Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են սփյուռքահայ աշակերտների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են սփյուռքահայ աշակերտների

22:14 21.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների: Նրանք ներկայացնում են Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը, որն ունի շուրջ 800 աշակերտ: Յուրաքանչյուր տարի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ ծանոթանալու հայրենիքին, իսկ 11-րդ դասարանի աշակերտները հայրենիքում ներգրավվում են կամավորական ծրագրերում ու անցնում վերապատրաստում:

Վարչապետը ողջունել է բոլորին և հույս հայտնել, որ դեռ շատ կտեսնի նրանց հայրենիքում: Այնուհետև վարչապետը լսել է աշակերտների տպավորությունները Հայաստանից և պատասխանել տարբեր հարցերի:

Մասնավորապես, անդրադառնալով տնտեսության զարգացմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ուղղությամբ արդեն մի քանի կարևոր քայլեր կառավարությունն իրականացրել է:

«Գիտեք, որ Հայաստանում մենաշնորհներ, տնտեսական գործունեության որոշակի սահմանափակումներ կային, որոնք վերացված են: Հիմա ոչ ոք որևէ սահմանափակում չունի: Կրճատել ենք ստվերային տնտեսությունը, և անցած վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 51 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, ստվերային առևտուրն է կրճատվել: Մեր ընդհանուր փիլիսոփայությունն այն է, որ տնտեսության զարգացման նպատակով պետք է մարդկանց համար ստեղծենք հնարավորություններ»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ նախկինում դրանք եղել են սահմանափակ: «Մեր հիմնական դերակատարումը տեսնում ենք նրա մեջ, որ մարդկանց հավատ ներշնչենք իրենց ուժերի նկատմամբ, որ մարդիկ կարող են իրենց աշխատանքով իրենց բարեկեցությունը, հաջողությունը, կարիերան ապահովել: Դրա համար պետք է ապահովենք արդար ու հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար»,– նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը տնտեսության մեջ որպես առաջնահերթություն առանձնացրել է երեք հիմնական ճյուղ:

«Առաջինը՝ տեխնոլոգիական ոլորտն է: Հույս ունենք, որ Հայաստանն արագ կվերածվի ստարտափերի երկրի և տեխնոլոգիական ոլորտը կզարգանա: Վերջերս տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխություններ և հիմա մեր երկրում կա նոր՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Հույս ունենք, որ այն կխթանի տեխնոլոգիական ոլորտը:

Հաջորդ ուղղությունը՝ տուրիզմն է, որը հույս ունենք մեծ տեմպերով կզարգանա: Վերջին տարիներին տուրիզմը լավ է զարգանում, որովհետև բավականին շատ նոր մտածողությամբ գործարարներ են այդ ոլորտում ներդրումներ արել և հաջողություններ ունեն:

Երրորդ ուղղությունը՝ գյուղատնտեսությունն է. մտադիր ենք ամեն ինչ անել, որ այն համապատասխանի ժամանակակից չափանիշներին: Եթե փիլիսոփայորեն պատասխանեմ հարցին, ապա կասեմ հետևյալը. մեր նպատակն է՝ ստեղծել հնարավորություններ, բայց դրանց շրջանակում կարևոր է նաև, որպեսզի կրթությունը լինի հասանելի: Ցավոք, Հայաստանում երկար ժամանակ կրթությանը մի փոքր այլ կերպ են վերաբերվել: Կրթության նշանակությունը թերագնահատվել է, և մենք հիմա ցանկանում ենք մեր երիտասարդների շրջանում կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխել, որպեսզի մարդը հասկանա, որ կրթությունն իր տաղանդը զարգացնելու հնարավորությունն է, կյանքում հաջողություններ ունենալու հնարավորությունն է, հետագա կյանքում չամաչելու հնարավորությունն է, ուրիշների համար հնարավորություններ ստեղծելու հնարավորությունն է: Դրա համար էլ մտածում ենք, որ այս առումով Հայաստանը պետք է դրախտ լինի տաղանդավոր մարդկանց համար, որպեսզի տաղանդավոր մարդը վստահ լինի, որ այս երկրում իր համար բոլոր հնարավորությունները կան, որպեսզի ինքն իրացվի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը մարդկանց պետք է կրթության, իրավունքների պաշտպանվածության, տնտեսական հնարավորությունների առումով այնքան ուժեղացնի, որ մարդն իր անհրաժեշտ հացը, ջուրը, հագուստն ապահովի ոչ միայն իր, այլև ուրիշների համար:

«Այսպիսին ենք մենք պատկերացնում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը: Կառավարությունը պետք է ստեղծի հնարավորություններ, որ մարդիկ տնտեսությունը զարգացնեն: Պետք է ապահովվի ֆինանսների հասանելիություն, կոռուպցիա չլինի, որպեսզի մարդկանց համար արհեստական խոչընդոտներ չլինեն: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և այդ տաղանդը զարգացնելն է մեր տնտեսությունը զարգացնելու ճանապարհը»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մարդը պետք է հասկանա՝ առանց աշխատանքի հնարավոր չէ ոչնչի հասնել:

«Մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները քաջալերվեն, աշխատանքի և դրա արդյունքները վայելելու հնարավորություն ունենան: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքը չընկալվի որպես չարչարանք, տառապանք, մենք ուզում ենք, որ մարդը հաճույք ստանա իր աշխատանքից»,- նշել է կառավարության ղեկավարը:

Այնուհետև վարչապետը ներկաների խնդրանքով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, դրա պատմությանը և հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

