TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+23.09 oC

Արխիվ

ELARD ընկերության փորձագետների հետ անցկացվել է տեսակոնֆերանս

20:44 29.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները: Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները: Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD […]

̰
Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ոստիկանության մի շարք ծառայողների

20:29 28.08.2019

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին և ոստիկանության ստորաբաժանումների մի շարք ծառայողների։ Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու կառույցների միջև սերտ համագործակցությունը: Քննչական կոմիտեի նախագահը շեշտեց, որ բարձր է գնահատում երկու կառույցների փոխգործակցությունը: Նա վստահեցրեց, որ Քննչական կոմիտեն ջանք չի խնայելու երկու կառույցների միջև համագործակցությունն էլ ավելի […]

̰
Հայաստանի գիտելիքահեն տնտեսության տանող ուժը պետք է լինի Ռազմարդյունաբերական համալիրը. վարչապետ

16:29 28.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և էկոնոմիկայի նախարարներ Հակոբ Արշակյանի ու Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել է Կոտայքի մարզի ռազմարդյունաբերական N ընկերություն: Շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել ընկերության ռազմական արտադրանքը, արտադրության կազմակերպման գործընթացը և զարգացման հեռանկարները: Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ: Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին Մոլդովայի Անկախության օրվա առթիվ

17:37 27.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-մոլդովական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Նա նախագահ Դոդոնին հաջողություններ և ամենայն բարիք է մաղթել, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ […]

̰
Ժողովրդավարությունը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը. վարչապետ 

16:51 27.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի մեծարգո նախարար Տիկնայք և պարոնայք դեսպաններ Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դեսպանների այս հավաքում, որն առաջին այսպիսի միջոցառումն է Հայաստանում […]

̰
Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

16:29 27.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի պարոն նախագահ Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ դարերի խորքից եկող հայ-մոլդովական բարեկամությունն ամուր հենք է ստեղծում Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների համապարփակ զարգացման և ընդլայնման համար: […]

̰
Վարչապետն աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի պատվիրակության հետ

16:15 27.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝ Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում են Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակները և բոլոր խմբակցությունների ղեկավարները: ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակության անդամների հետ: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների օրակարգին […]

̰
Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

10:57 24.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել Ուկրաինայի զարգացմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերը։ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական […]

̰
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ

18:08 23.08.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով։ 29 տարի է անցել այն օրից, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Դա հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր, որով ազդարարվեց հայոց […]

̰
«Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել՝ հենված ՀՀ հավասարակշռված շահի վրա». Փաշինյան

14:42 23.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք՝ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը Ջերմուկի բնակչության հետ քննարկելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը շրջել է Ջերմուկում, հանդիպել քաղաքի բնակչության հետ, այցելել Ջերմուկի առողջարաններ, ջերմուկցիների հետ խոսել Ամուլսարի իրավիճակի շուրջ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության եզրակացության արդյունքներին, Ջերմուկի բնակիչների հետ […]

̰
Նախագահը շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձը

19:44 21.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք: Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին, որում ասվում է. «Հոգևոր առաջնորդները մեծ պատասխանատվություն և առաքելություն ունեն Աստծո և ժողովրդի առջև, հատկապես այն ժամանակներում, երբ մարդկության առջև լուրջ մարտահրավերներ […]

̰
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ

19:34 21.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպան Սվիտալսկու դիվանագիտական գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և կարևորել նրա ակտիվ ներգրավվածությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում Ձեր կատարած աշխատանքի և Հայաստանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձը

17:05 21.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Վեհափառ Տեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Կարևորում եմ Ձեր դերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցության ամրապնդման գործում, ինչին նպաստում է նաև մեր համատեղ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը։ Մեր […]

̰
Արմեն Գիչյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

16:22 21.08.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 20-ի հրամանագրով` Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Արմեն Գիչյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է նախագահի հրամանագրում:  

̰
Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի նիստ

21:40 20.08.2019

Օգոստոսի 20-ին, ժամը 16:00-ին, ԱԻ նախարար-օպերատիվ շտաբի պետ Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ քննարկելու և վերլուծելու հանրապետությունում առկա աղետների ռիսկ պարունակող խնդիրները: Հանդիպման սկզբում նախարարը ներկայացրեց Հայաստանում առկա հրդեհավտանգ իրավիճակը, նշելով, որ հրդեհների թիվը կտրուկ աճել է: Դրանով պայմանավորված, օրվա առանձին ժամերին Փրկարար ծառայությունը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: Մասնավորապես, օգոստոսի 20-ի […]

̰
Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին

17:43 20.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան: Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև առկա է արդյունավետ համագործակցություն, և կառավարությունը հետաքրքրված է դրա զարգացմամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանը տարբեր ոլորտներում […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է խոշոր ներդրումային ՄՈւԲԱԴԱԼԱ ընկերության և «Մանչեսթեր Սիթի»-ի նախագահների հետ

11:52 20.08.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մանչեսթերում հանդիպել է Անգլիայի պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ, աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ ՄՈՒԲԱԴԱԼԱ-ի ղեկավար Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄՈՒԲԱԴԱԼԱ ընկերության հետ համագործակցության հեռանկարները և ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում […]

̰
ՄԻՊ-ը մանրամասներ է հաղորդում Ոստիկանություն և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ այցի արդյունքների վերաբերյալ

22:16 19.08.2019

Այսօր ողջ օրվա ընթացքում իրականացվել է Ամուլսարի հանքի հետ կապված ակցիաների դիտարկում ինչպես անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Ուսումնասիրության ներքո են եղել նաև Ոստիկանության գործողությունները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 7 ահազանգ այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն […]

̰
Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն

21:08 19.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Ստորև ներկայացվում է խորհրդակցության սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մենք հավաքվել ենք՝ քննարկելու Ամուլսարի հետ կապված իրավիճակը: Քննարկման նպատակը հետևյալն է՝ այսօր զեկույցներ չենք ունենա, որովհետև ես […]

̰
Նաիրա Մարգարյանը` էկոնոմիկայի նախարարի տեղակալ

19:18 19.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նաիրա Մարգարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:   «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նաիրա Մարգարյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

̰
ՀՀ կառավարության հռչակած առաջնահերթությունների գծով Կոտայքի մարզում զարգացում կա. Նիկոլ Փաշինյան

20:28 17.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում։ Կոտայքի մարզում անցկացվող համաժողովը 7-րդն է մարզային ֆորումների շարքում։ Կառավարության ղեկավարը համաժողովի շրջանակում այցելել է տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես։ Վարչապետը շրջել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մտքեր փոխանակել ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ձեռնարկությունների գործունեության, արտադրական […]

̰
Կոտայքի մարզը շատ մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի. վարչապետ

14:55 17.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին։ Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության հարգելի անդամներ, Հարգելի մարզպետներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Հարգելի հյուրեր, Գործարարներ, ուրախ եմ ողջունելու ձեզ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովում։ Ուզում եմ […]

̰
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նիդեռլանդների արքայադուստր Քրիստինայի մահվան կապակցությամբ

17:52 16.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին` արքայադուստր Քրիստինայի մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել թագավորական ընտանիքին և Նիդեռլանդների բարեկամ ժողովրդին:

̰
Վարչապետը խորհրդակցություն է հրավիրել երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

15:58 16.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման առնչությամբ առկա խնդիրները և գործող ընթացակարգերում առկա ռիսկերը, որոնք վեր են հանվել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: Քննարկվել են որդեգրումների օրենսդրական կարգավորումներին, ընթացակարգային, […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին

10:33 16.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավե­րա­ծությունների կապակցությամբ: Նա իր վշտակցությունն է հայտնել նախագահ Ռամ Նաթ Քովինդին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարա­զատ­ներին ու մերձավորներին մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրա­վոր­ներին՝ շուտափույթ ապաքինում:

̰
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ

18:49 15.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքը և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արգենտինան բարեկամ երկիր է Հայաստանի համար, որի հետ առկա է […]

̰
Նախագահը շնորհավորել է Կորեայի նախագահին

18:10 15.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակցությամբ: «Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև առկա բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կխորանան ու կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

̰
Նախագահը շնորհավորել է Լիխտենշտայնի Իշխանապետության հիմնադրման 300-ամյա հոբելյանը

17:00 15.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխան Հանս Ադամ Երկրորդին՝ Լիխտենշտայնի Իշխանապետության հիմնադրման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Լիխտենշտայնի միջև առկա երկխոսությունը կշարունակի զարգանալ՝ ի նպաստ ժողովուրդների բարօրության։ Իշխան Հանս Ադամ Երկրորդին նա ամենայն բարիք է մաղթել, իսկ Լիխտենշտայնի ժողովրդին՝ հետագա բարգավաճում:

̰
Հայաստանը պատրաստ է հյուրընկալել STARMUS 6-րդ փառատոնը. նախագահ  

16:44 15.08.2019

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է STARMUS փառատոնի կազմակերպիչների և խորհրդի անդամների հետ։ Հանդիպմանը քննարկվել են STARMUS-ի հաջորդ՝ 6-րդ փառատոնը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունները։ STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդի: STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen […]

̰
Արսեն Գասպարյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

15:37 15.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արսեն Գասպարյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։

̰
BACK_TO_TOP