Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ

20:34 12.11.2020

Նոյեմբերի 12-ին նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Մտքեր փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը հաջորդած իրադրության շուրջ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ վերոնշյալ հայտարարությունն ուղղված է հրադադարի հաստատմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը և չի կարող համարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչներն անդրադարձան նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծրագրման, հրահրման և իրականացման գործում Թուրքիայի առանցքային դերին, որն արտահայտվեց ինչպես ռազմական գործողություններում անմիջական ներգրավվածությամբ, այնպես էլ՝ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավման ձևով: Նա հստակ ընդգծեց Արցախում իրականացվելիք խաղաղապահ գործողություններում Թուրքիայի որևէ դերակատարության բացառումը՝ չնայած այդ ուղղությամբ վերջինիս կողմից ձեռնարկվող քայլերին:

Նախարար Մնացականյանը կարևորեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում շուտափույթ քայլերի ձեռնարկումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորը մտահոգություն հայտնեց Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագրի առնչությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից ցուցաբերված բարբարոսական վերաբերմունքի մասին, որի արդյունքում Նախիջևանում, բուն Ադրբեջանի տարածքում և Արցախի՝ առաջին արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հիմնովին ոչնչացվել են հայկական ժառանգության կոթողները:

Զրուցակիցներն ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը՝ որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը ենթակա են քննարկման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և հենց այս ձևաչափում է, որ լիարժեքորեն հասցեագրվելու են արցախահայության շահերը: Որպես առաջնահերթություն՝ ԱԳ նախարարը շեշտեց Արցախի կարգավիճակի և արցախահայության համապարփակ անվտանգության լիարժեք երաշխավորման անհրաժեշտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 08.05.2025

SHANTNEWS

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

19:32 08.05.2025

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

Ֆուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

19:17 08.05.2025

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...

Այրվել է բեռնատարի խցիկը

19:08 08.05.2025

Այրվել է բեռնատարի խցիկը

Մայիսի 8-ին՝ ժամը 16:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

BACK_TO_TOP