16:39 21.01.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Մասնավորապես, վարչապետը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մայք Բարոնյանը նշել է, որ այժմ երևանյան ընկերությունը […]
14:34 20.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է դրել բանաստեղծուհու շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
11:30 20.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի առթիվ ուղերձ է հղել․ «Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հիշելու, գնահատելու հայ մեծ մտավորականին, ինչպես նաև երախտագիտության ու մեծարանքի խոսքեր հնչեցնելու նրա հասցեին։ Դեռևս քսան տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ շատ գրասերների ուշադրության և հիացմունքի առարկան, իսկ 24 տարեկանում գրած […]
12:51 19.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Ձերդ գերազանցություն, Ընդունեք իմ շնորհավորանքը ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց համար ՄԱԿ-ը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց, կարեւոր հանգրվան դարձան Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հուսով եմ, որ ձեր երկիրը հետագա առաջընթաց կարձանագրի ներառականության և թափանցիկության […]
12:22 19.01.2019
Հայաստանի նախագահի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը քիչ առաջ հրապարակվեց նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զոհրաբ Մնացականյանին նշանակել արտաքին գործերի նախարար», – ասվում է հրամանագրում։
12:20 19.01.2019
Հայաստանի նախագահի հրամանագրով՝ Ֆելիքս Ցոլակյանը կրկին նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ֆելիքս Ցոլակյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասվում է հրամանագրում։
12:19 19.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հակոբ Արշակյանը նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Հակոբ Արշակյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»,- ասված է հրամանագրում:
12:19 19.01.2019
Հայաստանի նախագահի հրամանագրով Տիգրան Խաչատրյանը հաստատվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար», – ասվում է հրամանագրում։
12:17 19.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ֆինանսների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ատոմ Ջանջուղազյանին նշանակել ֆինանսների նախարար»,- ասված է հրամանագրում:
12:17 19.01.2019
Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնում նախագահի ստորագրած հրամանագրով այսօր նորից նշանակվեց Արսեն Թորոսյանը։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արսեն Թորոսյանին նշանակել առողջապահության նախարար», – ասված է հրամանագրում։
12:15 19.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Զարուհի Բաթոյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զարուհի Բաթոյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- ասված է հրամանագրում:
12:15 19.01.2019
Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվեց Արտակ Զեյնալյանը։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արտակ Զեյնալյանին նշանակել արդարադատության նախարար», – ասվում է հրամանագրում։
12:13 19.01.2019
Դավիթ Տոնոյանը վերանշանակվեց պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Դավիթ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարար», – ասվում է հրամանագրում։
12:11 19.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Սուրեն Պապիկյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարար»,- ասված է հրամանագրում:
12:09 19.01.2019
Արայիկ Հարությունյանը վերանշանակվեց կրթության և գիտության նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը ստորգրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության և գիտության նախարար», – նշվում է հրամանագրում:
11:47 19.01.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, […]
20:15 18.01.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով Կահիրեից մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի այս տարվա անդրանիկ նստին: Նիստի ընթացքում խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն հեռանկարային ծրագրերի և առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ: Քննարկվել է ԵԱՏՄ թվային օրակարգը, ինչպես նաև երրորդ երկրների հետ ԵԱՏՄ բանակցությունների ընթացքն […]
19:27 18.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար և նրան մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Վարչապետը կարևորել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քաղաքական ու տնտեսական ոլորտներում հարաբերությունների զարգացումը և […]
18:42 18.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Ֆորումի շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դավոսում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL) և Համաշխարհային քաղաքացիական ֆորումին: Շվեյցարիայի Ցյուրիխ […]
16:54 18.01.2019
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այսօր այցելել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Հանրապետության նախագահը ծառ է տնկել դեսպանատան բակում։ Հայաստանի նախագահի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ ավարտվել է ԱՄԷ հիմնադիր նախագահ Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ։ Հայաստանի նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել Շեյխ Զայեդ […]
00:35 18.01.2019
Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման նպատակով Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել խորհրդանշական նախաձեռնությամբ: Բուզանդի փողոցի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներից հետո երթևեկելի մասին և ավտոկայանտեղիին անմիջապես հարող ծառերը չվնասելու համար տեղադրվել են հատուկ «կանաչ» նշաններ: «Այդ հատվածում մենք ունեինք խնդիր և պետք է գտնվեր այնպիսի լուծում, որ փողոցի երթևեկելի գոտում գտնվող կենսունակ այդ […]
21:52 17.01.2019
Աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ: Եգիպտոսի վարչապետը ողջունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և նշել, որ կարևորում է Եգիպտոսի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ մեկնարկած բանակցություններն ու բարձր գնահատում Հայաստանի փոխվարչապետի ստանձնած դերակատարությունն այս գործընթացում: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ընդունելության […]
21:13 17.01.2019
Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը և Լատվիայի կառավարության ղեկավար Մարիս Կուչինսկիսը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Յուրի Ռատասի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները` ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակվելու կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ բարեփոխումների առաջընթացն ապահովելու պատասխանատու գործում, որպեսզի Հայաստանը դարձնեք առավել ժողովրդավարական և բարգավաճ երկիր: Որպես […]
20:43 17.01.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով Տիգրան Ավինյանին փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ Շեյն Ռոզենթալը հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել նրան: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստան-ԱԶԲ փոխգործակցության համար նոր շրջան է սկսվել, և կառույցի հետ սերտ համագործակցությունը […]
18:45 17.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոն և հանդիպել կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի ու գործադիր տնօրեն Արիֆ Ամիրիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական սեկտորում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես կարևորվել է եվրասիական տարածաշրջանում առկա ներուժի առավելագույն օգտագործումը։ Խոսվել է նաև Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստանում նմանատիպ համատեղ կառույց ստեղծելու հնարավորության […]
18:34 17.01.2019
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ: Նախագահ Սարգսյանը և Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը քննարկել են տարբեր բնագավառներում երկու երկրների համագործակցությանը, մասնավորապես գործարար կապերի ընդլայնմանն ու ֆինանսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել զբոսաշրջության […]
13:36 17.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի […]
12:47 17.01.2019
Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017 թվականից: Հանրապետության նախագահը տիկնոջ հետ շրջել է թանգարանի տասներկու ցուցասրահներում, որտեղ ներկայացված է համաշխարհային արվեստի զարգացման պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, դիտել ցուցանմուշները և արվեստի գործերը: Թանգարանի ցուցադրություններում ներկայացված […]
12:44 17.01.2019
Նախագահ Արմեն Սարգսյանի Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Արաբական Միացյալ Էմիրությունների հրատարակչական ասոցիացիա և հանդիպել ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռաշիդ Ալկուսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայության հետ կապերի վարչությունից: Նրանք խոսել են գրքի ու հրատարակչական գործին առնչվող արդի խնդիրների ու հեռանկարների մասին։ ԱՄԷ հրատարակչական […]