18:51 05.12.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ:
Ստորև ներկայացնենք այն.
«Հայաստանի գրողների միության հարգելի անդամներ,
Խոսքի ու գրի վարպետներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյա հոբելյանի առթիվ։
Մինչև Գրողների միության ստեղծումն էլ եղել են գրողներին համախմբող կառույցներ։ Հիշենք թեկուզ 19-րդ դարի վերջին մեծն Թումանյանի հիմնած «Վերնատուն» գրական ակումբ-խմբավորումը։ Հիշենք, թե ովքեր էին Վերնատան անդամները՝ Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Նիկոլ Աղբալյան…
Իհարկե, պակաս պատկառելի չէր 1934թ. ստեղծված Հայաստանի գրողների միության կազմը՝ Չարենց, Թոթովենց, Ալազան, Բակունց, Մահարի… Դա մի ժամանակաշրջան էր, երբ գաղափարական ծանր մուրճը իր կնիքն էր դնում խոսքի ու մտածողության վրա, իսկ դրան հակառակվողը դավաճան էր կամ թշնամի: Դա մի շրջան էր, երբ ազգայինը որակվում էր նացիոնալիստական, մարդկայինը՝ նիհիլիստական: Դա մեծերի ու փոքրերի, նշանավորների ու աննշանների ժամանակն էր, թերևս ամենաբարդ ժամանակը Հայաստանի գրողների միության կյանքում:
Այդ շրջանում բարդ էր ապրելը, ուր մնաց թե՝ ստեղծագործելը: Սակայն այդ ամենին զուգահեռ, ստեղծվում էր գրականությունը՝ արձակ ու չափածո, ընդունելի ու անընդունելի, դրվատելի ու դատափետելի:
Իմ երիտասարդության տարիներին Գրողների միությունը ընկալվում էր որպես արժանապատվություն, ասելիք ունեցող, մտածելակերպ, գրական ճաշակ թելադրող կառույց:
Գրողների միությունը, ի դեմս իր անդամների, ընկալվում էր որպես ժամանակ ձևավորող ու ժամանակը իմաստավորող, ժամանակն արժևորող կազմակերպություն: Նրա շարքերում եղել են թե՛ ժամանակին շունչ տվողներ, թե՛ ժամանակի կողմից հալածվածներ:
Իմ հիշողության մեջ այն ազատ մտածողության ինքնատիպ կղզի էր, որտեղ ապրել էին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Ավետիք Իսահակյանը, որտեղ ապրում էին Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Խաչիկ Դաշտենցը, Գևորգ Էմինը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Վարդգես Պետրոսյանը, Հրանտ Մաթևոսյանը, որտեղ ապրեցին նաև Մուշեղ Գալշոյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը, Պերճ Զեյթունցյանը, Ռազմիկ Դավոյանը, Աղասի Այվազյանը և նրանց շատ ու շատ արժանավոր գրչակիցներ: Պատահական չէ, որ նրանց գրական ժառանգությունը հարուստ ու արժեքավոր է:
Այդ կղզում ժամանակի զգացողությունն այլ էր, որովհետև Գրողների միությունը ոչ սովորական մտածելակերպով մարդկանց կազմակերպություն էր, դեմք ու կարծիք ունեցող անհատականությունների, մնայուն գրականություն ստեղծողների միավորում:
Շրջանցելով գաղափարական կապանքները և հավատարիմ մնալով ազգային գրականության ավանդույթներին՝ հենց այդ շրջանի գրականությունը նոր սերունդներին դաստիարակեց հայրենասիրության և ազգային իդեալներին հավատարմության ոգով: 1988-ի սերունդը այդ գրականության պտուղն էր:
Այսօր Հայաստանն ապրում է փոփոխված ժամանակներում, փոփոխությունների շրջանում, երբ անհրաժեշտ է նաև հոգեբանության, ընկալումների, նույնիսկ զգացողությունների փոփոխություն:
Գրողների միությունում ժամանակը երբեք չպետք է կանգ առնի: Միությունը պետք է համաքայլ լինի ժամանակին, իսկ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում ոչ միայն զգա ժամանակի զարկերակը, այլև ժամանակից առաջ ընկնի, առաջնորդի ժամանակը:
Վստահ եմ, նոր ժամանակները ծնունդ կտան նոր ստեղծագործական մտածողության ու նոր որոնումների, նոր ստեղծագործությունների ու նոր գրական հաղթանակների։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի գրողների միությանը, նրա բոլոր անդամներին և մաղթում ամենայն բարիք, ստեղծագործական եռանդ, անաչառություն ու հավատարմություն սեփական եսին, գրչին ու ճշմարտությանը»։
09:15 22.08.2025
Յամա՞լ, թե՞ Դեմբելե․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը» ըստ Կունդեի«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա իր ակումբակից Լամին Յամալը, հաղորդում է Marca-ն: Ֆրանսիացին դժվարությամբ է պատասխանել հարցին, քանի որ մյուս ֆավորիտն ազգային հավաքականում իր թիմակից Ուսման Դեմբելեն է. «Ինձ բարդ դրության մեջ եք դնում: Բայց կարծում եմ, որ Յամալն է արժանի «Ոսկե գնդակին»: Ես շատ լավ […] ...
09:08 22.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...
09:00 22.08.2025
Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբՕգոստոսի 21-ին, ժամը 14։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
23:12 21.08.2025
Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականինԹուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...