16:42 31.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին: Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած […]
13:39 31.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Օղակաձև զբոսայգի և Ազատության հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցել մեծանուն բանաստեղծներ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի հիշատակին ու ծաղիկներ խոնարհել նրանց հուշարձաններին։ Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կոմիտասի անվան պանթեոն՝ իր հարգանքի տուրքը բերելով այնտեղ ամփոփված Հայ մեծերի հիշատակին։ Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հայ մշակույթի՝ կինոյի և թատրոնի, երաժշտության, գրականության, […]
10:34 31.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:
22:49 30.12.2022
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր երեկոյան նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն […]
20:45 30.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհավորական ուղերձներ և նամակներ է ստանում գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Վարչապետ Փաշինյանին շնորհավորական նամակներ ու բացիկներ են ուղարկել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Թուրքմենստանի Միլլի Մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ […]
20:36 30.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝ 1. Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի […]
20:12 30.12.2022
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել գործընկերներին, մասնագիտական հանրության ներկայացուցիչներին և հայրենակիցներին, որում ասվում է․ «Անցնող 2022 թվականը քաղաքաշինության ոլորտի համար ձեռբերումների և նոր նախաձեռնությունների տարի էր: Այն հատկանշվել է պետական և մասնավոր ծրագրերի աննախադեպ ծավալով։ Քաղաքաշինության կոմիտեն ներուժն ուղղել է հանրապետության ողջ տարածքում դպրոցական, նախադպրոցական, մարզական, առողջապահական, մշակութային և […]
20:01 30.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հակոբջանյանը : ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Արմեն Հակոբջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
19:47 30.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արաքսիա Սվաջյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաքսիա Սվաջյանին 2023 թվականի հունվարի 3-ից նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
19:30 30.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ մայրիկի մահվան կապակցությամբ: Վարչապետը մխիթարանքի խոսքեր է հղել Նարենդրա Մոդիին և նրա ընտանիքին:
18:47 30.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա Դա Սիլվային՝ ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր ցավով տեղեկացա «Ֆուտբոլի արքա» Պելեի մահվան մասին։ Կաշվե գնդակի մեծագույն հրաշագործը կերտեց մի ամբողջ դարաշրջան ֆուտբոլային աշխարհում։ Համաշխարհային ֆուտբոլի և Բրազիլիայի համար սա անդառնալի կորուստ է։ Ընդունեք խնդրեմ իմ […]
18:36 30.12.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Վրաստանի գլխավոր դատախազության միջև համագործակցության արդյունքում Վրաստանի իրավասու մարմինների կողմից 2022 թվականի դեկտեմբերի 27-ին բավարարվել է սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզվող Ռ.Խ.-ին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատախազությունից, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարվել է ապահովել վերջինիս տեղափոխումը: 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Ռ.Խ.-ն տեղափոխվել […]
18:12 30.12.2022
Լևոն Բալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Բալյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ: Աշխատանքային գործունեություն 1999-2007 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր-Նորք, Արմավիրի մարզային, Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժիններում՝ […]
17:54 30.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր տարեվերջյան ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ: Ամփոփելով անցնող տարին՝ պետնախարարն այն համարել է բարդ ու ծանր: «Մենք բախվեցինք նոր իրականության՝ շրջափակման հետ: Մյուս կողմից՝ այս տարին ցույց տվեց, որ հասարակությունն իսկապես պատրաստ է համախմբվելու, և երկու հանրահավաքները ցույց տվեցին կողք կողքի […]
17:44 30.12.2022
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում բաց քվեարկությամբ որոշել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և չի տեղափոխվի հակակոռուպցիոն […]
14:02 30.12.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գառնիկ Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնից: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Գառնիկ Արայիկի […]
13:34 30.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Նոր՝ 2023 տարվա և Սուրբ Ծնունդի առթիվ: Անցնող տարում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության սկզբունքների վրա, շարունակել են դինամիկ զարգանալ: Ընդլայնվել է […]
19:58 29.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտներին և նրանց ուսուցիչներին: Ողջունելով սյունեցի դպրոցականներին Հայաստանի կառավարությունում՝ վարչապետ Փաշինյանը նշել, որ ուրախ է հյուրընկալել Ամանորի նախաշեմին և քննարկել նրանց հետաքրքրող հարցերը: Ուսուցիչները տեղեկացրել են, որ դպրոցականների խումբն այսօր է եկել Երևան և արդեն եղել է մի քանի […]
19:26 29.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱԳՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Արտաքին գործերի […]
19:23 29.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձանց և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել քրեական վարույթներով քննչական գործողություններին ներգրավվելու որակավորում ստացած մի խումբ հոգեբանների հետ, որին հեռավար եղանակով մասնակցում էին նաև մարզաբնակ հոգեբաններ։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Խորհրդակցության նպատակն էր քննարկել ՀՀ քրեական դատավարության գործող՝ […]
19:06 29.12.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Կարևորելով բժշկական օգնության որակի բարելավման համատեքստում բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների անհրաժեշտությունը` Հայաստանում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման համակարգ: «Մենք մշտապես ընդգծում ենք` մեր հիմնական ներուժը մեր բուժաշխատողներն են: Նրանց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին […]
18:57 29.12.2022
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբին են ներկայացվել առաջարկվող օրենսդրական փոփոխությունների […]
18:24 29.12.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նախարարն ամփոփել է 2022 թվականին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումները՝ ներկայացնելով ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության ոլորտներում կատարված աշխատանքները։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև գործընկեր կազմակերպությունների հետ սերտ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ վերջիններիս […]
18:11 29.12.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Պ. Օ.-ն, 2013-2020 թթ. զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչի պաշտոնը, ոստիկանության հիշյալ բաժնին ի պահ հանձնված՝ Կ. Ղ.-ին և վերջինիս հորը՝ Գ. Ղ.-ին պատկանող որսորդական հրազենները հափշտակել և կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հաշվառել է այլ անձանց անուններով: Մասնավորապես՝ […]
17:35 29.12.2022
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, «Սևան» ազգային պարկի, ՀՀ ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում […]
17:22 29.12.2022
Դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցել են ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության […]
16:46 29.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են խուլիգանություն կատարելու, Երևան քաղաքի 37-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու և առևանգելու դեպքերի հանգամանքները։ Քրեական վարույթի նախաքննությունը՝ 4 անձի վերաբերյալ, ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 36-ամյա բնակիչը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ […]
16:19 29.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին՝ Արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակում հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ Արդարադատության նախարար նշանակվելու առիթով: «Խորհրդանշական է փոփոխությունն այն առումով, որ վերջին շրջանում մենք դատաիրավական […]
15:33 29.12.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա կառավարման ուղղությամբ Հայաստանի կառավարության գործողություններին և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությանը: Կառավարությունը հավանություն է տվել «1998 թվականի հուլիսի […]