արվեստը ներկայացված էր երեխաների աչքերով, նրանց հուզական ներաշխարհը յուրօրինակ գույներով արտացոլված էր նկարներում, ձեռագործ այլ աշխատանքներում: Ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթը փոխանցվելու է սահմանամերձ համայնքների և արցախցի երեխաներին:

̰
Դիլիջանում մեկնարկել է «Սահմանադրական դատարանի ակտերի մշակման առանձնահատկությունները. ժամանակակից փորձն ու զարգացման միտումները» խորագրով երկօրյա սեմինարը

16:11 11.12.2021

2021 թվականի դեկտեմբերի 11-ին Դիլիջանում մեկնարկել է «Սահմանադրական դատարանի ակտերի մշակման առանձնահատկությունները. ժամանակակից փորձն ու զարգացման միտումները» խորագրով երկօրյա սեմինարը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավարությամբ Կոնսորցիումի կողմից իրականացվող «Արդարադատության համակարգի ամրապնդման» ծրագրի շրջանակներում: Իր ողջույնի խոսքում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է […]

̰
ՀՀ-ն հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը. վարչապետի ելույթը՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովին

19:52 10.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին հանդես է եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ այսօր ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը Ժողովրդավարության գագաթնաժողովին։ Հայաստանի քաղաքացիները չեն թերագնահատում ժողովրդի կառավարման արժեքը։ Մենք դրա համար պայքարել ենք մեր նորագույն պատմության ընթացքում։ 1991-ին քվեարկելով […]

̰
ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամներն առցանց ձևաչափով հանդիպել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի հետ

19:26 10.12.2021

Դեկտեմբերի 9-ին առցանց ձևաչափով ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամները, Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ, հանդիպել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենի հետ: Կարի Հենրիկսենը նշել է, որ պատրաստակամ է ուշադրությամբ ուսումնասիրել տարածաշրջանում առկա բոլոր խնդիրները` հավելելով, որ բարձրացված հարցերը պետք է հասանելի լինեն միջազգային գործընկերների և հանրության համար: Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ […]

̰
Տեղի է ունեցել Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

19:05 10.12.2021

Դեկտեմբերի 10-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Covid-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է, որ նման ձևաչափով հանձնաժողովի անդրանիկ նիստի օրակարգում շարունակում են մնալ համավարակի կանխարգելման միջոցառումները: Ըստ նրա՝ պատվաստանյութերն արդեն հասանելի են, ինչը իրական հնարավորություն է՝ կանխարգելելու համավարակի տարածումը և դրա բացասական ազդեցությունը: Համբարձում Մաթևոսյանը հավելել է, […]

̰
Ներկայացվել է ԱԺ աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական ծրագիրը

18:45 10.12.2021

Կարևորելով խորհրդարանի աշխատակազմի կարողությունների զարգացումը` ՀՀ ԱԺ աշխատակազմը Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ նախագծել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական զարգացման ծրագիր, որի ընդհանուր դրույթները ներկայացվել են խորհրդարանում դեկտեմբերի 10-ին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Ներկա են եղել ԱԺ աշխատակազմի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), Կանադայի խորհրդարանական կենտրոնի, […]

̰
Փարիզն ու փարիզցիները մշտապես Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են եղել ու սատարել են մեզ նույնիսկ ամենածանր պահերին. Արարատ Միրզոյան

18:41 10.12.2021

Դեկտեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ բացվել է Հայաստանի էսպլանադը: Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, սենատորներ, պաշտոնյաներ, մտավորականներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ: Բացման արարողությանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Մեծարգո՛ տիկին քաղաքապետ, սիրելի Անն Իդալգո, Սիրելի՛ հյուրեր, բարեկամներ, Այսօր ինձ պատիվ է ընձեռվել ներկա […]

̰
Վարչապետը ՊՎԾ աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին

17:34 10.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական վերահսկողական ծառայություն և աշխատակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Տիգրան Ուլիխանյանին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Ռոմանոս Պետրոսյանին՝ նշելով, որ ՊՎԾ-ն կառավարման համակարգի կարևոր օղակներից և գործիքներից է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքն […]

̰
Վարչապետը շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

17:24 10.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին՝ այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Հակոբ Սիմիդյանին: «Պարոն Պետրոսյանը նոր պաշտոն է ստանձնելու: Գիտեք՝ արդեն նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Պարոն Սիմիդյանն առաջին անգամ է նշանակվում կառավարության անդամ, […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

17:07 10.12.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ռաֆայել Ժոզանը նախարարին տեղեկացրել է, որ ֆրանսիական ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են ՀՀ-ում էլեկտրակայանների և ջրամբարների վրա արևային վահանակներ տեղադրելու աշխատանքներով։ […]

̰
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը

20:27 09.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը, որն անցկացվել է առցանց: Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ: Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ: Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները: Համաժողովին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: […]

̰
Արարատ Միրզոյանը և Ժան-Բատիստ Լըմուանը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը»

20:13 09.12.2021

Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը։ Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Հայկական պատվիրակությունում ընդգրկված էին նաև տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների փոխնախարարները,  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականը և այլ պաշտոնատար անձինք։ […]

̰
«Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ»-ը պատրաստ է աջակցել արդարադատության նախարարության բարեփոխումներին

19:10 09.12.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է «Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ»-ի ներկայացուցիչներին։ Տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ծրագրերի ավագ ղեկավար Էլսփետ Սութերսը ներկայացրել է ժողովրդավարության կայացման գործում պետություններին աջակցելուն ուղղված  Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները։ Վերջինս անդրադարձել է Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերին, որոնք ներառում […]

̰
Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից

18:16 09.12.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռոմանոս Պետրոսյանին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռոմանոս Պետրոսյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»:

̰
Ագնեսա Աղաբաբյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար

17:57 09.12.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ագնեսա Աղաբաբյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Ագնեսա Ռաֆիկի Աղաբաբյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար»,- ասվում է […]

̰
Հակոբ Սիմիդյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

17:31 09.12.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Սիմիդյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Սիմիդյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

̰
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարին

17:20 09.12.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 9-ին հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել տրամադրել կոնտակտային անձանց տվյալներ, որպեսզի համատեղ աշխատանքի արդյունքում մինչև […]

̰
Տիգրան Ուլիխանյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

17:17 09.12.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Տիգրան Ուլիխանյանին պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

̰
Վարչապետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին

15:17 09.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագանաթ Չափագայինին: Վարչապետը կարևորել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով այնտեղ ստեղծված մարդասիրական մի շարք խնդիրների փաստը և դրանց կարգավորման ուղղությամբ Կարմիր […]

̰
BACK_TO_TOP