00:57 15.10.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծության վերաբերյալ․ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք: Պատերազմի օրենքների և սովորույթների նմանատիպ կոպիտ խախտումը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին […]
18:43 14.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ գործողություններն ու հետագա քայլերը:
23:14 13.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը, որի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ասաց, որ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը կարող է դրդել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շաբաթ օրը Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունից հետո կայացած իր առաջին հարցազրույցում նա չնշեց […]
19:57 13.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին: Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից՝ ս. թ. հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման և ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա: […]
19:31 13.10.2020
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը: Նշվում է, որ հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորելու ջանքերին իրենց […]
17:52 13.10.2020
Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հեռահար ձևաչափով հանդիպմանը միացել էր նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Ըստ հաղորդագրության՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության […]
22:23 12.10.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսին․ «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի գործընկերներ, Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին, Սերգեյ Վիկտորի, Ձեզ, ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար։ Մենք բավականին բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային, […]
22:06 12.10.2020
Արդեն տեղեկացվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ […]
15:57 12.10.2020
2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13.00-ից սկսած և դրան հաջորդող օրերին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների ընդհանուր հրամանատարությամբ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական և սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմեր՝ 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի […]
15:32 12.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կառավարության քայլերին և գործողություններին, այդ թվում՝ դիվանագիտական ասպարեզում, ինչպես նաև պատասխանել մի շարք հարցերի: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են […]
21:49 11.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վարչապետ Փաշինյանը տեղեկատվություն է տրամադրել հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումների մասին: Նա մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծության և ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ: Գերմանիայի կանցլերը խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ: ՀՀ վարչապետն […]
14:15 10.10.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ […]
15:42 09.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա վարչապետի պաշտոնում պարոն Միշուստինի առաջին այցն է Երևան և ցավով նշել, որ այն տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում […]
15:23 09.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից […]
13:00 09.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: […]
23:54 08.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Tv5Monde հեռուսաալիքին, որը ներկայացնում ենք ստորև. Tv5Monde – Արդեն 12 օր է, ինչ շարունակվում են բախումներն Ադրբեջանի զինված ուժերի և Հայաստանի կողմից սատարվող Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջև: Հատուկ հարցազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բարի երեկո պարոն վարչապետ, շնորհակալություն Հայաստանի մայրաքաղաք Երևանից ուղիղ եթերում մեզ հարցազրույց տալու համար: […]
16:52 08.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական […]
00:23 08.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև. Euronews – Պարոն վարչապետ, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը և Եվրամիությունը, բոլորն էլ կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել։ Այդուհանդերձ, մարտերը շարունակվում են։ Կարո՞ղ եք բացատրել, թե ինչի եք Դուք ձգտում այստեղ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ամենակարևորը՝ միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է […]
22:36 07.10.2020
Հոկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր չեխ գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ։ Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների շուրջ։ Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ԱԳ նախարարն իր խորը մտահոգությունն արտահայտեց հակառակորդի կողմից Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը՝ ի խախտումն միջազգային իրավունքի։ ԱԳ նախարարը դատապարտեց […]
21:48 07.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին, որի գրավոր տարբերակը տեղադրվել է նաև հեռուստաալիքի կայքէջում: Ներկայացնում ենք այն ստորև. РБК – Դուք վերադարձել եք Լեռնային Ղարաբաղից։ Ինչպիսի՞ իրադրություն է հիմա այնտեղ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եղա Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում։ Ստեփանակերտը գործնականում շուրջօրյա գտնվում է հրթիռակոծության տակ և այնտեղ, իհարկե, տուժում են խաղաղ բնակիչները։ Եվ դա […]
15:22 07.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել այդ առթիվ՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում: Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Լեռնային […]
15:16 07.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Sky news հեռուստաալիքին, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար Ադրբեջանի հետ հակամարտությունը, ըստ էության, վերածվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի: Բախվելով անլուծելի խնդրի, որը ծագել է իր պաշտոնավարման տարիներից շատ առաջ, և վկայակոչելով սիրիացի վարձկանների մասին լուրերը՝ պարոն Փաշինյանը […]
13:00 07.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Իսկ Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր: Դրա համար էլ այսօր՝ ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է […]
16:06 06.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես […]
23:17 05.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհերի: Ռուսական կողմը վերստին ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը:
11:27 05.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The New York Times-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին: Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականի հետ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նուրբ հարց բարձրացրեց. ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկվում, որպեսզի Միացյալ Նահանգների երկարամյա դաշնակից Թուրքիային թույլ չտրվի […]
22:08 04.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24»-ին, որը ներկայացնում ենք ստորև․ Ֆրանս24» լ/գ – Բարև Ձեզ: Մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունում, որտեղ ինձ միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն վարչապետ, շնորհակալություն մեր հյուրը լինելու համար։ Երկու տարի առաջ Դուք եկաք իշխանության, և Թավշյա հեղափոխությամբ ժողովրդին տրվեցին շատ մեծ հույսեր։ Ի՞նչ եք կարծում՝ […]
19:06 04.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացվում է ստորև. «Վարչապետը լարված տեսք ունի, երբ շաբաթ երեկոյան ընդունում է «ԲԻԼԴ»-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ իր նստավայրում։ Նիկոլ Փաշինյանը գրեթե չի քնում, պարբերաբար նոր սարսափելի տեղեկատվություն է ստացվում տուժածների, հերթական […]
00:09 04.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սա վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է: Վարչապետ Փաշինյանը տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների մասին: Նա պատմել է թուրքական զինվորականների մասնակցության, ինչպես նաև այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների […]
22:00 03.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվելե «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը: Այն ներկայացնում ենք ստորև. Բերնարդ Սմիթ– Պարոն վարչապետ, շնորհակալություն «Ալ Ջազիրա»-ի հետ խոսելու համար։ Այժմ, այս փուլում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց հակամարտություն է ընթանում, ո՞րն է Ձեր նախընտրությունը՝ Ադրբեջանին աճող ռազմական հակազդեցություն, թե հրադադարի կոչ և բանակցություններ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կցանկանայի […]