20:09 22.10.2020
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը:
16:34 20.10.2020
Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա։ Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն […]
19:04 17.10.2020
Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հրթիռակոծություններից տուժած տարածքներում Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն իրականացրել են համապատասխան միջոցառումներ:
18:25 17.10.2020
Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում է ստացել ավելի քան 100 քաղաքացիական անձ ։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ՝կից հրապարակելով լուսանկարներ ։
12:17 16.10.2020
Պաշտպանության բանակը ֆոտոպատմություն է ներկայացրել հայոց պետականության պաշտպանների մասին։
19:26 15.10.2020
ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել թիկունքից՝ Ստեփանակերտ, Արցախ։ Լուսանկարիչ` Արեգ Բալայան
19:42 14.10.2020
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հայկական եկեղեցի: Այստեղ նրանց դիմավորել են Տալլինի հայկական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Տալլինի «Արարատ» հայկական ակումբի պատանի ֆուտբոլիստները: Եկեղեցում մոմ վառելուց հետո ազգային հավաքականի ֆուտբոլիստները լուսանկարվել են հայկական խաչքարի մոտ:
16:30 14.10.2020
Մեր խիզախ ու արիասիրտ զինվորները: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարները՝ Սիփան Գյուլումյանի, Արցախ, առաջնագիծ
00:10 13.10.2020
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում: ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա լը Կոք» մարզադաշտում։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն։ Խոակին Կապառոսի և Խորեն Բայրամյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 17:15-ին (Երևանի ժամանակով՝ 18:15) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և […]
22:15 12.10.2020
Սույն թվականի սեպտեմբերի 28-ին տեղեկատվություն էինք տարածել միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ, որի նախաքննությունը հանձնարարվել էր քննչական խմբին, որն էլ ձեռնամուխ է եղել անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների կատարմանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ քննչական կոմիտեից։ Ի հավելումն նշված տեղեկատվության ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ վարձկանության դեպքի […]
20:52 12.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Հայաստանի վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մեր այսօրվա հանդիպման առիթը հասկանալիորեն Արցախում տեղի ունեցող […]
15:57 12.10.2020
2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13.00-ից սկսած և դրան հաջորդող օրերին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների ընդհանուր հրամանատարությամբ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական և սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմեր՝ 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի […]
16:00 08.10.2020
Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու բերդաքաղաք Շուշին։ Լուսանկարում` Ստեփանակերտի կենտրոնական թաղամասերից մեկն է։ Պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի բնակարաններ։ Զոհեր ու վիրավորներ չկան։ Այս մասին հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից։
15:19 08.10.2020
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից: Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին, գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Կվերականգնենք»,- գրել է նա և կից լուսանկարներ հրապարակել: