TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

Արխիվ

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը

16:00 17.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ջանքերն ու կարողությունները կներդնի՝ զարգացնելու փոխշահավետ գործակցությունը երկու բարեկամ երկրների միջև: «Թեև մեր […]

̰
Հայկ Բաբայանը նշանակվել  է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ

23:45 16.11.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Գուրգեն Դալլաքյանն ազատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի. Գուրգեն ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների

20:15 16.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված ներկա իրավիճակին վերաբերող հարցեր:

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

19:35 16.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարից հետո երկու երկրների միջև համագործակցության օրակարգը և հրատապ հարցերը:

̰
ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները քննարկել են հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ առաքելության աշխատանքների ընթացքը

18:36 15.11.2020

Նոյեմբերի 15-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար ԶոհրաբՄնացականյանի հետ:Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Արտաքին գերատեսչության ղեկավարները  քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ադրբեջանի,Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի   համատեղ հայտարարության իրականացման ընթացքը ,ներառյալ  հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց մանդատի արդյունավետ կատարման ապահովման հետ կապված […]

̰
Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի հետ կապված վիճակի և վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին

19:43 14.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։Նա կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը: «Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝ ինչ անելիքներ, դժվարություններ, հարցեր ունենք այս փուլում, […]

̰
Քննարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման աշխատանքների ընթացքը

18:20 14.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: «Արդեն ավելի քան երկու ամիս է Հայաստանում դե յուրե գործարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը և համակարգը: Այսօրվա մեր քննարկման նպատակն է հասկանալ, թե ուր ենք հասել այս ինստիտուտի ներդրման […]

̰
Մեր գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը. վարչապետ

14:05 14.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների պահովման հետ կապված հարցեր: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր առաջիկա գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, նաև հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների հարցը: Այսօր մենք […]

̰
Հայաստանը պաշտոնապես կոչ է անում Ադրբեջանին՝ կատարելու Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները․ՀՀ ԱԳՆ

20:59 13.11.2020

2020թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները: Ի թիվս այլնի՝ Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Հայաստանի և էթնիկ հայերի նկատմամբ խտրական գործելակերպը և այլ շարունակական խախտումները՝ ներառյալ, […]

̰
ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ

20:45 13.11.2020

Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նախարարն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 10֊ի համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները` նշելով, որ այդ հայտարարությունը կոչված է ռազմական գործողությունների դադարեցմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը։ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը […]

̰
Ճիշտ գնահատել իրավիճակը և հստակ ծրագրերով առաջ ընթանալ․ նախագահը հանդիպել է Արկադի Տեր-Թադևոսյանի հետ

14:55 13.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի և քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրների հետ: Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրները՝ անվանի գիտնականներ, մտավորականներ, անհանգստություն ու մտահոգություն են […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ

20:34 12.11.2020

Նոյեմբերի 12-ին նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Մտքեր փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը հաջորդած իրադրության շուրջ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի հետ

18:42 12.11.2020

  Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների հետ

14:46 12.11.2020

Շարունակելով քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ […]

̰
Այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար. վարչապետի ուղերձը ժողովրդին

14:31 12.11.2020

Այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար: Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում ընդգծել է վարչապետի Նիկոլ Փաշինյանը։ «Սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ Հայաստանն ու հայ ժողովուրդը ապրում են չափազանց դժվար օրեր: Մեր բոլորի սրտի մեջ կսկիծ կա, մեր բոլորի աչքերի մեջ արցունք, մեր բոլորի հոգու մեջ ցավ: Սեպտեմբերի 27-ին […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին

14:06 12.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակվող քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության, երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ: «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել փաստաթղթի և դրա պայմանների առնչությամբ՝ ներկայացնելով իրենց […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

13:15 12.11.2020

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն՝ այս դժվարին օրերին ևս Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի կողքին գտնվելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային, ղարաբաղյան հիմնախնդրին և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակին:

̰
ԱԱԾ տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում

01:00 12.11.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։ «Ավելին, ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Աբազյանն ընդամենը դիմել է առողջապահական հաստատություն՝ ընթացիկ բուժզննում անցնելու նպատակով և ներկա պահին գտնվում է աշխատավայրում ու ամբողջական ծավալով իրականացնում է իր գործառույթները»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

̰
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

16:56 11.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ստորագրված փաստաթղթին և դրա դրույթներին, ինչպես նաև երկրում ստեղծված իրավիճակին: Արամ Սարգսյանը ներկայացրել է իր ղեկավարած կուսակցության մոտեցումները վերոհիշյալ փաստաթղթի և առկա իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են այս փուլում երկրի կայունության պահպանման, համազգային միասնականության կարևորությունը:

̰
Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները

21:49 10.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները հասարակական-քաղաքական տարբեր ուժերի, մտավորականության ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանի, նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանը […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հետ

21:16 10.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և պատգամավոր Անի Սամսոնյանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության, ինչպես […]

̰
Նախագահը քաղաքական խորհրդակցություններ է նախաձեռնել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ

20:08 10.11.2020

Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի […]

̰
Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետի հարցազրույցը ARD հեռուստաալիքին

23:07 07.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին։ Հարցազրույցը ներկայացվում է ստորև. ARD – Պարոն Փաշինյան, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Երբ Դուք 2018 թվականին ժողովրդավարական բողոքի շարժման միջոցով խաղաղ իշխանափոխության հասաք, հնարավոր համարո՞ւմ էիք, որ երկու տարի անց պատերազմ կբռնկվեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրականում, երբ ես դեռևս խորհրդարանի պատգամավոր էի՝ 2016 կամ գուցե 2017 թվականն […]

̰
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ․քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

18:32 07.11.2020

  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանուել  Մակրոնի հետ՝ շեշտելով վճռականությունը ահաբեկչության դեմ  պայքարում ։Այս մասին հաղորդում է Կրեմլը: Մակրոնի հետ զրույցում Պուտինն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային  Ղարաբաղում տեղի ունեցող բախումների,հակամարտությունում  Սիրիայի  և Լիբիայի  ծայրահեղականների ներգրավվածության կապակցությամբ: Նախագահները վերահաստատել են իրենց տրամադրվածությունը՝ շարունակել Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը Լեռնային […]

̰
ՀՀ վարչապետի հանդիպումը Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ

18:17 06.11.2020

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի պաշտոնավարումը, որի ընթացքում երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացում է արձանագրվել: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել 2019թ. Իտալիա կատարած պաշտոնական այցը և շնորհակալություն հայտնել դեսպանին՝ […]

̰
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ գնդապետ Գևորգյանին և փոխգնդապետ Հարությունյանին

20:16 04.11.2020

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով. Արգամ Ռադիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ թիվ […]

̰
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

14:38 01.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին։ Հարցազրույցի տեքստը ներկայացվում է ստորև. Al Jazeera – Բարև ձեզ: Այսօրվա հատուկ թողարկման մեր հյուրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Պարոն վարչապետ, ողջունում ենք Ձեզ և շնորհակալություն ենք հայտնում մեզ հյուրընկալելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ: Al Jazeera – Պարոն վարչապետ, կխնդրեի ներկայացնեիք Հայաստանի և […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում  հանդիպել է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուերի հետ

19:23 30.10.2020

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ: Հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուերին հանգամանալից տեղեկատվություն հաղորդեց Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի, […]

̰
Վարչապետն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին

17:50 30.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին: Վարչապետը ողջունել է պարոն Արաղչիին Երևանում: Զրույցի ընթացքում նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և իր ողջունները հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին, նախագահ Հասան Ռոհանիին և Իրանի բարեկամ կառավարությանը: Իրանի […]

̰
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան

16:49 30.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը. Հարց – Լեռնային Ղարաբաղում պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեց մեկ ամիս առաջ: Ո՞ր փուլում եք հիմա: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է արձանագրել, որ այս […]

̰
BACK_TO_TOP