17:57 21.09.2021
Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա մի շարք պետությունների նախագահներից և վարչապետներից: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ձեզ և Ձեր երկրի ժողովրդին եմ հղում սրտանց շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյա հոբելյանի առթիվ։ Անկախության տարիների ընթացքում Ձեր երկիրը նշանակալի հաջողությունների […]
16:39 21.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Բոլոր ղազախստանցիների և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ: Ինքնիշխանության ձեռքբերման օրվանից անցած երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը հասել է մեծ հաջողությունների սոցիալ-տնտեսական […]
16:32 21.09.2021
Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Անցած տարվանից հաղթահարելով կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը՝ անընդհատորեն ամրապնդվում է Չինաստանի և Հայաստանի […]
19:59 20.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում տեղի ունեցող Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը, որը կազմակերպել է Հայ գործարարների ասոցիացիան (ՀԳԱ)՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչները, որոնց թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաև ՀՀ-ում և ՌԴ-ում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են վարչապետ Փաշինյանը, […]
19:52 20.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Պերմում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Խոր ցավով տեղեկացա Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի և տուժածների մասին: Ամբողջ հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին […]
16:15 20.09.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ մասնակցել է Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության գործարար առաքելության այցի շրջանակներում կազմակերպված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման բացման արարողությանը: Միջոցառման շրջանակներում տեղի են ունենալու կլոր սեղան-քննարկումներ քաղաքային տնտեսության, էներգետիկայի և շրջակա միջավայրի, ինչպես նաև նորարարությունների թեմաներով, ստորագրվելու է համագործակցության համաձայնագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի […]
14:16 20.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկին: Ողջունելով հյուրին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ալեքսեյ Լոգվինի Ողջունում եմ Ձեզ Երևանում և շատ ուրախ եմ, որ Դուք մասնակցում եք հայ-ռուսական գործարար համաժողովին: Սա շատ կարևոր միջոցառում է մեզ համար և հուսով ենք, որ այն կնպաստի ռուսաստանյան նոր ներդրումների ներգրավմանը […]
22:47 19.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի թերակղզում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը: Մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժայում և ավարտվել Սևանա լճի թերակղզում: Հեծանվավազքն անցկացվել է մեկ փուլով՝ 40 կմ երկարությամբ, և երկու տարիքային խմբով. առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային […]
16:03 18.09.2021
Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:
14:47 18.09.2021
ՌԴ Պետական Դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԱԺ պատգամավորներ: ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ռուսական լրատվականի հետ զրույցում անդրադարձել է դիտորդական առաքելության նպատակներին: «Ընտրությունների նկատմամբ դիտորդական առաքելությունը կլինի արդյունավետ ու կնպաստի ժողովրդավարության հետագա ամրապնդմանը և Ռուսաստանի Դաշնության ընտրական գործընթացի թափանցիկության խորացմանը: Հաշվի […]
13:14 18.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին Չիլիի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Չիլիի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը։ Մեր երկրներն արդյունավետ համագործակցություն են ծավալում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Վստահ […]
19:25 17.09.2021
Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը: Վահե Գևորգյանը բարձր է գնահատել Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի գործունեությունը, շնորհակալություն հայտնել Արցախի ու արցախահայության կողքին մշտապես լինելու, ինչպես նաև պատերազմի ընթացքում և դրան հաջորդած շրջանում արցախահայությանն աջակցելու համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Վահե Գևորգյանը […]
17:28 17.09.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով: Փոխվարչապետը, շնորհավորելով Մրցակցության պաշտպանության hանձնաժողովի նախագահին և ամբողջ անձնակազմին, նշել է, որ մրցակցության օրենսդրության և քաղաքականության մշակումն ու կիրարկումը յուրաքանչյուր երկրի համար տնտեսության դինամիկ զարգացման հիմնաքարերից են: Մհեր Գրիգորյանն ընդգծել է նաև, որ մրցակցային միջավայրի ձևավորումն ու […]
17:08 17.09.2021
Ֆրանսիայի Հանրապետության՝ Հայաստանում գտնվող պատվիրակության անդամները սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի և հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր պանթեոն: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը ծանոթացել են Հայոց […]
16:53 17.09.2021
Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ և վերահաստատել իրենց շահագրգռվածությունը՝ ընդլայնելու բազմոլորտ համագործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանալից քննարկելու տնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում զարգացման նոր ծրագրերի կյանքի կոչման միջոցով։ […]
16:14 17.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին, որին տեղում կամ հեռավար ձևաչափով մասնակցել են երկու կազմակերպությունների անդամ-պետությունների ղեկավարները: Նիստի ընթացքում քննարկվել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: Իր ելույթի սկզբում վարչապետ Փաշինյանը ողջունել է պետությունների և պատվիրակությունների ղեկավարներին և նշել. «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել բոլոր ներկաներին Շանհայի […]
14:07 17.09.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Գյումրի: Փոխվարչապետը կանգառ է կատարել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի` Մաստարայի և Մարալիկի հատվածներում՝ ծանոթանալու արդեն իսկ կատարված աշխատանքներին և ներկայումս ընթացող ասֆալտապատմանը, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։ Այնուհետ Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը, ծանոթացել հիմնանորոգված թռիչքուղուն։ Նա շրջել է […]
19:55 16.09.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի […]
18:19 16.09.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ալեն Սիմոնյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Միացյալ Նահանգների հետ Հայաստանը զարգացրել է գործընկերային և բարեկամական հարաբերություններ, որոնք ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր […]
17:27 16.09.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ իր համար պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի մեծ բարեկամին: Նա նշել է, որ չափազանցված չէ այն միտքը, որ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ […]
17:34 15.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամենախոշոր նախարարություններից է, և դա տարբեր ոլորտներում համագործակցության լայն հնարավորություն է ստեղծում։ Նախարարի խոսքերով՝ Լիտվան բավականին հետաքրքիր զարգացման ուղի է […]
19:40 14.09.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը: Անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի […]
17:57 14.09.2021
Սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից է, և Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Սլովակիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Սլովակիայի հետ բոլոր բնագավառներում համագործակցելու […]
16:06 14.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Վարչապետը նշել է, որ «Գազպրոմ» ընկերությունն էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և կառավարությունը կարևորում է փոխշահավետ գործակցության զարգացումը: Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Գազպրոմ» ԲԲԸ գործունեությունը մեր երկրում, ընկերության ներդրումային և սոցիալական ծրագրերը՝ վստահեցնելով, որ «Գազպրոմ»-ը […]
18:59 13.09.2021
Սեպտեմբերի 13-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին: ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Բանցհաֆին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում ծավալած արգասաբեր գործունեության և հայ-գերմանական հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման գործում ունեցած ավանդի համար: Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա աշխատանքում:
18:51 13.09.2021
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա)»,- ասված է հրամանագրում։
18:30 13.09.2021
ՀՀ նախագահը հրամանագրով Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ռազմիկ ԽՈՒՄԱՐՅԱՆԻՆ նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»։
18:13 13.09.2021
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տիգրան Մկրտչյանին Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է նախագահի […]
17:59 13.09.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներին՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայային, որը Հայաստան է ժամանել մասնակցելու հանձնաժողովի 8-րդ նիստին, և հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը […]
17:53 13.09.2021
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրեն Սիլվեն Գիյոգեին: Հանդիպման առանցքային թեման էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակը: Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի համանախագահի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ շեշտելով նաև Ադրբեջանում պահվող […]