17:27 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։ Ա․ Թումանյանը շնորհավորել է Մ․ Սաֆարիին կարևոր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունների կողմից կիրականացվեն անհրաժեշտ բոլոր քայլերը Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար։ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մ․ Սաֆարին, կարևորելով […]
19:20 05.10.2021
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։ Այս համատեքստում նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի գործունեությունը: 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած […]
18:23 05.10.2021
ՀՀ ԱԳՆ-ն իր պաշտոնական էջում հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցը։ Ինչպե՞ս է Հայաստանը գնահատում Հարավային Կովկասի ներկա իրավիճակը և ինչպե՞ս է տեսնում տարածաշրջանի ապագան։ Նախորդ տարի աշնանը Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա քաղաքական, տնտեսական, հումանիտար հետևանքները շարունակում են ազդեցություն ունենալ […]
18:10 05.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով․ «Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով, իմ գնահատանքն ու հարգանքն եմ արտահայտում ձեր մասնագիտությանը և առաքելությանը: Բազմաթիվ ուսուցիչներ Հայաստանում, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, նվիրված են եղել և շարունակում են նվիրված լինել մասնագիտությանը, ասել է, թե աշակերտին, ապագային ու երկրին: […]
17:59 05.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով, որի սղագրությունը ներկայացվում է ստորև: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ տիկնայք և պարոնայք Նախ կցանկանայի ևս մեկ անգամ ողջունել տիկին Լուիզ Մուշիկիվաբոյին և վստահեցնել, որ […]
17:41 05.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպում է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Անկաշկանդ մթնոլորտում կազմակերպված հանդիպմանը ԱԺ նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է պաշտոնական այցի հանդիպում-քննարկումների արդյունքները, պատասխանել ներկաների հարցերին: ՌԴ-ում ապրող հայերն անդրադարձել են համայնքային խնդիրներին, քննարկել հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքին առնչվող մի շարք թեմաներ: Զրույցը հիմնականում […]
19:33 04.10.2021
Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի իր գործընկեր Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Հանդիպմանը հաջորդել է արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը։ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը․ «Հարգելի՛ պարոն Ամիր Աբդոլլահիան, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար […]
18:59 04.10.2021
Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսում գտնվող Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, հանդիպում ունեցել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը նախ անդրադարձել է մեր երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հունիսին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ծառայեցին որպես […]
17:59 04.10.2021
Հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հոկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7 հարց, […]
17:42 04.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլնյուսում այցելել է «Անտակալնիս» զինվորական գերեզմանատուն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի անկախության համար զոհվածների հիշատակին։
13:50 04.10.2021
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումն ու ամրապնդումը, ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և տիկին Չիմիլիտե-Նիելսենն ընդգծել են միջխորհդարանական կապերի կարևորությունը, որոնք […]
13:42 04.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ, տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։ Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիտվա և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկկողմ, բազմակողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Պարոն Նաուսեդան հույս է հայտնել, որ երկու երկրների կառավարությունների գործակցությունը նոր թափ կհաղորդի տնտեսական և հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի […]
13:15 04.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում ենք երկու վարչապետների հայտարարություններն ու հարցուպատասխանը: Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե – Շատ հաճելի է Լիտվայում ողջունել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն առաջին պաշտոնական այցով գտնվում է Լիտվայում: Մեր երկրները վաղուց […]
12:58 04.10.2021
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների կառավարությունների ղեկավարները նախ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են առանձնազրույցի, ապա ընդլայնված կազմերով հանդիպման ընթացքում: Լիտվայի վարչապետը կարևորել է Նիկոլ Փաշինյանի այցը Վիլնյուս և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ […]
23:47 03.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում են առողջապահության, մշակույթի, բիզնեսի ոլորտները: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` վարչապետը նշել է, որ սա իր առաջին այցն է Լիտվա և հույս ունի, որ այն արդյունավետ կինի: «Պետք է արձանագրել հետևյալը․ հունիսի 20-ի ընտրություններից հետո […]
16:47 02.10.2021
