Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր

16:39 21.01.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:

Մասնավորապես, վարչապետը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մայք Բարոնյանը նշել է, որ այժմ երևանյան ընկերությունը զբաղվում է հումքի վերամշակմամբ, և իրենց նպատակն է Հայաստանում կազմակերպել նաև դեղերի արտադրություն ու իրականացնել արտահանում: Նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնել մեկ տասնյակից ավելի միլիոն դոլար` ստեղծելով բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր: Մայք Բարոնյանը վարչապետին է ներկայացրել նաև նորագույն տեխնոլոգիաների միջոցով էներգիայի արտադրությանը և պղնձի վերամշակմանն առնչվող ներդրումային այլ ծրագրեր:

Շվեյցարացի գործարար Հանս Շվեյկարդը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել արևային էներգիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագիր: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շվեյկարդի նախաձեռնությունը և ներկայացրել էներգետիկայի ոլորտում կառավարության առաջիկա տարիների ռազմավարությունն ու այդ բնագավառի զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է գործարարին ծրագիրը կյանքի կոչելու հետ կապված հարցերը քննարկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ` այն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը` կազմված մի խումբ գործարարներից: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, շինարարության, բանկային համակարգի, ոսկեգործության, ժամագործության և մասնագիտական կրթության ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Վարչապետը կարևորել է ներկայացված ծրագրերի իրականացումը մեր երկրում և հայտնել կառավարության պատրաստակամությունը` առկա գործիքակազմերի շրջանակում օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը և շահագրգռված է Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ:

Նիկոլ Փաշինյանը Վարդան Սրմաքեշի հետ քննարկել է նաև «Հին Երևան» ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարն ընդգծել է պատմամշակութային հուշարձանների պահպանության սկզբունքի կարևորությունը և այդ շենքերի նկատմամբ մաքսիմալ խնամք ապահովելու անհրաժեշտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Արզական-Բջնի ավտոճանապարհին. կա 7 տուժած

16:49 30.06.2025

ՃՏՊ Արզական-Բջնի ավտոճանապարհին. կա 7 տուժած

Հունիսի 30-ին՝ ժամը 13:48-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա: Մինչ փրկարարների կանչի վայր […] ...

«Բավարիան» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

16:44 30.06.2025

«Բավարիան» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Բավարիան» 4-2 հաշվով հաղթել է «Ֆլամենգոյին»։ Մյունխենյան թիմից դուբլ է գրանցել Հարի Քեյնը, մեկ գոլ խփեց Լեոն Գորեցկան, նաև մրցակցի կիսապաշտպան Էրիկ Պուլգարը գրավել է սեփական դարպասը։ «Բավարիան» մրցաշարի քառորդ եզրափակչում հուլիսի 5-ին կմրցի ՊՍԺ-ի հետ։ A especialidade de Jorginho 😎 🌎 @FIFACWC | @Flamengo 2 x 3 @FCBayern@FIFACWC | […] ...

Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

16:30 30.06.2025

Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ասատրյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...

«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»

16:23 30.06.2025

«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն այս ամռանն արդեն համաձայնեցրել է Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը Տեր Շտեգենն է: Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի տեղափոխությունից հետո: ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

16:19 30.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի […] ...

«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթները

16:14 30.06.2025

«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթները

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները` ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP