Հետևողական քայլերի շնորհիվ կհասնենք անկախ և արդար դատական համակարգի հաստատմանը. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Հետևողական քայլերի շնորհիվ կհասնենք անկախ և արդար դատական համակարգի հաստատմանը. վարչապետ

14:44 26.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է արդարադատության նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարներն ու պաշտոնատար այլ անձինք:

Մինչ խորհրդակցությունը վարչապետն այցելել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ ծանոթացել քաղաքացիներին մատուցվող ծառայություններին և դրանց արդյունավետությանը: Նշվել է, որ գրասենյակում ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները՝ միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ: Կենտրոնում մատուցվում են մոտ 100 պետական ծառայություններ, որոնք հետագայում ընդլայնվելու են:

Վարչապետ Փաշինյանը, նշել է, որ արդարադատության նախարարությունը գործունեության լայն շրջանակ ունի, բայց սովորաբար առաջին հերթին ասոցացվում է դատական, դատաիրավական համակարգի քաղաքականության և օրենսդրության հետ:

«Եվ ես ուրախ եմ, որ մենք դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում շատ մեծ թափ ենք հաղորդել: Իհարկե, այդ գործողությունների և բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում և տեսանելի կդառնան, բայց համոզված եմ, որ մենք հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ և արդար դատական համակարգի հաստատմանը: Իհարկե, վերջին շրջանում մենք ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչը, իհարկե, անթույլատրելի է և խարխլում է դատական համակարգի և արդարադատության գաղափարն ինքնին: Եվ այստեղ մենք պետք է ոչ միայն ընթացիկ, այլև երկարաժամկետ մեխանիզմներ ունենանք նման երևույթները ոչ միայն արմատախիլ անելու, այլև, ընդհանրապես, թույլ չտալու համար»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդարադատության նախարարության գործունեության ոլորտում են նաև բազմաթիվ ծառայություններ, որոնց հետ առնչվում են քաղաքացիները:

«Եվ շատ կարևոր է, որ այդ ծառայությունները մատուցվեն բարձր որակով և մաքսիմալ հարմարավետ: Մենք այստեղ այցելելուց առաջ մտանք քաղաքացիների սպասարկման միասնական գրասենյակ: Այդ գրասենյակների գործունեության իմաստը և նպատակն այն է, որ քաղաքացին ստիպված չլինի նույն գործառույթի կամ նույն գործի շրջանակում տասնյակ տեղեր այցելել: Հիմա նման ծառայություններ մատուցվում են տարբեր ոլորտներում: Սոցիալական ապահովության ոլորտում նույնպես այսպիսի ծառայություններ մատուցվում են, և ես հույս ունեմ, որ այս պրակտիկան իրեն կարդարացնի, ու մենք կունենանք այսպիսի ծառայությունների ամբողջական ցանց Հայաստանի Հանրապետությունում: Հիմա մենք քննարկում ենք այս ցանցի զարգացման մի քանի տարբերակներ, սցենարներ և շատ մոտ ենք վերջնական որոշումներ կայացնելուն»,- ասել է վարչապետը:

Վարչապետը խոսքը փոխանցել է նախարար Ռուստամ Բադասյանին, ով ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող միջոցառումների ընթացքը: Նախարարը նախ անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և դրա կառուցվածքին: Նշվել է, որ կոմիտեի շենքն ունենալու է 5500 քմ տարածք: Շինարարական աշխատանքների համար նախատեսվում է ներդնել 2,7 մլրդ դրամ, շինաշխատանքները կտևեն 2,5 տարի: Կոմիտեն կունենա 150 աշխատակից: Նախարարը նշել է, որ կոմիտեն իր գործունեությունը կսկսի ավելի վաղ՝ ժամանակավոր այլ վայրում: Ռուստամ Բադասյանի խոսքերով՝ կոմիտեի ղեկավարն ընտրվելու է մրցութային ընթացակարգով:

Այնուհետև նախարարն անդրադարձել է Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքներին, դատական համակարգը նոր դատավորներով համալրելու ուղղությամբ տարվող միջոցառումներին, արբիտրաժի ինստիտուտի բարեփոխումներին, որոնց արդյունքում ակնկալվում է էապես բեռնաթափել դատական համակարգը: Նշվել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում դատարաններում գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի թիվը 2018 թվականի 172 հազարից 2019-ին կազմել է 108 հազար, իսկ 2020 թվականի առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 47 հազար: Ակնկալվում է, որ ոլորտում բարեփոխումներին նոր ազդակ հաղորդելուն կնպաստի նաև Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը, որի աշխատանքները ևս ընթացքի մեջ են: Դրա արդյունքում վեճերը կքննվեն առավել արդյունավետ, սեղմ ժամկետներում և օնլայն ձևաչափով:

Պատասխանատուները զեկուցել են էլեկտրոնային արդարադատության, Պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ընթացքի մասին: Նշվել է, որ Պարեկային ծառայության համակարգում ընդգրկվելու նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցելու նախնական հայտերի թիվը գերազանցել է 2 հազար 5 հարյուրը, նրանցից 770-ի հետ, որոնք անցել են եռափուլ ստուգումը, կնքվել է պայմանագիր. միայն 1/3-ն է ոստիկանության համակարգի գործող ծառայող: Դասընթացներն անցկացնում են միջազգային վերապատրաստում անցած մասնագետներ:

Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգի բարելավմանը, քրեակատարողական համակարգում նոր սննդակարգի ներդրման աշխատանքներին, որի արդյունքում դատապարտյալները և կալանավորներն ապահովվել են բարձրորակ սննդով, ՔԿՀ-ները ժամանակակից սարքավորումներով համալրելուն: Ըստ պատասխանատուների՝ վերջինս նպաստում է կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Զեկուցվել է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում իրականացվող բարեփոխումների մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել Բեռնարդու Սիլվային

19:08 20.08.2025

Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել Բեռնարդու Սիլվային

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Ես նրան եմ ընտրել մի պատճառով. նախորդ մրցաշրջանում, երբ մենք մեծ, շատ մեծ խնդիրներ ունեինք, նա միշտ մեր կողքին էր: Նա միշտ ներկա էր, ամեն օր մարզվում էր, հոգնատանջ տեսք ուներ: […] ...

BACK_TO_TOP