TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

Արխիվ

Հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում․ նախագահ Սարգսյանն Աբու Դաբիում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել համաժողովում

14:38 15.01.2020

Աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ի մայրաքաղաքում անցկացվող «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում: «Ինձ համար սա ճանապարհորդություն է ժամանակի միջով, ճանապարհորդություն դեպի ապագա, քանի որ մի օր, գուցե այսօրվանից հիսուն տարի անց, ձեզնից մեկը կանգնած է լինելու […]

̰
Հայաստանի ուժը նաև դուք եք․ նախագահը Շարժայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

12:44 15.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել եկեղեցու բակում ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կանգնեցված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Օհաննէսեան հայկական վարժարանի սրահում նախագահ Սարգսյանը դիտել է վարժարանի սաների փոքրիկ համերգը, այնուհետև […]

̰
Կայունությունը՝ կարևոր գործոն զարգացման համար․ նախագահ Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին նվիրված քննարկմանը

19:43 14.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին և դրանց մեջ կանանց ներգրավվածությանը նվիրված քննարկմանը: Կարևորելով նման քննարկումները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ բարձրացվող հարցերը վերաբերում են ապագային ու սպասվող մարտահրավերներին, այն ռիսկերին, որոնց առնչվելու ենք վաղը:  «Մենք […]

̰
Համագործակցություն սննդի անվտանգության ոլորտում․ նախագահը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարի հետ

17:07 14.01.2020

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրի հետ։ Շարունակելով նախորդ հանդիպումների, մասնավորապես, նախագահ Սարգսյանի՝ ԱՄԷ նախորդ աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված գործնական պայմանավորվածությունների շուրջ քննարկումները՝ Հայաստանի նախագահը և ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են սննդի անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությանը, այդ թվում՝ սննդի անվտանգության ոլորտում […]

̰
Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները

15:29 14.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել փոխվարչապետների գրասենյակների, աշխատակազմի ներքո գործող մարմինների գործունեությանը: Զեկուցվել է, որ միջոցառումները միտված են լինելու պետական կառավարման համակարգի արդիականացմանը, արդյունավետությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրոնային հարթակների գործունեության ընդլայնմանը, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցությանը և […]

̰
Փոքր երկրները ևս կարող են լինել ուժեղ, արդյունավետ ու հաջողակ. Հայաստանի և Ռուանդայի նախագահները կարևորել են սերտ համագործակցությունը

13:19 14.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ, որը նույնպես մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումին: Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Ռուանդան ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն ու խնդիրներ, երկուսն էլ ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ են, երկուսն էլ փոքր են, […]

̰
Նախագահը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ

19:01 13.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանին «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովին մասնակցելու հրավերի համար և նշել. «Մեզ համար շատ թանկ են […]

̰
Կառավարությունում քննարկվել են աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքները

17:52 13.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը: Մինչ քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է աղբահանության և աղբի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ նշելով. «Ակնհայտ է, որ աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, […]

̰
Բարևելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է իր ծանոթին

15:49 13.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 22-ամյա երիտասարդի կողմից առերևույթ կատարված դանակահարության դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 08:50-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «գոտկային շրջանի […]

̰
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին

11:08 13.01.2020

Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին։

̰
Նախագահն ու առողջապահության նախարարը քննարկել են Կատարի և ԱՄԷ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը

17:10 11.01.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին: Մասնավորապես, խոսվել է Ծոցի երկրների, այդ թվում՝ Կատարի Պետության և Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացման հիմնադրամների հետ առողջապահության ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին՝ հատկապես նկատի առնելով նախագահ Սարգսյանի արդյունավետ […]

̰
Վահրամ Կաժոյանը նշանակվել է Կամբոջայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

15:36 11.01.2020

ՀՀ նախագահի հրամանագրով` Վահրամ Կաժոյանը նշանակվել է Կամբոջայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետու-թյան արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,- ասվում է  նախագահի հրամանագրում: Ավելի վաղ […]

̰
Նախագահը Հայկ Մարությանի հետ քննարկել է Երևանի զարգացմանն ուղղված ծրագրերը

15:23 11.01.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Նախագահը և քաղաքապետն անդրադարձել են Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Հայկ Մարությանը տեղեկացրել է մայրաքաղաքում կատարվող աշխատանքների մասին և ներկայացրել նախատեսվող ծրագրերը, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել նաև ներդրումների ներգրավման միջոցով: Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Երևանի զարգացմանը […]

