500 000 դրամ կստանան ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+28.09 oC

500 000 դրամ կստանան ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները

13:50 27.01.2021

Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սոցիալական աջակցության ձևով՝ 500 000 դրամի չափով, դրամական օգնություն հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին՝ վիրավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության բերումով առաջ եկած ֆինանսական դժվարությունները մեղմելու համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ սրանով փորձ է արվում այդ սոցիալական խնդիրները կարգավորել:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի, բացառությամբ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց թիվը, մեր առկա տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս պահին արդեն 200-ից ավելի քաղաքացի է անցել բժշկասոցիալական փորձաքննություն և ստացել հաշմանդամության խումբ։

Աջակցության տրամադրման կարգը պետք է մշակվի մինչև 2021 թ. փետրվարի 3-ը: Շահառուները գումարները կկարողանան ստանալ առավելագույնը 10 օրվա ընթացքում՝ էլեկտրոնային տարբերակով:

«Անհրաժեշտ է լինելու միայն իրենց անձնական տվյալները և բանկային հաշվեհամարը նշել, մենք էլեկտրոնային եղանակով հենց այդ պահին նույնականացնելու ենք իրենց առկա բազայի հետ ու հաստատելու շահառու հանդիսանալու փաստը: Անհրաժեշտություն չկա նաև փաստաթղթեր տրամադրելու, քանի որ բուժհաստատություններից ստացված տեղեկության հիման վրա մեզ մոտ կան բոլոր տվյալները»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ այս որոշումը նույնպես իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սասունիկի նորակառույց միջնակարգ դպրոցը գրեթե պատրաստ է շահագործման

22:19 20.08.2025

Սասունիկի նորակառույց միջնակարգ դպրոցը գրեթե պատրաստ է շահագործման

ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով Արագածոտնի Սասունիկ բնակավայրում նոր դպրոց է կառուցվել, որի գործարկումը նախատեսվում է օրեր անց՝ նոր ուսումնական տարում։ Այս մասին հայտնել է Արագածոտնի մարզպետի աշխատակազմից: Գիտելիքի օրվա նախաշեմին դպրոցի նոր շենքային պայմաններին և կահավորման ընթացքին ծանոթանալու նպատակով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այսօր շրջայց կատարեց դպրոցում։ Դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել […] ...

Իրանը որոշակի զգուշավորություն է շարունակում պահպանել․ իրանագետ Նվեր Դավթյանը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

22:04 20.08.2025

Իրանը որոշակի զգուշավորություն է շարունակում պահպանել․ իրանագետ Նվեր Դավթյանը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրանագետ Նվեր Դավթյանին։ Իրանագետը անդրադարձել է ԻԻՀ նախագահի Հայաստան այցի մանրամասներին, հնչեցրած կարևոր ուղերձներին, հայ-իրանական հարաբերությունների հնարավոր զարգացումներին՝ վերջին շրջանի իրադարձությունների համատեքստում։ Որո՞նք են Իրանի նախագահի Հայաստան այցի կարևոր արձանագրումները, արդյո՞ք երևանյան հանդիպումներից հետո Իրանի մտահոգությունները փարատվեցին։ «Որքան էլ մեր իշխանությունների կողմից եղան մեկնաբանություններ, բացատրություններ պայմանավորվածությունների վերաբերյալ, այնուամենայնիվ Իրանը որոշակի զգուշավորություն […] ...

SHANTNEWS

22:00 20.08.2025

SHANTNEWS

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը

21:48 20.08.2025

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են հհ ՊՆ-ից: Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։   ...

«Արարատի» ֆուտբոլիստը տեղափոխվել է Կատար

21:38 20.08.2025

«Արարատի» ֆուտբոլիստը տեղափոխվել է Կատար

«Արարատի» հարձակվող Քրիստոֆեր Բոնիֆեյսը տեղափոխվել է «Ալ Խարիտիյատ», հայտնում է Կատարի երկրորդ լիգան ներկայանցող ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել։ Այն կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 23-ամյա նիգերիացին «Արարատում» էր 2024թ. սեպտեմբերից, նա 13 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցումտ։   View this post on Instagram   A post shared by […] ...

Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը ոչ միայն չի լուծարվել, այլև ընդլայնում է իր գործունեությունը

21:28 20.08.2025

Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը ոչ միայն չի լուծարվել, այլև ընդլայնում է իր գործունեությունը

Եվրոպայում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը Հայաստանի հեռուստատեսության «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, թե Իլհամ Ալիևի հրամանով դադարեցվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կողչող կազմակերպության գործունեությունը: Նրա խոսքերով, Բաքուն պատրաստվում է վերջնականապես հրաժարվել հայատյացության քարոզից: Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս պնդումը: Այդ դեպքում ի՞նչ նպատակով էր Բաքվում տարածվել այդ կեզծ լուրը: […] ...

BACK_TO_TOP