16:20 19.11.2019
Ավարտվել է 2019 թ. օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղում հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելով հեռացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2019 թ. օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում պայթուցիչի միջոցով կատարված գործարար Մելիք Մանուկյանի սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված […]
14:35 19.11.2019
Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը․ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը։ Կատարի Պետության էմիրի դիվանում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը։ […]
12:30 19.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Արմեն Սարգսյանը Ալբերտ Երկրորդին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Մոնակոյի ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն:
10:33 19.11.2019
Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատունը բացվել է այս տարի՝ Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ։ Նախագահ Սարգսյանին դիմավորել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարի Հայոց թեմի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ […]
10:07 19.11.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահի տիկին Նունե Սարգսյանը Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատանը հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաների և նրանց ծնողների հետ։ Փոքրիկներն իրենց հայերեն կատարումներով ողջունել են հյուրին, իսկ տիկին Սարգսյանը երեխաներին է նվիրել իր հեղինակած հեքիաթների գրքերը։ «Այս փոքրիկները մեր ամենաթանկ հարստությունն են։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում […]
10:59 18.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Արմեն Սարգսյանը Մուհամմադ Վեցերորդին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Մարոկկոյի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
17:50 16.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Հարգելի մաեստրո, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք ստեղծել եք արվեստի բարձրարժեք գործեր, որոնք միջազգային ճանաչում են բերել Ձեզ, հարստացրել ոչ միայն հայ երաժշտարվեստը, այլև՝ մուլտիպլիկացիան և կինոն։ Մեծ է Ձեր ավանդն ազգային երաժշտական արվեստի զարգացման, […]
17:19 16.11.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Կատար: Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կատարի էմիրի դիվանում դիմավորման պաշտոնական արարողությանը կհաջորդի Արմեն Սարգսյանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հանդիպումը: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Կատարի հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի, Կատարի վարչապետ, ներքին […]
16:05 16.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր Հ. Համազասպ վարդապետ Քեշիշյանի հետ: Նախագահն իր մտահոգությունն է հայտնել բնական աղետի ու հեղեղումների հետևանքով Վենետիկում, մասնավորապես, Սրբ Ղազար կղզում և նրա շրջակայքում ստեղծված իրավիճակի առիթով: Նա հետաքրքրվել է Սրբ Ղազարին, Մայրավանքին ու Մուրադ-Ռաֆայելյան վարժարանին […]
11:59 16.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին ծննդյան օրվա առթիվ: «Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերություններըհետագայում ևս կնպաստեն միջպետական համագործակցության արդյունավետության ավելացմաննինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է նախագահի շնորհավորականուղերձում: Արմեն Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն,երջանկություն և բարօրություն:
09:46 16.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի առթիվ: «Հարգելի պարոն Ամիրխանյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր երաժշտությունը կարողանում է աներևույթ ձգողական ուժով միմյանց ամուր կապել հնչյունը, բառը և մարդուն՝ ստեղծելով ներդաշնակ մի ամբողջություն: Պատահական չէ, որ Ձեր ստեղծագործությունները տասնամյակների ճանապարհ են անցել ՝ […]
22:12 15.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Ողջունելով Դարիգա Նազարբաևայի այցը Հայաստան՝ վարչապետը նշել է, որ բարձրաստիճան պաշտոնական փոխշփումների ակտիվացումը վկայում են հարաբերությունների բարձր մակարդակի մասին, և Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը, […]
19:54 15.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահ Դավիթ Սագանելիձեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը: Դավիթ Սագանելիձեն, նախագահ Սարգսյանին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը՝ նշել է, որ պետության կողմից հիմնադրված կառույցի նպատակը ներդրողներին աջակցություն ցուցաբերելն է և նրանց համար մի շարք գործընթացների դյուրացումը: Հիմնադրամն աջակցում է […]
18:51 15.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ երկու ժողովուրդները, ունենալով ընդհանուր պատմություն, միասին ապրել են Ռուսական կայսրության, Խորհրդային Միության ժամանակաշրջաններում, իսկ այսօր՝ Եվրասիական համագործակցության շրջանում: «Մեր ֆիզիկական ճանապարհները շատ մոտ էին, քանի որ կար Մետաքսի […]
15:57 15.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը, քննարկվել ֆոնդի հետագա անելիքները: Վարչապետին զեկուցվել են ֆոնդի բյուջեի և ծախսերի, ներդրումների ներգրավման, ռազմավարական առաջադրանքների կատարման, ներկայումս քննարկվող կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի մասին: Ներկայացվել են վերականգնվող էներգետիկայի, շինարարության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության […]
18:36 14.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն […]
13:37 14.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վրայլային պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-հունական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղղված ջանքերի համար: Նա հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ: Դեսպան Վրայլան […]
13:54 13.11.2019
ՀՀ նախագահի հրամանագրով` Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արշակ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»:
08:18 13.11.2019
Ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Նրանց թվում են եղել` Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած […]
22:02 12.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար և նշել, որ կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով։ Իր հերթին վարչապետ Փաշինյանը ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետը […]
20:25 12.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը: Այն վարել է «Նյու Յորք Թայմս Եվրոպայի» գլխավոր դիվանագիտական թղթակից Սթիվեն Էլանգերը: Վարչապետին հրավիրելով ելույթի` Սթիվեն Էլանգերը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր մարդ է և ինքը հատուկ վերաբերմունք ունի նրա հանդեպ, քանի որ նա նախկին լրագրող է, մի քանի […]
19:05 12.11.2019
Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր, այդ թվում՝ ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների համատեղ շահագործման և հետագա ծրագրերի իրականացմանն ու ընդլայնմանն ուղղված խնդիրներ:
18:00 12.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը (նստավայրը` Թբիլիսի): Շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նա առավելագույնը կանի հայ-նիդերլանդական բարձր մակարդակի հարաբերություններն ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Նախագահն իր լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել Նորին Մեծություն Նիդեռլանդների թագավորին ու Նիդեռլանդների ժողովրդին: Դեսպան […]
17:50 12.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանին և Chessify ընկերության տնօրեն Գոռ Վարդանյանին: Chessify ընկերության ղեկավարը նախագահին է ներկայացրել ընկերության գործունեության ուղղություններն ու ծրագրերը՝ նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունը զբաղվում է շախմատի բնագավառում տեխնոլոգիական լուծումների մշակմամբ՝ կիրառելով արհեստական բանականության տարրերը: Ընկերությունն արհեստական բանականության գործիքակազմը […]
13:35 12.11.2019
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Դանիել Մխեյանի և Արմինե Մելիքսեթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարիաննա Ստեփանյանի և Գառնիկ Ստեփանյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Դուք շատ բարձր պարտականություն եք ստանձնում: Պատասխանատվությունն […]
18:32 11.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Արմեն Հարությունյանին: Շնորհավորելով վերջինիս զինվորական բարձր կոչմանն արժանանալու համար և հետագա հաջողություններ ու բարի ծառայություն մաղթելով՝ նախագահը մասնավորապես ասել է. «Այնքան լավ […]
10:24 11.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի Հանրապետության նախագահ Ժուաո Լոուրենսուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել երկկողմ քաղաքական և տնտեսական օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով։ Հանրապետության նախագահը Ժուաո Լոուրենսուին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Անգոլայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
17:22 09.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին: Նախագահ Սարգսյանը ողջունել է արքեպիսկոպոս Գալագերի այցը Հայաստան` գոհունակությամբ նշելով, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ: Արքեպիսկոպոս Գալագերը Հայաստանի նախագահին իր տպավորություններն է փոխանցել այցից: «Ուրախ […]
16:52 09.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերին: Վարչապետը ողջունել է պարոն Գալլագերի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի մեր երկրի ու Վատիկանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ և հայ […]
16:05 09.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է էմիրաթական Թավազուն («Tawazun») տնտեսական խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի գործադիր տնօրեն Թարեք ալ Հոսանի գլխավորությամբ: Թավազուն տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին, Աբու Դաբիում և գործունեություն է ծավալում հիմնականում ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական լուծումների ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ողջունելի է համարել այն, որ արդեն իսկ կան համագործակցության համար […]