TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

Արխիվ

Շատ էական է, որ իշխանության բոլոր ճյուղերը կարողանան համագործակցել, ներդաշնակ լինել մի նպատակի համար, որը մեր երկիրն է. Արմեն Սարգսյան

14:16 14.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Պարո՛ն վարչապետ, կրկին առիթ ունեմ […]

̰
Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

12:24 14.01.2019

Հայաստանի նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ նշանակվեց վարչապետ։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», – ասվում է  հրամանագրում:

̰
Հայաստանն, իրոք, կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը. Արմեն Սարգսյան

11:40 14.01.2019

Հունվարի 14-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին օրհնանքի խոսք է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել և ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը. «Վեհափառ Տեր, Հարգելի նախագահող, Հարգելի պատգամավորներ, Շնորհավորում եմ յոթերորդ գումարման Ազգային […]

̰
Արմեն Սարգսյանը կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին

14:02 13.01.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին Աբու Դաբիիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week – ADSW) ֆորումին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։ Ֆորումի բացմանը ներկա կլինեն 4000-ից ավելի մասնակից աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր: Ֆորումի նիստերից մեկում Հայաստանի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ

20:27 12.01.2019

Հունվարի 12-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարները կարևորեցին երկու քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող պարբերական քաղաքական խորհրդակցությունները և արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը հանգամանալից մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի […]

̰
Կոռումպացված պաշտոնյան ոչնչով չի տարբերվում այն մարդուց, ով մտածում է ինչ անել, որպեսզի հարկ չվճարի․ Փաշինյան

20:16 12.01.2019

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նիկոլ Փաշինյանը, հանդիպման սկզբում, մասնավորապես, նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու այն խնդիրը, որ վերջին ամիսներին պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում՝ խոսքը հանրային սննդի ոլորտի հարկային կարգավորումների մասին է: Մինչ այդ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. մենք հանրությանը և […]

̰
Օպերայի հարակից կանաչ գոտին վերականգնվում է

22:48 11.01.2019

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր այսօրվա հասցեում գործում է արդեն 80 տարի: Թամանյանական նախագծով կառուցված շենքն ուներ հարակից այգի, որտեղ հանդիսատեսը ներկայացման ընդմիջումներին պետք է դուրս կգար, զբոսներ ճեմուղիներում: Մայրաքաղաքի այցեքարտերից համարվող Օպերայի շենքը տարիներ անց շրջափակվեց սրճարաններով: Երևույթ, որ չկա աշխարհի ամենահայտնի մշակութային կենտրոնների շրջակայքում: «Եթե նայենք, թե ինչ […]

̰
Էլեկտրաէներգիայի 60% խնայողություն՝ 28 փողոցում. LED լուսավորության համակարգի մատակարարման և տեղադրման պայմանագիր է կնքվել

20:15 11.01.2019

Երևանի 28 փողոցներում հեռակառավարվող լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ կտեղադրվեն: Դրանք հնարավորություն կտան ապահովելու քաղաքի գիշերային լուսավորությունը մինչև առավոտ։ Նոր լուսատուների կիրառմամբ ծրագրում ընդգրկված փողոցներում համայնքը կունենա ավելի քան 60% էլեկտրաէներգիայի խնայողություն։ Քաղաքապետարանում հունվարի 11-ին ստորագրվել է Երևանում LED լուսավորության համակարգի մատակարարման և տեղադրման պայմանագիր: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]

̰
Քննչական կոմիտեի նախագահը կոչումներ է շնորհել ՔԿ աշխատակիցներին

00:24 09.01.2019

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը  բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար արդարադատության առաջին  և երկրորդ դասի խորհրդականի կոչումներ է շնորհել ՀՀ ՔԿ աշխատակիցներին: Հայկ Գրիգորյանը  հանձնել է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝  «Անվտանգության մարմինների 100- ամյակ հոբելյանական» մեդալով պարգևատրված քննչական կոմիտեի աշխատակիցների մեդալները: […]

̰
Տոն օրերին աղբահանությամբ զբաղվել ենք ավելի ինտենսիվ, սրտացավ. Հայկ Մարության

15:41 08.01.2019

Երևանում տոնական օրերին աղբահանության կազմակերպումը կանոնակարգելու համար քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն աշխատել են 24-ժամյա ժամանակացույցով: Աշխատանքային այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գնահատելով աղբահանության կազմակերպումը, շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շուրջօրյա աշխատանքի համար: «Տոն օրերին աղբի ծավալը մի քանի անգամ ավելանում է՝ այդ գիտենք բոլորս, և դա ոչ միայն Երևանի խնդիրն է, […]

̰
ՀՀ և Ղազախստանի արտգործնախարարներն անթույլատրելի են համարել կենցաղային հողի վրա կատարված ողբերգությանն ազգամիջյան նրբերանգ տալու փորձերը

16:48 07.01.2019

Հունվարի 7-ին կայացել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության բաժնից: Շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ է մաղթել Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ: Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներն արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա […]

̰
Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

16:01 07.01.2019

Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին: Այցելուները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Զինված ուժերի հոգևոր առաջնորդ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին

12:47 06.01.2019

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին:

̰
«Ինչպես ՀՀ խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո առաջին աշխատանքային այցով ժամանեցի Ստեփանակերտ, այնպես էլ այսօր՝ լիազորություններիս ավարտի նախաշեմին, այցելում եմ Արցախ»․ Արա Բաբլոյան

22:30 02.01.2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հունվարի 2-ին ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Աշոտ Ղուլյանը, շնորհավորելով Արա Բաբլոյանին երկրին մատուցած ծառայությունների համար ԱՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» […]

̰
Հայաստանը իրոք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը. Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը

20:31 31.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը: «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ: Պատմություն դարձող 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու դրսևորումներին: Շուտով ունենալու ենք նոր խորհրդարան և […]

̰
Նիկոլ Փաշինյանն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ այցելել է մարտական հենակետ և շնորհավորել զինծառայողների Ամանորը

18:14 31.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ տոների նախաշեմին այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին, այդ թվում՝ հայրենական արտադրության: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

14:40 31.12.2018

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից ու անհատներից: Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները գալիք Նոր տարվա […]

̰
Նախագահն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

21:32 30.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Նախագահը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին: Այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի և եղբայրների՝ Արմեն և Արամ Սարգսյանների հետ, ընտանիքի բոլոր անդամներին շնորհավորել գալիք տոների առթիվ:       

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր

19:20 30.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարևոր նշանակություն ունի նախիջևանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը հետևել է մարտական հերթապահության կազմակերպմանը: Նախագահը նաև ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ: «Ինձ համար այսօր […]

̰
Հավատացեք, որ 2019 թվականն ավելի լավն է լինելու, իսկ 2020-ը՝ էլ ավելի լավը․ Արմեն Սարգսյան

18:02 30.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում: Նախագահը մարզ այցելությունն սկսել է Նոր Խարբերդի մանկատնից, որտեղ տոնական միջոցառում էր կազմակերպվել սաների համար: Նախագահը զրուցել է երեխաների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ՝ նշելով, որ ուրախ է, որ նախատոնական օրն անցկացնում է նրանց հետ: «Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ: Մաղթում […]

̰
Գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

17:06 30.12.2018

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը: Համոզված […]

̰
Արա Բաբլոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

15:01 30.12.2018

Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Խորհրդարանի ղեկավարը եղել է վերակենդանացման բաժանմունքում, հետաքրքրվել բուժվող զինծառայողների առողջական վիճակով՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Վահան Գեւորգյանն Արա Բաբլոյանին ներկայացրել է հիվանդանոցի առկա հնարավորությունները, բուժսպասարկման կազմակերպման ընթացքը: Ազգային ժողովի նախագահը […]

̰
Թող 2019 թվականը լինի ձեռքբերումների, վերելքի, համազգային և անձնական նպատակների իրականացման տարի․ Ֆելիքս Ցոլակյան

14:31 30.12.2018

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․ «Հարգելի՛ գործընկերներ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի սիրելի՛ ժողովուրդ, Ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություններ: Տարեմուտը լավ առիթ է արժևորելու ձեռք բերվածը, գնահատելու անցնող տարվա […]

̰
Մեր խնդիրը նույնն է՝ բարձր պատրաստականությամբ ապահովել ՀՀ-ի ու Արցախի խաղաղությունը․ Դավիթ Տոնոյանի ամանորյա ուղերձը

13:43 30.12.2018

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայոց բանակի սիրելի՛ ծառայակից ընկերներ 2018 թվականը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում դարձավ բացառիկ: Բուռն քաղաքական գարունը սկիզբ դրեց գործընթացների, որոնք դեռ երկար իրենց հետքը կթողնեն պետական համակարգի բոլոր ոլորտներում և բոլորիցս կպահանջեն ուժերի առավելագույն լարում` համազգային մեր նպատակներն իրագործելու համար: […]

̰
Ցանկանում եմ, որ ամանորյա եղևնիները զարդարող շղթաները լուսավորեն նաև մեր ընտրած ճանապարհը․ Արա Բաբլոյան

13:37 30.12.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն լավն ու բարին: Ավարտվող 2018 թվականին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք և՛ լավ, և՛ դժվարին օրեր: Ու թող 2019 թվականը դառնա դեպի […]

̰
Անգամ ամենաուրախ օրերին կան անսպասելի երևույթներ, իրավիճակներ, որոնք չես կարող կանխորոշել․ նախագահ Սարգսյանն այցելել է ԱԻՆ հերթապահ ստորաբաժանումներ

12:16 30.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ծանոթացել տոնական օրերին օպերատիվ հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների աշխատանքներին: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախագահը նախ այցելել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ նրան են ներկայացվել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, տեխնիկական և ծրագրային հագեցվածությունը: Կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը տեղեկացրել է, որ […]

̰
Մենք ուղղակի պարտավոր ենք արժանի լինելու այս քաղաքին․ Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը

11:22 30.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի երևանցիներ, Տոնական օրերը լավ առիթ են, որ ընկերներով ու հարազատներով հավաքվենք մի տանիքի տակ, հիշենք մեզ իրար կապող գեղեցիկ պատմություններն ու միմյանց ջերմ խոսքեր ասենք՝ մեկ անգամ ևս հաստատելով, թե որքան թանկ ենք մեկս մյուսի համար: […]

̰
Դիանա Ղուկեյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

00:14 30.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դիանա Ղուկեյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի ԲԴԽ-61-Ո-169 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Դիանա Ղուկեյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

̰
Դավիթ Տոնոյանի աշխատանքային այցը Գյումրի

20:14 29.12.2018

Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Գյումրիում մասնակցել է Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր ՌԴ հարավային զինվորական օկրուգի 102-րդ ռազմակայանի կազմավորման 77-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառումներին։ Շնորհավորելով ռազմակայանի զինծառայողներին տարեդարձի կապակցությամբ՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ռազմակայանի տեղակայումը ՀՀ-ում բխում է մեր երկու երկրների ռազմավարական և քաղաքական երկարաժամկետ շահերից։ Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմակայանի […]

̰
Մաղթում եմ, որ 2019 թվականը կրկին հայկական տարի լինի. Արմեն Սարգսյան

15:43 29.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Նախագահ Սարգսյանը շնորհավորելով ներկաներին՝ ընդգծել է, որ 2018 թվականն առանձնահատուկ տարի էր մեր երկրի ու […]

̰
BACK_TO_TOP