«Ինչպես Ադրբեջանն է դուրս եկել Խորհրդային միության կազմից և հիմա անկախ պետություն է, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է դուրս եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից, և մեր խնդիրն է, որ միջազգային հանրությունն այս փաստը ճանաչի: Հիմա բանակցություններն ընթանում են այդ ուղղությամբ, մենք համենայն դեպս, բանակցությունները տանում ենք այդ ուղղությամբ:

Ադրբեջանը, որը վերջին 10 տարիներին մի քանի միլիարդ դոլար է ծախսել իր զինված ուժերի սպառազինության համար, անընդհատ փորձում է ուժի սպառնալիքով հայկական կողմին ինչ-որ լուծումներ պարտադրել, բայց մենք դրանք չենք ընդունում, որովհետև, ըստ էության, միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը միջազգայնորեն ճանաչված բանակցային միակ ֆորմատն է, երեք սկզբունք է դրել բանակցությունների հիմքում, որոնցից մեկն ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումն է: Եվ մենք արձանագրում ենք, որ Հայաստանի հետ չի կարելի ուժի լեզվով խոսել, և այդպիսի խոսակցությունը, ոճը պարզապես չենք ընդունի: Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը միասնական են ցանկացած ոտնձգության դիմակայելու, հակահարված տալու գործում, բայց մյուս կողմից, բնականաբար, մենք արձանագրել ենք, որ պատկերացնում ենք հարցի բացառապես խաղաղ կարգավորում»,– շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ երեկ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

«Վեջին շրջանում սահմանին մի փոքր լարվածություն կա, և հույս ունենք, որ այն հնարավոր կլինի նվազեցնել և հասնել հարցի խաղաղ, բանակցային կարգավորման»,– ասել է վարչապետը:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչպես կարող են սփյուռքահայերն օգնել հայրենիքին՝ կառավարության ղեկավարը նշել է.

«Առաջին հերթին այն մարդիկ, ովքեր ունեն լավ կրթություն, բիզնես հմտություններ՝ գան Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալեն, բիզնես հիմնեն, մանավանդ, որ ՏՏ ոլորտը լավ զարգանում է, սահմաններն ըստ էության վերացնում է: Երկրորդը, իրենց ընկերներին պատմեն Հայաստանի, մեր երկրի հնարավորությունների մասին, հնարավորինս նրանց քաջալերեն, որ այցելեն Հայաստան ու Արցախ, որովհետև համոզված եմ՝ ով գալիս է Հայաստան՝ սիրահարվում է մեր երկրին»: Վարչապետը հավելել է, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ճանապարհներն ավելի լավը լինեն, Հայաստանն աղբից մաքրվի, ամեն ինչն ավելի լավ լինի:

Գործադիրի ղեկավարը մեծապես կարևորել է հայկական ինքնության պահպանումը սփյուռքում և շնորհակալություն հայտնել Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի գործունեության համար:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի մտքում պետք է արձանագրվի, որ այնուամենայնիվ Հայաստանում չապրող յուրաքանչյուր հայի վերջնական նպատակը Հայաստան վերադառնալն է, եթե ինքը չի կարող վերադառնալ, ապա այնպես անել, որ իր երեխաները վերադառնան, եթե երեխաները չեն կարող՝ թոռները, եթե թոռները չեն կարող՝ ծոռները: Այսօր այնպիսի գործընթաց է գնում, որ աշխատանքի մեջ սփյուռքի շատ երիտասարդներ հեռանում են հայկական ինքնությունից ,և մենք մտածում ենք, որ հայկական իրականությունը պետք է երիտասարդության համար ավելի գրավիչ դարձնել, որպեսզի հայկական միջավայրն ավելի հետաքրքրիր լինի: Պետք է ապրել Հայաստանում, անկախ նրանից՝ այստեղ եք ֆիզիկապես, թե՝ ոչ: Պարտադիր չէ, որ հենց այսօրվանից այստեղ լինեք մշտապես, որպեսզի ապրեք Հայաստանում, դուք կարող եք Միացյալ Նահանգներում էլ ֆիզիկապես գտնվելով՝ ապրել Հայաստանում: Այս իմաստով, Հայաստանում ապրելն ամենամեծ աջակցությունն է:

Հեղափոխության օրերին էլ թվում էր՝ Հայաստանն ո՞ւր, Լոս Անջելեսում գտնվող հայ համայնքն ո՞ւր: Բայց աջակցությունը, թեկուզ սոցիալական ցանցերով, այնտեղ հավաքներ իրականացնելով, շատ մեծ էր: Առանց այդ աջակցության՝ հեղափոխությունը տեղի չէր ունենա: Ամենամեծ աջակցությունը հենց դա է՝ բոլոր իմաստներով ապրել Հայաստանում: Եթե ինչ-որ բան հնարավոր է անել Հայաստանում՝ անել, եթե տարվա մեջ կարելի է մեկ օր ֆիզիկապես ավելի մնալ Հայաստանում, ապա մնալ, եթե մեկ անգամ ավելի է հնարավոր այցելել, մեկ անգամ ավելի այցելել, եթե մի օտարերկրացի ընկերոջ ավելի է հնարավոր բերել Հայաստան՝ բերել: Պետք է այնպես անել, որ Հայաստանը դառնա աշխարհի խաչմերուկ և կենտրոն, անհրաժեշտ է անընդհատ խոսել Հայաստանի մասին՝ առավել ճանաչելի դաձնելով Հայաստանն աշխարհում: Սա է ամենակարևորը»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:

Աշակերտները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հանդիպման ավարտին լուսանկարվել վարչապետ Փաշինյանի ու տիկին Աննա Հակոբյանի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP