17:27 25.06.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, որն ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում` նշելով, որ փոխգործակցության բազմաթիվ օրինակներ կան ամենատարբեր ոլորտներում: Այդուհանդերձ, ըստ […]
17:24 25.06.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխ քաղաքում անցկացվող միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հանդիպել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի հետ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու գաղափարը: Խոսքը մասնավորապես վերաբերել է նախագահական նոր՝ ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը: Նախատեսվում է, […]
13:44 25.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում անցկացվող գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում զրուցել է ամերիկացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժամանակակից աշխարհում գիտության դերի, գիտության ու տեխնոլոգիաների զարգացման միտումների շուրջ: Նախագահն աշխարհահռչակ գիտնականին հրավիրել է STARMUS-ի 6-րդ փառատոնի շրջանակում այցելել Հայաստան:
21:05 24.06.2019
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներից: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քաղաքապետը բնապահպանության վարչությանը հանձնարարել է մշակել աշխատանքների իրականացման ուղեցույց, որը կներառի բոլոր խնդիրները. կանաչ տարածքների խնամք, ոռոգման համակարգի արդյունավետ շահագործում: «Այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, անընդունելի է»,- նշել […]
20:16 24.06.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասնին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարը, կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, նշել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական լուրջ բարեփոխումների ճանապարհին է, և այդ ընթացքում անհրաժեշտ են լինելու ԵԽ գործընկերների լավագույն փորձն ու […]
12:35 24.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե Դել Տեմպիո Դի Սանգուինետոյին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ: Նախագահը մասնավորապես վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն ավելի խորանալ և ամրապնդվել:
12:02 24.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում: Այսօրվա […]
10:24 24.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բարեկամական հարաբերությունները և շահագրգիռ է խորացնել և ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը:
17:02 23.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Հուսով եմ, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում ավելի կխորանան: Հավաստիացնում եմ, որ միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը»,- ասվում է Զուրաբիշվիլիի ուղերձում: Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել […]
15:25 23.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Կցանկանայի հատկապես ընդգծել այն ուշադրությունը, որը Դուք հատկացնում եք Ռուսաստանն ու Հայաստանը կապող՝ բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Համոզված եմ, որ […]
13:15 23.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Բելառուսում բարձր են գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների խորացման գործում: «Վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն տարբեր ոլորտներում մեր երկրների միջև փոխշահավետ […]
11:50 23.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Ուղերձում ասվում է. «Հայաստանը Չինաստանի համար համագործակցության ավանդական գործընկերներից է, հայ-չինական բարեկամական հարաբերություններն իրենց արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ: Վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նկատվում է զարգացման դրական դինամիկա, հետևողականորեն խորանում է գործնական համագործակցությունը: Ես մեծ նշանակություն եմ […]
11:44 23.06.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Թող Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունները մեծապես […]
11:23 23.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ Դուք հսկայական աշխատանք եք տանում երկրի կայուն զարգացման ու միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ: Վստահ եմ, որ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը լիարժեքորեն կբացահայտի փոխգործակցության ներուժը և մեր երկրների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, […]
10:33 23.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ: Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, […]
13:31 22.06.2019
Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները: «Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև […]
13:25 22.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ նախկին նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան առնչությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ մեծ է Դեմետրիս Խրիստոֆիասի ներդրումը Կիպրոսի ժամանակակից պատմության մեջ` որպես կիպրացի բարեկամ ժողովրդի իմաստուն առաջնորդի և իր հայրենիքի նվիրյալ զավակի: «Հայաստանում մեծ գնահատանքով են հիշում Դեմետրիս Խրիստոֆիասի ավանդը հայ-կիպրական եղբայրական […]
12:40 22.06.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում հյուրընկալվել է ֆրանսիական Safran խոշոր ավիատիեզերական ընկերության տաղավարում։ Ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը ծանոթացել է նրանց ներկայացրած վերջին նորույթներին ու նորարական համակարգերին։ Safran-ը բարձր տեխնոլոգիական միջազգային առաջատար ընկերություն է, որը նոր սերնդի համակարգեր և սարքավորումներ է մատակարարում աերոտիեզերական և ռազմարդյունաբերության ոլորտներին։ […]
11:22 22.06.2019
Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է համաշխարհային առաջատար Airbus ընկերության տաղավար: Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված նոր մոդելների տեխնիկական հնարավորություններին ու դրանցում կիրառվող նորարարական լուծումներին: Ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Լիոնել Շամփոյի հետ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին, […]
22:14 21.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների: Նրանք ներկայացնում են Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը, որն ունի շուրջ 800 աշակերտ: Յուրաքանչյուր տարի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ ծանոթանալու հայրենիքին, իսկ 11-րդ դասարանի աշակերտները հայրենիքում ներգրավվում են կամավորական […]
21:58 21.06.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը, ապագա ծրագրերն ու նպատակները։ Նախարարը կարևորել է հատկապես […]
19:24 21.06.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել է ֆրանսիական տեխնոլոգիական առաջատար «THALES Group» ընկերության տաղավար։ Ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին ներկայացրել են ցուցադրվող արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները: Նախագահ Սարգսյանն այնուհետև հանդիպել է «THALES Group» ընկերության նախագահ Պատրիս Քեյնի և ընկերության ղեկավար կազմի հետ: Պատրիս […]
15:54 21.06.2019
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսում այցելել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության տաղավար: Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ընկերության արտադրանքին, որոնց թվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ռազմաարդյունաբերական և ավիատիեզերական սարքավորումներ: Այնուհետև նախագահ Սարգսյանը հանդիպել է «Դասո սիստեմս» («Dassault systemes») […]
14:00 21.06.2019
Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Շնորհավորելով Ոստիկանության զորեքերին տոնական օրվա առթիվ՝ վարչապետը նշել է. «Այն հարցը, թե վերջին մեկ տարում ի՞նչ է փոխվել Հայաստանի Հանրապետությունում, ունի շատ կոնկրետ պատասխան նաև Ոստիկանության զորքերում: Արդեն գրեթե մեկ տարի Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական […]
20:09 20.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ հունիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 53 հայտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան […]
19:00 20.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած արդյունավետ աշխատանքի և հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նաև դեսպանի ակտիվ գործունեության արդյունքում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների […]
16:13 20.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արամ Գրիգորյանին նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,- ասված է որոշման մեջ:
16:12 20.06.2019
2019 թվականի հունիսի 20-ին, ՀՀ Ազգային ժողովում տված երդմամբ, Վահե Գրիգորյանը ստանձնել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանի լրատվության բաժնից: Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Վ. Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ նախագահի կողմից։ Նա ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է 2019 թվականի հունիսի 18-ին կայացած փակ, գաղտնի քվեարկության […]
12:31 20.06.2019
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության […]