13:15 10.12.2019
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Արման Սարոյանի, Նարեկ Բեգլարյանի, Անի Աթանեսյանի, Ջոն Հայրապետյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ազատ Դունամալյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու […]
15:05 09.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:
14:37 09.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին: Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր և 2003 թվականից նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելուց շատ չանցած, նույնիսկ մի քանի օր անց, ես հայտարարեցի, […]
14:32 09.12.2019
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, իրենց ստվերային շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, […]
12:06 09.12.2019
Այսօր նշվող՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Դեռևս 2015թ. Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակել […]
17:39 07.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 31-րդ տարելիցի օրը, այցելել է Լոռու մարզ։ Վարչապետի այցի առաջին կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղն էր՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը։ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրել Շիրակամուտի համայնքապետարանի հարակից տարածքում տեղադրված հուշարձան-խաչքարին։ Շիրակամուտից վարչապետն ուղևորվել է Սպիտակ […]
13:50 07.12.2019
1988 թվականի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։ Քաղաքի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում Հանրապետության նախագահը ներկա է գտնվել երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին՝ ձեռամբ՝ Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Գարեգին Համբարձումյանի, օրհնությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել […]
18:59 05.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղրղըզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը: «Մեր երկրները միշտ էլ սերտ կապեր են ունեցել, որոնք պետք է զարգացնենք […]
18:51 05.12.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ: Ստորև ներկայացնենք այն. «Հայաստանի գրողների միության հարգելի անդամներ, Խոսքի ու գրի վարպետներ, Տիկնայք և պարոնայք, Նախ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյա հոբելյանի առթիվ։ Մինչև Գրողների միության ստեղծումն էլ եղել են գրողներին համախմբող կառույցներ։ Հիշենք թեկուզ 19-րդ դարի վերջին […]
11:37 05.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու […]
11:28 05.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թաիլանդի միջև հարաբերությունները և համագործակցությունը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների:
10:30 05.12.2019
Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների […]
10:25 05.12.2019
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի […]
18:00 04.12.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, […]
17:55 04.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
15:47 04.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում «խելացի լուծումներին» և առաջիկա տարիներին համաշխարհային շուկայում սպասվող զարգացումներին նվիրված համաժողովի շրջանակում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված օտարերկրյա փորձագետները գործարար համայնքին և պետական հատվածին կներկայացնեն սպասվող մարտահրավերները, ինչպես նաև քննարկումներ կծավալեն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղությունների շուրջ: […]
19:23 03.12.2019
Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանին և Մասիս Մայիլյանին: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի՝ այդ համատեքստում կարևորելով նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումն ինչպես իրականացված համատեղ աշխատանքն ամփոփելու, այնպես էլ հետագա անելիքները նախանշելու առումով: Հանդիպման ընթացքում […]
18:47 03.12.2019
Արարատի մարզի Սիս գյուղի 10-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանի խնդրանքը ՀՀ վարչապետին իրականություն է դարձել: Ամիսներ առաջ նա դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին գյուղի գլխավոր ճանապարհն ասֆալտապատելու խնդրանքով: Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիս՝ ծանոթացել կատարված աշխատանքներին: Սիս համայնքի՝ Հ12 մարզային նշանակության 2,4 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 153,6 մլն դրամ։ […]
17:32 03.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Իր խոսքում վարչապետը նախ նկատել է, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը սահմանված է ՄԱԿ-ի կողմից և նշվում է 1992 թվականից: «Այս տարվա կարգախոսն է՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց […]
16:31 03.12.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և միգրացիայի նախարար Այման Սաֆադիին: Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից: ԱԺ նախագահը, ողջունելով հյուրին, վստահություն է հայտնել, որ նրա այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Արարատ Միրզոյանն իր ողջույններն է փոխանցել նաև Հորդանանի […]
14:09 03.12.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Նարեկ Բեգլարյանին նշանակելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 21-ի ԲԴԽ-79-Ո-191 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Նարեկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված […]
19:16 02.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Վարչապետը ողջունել է Հորդանանի ԱԳ նախարարի այցը Հայաստան և նշել, որ այն նոր ազդակ, էներգիա կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու ժողովուրդների […]
18:22 02.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Տահնուն բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի, Աբու Դաբի էմիրության գործադիր խորհրդի նախագահի տեղակալ շեյխ Հազզա բին Զայեդ […]
11:01 02.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։ Զրուցակիցները քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում լայն գործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում աշխատանքային խմբեր […]
16:38 01.12.2019
Ստեփանակերտում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններին, դրանց ազատ և թափանցիկ կազմակերպմանը վերաբերող հարցերին:
14:44 01.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին՝ երկրի Միավորման օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ամենայն ջանք գործադրել երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու և ընդլայնելու համար:
21:34 30.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Վարչապետ Փաշինյանին և նախագահ Սահակյանին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը և ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը: Սահմանապահ դիրքերում Նիկոլ Փաշինյանին և Բակո Սահակյանին զեկուցել են առաջնագծում առկա վիճակի, սահմանապահ դիրքերում վերջին […]
19:29 30.11.2019
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-էմիրաթական հարաբերությունների խորացման հնարավորություններին։ Նշվել է, որ […]
17:44 30.11.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նախագահն այսօր Աբու Դաբիում ներկա է գտնվել Մասդար ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում 400 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ […]
21:15 29.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության տնօրեններ Կամիլիո Ազուզին և Անուշավան Սիմոնյանին: «Ամբեր Կապիտալ»-ը ՀՀ-ում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: «Ամբեր Կապիտալ» ընկերության ղեկավարները վարչապետին ներկայացրել են ֆոնդի գործունեության համար հետաքրքրական ոլորտները, ներդրումային ծրագրերը և ներդրումների ծավալները: Նրանք ընկերության հետաքրքրվածությունն են հայտնել […]