18:32 06.10.2020
Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել ադրբեջանական հրետակոծությունից հետո Ստեփանակերտի ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/191430695831052
21:06 05.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․ «Ձեր ցավը տանեմ. դուք հաղթող եք»։
20:08 05.10.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել և ներկայացրել լուսանկարների շարք․ «Հայոց բանակի զինծառայողները պայքարում են համաշխարհային անթաքույց ահաբեկչության ու աննախադեպ ագրեսիայի դեմ»: https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/1469714706545858
22:45 03.10.2020
Արցախի Հանրապետության սահմաններում ծավալված պատերազմական գործողությունների առաջին օրվանից զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով:
22:56 02.10.2020
Ստեփանակերտը հրետակոծությունից հետո։ ՀՀ կառավարության ֆեկսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել։ Լուսանկարիչ` Արեգ Բալայան
21:29 02.10.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է առաջին կադրերը Ստեփանակերտի վերջին հրետակոծությունից: Հիշեցնենք, որ հակառակորդը հարվածել է բնակելի շենքերի: Ըստ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի՝ կան վիրավորներ։ Լուսանկարիչ` Դավիթ Ղահրամանյան
14:51 02.10.2020
Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորում է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությանը։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել։
21:40 01.10.2020
Այսօր Հադրութում և Մարտունիում շարունակվել է քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի ռմբակոծությունը: Լուսանկարիչներ` Արեգ Բալայան և Կարապետ Սահակյան
16:55 01.10.2020
Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։ Ըստ այս պահի հրապարակված տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրող, «24News․am»-ի լրագրողը և «ArmeniaTV»-ի օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախային կրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն […]
14:51 29.09.2020
Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ՝ սննդի կազմակերպումից մինչև մահճակալներ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Ստեփանակերտի քաղաքապետարանը ստանձնել է այս ապաստարանում մահճակալներ տեղադրելու հարցը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ կզբաղվի ապաստարաններում մարդկանց սննդի ապահովման խնդրով: Ինչ վերաբերում է հոգեբանական վիճակին, ապա ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը, ինչպես նաև […]
13:19 29.09.2020
Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա՝ անմիջապես մանկապարտեզի և դպրոցի հարևանությամբ: Այս մասին հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից։ В первые минуты военной агрессии Азербайджан из РСЗО “Град” калибра 122 мм подверг обстрелу жилой квартала Степанакерта, прямо рядом со школой и детским садом. Azerbaijan launched […]
23:57 28.09.2020
Հայ-վրացական սահմանին իրարանցում էր տիրում: Վրաստանի իրավապահներն արգելում էին Ջավախքի երիտասարդության նախաձեռնությամբ հավաքագրված հումանիտար օգնությունն ուղարկել Արցախ: JNEWS-ի տվյալներով, մոտավոր 3000-5000 մարդ է հավաքվել վրաց-հայկական սահմանային անցակետ տանող ճանապարհին: Ինչպես JNEWS-ին տեղեկացրին, հումանիտար սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել վրաց-հայկական սահմանը: Այս պահի դրությամբ, սննդամթերքով բեռնված երկու մեքենա արդեն շարժվում է դեպի սահման՝ Նինոծմինդա-Բավրա մաքսային […]
22:01 28.09.2020
Գյումրեցի յոթամյա Նարեկն այսօր ամբողջ օրն իր ընկերների հետ անիվներ էր հավաքում սահման ուղարկելու համար: Փոքրամարմին տղան մեծ դժվարությամբ իրենից մի քանի անգամ ծանր անվադողերը տեղափոխում էր հավաքատեղի: «Էս կալոսները կտանիմ, օր ղրգեմ պոստ: Ծանր էլ էղնի, մեր տղեքի համար կտանիմ: Կհավաքենք մեր մայլեն, գռուզավիգները կուգան, կտանին»,- ոգևորված պատմում էր Նարեկը: Նարեկը նաև ասաց, որ […]
13:53 28.09.2020
«Այսօր առավոտյան այցելել եմ Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ, որտեղ պատսպարվել են խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաները, ծերերը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ «Այցելել եմ նաև Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկի սաներին, որոնք կրկին ապաստարաններում են»,- գրել է Աննա Հակոբյանը։
14:48 27.09.2020
Հրետակոծված Ստեփանակերտը՝ լուսանկարներում։ Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել։
23:49 24.09.2020
Նորք-Նորք վարչական շրջանի Բակունցի 12 հասցեի բակային տարածքում 12 ավտոտնակների փոխարեն հանգստի գոտի է կառուցվել: Ավտոտնակների տերերը վարչական շրջանի հետ բանակցություններից հետո որոշել են իրենց իսկ ձեռքով քանդել դրանք ու բակը վերադարձնել բնակիչներին: Այնուհետեւ համայնքի աջակցությամբ բակը բարեկարգվել և կանաչապատվել է: Թաղամաս այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ համայնքի նախաձեռնություններին աջակցելու և […]
15:12 14.09.2020
Կառավարական առանձնատանը հյուրընկալել էինք Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի երեխաներին: Վարչապետը փոքրիկների համար ավանդական խորոված էր պատրաստել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, երեխաների՝ Աշոտ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ սեպտեմբերի 13-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, […]
12:35 13.09.2020
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00։50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի մասին տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։ Ժամանել են նաև […]
22:20 12.09.2020
62-ամյա Սաշա Ավետիսյանի համար տարիներ առաջ սիրողական համարվող զբաղմունքը դարձել է մշտական աշխատանք։ Արդեն 15 տարի է, որ Շիրակի մարզի Քեթի գյուղում ստեղծել է իր արհեստանոցը, որտեղ պատրաստում է կենցաղում օգտագործվող, ինչպես նաև ազգային մշակույթին բնորոշող իրերի մանրակերտեր։ Մեծ համբերության ու վարպետության արդյունքում ստեղծվում են գործեր, որոնք իրական չափերից փոքր են տասնապատիկ ու ավելի անգամ։ […]