TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Արխիվ

Սուրեն Պապիկյանի և ՀՀ-ում Իրանի դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը

18:06 29.09.2021

Սեպտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Փոխվարչապետը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Սուրեն Պապիկյանը միաժամանակ բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-իրանական հարաբերությունների խորացման գործում: Փոխվարչապետն արձանագրել է, որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգը բավականին լայն է և պետք է ջանք […]

̰
Արցախի նախագահը ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

17:12 28.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը: Հետպատերազմյան շրջանում էլեկտրամատակարարման խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան կառույցների ներկայացուցիչները։ Չնայած նրան, որ մի շարք հէկեր և Սոթք-Մարտակերտ օդային գիծը մնացել են թշնամու վերահսկողության տակ, կատարված աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարման խնդիրների մեծ […]

̰
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

16:52 28.09.2021

Սեպտեմբերի 28-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը գնահատելի է համարել նախորդ շրջանի ակտիվ և արդյունավետ համագործակցությունը: Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը զուգահեռ Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա առանձնացրել է երկկողմ հարաբերություններում տնտեսական օրակարգի առաջ մղման կարևորությունը՝ ընդգծելով տարբեր ուղղություններում ԱՄՆ-ի ներգրավվածության […]

̰
Հակոբ Արշակյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը

17:59 27.09.2021

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Կողմերն անդրադարձել են Ազգային ժողովի աշխատակազմի կարիքներին, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման առաջնահերթություններին, քննարկել երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները և ծրագրերի արդյունավետ իրականացման ուղիները: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը […]

̰
Արդարադատության նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները

16:50 27.09.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության բարեփոխումների օրակարգում Միացյալ Նահանգները Հայաստանի առանցքային գործընկերներից է։ Դեսպան Թրեյսին նախարարության հետ համագործակցությունը որակել է գերազանց, զրույցի ընթացքում կարևորել է նաև պարեկային ծառայության գործունեությունը […]

̰
Փաշինյանը հանդիպել է Զինվորի տանը բուժում ստացող Հայրենիքի պաշտպաններին

15:29 27.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է Զինվորի տուն՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Կառավարության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հատուկ զինհաշմանդամների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, […]

̰
Վարչապետին են ներկայացվել Կյանքի պուրակի նախագիծն ու նախատեսվող աշխատանքները

14:40 27.09.2021

Երևանի Հանրապետության հրապարակում՝ Պատվո պահակախմբի կողմից պահպանվող ծառերի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Երևանի բուսաբանական այգում հիմնվելիք Կյանքի պուրակի նախագիծն ու առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Պուրակում, որն ունենալու է 25-30 հա տարածք, տնկվելու են Արցախյան պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր, իսկ կենաց ծառը կխորհրդանշի մեր բոլոր նահատակներին և հայրենիքին տված նրանց կյանքը: […]

̰
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

16:13 25.09.2021

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ […]

̰
Արմեն Խաչատրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

14:44 25.09.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արմեն Խաչատրյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ:

̰
Պաշտպանության նախարարն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին

13:46 25.09.2021

2021թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Հանդիպմանը Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին՝ նոր պաշտոնն […]

̰
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ գերիներին առանց նախապայմանների և անհապաղ ազատ արձակման խնդրին

20:18 24.09.2021

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ։ Արարատ Միրզոյանը նշել է, որ կարևորում է Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը։ ԿԽՄԿ նախագահն իր հերթին տեղեկացրել է կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների մասին։ Զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ […]

̰
Պաշտպանության նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

19:07 24.09.2021

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանային իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից իրադրությունը ապակայունացնելուն միտված գործողությունների մասին: Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության […]

̰
ՀՀ Անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

18:08 24.09.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը: «Թույլ տվեք արտահայտել իմ գոհունակությունը բարեկամության առթիվ, որը նշանավորում է մեր երկու ժողովուրդների միջև եղած հարաբերությունները: Իմ համոզմամբ՝ խորհրդարանների միջև փոխադարձ բաց համագործակցությունը և փորձի փոխանակումը կշարունակի զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների»,- նշված […]

̰
Քննարկվել են Հայաստանին սահմանակից երկրներով, ցամաքային ուղիներով, բեռնափոխադրումների իրականացմանը  վերաբերող հարցեր

17:41 24.09.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկիին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարության այլ անդամների։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրի փոփոխությունների և լրացումների մասին լրացուցիչ համաձայնագրի նախագծի տարբերակը։ […]

̰
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ

15:56 24.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա բազմավաստակ կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան մասին: Անգնահատելի է պարոն Աթոյանցի ավանդը հայ կինոարտադրության զարգացման, մասնավորապես, «Հայֆիլմ» կինոստուդիայի բեղմնավոր գործունեության մեջ: Անվանի կինոօպերատորի նկարահանած մի քանի տասնյակ ֆիլմերը, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի […]

̰
Կպարզեցվի և կավտոմատացվի հիփոթեքային վարկի եկամտային հարկի վերադարձման գործընթացը

15:08 24.09.2021

Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման գործընթացն ավտոմատացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Նախատեսվում է հստակեցնել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման հետ կապված կարգավորումները։ Ներկայումս հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձն իրականացվում է վարկառու ֆիզիկական անձանց կողմից թղթային եղանակով հարկային մարմին ներկայացվող […]

̰
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են  տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի

20:28 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։ Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ առավել զարգացնելու հայ-ֆիննական համագործակցությունը: Կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի հաստատումը, կրթության, շրջակա միջավայրի, բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացումը։ […]

̰
ՀՀ ԱԺ նախագահին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահը

20:21 23.09.2021

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։ «Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի և իմ անունից ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հուսով եմ, որ հայ-մոլդովական կապերի հետևողական ամրապնդումը երկու երկրների համար նոր հնարավորություններ կբացի երկկողմ երկխոսության հետագա զարգացման համար: Ես նաև հաստատապես համոզված եմ, որ միջխորհրդարանական […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը անդրադարձել է միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությանը

20:01 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին՝ նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ տարիներ ի վեր ձևավորված բազմաշերտ համագործակցության կապակցությամբ և նշել, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման ու մարդու իրավունքների […]

̰
Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

19:53 23.09.2021

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Յակուբո Սանտուրակի Սուլեյմանին (Yakubo Santuraki Suleiman) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Թեհրան): Շնորհավորելով դեսպանին՝ Արմեն Ղևոնդյանը նրան հաջողություն է մաղթել իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքին

19:32 23.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ամենապատիվ Հոգևոր Տեր, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարք ընտրվելու կապակցությամբ: Մեծ է Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերը մեր ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման […]

̰
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումը

19:20 23.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրավիճակը երկրում 2021թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ. ընդհանուր կատարվել է 1 669 977 թեստավորում, հաստատվել է 255 648 դեպք, բուժում է ստանում 11396 անձ, առողջացել է՝ 237 855, մահացել է՝ 5200, մահվան ելքեր […]

̰
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը

18:22 23.09.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ, արդյունավետ գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է համատեղ ծրագրերի շարունակականությունը և զարգացման հեռանկարները: Շոմբի Շարփը […]

̰
ԱԺ-ն հյուրընկալել էր ԵՊՀ իրավագիտության, միջազգային հարաբերությունների և հանրային կառավարման ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին

18:06 23.09.2021

ՀՀ Անկախության 30-ամյակի միջոցառման շրջանակում սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովը հյուրընկալել էր Երևանի պետական համալսարանի իրավագիտության, միջազգային հարաբերությունների ու հանրային կառավարման ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին: Խորհրդարանի այգում «Պետություն ու իրավունքի տեսություն» թեմայով նրանց համար դասախոսություն է կարդացել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Դասախոսությունից հետո ուսանողներն այցելել են Ազգային ժողովի թանգարան, ծանոթացել խորհրդարանի պատմությանը, ցուցանմուշներին, […]

̰
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

16:54 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին և առողջություն մաղթելով վիրավորներին: Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը: ՌԴ դեսպանը շնորհակալություն է […]

̰
Հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ կշարունակի անկախ, ժողովրդավարական և հզոր պետության կառուցումը․ Ղարիբաշվիլի

13:11 23.09.2021

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ուղերձում ասված է. «Պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը: Հայ ժողովուրդը երկար և բազմաթիվ մարտահրավերներով լի ուղի է անցել հաջողակ և անկախ պետության կառուցման համար։ Չնայած բազում դժվարություններին՝ հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ […]

̰
Հայաստանի վարչապետին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահը

18:06 22.09.2021

Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սիրով Ձեզ և Հայաստանի ողջ բարեկամ ժողովրդին եմ հղում մեր անկեղծ շնորհավորանքները հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի առթիվ: Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ձեռքբերումների մի ամբողջ շարք՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդի […]

̰
Արցախի նախագահը Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանին

19:21 21.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին։ Շնորհակալություն հայտնելով Արցախում իրականացված հումանիտար ծրագրերի համար՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածի խնդիրներն արագ և արդյունավետ հաղթահարելու համար շատ կարևոր է սփյուռքահայության կողմից գործնական ու շարունակական քայլերի իրականացումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ոլորտին […]

̰
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի շնորհավորանքը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Անկախության տոնի առթիվ

19:07 21.09.2021

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ «ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին Անկախության տոնի առթիվ: Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում ռուս և հայ ժողովուրդների եղբայրական համերաշխությունը, նրանց՝ արդյունավետ փոխգործակցության և երկու երկրների […]

̰
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորանքը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ

18:55 21.09.2021

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին Անկախության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն, կայունություն և բարեկեցություն»,- ասված է Վյաչեսլավ Վոլոդինի շնորհավորական ուղերձում:

̰
BACK_TO_TOP