Հայաստանի ուժը նաև դուք եք․ նախագահը Շարժայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+27.09 oC

Հայաստանի ուժը նաև դուք եք․ նախագահը Շարժայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

12:44 15.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել եկեղեցու բակում ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կանգնեցված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Օհաննէսեան հայկական վարժարանի սրահում նախագահ Սարգսյանը դիտել է վարժարանի սաների փոքրիկ համերգը, այնուհետև հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Ես ձեզնից մեկն եմ, դուք՝ բոլորդ, Հայաստանի մասն եք։ Սրանք շնորհակալության, գովքի խոսքեր չեն։ Սա իրականություն է,-իր խոսքում ասել է նախագահ Սարգսյանը: -Հայաստանը միայն մեր շենքերը, պատմությունը, հողերը, լեռները, եկեղեցիները չեն։ Հայաստանը մենք ենք՝ բոլորս միասին։

Դուք Հայաստանի մասնիկն եք, անկախ նրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունե՞ք, թե ոչ։ Ես վստահ եմ, որ ցանկացած հայ երեխա, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ծնվում, եթե ծնվում է հայկական ընտանիքում, ապա նրա ծննդյան օրվա հետ նրա մեջ ծնվում է Հայաստանը։ Այսինքն՝ պարտադիր չէ Հայաստանում ծնվել՝ Հայաստանը քո մեջ ունենալու համար։

Ես երազում եմ, որ մի օր բոլոր հայերը վերադառնան հայրենիք, սակայն ես ուզում եմ հավատալ, որ ձեզնից յուրաքանչյուրն արդեն այսօր վերադարձել է հայրենիք։ Վերադարձել է, որովհետև ունի հայկական անձնագիր, Հայաստանում ունի ազգականներ, սիրում է Երևանը, հայրենիքի համար պատրաստ է ծառայել։ Վերադարձել է, որովհետև երբ դժվարություն կամ անհրաժեշտություն լինի, պատրաստ է շատ բաներ զոհաբերել հայրենիքի համար, որովհետև պատրաստ է ծառայել իր հայրենիքին և այն հզոր ու ամուր դարձնել։ Միայն հզոր, ամուր և ուժեղ հայրենիքն է, որ մեզ բոլորիս դարձնում է միասնական, ամուր և վստահելի։ Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում՝ ԱՄՆ-ում, Արգենտինայում, Լիբանանում, Ռուսաստանում կամ այստեղ, եթե ունենք հզոր և կայուն հայրենիք, բոլորս գիտենք, որ ունենք տուն, ուր դժվարության պահին կարող ենք գնալ»:

Նախագահ Սարգսյանը հորդորել է այցելել Հայաստան, Արցախ, ճանաչել հայրենիքը և երեխաներին ծանոթացնել հայրենիքին, որովհետև նրանք Հայաստանի Հանրապետության ապագա քաղաքացիներն են։

«Ինձ համար հայաստանցի և Սփյուռք չկա։ Հայաստանը բոլորիս երկիրն է, բոլորիս հայրենիքն ու տունն է»,-ասել է նախագահը։

Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը դահլիճում գտնվող երեխաները հնչեցրել են մեծն Թումանյանի խոսքերը, որոնք փոքր-ինչ ձևափոխելով Արմեն Սարգսյանը դիմել է նրանց. 

«Ապրե՛ք, երեխե՛ք, և մե՛զ պես ապրեք, որովհետև մենք հաղթող և ուժեղ ժողովուրդ ենք։ Ապրե՛ք, երեխե՛ք և մեզնից լա՛վ ապրեք։ Ապրե՛ք, երեխե՛ք և մեզնից ավելի մեծ հաղթանակներ ունեցե՛ք»:

Արձանագրելով, որ 21-րդ դարում աշխարհը շատ արագ է փոփոխվում, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն ժողովուրդները, որոնք ունեն որոշակի որակներ, պահպանել են իրենց ազգային մշակույթը, ինքնությունը, եկեղեցին, կրոնը, մշակույթը, լեզուն, կապված են իրենց հայրենիքի հետ, կարող են հաջողել։

«Այսօր Հայաստանի ուժը նաև դուք եք։ Դուք կարող եք կապել Հայաստանն աշխարհի հետ,– մեր հայրենակիցներին ասել է Հայաստանի նախագահը։ -Այն ժողովուրդները, որոնք հնարավորություն ունեն զարգացնել նոր տեխնոլոգիաները և արագ փոփոխվող աշխարհում կայուն և ինքնավստահ են, կկարողանան հաջողության հասնել։ Վստահեցնում եմ ձեզ, որ այդպես է լինելու, որովհետև իզուր չէ, որ մենք դարերով դժվարություններ և տառապանք ենք տեսել, անցել ենք ցեղասպանության մեծ փորձության միջով և դարձել ենք ժողովուրդ, որն ընդունակ է գոյատևել, վերականգնվել։ Մենք հաղթանակած ժողովուրդ ենք և մեզնից յուրաքանչյուրը պետք է հպարտ լինի դրանով և հաղթանակի ոգին իր մեջ կրի։ Ես լիովին վստահ եմ մեր ապագայի համար, վստահ եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու»:

Անդրադառնալով ԱՄԷ իր այցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս մեկ տարվա ընթացքում երկու երկրների հարաբերություններում մեծ հաջողություններ են գրանցվել ինչպես հարաբերությունների ավելի ջերմացման, այնպես էլ բազմաթիվ ծրագրերի տեսքով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

23:00 21.08.2025

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

Գիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

22:57 21.08.2025

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. Ավինյան

22:54 21.08.2025

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. Ավինյան

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

22:47 21.08.2025

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

22:42 21.08.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ

22:38 21.08.2025

Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ

Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP