TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+12.58 oC

Արխիվ

Արսեն Գասպարյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

15:37 15.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արսեն Գասպարյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։

̰
Մհեր Սահակյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

15:22 15.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Մհեր Սահակյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մհեր Սահակյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք` Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի:

̰
Վարչապետն Արամ Ղարիբյանին ազատել է գլխավոր խորհրդականի պաշտոնից

14:43 15.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արամ Ղարիբյանն ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արամ Ղարիբյանին 2019 թվականի սեպտեմբերի 2-ից ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ

13:10 15.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք խարսխված են երկու ժողովուրդների դարավոր պատմական կապերի, փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների […]

̰
Շահագրգռված ենք ընդլայնել Հնդկաստանի հետ բազմաշերտ համագործակցությունը. Փաշինյանի շնորհավորանքը՝ Անկախության օրվա առթիվ

11:04 15.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ նշում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք կարողացել ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորել ջերմ գործընկերային կապեր: Հայաստանը […]

̰
Փաշինյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին

11:00 15.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ: Ուրախ եմ արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև ձևավորված գործընկերային հարաբերություններն ընդլայնվել և ամրա­պնդվել են […]

̰
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

20:15 14.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր կոլեգիայի անդամներին, ՔԿ ծառայողներին է ներկայացրել ՀՀ ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արսեն Այվազյանին: Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 14.08.19թ. N 1127-Ա որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արսեն Այվազյանը: Շնորհավորելով նոր նշանակման կապակցությամբ` Հայկ Գրիգորյանը նշել է, որ Այվազյանն իր գործունեությամբ կնպաստի Քննչական կոմիտեի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Նիկոլայ Պատրուշևը հանդիպել են

15:05 13.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին այցն է մեր երկիր, և այն լավ առիթ է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերին նաև այս ձևաչափով անդրադառնալու համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ

12:24 12.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ. «Հարգելի Վլադիմիր Նիկոլայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ՝ Դուք լրջագույն ավանդ եք ունեցել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների […]

̰
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա

11:04 12.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն: Նախատեսվում են նախագահի հանդիպումները STARMUS փառատոնի կազմակերպիչների հետ, ինչպես նաև նրա այցը հայտնի Թեյդե աստղադիտարան: Մինչ այդ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

̰
Մարալիկում Փաշինյանը շրջել է վերագործարկված գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին

15:27 10.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք։ Կառավարության ղեկավարը մասնակցել է Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։ 13 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն իրականացնում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն։ 2018 թ. տարեվերջյան նիստերից մեկում ՀՀ կառավարությունը որոշել է արտոնություն տրամադրել նշված ընկերությանը՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել «Tengri 2019» փառատոնի բացմանը՝ եզրափակելով այցը Ղրղզստան

20:22 09.08.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում՝ Իսիլ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում։ Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարների եւ ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։ ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստանի […]

̰
Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

18:48 09.08.2019

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Վիեննա): «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»: Նախագահի […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

17:40 09.08.2019

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղըզստանի Հանրապետություն։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Հարգելի Տիգրան Սուրենի, Ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: […]

̰
Նիկոլ Փաշինյանը մի շարք անձանց պարգևատրել է հուշամեդալներով և շնորհակալագրերով

17:15 09.08.2019

Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ներդրած ավանդի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշամեդալներով է պարգևատրել հետևյալ անձանց. Դավիթ Հրաչիկի Կլեկչյանին («Բետոն» արտադրական կոոպերատիվի նախագահ), Աշոտ Հրաչիկի Վարդանյանին («ՀԱԷԿ-ի շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն), Աշոտ Ալեքսանի Կիրակոսյանին (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն), Սուրեն Հովհաննեսի Սահակյանին («Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն): Շինարարի տոնի կապակցությամբ, արդյունավետ և […]

̰
Ղրղըզստանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

16:37 09.08.2019

Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի […]

̰
Վարչապետի որոշմամբ` Արման Հովնանյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

15:45 09.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արման Հովնանյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Հովնանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»:    

̰
Մենք առանձնակի կարևորում ենք ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը. Փաշինյան

14:09 09.08.2019

Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» […]

̰
Նախագահի հրամանագրով Գագիկ Գալստյանին և Վլադ Ասատրյանին շնորհվել է վաստակավոր շինարարի կոչում

13:36 09.08.2019

Շինարարի տոնի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով վաստակավոր շինարարի պատվավոր կոչում է շնորհվել Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին, «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ

10:13 09.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Օգոստոսի 9-ի առավոտյան Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Ղրղզստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում և նշել. «Հարգելի Նիկոլ Վովայի, Բարի գալուստ Իսիկ Կուլ։ Շատ ուրախ ենք, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ

09:49 09.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին Անկախության օրվա կապակցությամբ․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ բարեկեցությունը, բարգավաճումն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն ձեր բացառիկ երկրին և տաղանդաշատ ժողովրդին: Գոհունակությամբ եմ նշում մեր միասնական մտադրությունը՝ առաջ շարժվելու ավելի […]

̰
Փաշինյանը վաղը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին

23:16 08.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ «Իսիկ Կուլ» միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության վարչապետին […]

̰
Նախագահն Արթուր Մկրտչյանին նշանակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

16:37 08.08.2019

Նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 8-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Մկրտչյանին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր […]

̰
Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերաբերյալ

16:24 08.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ մամուլում լայնորեն քննարկվում է, կցանկանայի Քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյանը մեզ տեղեկություններ տար, թե ինչ ընթացքի մեջ է Ամուլսարի հանքի հետ կապված գործը, մեզ տվյալ դեպքում ավելի շատ հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը: Արդյո՞ք, ի վերջո, այդ եզրակացությունը վերջնականորեն պատրաստ է և կարող է արդյոք կառավարությունը դա […]

̰
Երևանի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում կկազմակերպվի առանձնացված հեծանվային արահետ

20:25 07.08.2019

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ (սխեման կցվում է): Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

̰
Հայաստան-Արցախ ռոումինգի գները կնվազեն 25-75 տոկոսով

19:24 07.08.2019

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և Հայաստանի ու Արցախի շարժական կապի օպերատորների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն։ Դրա հիման վրա՝ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը նվազեցվելու են Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից […]

̰
Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՉԺՀ դեսպանին

18:31 06.08.2019

Օգոստոսի 6-ին ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանն ընդունեց ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Նախարարը ողջունելով հյուրին՝ գոհունակությամբ հիշատակեց երկու երկրների միջև ծավալված դինամիկ և բազմակողմանի զարգացումը՝ ցանկություն հայտնելով, որպեսզի ՉԺՀ և ՀՀ ԱԻ նախարարությունների համագործակցությունը նույնպես առաջընթաց արձանագրի: Մերօրյա իրավիճակներում աշխարհն արագ փոխվում է՝ առաջացնելով աղետների նոր տեսակներ և ձևեր, հետևաբար՝ պետք է համարժեքորեն […]

̰
Վարչապետը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչներին

16:57 06.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ։ Վարչապետ Փաշինյանը, ողջունելով գործադիր կոմիտեի ներկայացուցիչներին, նշել է, որ ոգևորությամբ սպասում է այսօր երեկոյան կայանալիք պաշտոնական բացման արարողությանը, որը, կազմակերպիչների հավաստմամբ, բարձր և պատշաճ մակարդակի միջոցառում է լինելու։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, անդրադարձել է Արցախում Համահայկական ամառային յոթերորդ խաղերի անցկացման […]

̰
Համահայկական խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հայրենիքին շաղկապվելու բացառիկ հնարավորություն են. Արմեն Սարգսյան

10:23 06.08.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցներին և հյուրերին. «Սիրելի՛ հայրենակիցներ, Համահայկական ամառային 7-րդ խաղերի հարգելի՛ մասնակիցներ, Հայաստանի և Արցախի հարգարժա՛ն հյուրեր, Այսօր դուք գտնվում եք հայկական հինավուրց հողում: Սակայն ձեզնից ոչ մեկը հյուր չէ, որովհետև իրականում դուք տուն եք եկել` ձեր հարազատ հայկական օջախ: Եկել եք մասնակցելու համահայկական միջոցառման, […]

̰
Ուժեղացված ծառայություն Գեղարքունիքում, Շիրակում ու Տավուշում․ բացահայտվել են հանցագործության դեպքեր

21:59 05.08.2019

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։ Այս համատեքստում օգոստոսի 4-ին Գեղարքունիքի ոստիկանները ստուգման են ենթարկել 200-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով կասկածի տեղիք են տվել։ 55 վարորդ վարչական պատասխանատվության է ենթարկվել երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար։ Պահպանվող հատուկ […]

̰
BACK_TO_TOP