16:24 08.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ մամուլում լայնորեն քննարկվում է, կցանկանայի Քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյանը մեզ տեղեկություններ տար, թե ինչ ընթացքի մեջ է Ամուլսարի հանքի հետ կապված գործը, մեզ տվյալ դեպքում ավելի շատ հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը: Արդյո՞ք, ի վերջո, այդ եզրակացությունը վերջնականորեն պատրաստ է և կարող է արդյոք կառավարությունը դա ունենալ, որպեսզի մենք քննարկենք, և հիմնվելով այդ եզրակացության վրա՝ մեր հետագա անելիքները որոշենք:
Քննչական կոմիտեի նախագահ – Շնորհակալություն:
Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում 2018թ. հուլիսի 20-ին քրեական օրենսգրքի 282 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ: Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի՝ հող, օդ, ջուր, բուսական և կենդանական աշխարհ, դրանց վրա վնասակար ազդեցության ռիսկերի, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածության, ինչպես նաև ներկայացված շրջակա միջավայրի ազդեցության, բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների անկախ փորձագիտական գնահատման նպատակով Քննչական կոմիտեի կողմից 2018թ. նոյեմբերի 8-ին հայտարարվել է երկու փուլով միջազգային հավատարմագրված կազմակերպություններին նախաորակավորման ընթացակարգ: Նույն օրը համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում: Նշված հայտարարությունը տեղադրվել է նաև www.devex.com կայքում: Միջազգային մրցույթին մասնակցելու հրավերներ են ուղարկվել տվյալ ոլորտի միջազգային կազմակերպություններին:
2019թ. հունվարի 19-ին մրցութային հանձնաժողովի կողմից ամփոփվել են մրցույթի արդյունքները և որոշվել է նախապատվությունը տալ «Էլարդ» ընկերությանը:
2019թ. փետրվարի 21-ին թիվ 148 որոշմամբ Քննչական կոմիտեին 2019թ. պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացվել է 396 հազար ԱՄՆ դոլար` «Էլարդ» ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով: 2019թ. մարտի 15-ին Քննչական կոմիտեի և «Էլարդ» ընկերության միջև կնքվել է համապատասխան պայմանագիր: Մարտի 18-ին քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Էլարդ» ընկերության փորձագետների խմբին: Վերջիններս ձեռնամուխ են եղել փորձաքննության իրականացմանը: Համալիր փորձաքննության շրջանակում միջազգային փորձագիտական խմբի կողմից իրականացվել է ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատում, Սևանա լիճը, Սպանդարյան–Կեչուտ թունելը և ջրամբարը, Արփա, Դարբ և Որոտան, Ջերմուկի աղբյուրները, ստորգետնյա ջրային ավազանները: Երկրաբանության ազդեցության վրա գնահատում, կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատում, օդի որակի վրա ազդեցության գնահատում՝ համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջ քաշված թվով 15 հարցերի օբյեկտիվ պարզաբանում:
Փորձագետների խումբը Հայաստանի Հանրապետություն առաջին այցելությունն իրականացրել են 2019թ. մարտի 26-30-ը: Մարտի 27-ին ես ընդունել եմ փորձագիտական խմբին: Հանդիպման ընթացքում կետ առ կետ քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցետային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության կատարման ժամկետները և գործողությունների հաջորդականությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն փորձաքննության նախնական եզրակացությունը ստանալ 2019թ. մայիսի 31-ին: Մարտի 28-ին Քննչական կոմիտեում համաձայն նախապես կազմված օրակարգի՝ վարույթն իրականացրած մարմնի գլխավորությամբ տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ փորձագիտական խմբի և տեղական փորձագետների, բնապահպանության նախարարության, Գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչների, ոլորտի այլ մասնագետների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Նույն օրը Քննչական կոմիտեում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի փորձագետներին ներկայացրել է Ամուլսարի նախագծի երկրաբանության և ջրային ռեսուրսների վերաբերյալ պրեզենտացիան:
Փորձագիտական խումբը մարտի 29-ին վարույթն իրականացնող մարմնի գլխավորությամբ այցելել է Ամուլսար ոսկեբեր քվարցետային հանքավայր, այնուհետև հանքի ապարների ստուգման, երկրաբանական փորձանմուշների նախապատրաստման և մշակման լաբորատորիա: Նույն օրը երեկոյան փորձագիտական խմբի հետ ամփոփվել են նախորդ օրերին կատարված աշխատանքները: Կոնկրետ ուղղություններով տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություններ: Փորձագետների խումբն ապրիլ-մայիս ամիսներին ներկայացրել է մեկական գործողությունների պլան, իսկ յուրաքանչյուր ամիսը մեկ ընթացիկ հաշվետվություն կատարված աշխատանքների, տրամադրված փաստաթղթերի, փաստաթղթային բացերի և հետագա հաշվետու ժամանակահատվածում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Մայիսի 15-ին ներկայացված ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել է, որ որևէ փաստաթղթային բաց կամ պակասող տվյալներ չկան փորձաքննությունը լիարժեք կատարելու և մայիսի 31-ին նախնական եզրակացությունը, ըստ պլանավորված ժամկետի, ներկայացնելու համար:
Փորձագիտական խմբի պահանջով «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տրամադրվել են «Գոլդեր» ընկերության սեփականություն հանդիսացող ջրային մոդելների վերաբերյալ շուրջ 112 ֆայլեր, որոնց ուսումնասիրման համար պահանջվել է լրացուցիչ ժամանակ, ինչի կապակցությամբ փորձագիտական խումբը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել է, որ մայիսի 31-ին կներկայացվի մասնակի նախնական եզրակացություն, իսկ այնուհետև հունիսի 14-ին թարմացված ամբողջական՝ դարձյալ նախնական եզրակացություն: Համալիր փորձաքննության որոշման կայացումից անմիջապես հետո մարտ-ապրիլ ամիսների ընթացքում փորձագիտական խմբի հետ վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացվել է ամենօրյա նամակագրական կապ: Նշված ժամանակահատվածում՝ 2-5 օր պարբերականությամբ, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ից պահանջվել է և վարույթն իրականացնող մարմնի միջոցով օպերատիվ կերպով փորձագետներին տրամադրվել են փորձաքննությանն առնչվող թղթեր, ինչպես նաև փորձագետների կողմից առաջադրված առանձին հարցերի պատասխաններ: Բացի այդ, պարբերաբար փորձագետների հետ ճշտվել և թարմացվել է տրամադրվող ելակետային տվյալների բազան, կատարվել են ճշտումներ: Ընդհանուր առմամբ ողջամիտ ժամկետներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարույթն իրականացնող մարմնի միջոցով փորձագետներին տրամադրվել է փորձագետների կողմից պահանջված շուրջ 300 անուն փաստաթղթեր և ելակետային տվյալներ, որից միայն փաստաթղթերը կազմել են շուրջ 20 հազար թերթ:
Այդ ամենը, պարոն Վարչապետ, պետք էր թարգմանել անգլերենից-հայերեն, հայերենից-անգլերեն և hունիսի 27-ին փորձագետների խմբի և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների միջև Քննչական կոմիտեում վարույթն իրականացնող մարմնի մասնակցությամբ տեղի է ունեցել կոնֆերանս-տեսազանգ: Նույնօրինակ կոնֆերանս-տեսազանգ օդի որակի և կենսաբազմազանության թեմայով տեղի է ունեցել 2019թ. հուլիսի 1-ին:
Հունիսի 28-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է երկրաբանության և ջրային ռեսուրսների վերաբերյալ նախնական եզրակացություն իր մեկնաբանություններն ու պարզաբանումները: Նույն օրը փորձագետները «Լիդիան Արմենիա» ընկերության պարզաբանման են ուղարկել 12 լրացուցիչ հարցեր, որոնք պատասխանվել է հուլիսի 3-ին, իսկ հուլիսի 4-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է կենսաբազմազանության և օդի որակի վերաբերյալ նախնական եզրակացության իր մեկնաբանություններն ու պարզաբանումները: Այս ընթացքում նախնական եզրակացության վերաբերյալ մեկնաբանություններ են ներկայացրել նաև վարույթն իրականացնող մարմինը և Շրջակա միջավայրի նախարարությունը: Այնուհետև փորձագետների խումբը հայտնել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ որպես փորձաքննության կողմ ներգրավմամբ, լրացուցիչ տեղեկություններ ուսումնասիրելու անհրաժեշտությամբ պայմանավորված վերջնական եզրակացությունը տրամադրելու է հուլիսի 22-ին:
Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը ներկայացվել է հուլիսի 22-ին: Այն բաղկացած է եղել 188 թերթից և 2 հավելվածից: Ընդհանուր փաստաթղթերի թերթերի քանակը կազմում է 237 թերթ: Վերջնական եզրակացությունը, հավելված փաստաթղթերով օգոստոսի 6-ի դրությամբ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից ամբողջությամբ թարգմանված է հայերեն լեզվով՝ խմբագրված է: Թարգմանության ծավալը կազմում է 341 թերթ: Վերջնական եզրակացությունը՝ վերջնական սրբագրված, 2019թ. օգոստոսի 7-ին վաղ առավոտյան փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին և դրա համապատասխան հայերեն թարգմանությունը վերջնական սրբագրվում է:
Շնորհակալություն պարոն վարչապետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն Գրիգորյան, հիմա արդեն սրբագրված վերջնական տարբերակը դուք ե՞րբ կարող եք տրամադրել կառավարությանը, որպեսզի մենք դա քննարկենք և կողմնորոշվենք մեր հետագա անելիքներում:
Քննչական կոմիտեի նախագահ – Պարոն վարչապետ, կարծում եմ՝ առավելագույնը երկուշաբթի կամ երեքշաբթի, որովհետև մենք վերջնական սրբագրված տարբերակը ստացել ենք երեկ՝ վաղ առավոտյան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Եկեք պայմանավորվենք, հարգելի գործընկերներ, որ մենք կստանանք այդ եզրակացությունը: Պարոն Պապիկյան, Ձեզ դա ուսումնասիրելու, ծանոթանալու բովանդակության համար ինչքա՞ն ժամանակ է պետք: Այսինքն՝ մյուս շաբաթ մենք արդեն պետք է որոշակի գոնե նախնական կողմնորոշում ունենանք, թե ինչ ենք անելու:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար – Պարոն վարչապետ, նախնական եզրակացությանն արդեն ծանոթ ենք այնքանով, ինչքանով հասանելի է եղել ինֆորմացիան: Կարծում եմ՝ այն նոր բաները, որ պիտի հնչի, կհասցնենք դրան մինչև երեքշաբթի օրը պատրաստվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, դա ենթադրում է, որ այնտեղ հավելյալ հարցեր չեն ծագի չէ, այսինքն՝ բոլոր այն հարցերը, որ ենթադրաբար և՛ կառավարությանը, և՛ Քննչական կոմիտեին հետաքրքրում են, բոլոր այդ հարցերին պատասխաններ տրված են: Նկատի ունեմ ինչ պոտենցիալ կա, որ կարող են հավելյալ հարցեր ծագեն:
Քննչական կոմիտեի նախագահ – Պարոն վարչապետ, նախնական եզրակացությունները երբ ստացել ենք, մենք իրենց մի քանի անգամ հրավիրել ենք, փորձաքննությանը ներգրավվել ենք նաև «Լիդիան Արմենիա» ընկերության մասնագետներին: Այսինքն՝ մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի կողմերը կարողանան միմյանց հնարավորություն ունենան հարցեր տալու, իրենց նկատառումները կիսվելու և այլն: Կարծում եմ, որ լրացուցիչ հարցեր այլևս չեն առաջանա, քանի որ մինչև վերջնական եզրակացություն տալը, պարբերաբար մեզ մոտ այդ հարցերն առաջանում էր, այդ իսկ պատճառով էլ փորձաքննությունը երկարաձգվել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ եզրակացությունը հրապարակման ենթակա չի՞:
Քննչական կոմիտեի նախագահ – Պարոն վարչապետ, Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն մենք պարտավոր ենք կողմերին ծանոթացնել փորձաքննության որոշմանը և ծանոթացման արձանագրությունում ներառել նրանց նկատառումները, միջնորդությունները, հայտարարությունները և այլն: Կարծում եմ, որ այդ քննչական դատավարական գործողությունից հետո որևէ բան չի խանգարում այն հրապարակելուն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ այստեղ հանրային մեծ հետաքրքրություն կա, պետք է հանրությունն էլ իրազեկված լինի, թե մենք ինչ փաստաթուղթ ունենք, որպեսզի մեր գործողություններն էլ հասկանալի և թափանցիկ լինեն: Շատ լավ, պայմանավորվեցինք:
22:38 20.05.2024
Փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի22:32 20.05.2024
Դե Ձերբին աշխատանքի ոչ մի առաջարկ չի ստացել22:11 20.05.2024
Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը. տուժածներ չկան21:55 20.05.2024
Ֆրանսիական «Բրեստն» առաջին անգամ կխաղա ՉԼ-ում21:33 20.05.2024
Մայիսի 13-19-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը21:11 20.05.2024
Մայիսի 21-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի20:46 20.05.2024
Ուկրաինացի անվանի բասկետբոլիստին զորակոչել են բանակ19:55 20.05.2024
Դենիս Գլուշակովը հայտարարել է «Ուրարտուից» հեռանալու մասին19:19 20.05.2024
«Ինտերը» ստացավ Ա սերիայի չեմպիոնական տիտղոսը18:26 20.05.2024
Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը18:14 20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը18:06 20.05.2024
Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության խորհրդանշական հավաքականում17:58 20.05.2024
Թուրքիայում ասել են, որ Ռայիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել16:56 20.05.2024
Էրլինգ Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու16:03 20.05.2024
Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ15:56 20.05.2024
ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ15:42 20.05.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին15:36 20.05.2024
Պղնձե փաթույթները գողացել և վաճառել էր15:23 20.05.2024
Ալեքսանդր Զվերևը՝ Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի հաղթող15:00 20.05.2024
Իրանը չի փոխի երկրների հետ աշխատելու ծրագրերը․ դեսպան14:50 20.05.2024
«Ռոման» 10 հոգով հաղթել է «Ջենոային»14:43 20.05.2024
ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ14:28 20.05.2024
«Մանչեսթեր Սիթին» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն14:16 20.05.2024
30-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ է հայտնաբերվել14:06 20.05.2024
«Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ բանակցել Զիդանի հետ13:26 20.05.2024
Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել13:05 20.05.2024
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա, հետո կրկին կնվազի12:57 20.05.2024
Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ12:50 20.05.2024
Չավին ասել է, որ Լապորտան վստահում է իրեն, ոչինչ չի փոխվել12:44 20.05.2024
Անցած 3 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 200 դեպք12:23 20.05.2024
Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին22:55 20.05.2024
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը ահաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. զրույց իրանագետի հետԻրանի նախագահի ուղղաթիռի կործանման, բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու և Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը: ...
19:46 20.05.2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ԱԷՄԳ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ դինամիկան, որին նպաստում են նաև պարբերական բարձրաստիճան այցերն ու հանդիպումները։ Քննակվել են Հայաստան-ԱԷՄԳ […] ...
19:35 20.05.2024
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստի արարողությունԵրևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների։ Այս մասին հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից, նշելով, որ բոլոր ցանկացողները կարող են այցելել Կապույտ մզկիթ՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին։ ...
19:12 20.05.2024
Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառըԻրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնում է IRNA գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռայիսին նահատակվել է կիրակի օրը (2024 թվականի մայիսի 19-ին) ուղղաթիռի տեխնիկական անսարքության պատճառով տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով»,- նշվում է հրապարակման մեջ: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում […] ...
19:05 20.05.2024
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտիՄայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, ինժեներական հագեցվածության, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքներին: Պատասխանատու պաշտոնյաները և շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են իրականացվող մեծածավալ աշխատանքների մասին, հավաստիացրել, որ ստանձնած պարտավորությունները կկատարվեն սահմանված ժամկետում: Պաշտպանության նախարարը ստորաբաժանումների հրամանատարներին հանձնարարել է լիարժեքորեն ստուգել […] ...
18:14 20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն ՅոդերըԱրտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացումը, որն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտներ եւ շեշտել է, որ […] ...