̰
Դուք օրենքի և Սահմանադրության էությունն ու դեմքն եք. նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

13:35 11.01.2020

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Մեր երկրի ամենազգայուն խնդիրներից մեկը դատական համակարգի կայացումն է: Այս խնդիրը միայն ձեզնից […]

̰
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

19:02 09.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` կարգապահական տույժ է կիրառվել Ավետիք Քերոբյանի նկատմամբ։  «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 226-րդ հոդվածով՝ Աշխատանքային պարտականություններն ոչ պատշաճ կատարելու համար Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

̰
Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը ՀՀ ինքնիշխանության ամրապնդման գործում. նախագահը` Լևոն Տեր-Պետրոսյանին

17:59 09.01.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան 75-ամյակի առթիվ: «Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկա­խության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերա­կանգնման և կայացման ակունքներում: Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը Հայաստանի Հանրապետու­թյան ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրա­վուն­­քի սուբյեկտ կայանալու, Հայաստանի և Արցախի անվտանգության […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին

14:31 06.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին:

̰
Վարչապետը և Աննա Հակոբյանն Ամանորի նախաշեմին այցելել են Տավուշի մարզի համայնքներ

19:15 30.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը շրջայց են կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներով։ Մասնավորապես, վարչապետը տիկնոջ հետ եղել է Կողբ, Նոյեմբերյան, Բաղանիս, Կոթի և Ոսկեվան համայնքներում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթել հաջողություններ և բարեկեցություն, իսկ երեխաներին հանձնել նվերներ։ […]

̰
Երախտագիտության մեդալ` թավջութակահար Արամ Թալալյանին և ալտահար Յաշա Պապյանին

14:10 30.12.2019

ՀՀ նախագահ հրամանագրով` Երախտագիտության մեդալով են պարգևատրվել թավջութակահար Արամ Թալալյանը և ալտահար Յաշա Պապյանը: Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել` Արամ Գերոնտիի ԹԱԼԱԼՅԱՆԻՆ թավջութակահար Յաշա […]

̰
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Սուդանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

13:20 30.12.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Կարեն Գրիգորյանը նշանակվել է Սուդանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանին, համատեղության կարգով, նշանակել Սուդանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,- ասված է հրամանագրում:

̰
Վարչապետը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ գալիք տոների կապակցությամբ

18:40 28.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի պարոն վարչապետ, Նոր տարվա և Աստվածահայտնության տոների շեմին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից քրիստոնեական ջերմ սիրով ու հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Ձեզ և մեր սիրելի ժողովրդին։ Աղոթում ենք […]

̰
Արմեն Սարգսյանը վիրահատական միջամտության է ենթարկվել

17:23 28.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արտերկրում վիրահատական միջամտության է ենթարկվել և առաջիկա օրերին կգտնվի ապաքինման փուլում:

̰
Կառավարության նպատակն անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման մեխանիզմների ձևավորումն է. վարչապետ

16:29 28.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գույքահարկի համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ: Քննարկվել է մինչ օրս այդ ուղղությամբ կատարված աշխատանքը. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ 2019 թ. նոյեմբերին ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է […]

̰
Վարչապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

15:03 28.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

̰
Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

14:30 28.12.2019

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորելով նախագահ Սարգսյանին և ողջ հայ ժողովրդին՝ վստահություն է հայտնել, որ 2020 թվականին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և բազմաոլորտ փոխգործակցությունը կշարունակվի: Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են […]

̰
Վարչապետը ծաղիկներ է դրել ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին

11:06 28.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

̰
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ

10:00 28.12.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և հոգևոր մտերմության դարավոր ավանդույթների վրա: Ակնկալում եմ, […]

̰
Վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրները

10:42 27.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս: Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։ Քննարկվել են նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։ Կառավարության ղեկավարը զինծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին հանձնել […]

̰
Գործարար համայնքը համարում ենք մեր կառավարության թիվ մեկ դաշնակիցը. Նիկոլ Փաշինյան

21:46 26.12.2019

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ: Շնորհավորական խոսքում վարչապետն անդրադարձել է անցնող 2019 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2020 թվականից ակնկալիքներին: Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Գործարար համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, […]

̰
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին

19:35 26.12.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ «Ռուսաստանում բարձր են գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա: Համոզված եմ, որ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, բոլոր ոլորտներում կառուցողական երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում գործընկերային փոխգործակցությունը […]

̰
BACK_TO_TOP