TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Արխիվ

ԱԳ փոխնախարարը Չեխիայի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև

17:44 11.01.2023

Հունվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Պիրունչիկին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք այս պաշտոնում։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և բարեկամ Չեխիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու […]

̰
Արարատ Միրզոյանը Քերըն Դոնֆրիդին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

19:17 10.01.2023

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել է 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը: Շեշտվել է, որ Ադրբեջանն իր գործողություններով […]

̰
Արարատ Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին

18:53 10.01.2023

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն համագործակցել կազմակերպության հիմնարար սկզբունքների պաշտպանության և առաջմղման գործում: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն […]

̰
Նախկին գլխավոր դատախազի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը վարույթ է ընդունվել

18:36 10.01.2023

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսաներեքերորդ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 3-ին վարույթ է ընդունել: Հայցադիմումը Դատախազության կողմից դատարան էր ներկայացվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին:   Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գ.Կ.-ից և նրա հետ փոխկապակցված երեք անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. Երևան […]

̰
Աքորի գյուղի բնակչին կյանքից զրկելու վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ

16:42 10.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Աքորի գյուղի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները: Մասնավորապես, 2022 թվականի օգոստոսի 15-ին որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածքներով «Ալավերդու բժշկական կենտրոն» է տեղափոխվել Լոռու մարզի Աքորի գյուղի բնակչի դին: Նույն ժամանակ հիվանդանոց է […]

̰
Արմեն Ղազարյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

20:00 09.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Ղազարյանին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

̰
Դավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ

19:51 09.01.2023

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Համբարյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:

̰
Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ

19:29 09.01.2023

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արփինե Սարգսյանին ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արփինե Սարգսյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորություններից։

̰
Կապան քաղաքի 52-ամյա բնակչին կյանքից զրկելու հիմնավոր կասկածանքով քրեական հետապնդում է հարուցվել տուժողի եղբորորդու նկատմամբ

19:19 09.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ Կապան քաղաքի բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2023թ. հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի 52-ամյա բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով […]

̰
Արցախի նախագահը հաստատել է ներդրումային հիմնադրամի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմը

18:58 09.01.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները:   Համաձայն որոշումների հաստատվել են՝   Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ կազմը՝ բաղկացած  4 անդամից՝ 5-ի փոխարեն.   Ռուբեն Վարդանյան՝ ԱՀ պետական նախարար (Խորհրդի նախագահ), Մեսրոպ Առաքելյան՝ ԱՀ […]

̰
Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար

18:13 09.01.2023

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում:

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը

17:48 09.01.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը՝ 2023թ. փետրվարի 1-ից բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն ներդնելով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ։ Նախատեսվող բարեփոխման շրջանակում՝ նախարարությունը գործընկեր կազմակերպությունների միջոցով 2022թ. վերջին վերապատրաստել է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների առաջին խմբին, որոնք նախապես գրանցվել էին առցանց դիմումների հարթակում։ Վերապատրաստումների ընթացքում մասնագետները հնարավորություն են ունեցել ծանոթանալ հաշմանդամություն ունեցող անձանց […]

̰
Վահե Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

16:57 09.01.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 22 տարի ՀՀ արդարադատության նախարարության ՀԿԱԾ-ում աշխատած Վահե Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: 2001թ.-ից Վահե Մովսիսյանն աշխատել է որպես Երևանի ստորաբաժանման Աջափնյակ և Դավթաշեն բաժանմունքի ավագ հարկադիր կատարող, Ավան և Նոր-Նորք բաժանմունքի պետ, ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Ալիմենտի բռնագանձման բաժնի պետ, ԴԱՀԿ ապահովող ծառայության մարզային բաժինների պետ, […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

16:42 09.01.2023

Հունվարի 9-ին մեկնարկած ձմեռային զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման և ընդունման, բուժզննման, ինչպես նաև վիճակահանության կազմակերպման ընթացքը: Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, […]

̰
Վարչապետի գլխավորությամբ ամփոփվել է էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության կատարողականի քննարկումը

16:26 09.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, նախարարության ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Շարունակվել են Էկոնոմիկայի նախարարության […]

̰
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

15:15 09.01.2023

Հունվարի 9-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարությունը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքների, մասնավորապես՝ առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական կահավորման, թիկունքային և բարոյահոգեբանական ապահովման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել կարգապահության […]

̰
Արցախի քաղաքացի Թորոս Ղազարյանը Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ էր հայտնվել Ճարտար քաղաքի վարչական տարածքում, ադրբեջանական թեզը կեղծ է, բեմականացված. ԱՀ ԱԱԾ

20:47 08.01.2023

2023թ. հունվարի 1-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թորոս Ղազարյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, արոտավայրից տուն չէր վերադարձել, որի կապակցությամբ նախաձեռնվել են որոնողական աշխատանքներ, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն: «Քանի որ մեծ էր հավանականությունը, որ ունենալով առողջական խնդիրներ, վերջինս կարող էր մոլորվելու հետևանքով անցնել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք, […]

̰
Տեղեկությունները, թե իբր Արցախի բնակիչը հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների», հետ իրականությանը չի համապատասխանում. ԱՀ ԱԱԾ

19:35 08.01.2023

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել. «Հարգելի քաղաքացիներ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ։ Նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, դեպքի հանգամանքների վերաբերյալ քիչ անց ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ»։

̰
ՀՀ ԱԳ նախարարը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի հետ հեռախոսազրույցում ընդգծել է միջազգային հանրության հստակ քայլերը` ուղղված Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքի վերականգնմանը

20:33 06.01.2023

Հունվարի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ ՄԶԳ կառավարչին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված […]

̰
Լաչինի միջանցքի շրջափակումն անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Վարչապետ

12:00 05.01.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության՝ 2023 թվականի առաջին նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և տարածաշրջանային իրավիճակին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր: Լեռնային Ղարաբաղում […]

̰
Արդարադատության նախարարն ընդունել է ՏՏ ոլորտի 20-ից ավելի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների

20:52 03.01.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար 20-ից ավելի ընկերությունների հետ: Օրակարգում են եղել Արդարադատության նախարարության կողմից 2023 թվականի թվայնացման ուղղությամբ անցկացվելիք մրցույթներին և դրանց առանձնահատկություններին վերաբերող հարցերը: Նախարարի կողմից ընդգծվել է մասնավոր ոլորտի ակտիվ ներգրավվածության կարևորությունը՝ ռազմավարական նպատակների իրականացման հարցում: Հանդիպմանը քննարկվել են նաև դատարանների թվայնացման արդյունքում ստեղծվող ծրագրերի ընդունման գործընթացում […]

̰
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ

19:07 03.01.2023

ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։ Արդեն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ […]

̰
Արցախի պետնախարարին զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը

17:27 03.01.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության և առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Պետնախարարին զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները: Նշվել է, որ բնակչության առաջնային կարիքների ապահովման համար […]

̰
Մրգավետ համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել և պաշտոնավարումը կասեցնելու նախաձեռնություն իրականացվել. ՔԿ

15:48 03.01.2023

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում 2022թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու և օգտագործելու մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն […]

̰
Այսօրվանից մեկնարկում է ՀՀ ներմուծվող որոշ ապրանքների լիցենզիաների տրամադրման հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը

14:54 03.01.2023

Հունվարի 3-ից մեկնարկում է ՀՀ տարածք ներմուծվող խոշոր եղջերավոր անասունների և խոզի մսի, թռչնամսի, սերբական ծագում ունեցող պանիրների, սպիրտային թրմօղիների, տաբակ պարունակող ծխախոտի, վիետնամական ծագում ունեցող երկարահատիկ բրնձի լիցենզիաների տրամադրման հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Լրացուցիչ տեղեկությունների համար […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետին

12:38 02.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային՝ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Լիահույս եմ, որ հայ-չեխական հարաբերությունների համար այս կարևոր տարեդարձը հիմք կհանդիսանա զարգացնելու և ամրապնդելու մեր երկրների և […]

̰
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում․ ԱՀ ԱԱԾ

23:03 31.12.2022

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն։ «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին […]

̰
Վստահ եմ նաև, որ մեր երկրին բաժին հասած փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ուժեղ, ամուր ու իմաստացած․ ՀՀ նախագահի ուղերձը

21:31 31.12.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ, Րոպեներ անց մենք կշրջենք 2022 թվականի օրացույցի վերջին էջն ու մուտք կգործենք 2023 թվական: Անցնող տարին մեր պետականության համար լի էր փորձություններով ու մարտահրավերներով: Մեր պետության ինքնիշխանության ու անկախության համար շարունակական պայքարով ու ձեռքբերումներով, անդառնալի կորուստներով, սահմանային լարվածությամբ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բենեդիկտոս XVI-ի վախճանի կապակցությամբ

19:45 31.12.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Սրբություն, Սրտի խորը կսկիծով ստացա վաստակավոր քահանայապետ Բենեդիկտոս XVI-ի մահվան գույժը: Հայ ժողովրդի և կառավարության անունից ընդունեք խնդրեմ մեր խորին ցավակցությունները և զորակցությունը: Բենեդիկտոս Պապն իր հոգևոր մտերմությամբ մեզ համար հանդիսացավ երկխոսության և սկզբունքայնության […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

18:48 31.12.2022

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․   «Սիրելի հայրենակիցներ և եղբայրական վրաց ժողովուրդ Սրտանց շնորհավորում եմ ձեզ, ձեր ընտանիքներին ու մերձավորներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ հղելով իմ ջերմ բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները: Յուրաքանչյուր տարեվերջ կարծեք ազդարարում է կյանքի որոշակի շրջափուլի […]

̰
BACK_TO_TOP