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հրավերով, հոկտեմբերի 3-4-ը պաշտոնական այց կկատարի Լիտվայի Հանրապետություն՝ Վիլնյուս և Կաունաս քաղաքներ։ Վիլնյուսում Հայաստանի վարչապետը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնի Լիտվայի վարչապետի հետ։ Բանակցությունների ավարտից հետո նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի մամուլի համատեղ ասուլիսը, որի շրջանակում երկու երկրների վարչապետները հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն […]
16:18 02.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին: Զրուցակիցները քննարկել են ԶՊՄԿ-ի կողմից նախատեսվող նոր ներդրումային ծրագրերն ու նախագծերը: «Ողջունում եմ Ձեզ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է անցել ԶՊՄԿ-ի կապիտալի 15 տոկոսը: Հույս ունենք, որ այն բոլոր պայմանավորվածությունները, […]
16:16 02.10.2021
Նոտարիատը Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից է․ այդ մասին են վկայում այն փաստերը, թե վերջին երկու տարիների ընթացքում որքան քիչ կարգապահական պատասխանատվության միջոցներ են կիրառվել նոտարների նկատմամբ։ Եվրոպայի նոտարների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Կառավարության ու իր անունից շնորհավորել բոլոր նոտարներին մասնագիտական օրվա առիթով։ Նախարարը շնորհակալություն […]
20:36 01.10.2021
Հոկտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով։ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Չեխիայի հետ առկա քաղաքական երկխոսության և ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի բարձր մակարդակի կապակցությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է […]
19:43 01.10.2021
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը և հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել են Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` Նարեկ Զեյնալյանը կարևորել է քաղաքակիրթ աշխարհում բժշկական ասոցիացիաների դերակատարությունը: Հանդիպման նպատակը բավարար օրենսդրական հիմքեր մշակել և ստեղծելն է կառույցի գործունեությունը լիարժեք ապահովելու համար: Նրա դիտարկմամբ` ասոցիացիայի գործունեության […]
18:59 01.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուհանեկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել, որ առկա է համագործակցության ընդլայնման չօգտագործված մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Կուհանեկի այցի արդյունքում այդ չօգտագործված ներուժից ևս մեկ բաժին կիրացվի: Կառավարության ղեկավարը շնորհակալություն […]
18:44 01.10.2021
Կառավարությունը սրտացավ է Հայաստանում ներդրում անել ցանկացող իրանցի գործարարների հանդեպ և հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի նրանց։ Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ի պատասխան Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի այն տեղեկությանը, որ Իրանը Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու մեծ ցանկություն ունի, և որ իրանցի գործարարներն այս […]
18:15 01.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ փաստում, որ մեր բազմադարյա կապերի և […]
17:48 01.10.2021
Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմային, տեղեկացնում են նախարարությունից: Դեսպան Ֆուկուշիման շնորհավորել է պաշտպանության նախարարին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է անվտանգային ոլորտում Հայաստանի, հատկապես՝ Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո առաջացած […]
18:24 30.09.2021
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Իրանի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրներում ձևավորված նոր կառավարությունները լրացուցիչ կարևոր ազդակ կհաղորդեն հայ-իրանական հարաբերություններին: ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի դեսպանը կարևորել […]
16:48 30.09.2021
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Առաջին անգամ Հայաստանում գտնվող պատվիրակությանը Ծիծեռնակաբերդ ուղեկցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Պատվիրակության անդամները ծաղիկներ […]
15:51 30.09.2021
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից գումար վերաբաշխել և հատկացնել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հիմնանորոգվող ավագ դպրոցները գույքով ապահովելուն: Ըստ հիմնավորման՝ ծրագիրը 2018 թվականից ի վեր ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է Համաշխարհային բանկի աջակցությամբ և պետբյուջեից համաֆինանսավորմամբ (համապատասխանաբար […]
15:49 30.09.2021
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներում՝ Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետբյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 473 մլն դրամ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս […]
18:28 29.09.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին, նշել, որ Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, իսկ ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում գտնվելու հանգամանքը էապես մեծացնում է համագործակցությունը զարգացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Նախարարը դեսպանին […]
18:20 29.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր բնակարանի գնման վկայականներ է հանձնել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող 12 ընտանիքի, տեղեկացնում են նախարարությունից: «Ծրագիրն իրականացվում է 2019 թվականին կառավարության կողմից ընդունված N 1666-Ն որոշման հիման վրա: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ (2,169,750.0հազ.) դրամ հատկացվել է ծրագրի երրորդ փուլի իրականացման […]