Ժամանակն է, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ նախագծեր իրականացնեն. նախագահ Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Ժամանակն է, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ նախագծեր իրականացնեն. նախագահ Արմեն Սարգսյան

19:54 15.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահ Դավիթ Սագանելիձեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը:

Դավիթ Սագանելիձեն, նախագահ Սարգսյանին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը՝ նշել է, որ պետության կողմից հիմնադրված կառույցի նպատակը ներդրողներին աջակցություն ցուցաբերելն է և նրանց համար մի շարք գործընթացների դյուրացումը: Հիմնադրամն աջակցում է նաև էներգետիկայի, լոգիստիկ ենթակառուցվածքների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մատակարարման, անշարժ գույքի, բարձր տեխնոլոգիաների ոլորտների նախագծերին: Նշվել է, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի հետ քննարկվել են փոխգործակցության ուղղություններն ու համագործակցության հնարավորությունները:

Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել բարեկամ Վրաստանի հետ համագործակցության խորացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել փոխշահավետ գործակցությանն ուղղված ջանքերին: «Ժամանակն է, որ մենք համատեղ նախագծեր իրականացնենք, մեկտեղենք մեր ուժերը, համատեղ և որակյալ որևէ արտադրանք ունենանք՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ այլ ոլորտում, և մտնենք նաև այլ երկրների շուկաներ: Ժամանակն է, որ մենք՝ երկու հարևան ու բարեկամ երկրներս, ավելի ակտիվորեն զբաղվենք դրանով»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Զրուցակիցները նշել են, որ համագործակցության մեծ ներուժ են տեսնում գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, սննդի արդյունաբերության և մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP