19:50 01.02.2021
Փետրվարի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին: Հանդիման մեկնարկին Արման Դիլանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը կարևորում է Հունաստանի պետական խորհրդի հետ ինչպես երկկողմ ձևաչափում գործընկերությունը, այնպես էլ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի շրջանակում համագործակցության հետագա ընդլայնումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության և […]
17:36 01.02.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Բաբայանն ազատվել է […]
16:33 01.02.2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Լրջագույն մտահոգության տեղիք են տալիս ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունները՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում: Պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող […]
13:56 01.02.2021
Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նախորդ շաբաթ կայացած հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների արդյունքները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման ընթացքը։ […]
15:13 28.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի պետքարտուղարի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով ֆրանսիական պատվիրակության անդամներին՝ վարչապետը նշել է. «Մեր հանդիպումը տեղի է ունենում ի շարունակություն նախագահ Մակրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության և […]
13:34 28.01.2021
Նախագահ Արմեն Սարգսյանը գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանին և գնդապետ Թաթուլ Ղազարյանին հետմահու պարգևատրել է Հայրենիքի շքանշանով։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած […]
20:22 27.01.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմելլա Շաքարյանին նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,- ասված է հրամանագրում:
19:56 27.01.2021
Նախագահի հրամանագրով Տիգրան Հարությունյանը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Տիգրան Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում։
18:20 27.01.2021
Հունվարի 27-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ի շարունակումն նախկինում ունեցած շփումների՝ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Մտքեր փոխանակվեցին նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական իրականացման ընթացքի շուրջ: Հայտարարությամբ ամրագրված հումանիտար հարցերի համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և […]
17:24 27.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը՝ գործողությունների նախնական պլանով: Նախագիծը վերաբերում է վարչապետի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի»-ի 9-րդ և 10-րդ կետերին: 9-րդ կետը վերաբերում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը և դրա հետևանքների վերացմանը, իսկ 10-րդ կետը՝ տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանը: Վարչապետը նշել է, […]
16:49 27.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով Իրանի ԱԳ նախարարին՝ ՀՀ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախարար, հարգելի գործընկերներ, ողջունում եմ Ձեզ: Մենք այսօր շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման հարցը, այդ թվում նաև տարբեր հարթակներում մեր համագործակցության հարցերը: Իհարկե, տարածաշրջանում […]
16:35 27.01.2021
Հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: ԱԳ նախարարների հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, այնուհետև շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով իր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնավորապես նշեց. «Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին […]
13:50 27.01.2021
Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սոցիալական աջակցության ձևով՝ 500 000 դրամի չափով, դրամական օգնություն հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին՝ վիրավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության բերումով առաջ եկած ֆինանսական […]
13:48 27.01.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հայտնել է, որ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը: «Նախորդ տարվանից ծավալվող նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել։ Եվ մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը […]
19:45 26.01.2021
ՀՀ ԱԳ նախարարությունը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև (2019-2020 թթ.) երկկողմ հարաբերությունների համառոտ տեղեկանք է ներկայացրել։ Հունվարի 26-27-ին տարածաշրջանային այցի շրջանակներում աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։ Քաղաքական երկխոսություն […]
19:20 26.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում Սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Այս ծրագիրը մենք նախապատրաստել ենք շատ մեծ խանդաղատանքով և մեծ սպասումներով ու հույսերով: Ծրագրի իմաստը և նպատակն այն էր, որ Սփյուռքի երիտասարդ մասնագետները գան և ներգրավվեն Հայաստանի պետական կառավարման մարմիններում, աշխատեն մի որոշակի […]
19:10 26.01.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Տեղեկացնում է e-gov.am-ը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Ծովինար Սողոմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է […]
18:57 26.01.2021
2021 թվականի հունվարի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը կարևորել է Սահմանադրական դատարանի և Լեհաստանի սահմանադրական տրիբունալի երկարամյա գործընկերային կապերի զարգացումը և նշել, որ հայկական կողմը պատրաստակամ է քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը: Դեսպան Չեպլակն իր հերթին անդրադարձել է […]
18:36 26.01.2021
Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի ԳՀ ՀՕՊ ղեկավարության ուղեկցությամբ, եղել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում: Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԶՈՒ ՀՕՊ և ավիացիայի միավորված հրամանատարական կետ, որտեղից ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ՀՕՊ ուժերի համատեղ ջանքերով իրականացվում է Հայաստանի օդային սահմանների պահպանության […]
17:27 26.01.2021
Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
14:44 26.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է արդարադատության նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարներն ու պաշտոնատար այլ անձինք: Մինչ խորհրդակցությունը վարչապետն այցելել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ ծանոթացել քաղաքացիներին մատուցվող ծառայություններին և դրանց արդյունավետությանը: Նշվել է, […]
14:11 26.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ավստրալիայի օրվա կապակցությամբ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերություններին` ի […]
14:08 26.01.2021
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը տնային պայմաններում: Հայաստանի նախագահի ինքնազգացողությունը համեմատաբար բարելավվել է, նրա առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։ Բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր […]
14:07 26.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Արժևորելով մեր երկրների միջև առկա բազմամյա բարեկամությունը՝ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս […]
19:16 25.01.2021
Հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով: Նույն օրը պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Կայացել է նաև Սերգեյ Իստրակովի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ […]
19:10 25.01.2021
Հունվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցներն հերթական անգամ անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշեց, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի […]
20:15 22.01.2021
Արցախի հանրապետության Ազգային ժողովն այսօր գումարված արտահերթ նստաշրջանում 16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է նոր նախարարություն ունենալու օրենքի նախագիծը: «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը […]
20:00 22.01.2021
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն […]
17:19 22.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-բելառուսական կապերի հետագա ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով և հետաքրքրված է փոխշահավետ […]
19:48 21.01.2021
Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն: Իր խոսքում փոխվարչապետը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, այսօր քննարկելու ենք հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման վերաբերյալ հարցերը, որոնք առավել սուր կերպով արտահայտվեցին պատերազմի արդյունքում: Հարկ է ամբողջովին պարզաբանել ոլորտում ստեղծված ներկայիս վիճակը՝ նկատի ունենալով, թե ինչ փուլերով ու ընթացակարգերով է […]