19:54 16.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգին: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, ԿԳՄՍՆ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրին, ընդգծել է, […]
19:21 16.01.2023
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն Էստոնիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ այսօր հյուրընկալվել Էստոնիայի Հանրապետությունում: Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Կարիսին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Երախտապարտ եմ […]
19:09 16.01.2023
ՀՀ նախագահի՝ Էստոնիա այցի շրջանակներում, հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ քաղաքական հարցերով պետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգին։ Հանդիպման մասնակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Էստոնիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ սերտ համագործակցությունը՝ հիմնված ամուր պատմական կապերի և համընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու կարևորությունը։ Զրուցակիցները բարձր են […]
19:00 16.01.2023
Աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ: Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը: Քննարկվել է մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացութան, առևտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձել են նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծել կայուն և երկարատև խաղաղության […]
18:52 16.01.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորել է ՎԶԵԲ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ շեշտելով դրա կարևորությունը Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման […]
17:38 16.01.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այսօր Բեռլինում հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Աննենին: Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը: Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ Հայաստանին Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում […]
17:00 16.01.2023
Ամբողջությամբ կկանոնակարգվի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բնագավառի իրավական դաշտը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը` հավելելով, որ օրենսդրական փաթեթը միաժամանակ կնպաստի պատմության եւ մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես […]
16:52 16.01.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ: Երկրի ղեկավարը խոսել է ավելի քան մեկ ամիս տևող շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այս համատեքստում շատ կարևոր է ներքին միասնականության պահպանումը՝ այդ գործում ընդգծելով խորհրդարանական ուժերի կողմից այս օրերին իրականացվող միահամուռ աշխատանքը: […]
16:22 16.01.2023
Արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի՝ քաղաքացիների հաշիվների հնարավորինս սեղմ ժամկետում ապաարգելադրմանն ուղղված համագործակցությունը մտել է 2-րդ փուլ. քաղաքացիների կողմից առևտրային բանկերում կատարված վճարումների արդյունքում կատարողական վարույթներով ՀԿԱԾ կողմից կիրառված արգելանքներն առավելագույն սեղմ ժամկետներում վերացնելու ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է կատարողական վարույթներով կատարված վճարումների տվյալների ֆորմատավորված լրացման ապահովմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր։ […]
16:16 16.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԿԳՄՍ ղեկավար […]
16:09 16.01.2023
Էստոնիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային այցով այդ երկիր ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, ողջունելով նախագահ Վահան Խաչատուրյանին, նշել է, որ իր համար շատ սպասված էր այս հանդիպումը, քանի որ հայ-էստոնական հարաբերություններն ունեն լավագույն […]
10:39 16.01.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Մերձբալթյան երկրներում Հայաստանի դեսպան Հովհաննես Իգիթյանը և Հայ առաքելական եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։ Նախագահ Խաչատուրյանը ողջունելով ներկաներին՝ կարևորել է Էստոնիայի և Մերձբալթյան երկրների հետ բազմաշերտ հարաբերությունները սերտացնելու Հայաստանի պատրաստակամությունը: […]
14:54 14.01.2023
Մեղադրյալ՝ Տաթև համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ խափանման միջոց կալանքի հարցը վերստին քննարկելու միջնորդություն է ներկայացվել դատարան, այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հայտնաբերվել և նախաքննական մարմնին է ներկայացվել 2021թ. հուլիսի 28-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քրեական հետապնդման ենթարկվող անձը։ ՀՀ […]
13:51 14.01.2023
Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր գործունեության մեջ: Արարատ Միրզոյանը և Սերգեյ Ղազարյանը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
13:34 14.01.2023
Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Միրզոյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի մակարդակով առաջին այցը Հայաստան` ընդգծելով, որ այն վկայում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների ընդհանուր արժեքների վրա հիմնված պատմական բարեկամության և երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի […]
20:36 13.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Իր խոսքում վարչապետը նշել է. «Հարգելի տիկին նախագահ, ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետությունում նման ներկայացուցչական պատվիրակության հետ: Ձեր այցը շատ կարևոր է մեզ համար և ունի թե՛ խորհրդանշական, թե՛ քաղաքական իմաստ: Կարծում եմ՝ այցն առաջին հերթին ի ցույց է դնում այն […]
20:33 13.01.2023
Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ 2023թ հունվարի 13-ի դրությամբ նոր թարմացված տվյալներով։ Զեկույցում Պաշտպաններն անդրադարձել են Լաչինի միջանցքի խնդրին միջազգային կառույցների, գործիչների և մեդիայի արձագանքին, Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակային գործիչների կողմից սադրիչ հայտարարություններին, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից […]
19:46 13.01.2023
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: ՀՀ զինվորական դատախազին ուղեկցել են Երևանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանը և ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետ Միսակ Սահակյանը: Համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը զինդատախազին է ներկայացրել ուսումնառության գործընթացը, սպայական կադրերի պատրաստման ու վերապատրաստման […]
19:38 13.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ Ս.Ա.-ի կողմից ուժեղացված մարտական հերթապահության մեջ գտնվելու պայմաններում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի մի շարք […]
17:14 13.01.2023
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` […]
19:42 12.01.2023
Հունվարի 12-ին հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հանդիպումը: Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման և խորացման շուրջ։ Կողմերն անդրադարձել […]
18:36 12.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հանդես է եկել ելույթով: Վարչապետն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը: Ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում կրկին ողջունում եմ […]
18:16 12.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդունքում պարզվել են հունվարի 6-ին Երևան քաղաքում կատարված սպանության, մարմնական վնասվածքներ պատճառելու և խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2004 […]
18:08 12.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչ այդ կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը: Նիստի ունեցած ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի, Հարգելի՛ ներկաներ, Ուրախ եմ Երևանում հյուրընկալելու ձեզ և իմ գործընկերոջը՝ վարչապետ Ղարիբաշվիլիին և նրա […]
17:12 12.01.2023
Հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ: Արարատ Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից կեղծ բնապահպանական հիմնավորումներով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում […]
13:46 12.01.2023
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 32 օր: Երկուշաբթի օրը խափանվել է Լեռնային Ղարաբաղին Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը: Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, […]
18:58 11.01.2023
Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի օպերատիվ շտաբը։ «Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի […]
18:22 11.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԿԳՄՍ […]
17:58 11.01.2023
Հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի […]
17:48 11.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հունվարի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետությունում ԱՀ Մշտական ներկայացուցչի պաշտոնը։ Պետական նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Դավիթ Բաբայանին 2020 թվականի պատերազմից հետո՝ դժվարին ժամանակաշրջանում արտաքին գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու և իր առաքելությունն […]