23:49 06.12.2020
Այսօր՝ ժամը 21։40-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Սայաթ Նովա փողոցում։ Բախվել է միանգամից 7 ավտոմեքենա՝ 3 Mercedes, Volkswagen, Nissan, Mitsubishi Pajero և Infiniti։ Առավել շատ վնասներ է կրել Volkswagen մակնիշի մեքենան։ «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ին փոխանցել է, որ ավտովթարի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 տուժած։ Նրանք […]
22:42 05.12.2020
Այսօր մեր աշխատակազմի բժշկի ու իրավաբանների հետ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ձեռք ենք բերել նոր ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ուսումնասիրությունները կատարել ենք հատուկ սարքերի օգնությամբ: Արձանագրված փաստերը հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը: Բժիշկների եզրակացությամբ՝ […]
22:12 02.12.2020
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այսօր այցելեցինք անմահացած հերոս Վրեժ Պողոսյանի ընտանիքին, գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ «Վրեժը կամավոր պատերազմ է մեկնել հոկտեմբերի 26-ին, զոհվել է նոյեմբերի 7-ին։ Վրեժի հուղարկավորությունից հետո նույն օրը ծնվել է նրա առաջնեկը՝ Մաքսը։ Վրեժի մասին խոսելիս նրա մայրն էլ, կինն էլ հաճախ կրկնում էին.«Ինքը հզոր էր»»,- գրել է […]
14:34 01.12.2020
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը Սուրբ ծննդյան տոների առթիվ զարդարել է Սպիտակ տունը: Նստավայրի ձևավորմանը նախագահի տիկնոջը օգնել են կամավորները՝ ամբողջ երկրից, որոնք եկել էին Վաշինգտոն: «Տարվա այս հատուկ եղանակին ուրախ եմ կիսվել հրաշալի Ամերիկայով և արժանին մատուցել մեր մեծ ազգի մեծությանը։ Միասին մենք փառաբանում ենք այս հողը, որը հպարտությամբ տուն ենք անվանում»,- գրել է […]
14:31 30.11.2020
Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է: Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի հանրակրթական դպրոցներին 1 մլն-ական դրամ արժողությամբ նոր մարզագույքի տրամադրման մրցույթ, որին մասնակցել է […]
13:58 30.11.2020
Երգչուհի Շերի շնորհիվ Իսլամաբադի կենդանաբանական այգում անմխիթար պայմաններում պահվող 36-ամյա Կաավան փիղը, դատարանի որոշման համաձայն, տեղափոխվել է Կամբոջա, հայտնում է The Guardian-ը: Նոյեմբերի 27-ին Շերը մեկնել է Պակիստան՝ այցելելու Կաավանին և բարոյական աջակցություն ցուցաբերելու նրան: Կենդանիների պաշտպանները արդեն մի քանի տարի փորձում են ավելի լավ պայմաններ ապահովել նրա համար: Նա զուգընկերուհուն կորցրել է 2012 թ.։ […]
21:24 28.11.2020
ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 19:35-ին ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհի մասին: Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից, ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարների մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է ջեռուցող համակարգից: Տուժածներ չկան: Հրշեջ փրկարարները կրակը մարել են ժամանակին և չի տարածվել հարևան […]
19:45 27.11.2020
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շրջեց կենտրոնի հիվանդասենյակներով, մարզասրահներով, ծանոթացավ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: Կենտրոնի ընթերցասրահում տեղի ունեցավ նաև անկեղծ զրույց, որի ընթացքում տղաները պատմեցին իրենց մարտական ուղու մասին, բարձրացրին իրենց հուզող հարցերը, դիտարկումներ […]
17:01 22.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողությանը: Սուրբ Տրդատի բաց խորանին հիշատակի արարողությունը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց Կաթողիկոսը:
13:59 22.11.2020
Նոյեմբերի 21-ին ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն այցելել է ԱՀ ոստիկանության կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում տեղադրված անցակետեր և տեղում ծանոթացել իրավիճակին, զրուցել անցակետերում ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ և տվել համապատասխան հանձնարարականներ վերջիններիս։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից։
14:45 19.11.2020
Զինված ուժերի զինծառայողները, պահեստազորայիններն ու հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածները, ինչպես և պատերազմական օրերին, մարտական դիրքերում շարունակում են զգոնությամբ և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները։ Նրանց կողքին են նաև զինված ուժերի հոգևոր սպասավորները՝ գնդերեցները, ովքեր իրենց խոսքով և օրհնությամբ ամրացնում են հայրենյաց պաշտպանների կամքը և սերն առ հայրենիք։
15:51 18.11.2020
Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են․ «Պատերազմի օրերին մեր քաղաքում ապաստանել են ավելի քան 1500 արցախցի՝ շուրջ 250 ընտանիք: Այս ընթացքում անհատների, գործարար-բարերարների և կազմակերպությունների օգնությամբ կարողացել ենք այս ընտանիքներին ապահովել սնունդով, անհրաժեշտ հագուստով և իրերով: Մեծ մասին ապահովել ենք նաև կացարանով: Այս մասին մանրամասն հաշվետվությամբ հանդես կգանք առաջիկայում: Այսօր արդեն ձեռնամուխ ենք եղել Արցախ վերադառնալու ցանկություն […]
15:55 12.11.2020
Ֆիլիպիններին հարվածել է հզոր Vamco թայֆունը: Երկրի մայրաքաղաք Մանիլայում և կենտրոնական Լուսոն կղզում կաթվածահար է եղել քաղաքների բնականոն կենսագործունեությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Մանիլայում և դրա շրջաններում շուրջ 3 մլն տնային տնտեսություններ մնացել են առանց հոսանքի։ Մարդիկ հաղթահարել են գոտկատեղից բարձր ջրհեղեղները՝ իրենց հետ տանելով թանկարժեք իրերն ու ընտանի կենդանիներին: Առափնյա անվտանգության ծառայությունը որոշ […]
13:57 11.11.2020
Լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել: Քաղաքի կենտրոնում դեռևս չպարզված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ: Այս մասին տեղեկացրին ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ ԱՀ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները կանչը ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ, միաժամանակ, հնարավորինս փրկել խանութում առկա գույքը: Դեպքի վայրում աշխատանքներին հետևել է նաև […]
22:29 09.11.2020
Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։ Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։ Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ`Ս.Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։ Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։ Նշենք, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ […]
21:34 05.11.2020
Հաղթել ենք և հաղթելու ենք․ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում նոր ֆոտոշարք է ներկայացվել։
20:50 05.11.2020
Հայաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոա»-ի նորգլխավոր մարզիչ է նշանակվել է ռուսաստանցի մասնագետ Դմիտրի Գունկոն։ Նա մարզել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Խիմկի» ակումբը։ Լինելով Մոսկվայի «Սպարտակ»-ի սան՝ ֆուտբոլային կարիերանավարտելուց հետո Դմիտրի Գունկոն երկար տարիներ աշխատել է ակումբի համակարգում, իսկ 2014 թվականին՝ մրցաշրջանի […]
20:08 05.11.2020
Մոսկվայից ուղարկված 50 տոննա հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է: Այն ներառում է դեղամիջոցներ, բժշկական պարագաներ, հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ «Շուտով Հայաստանում կլինեն նաև Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից ուղևորվող բեռները»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ սփյուռքից Հայաստան ժամանող […]
19:01 05.11.2020
Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։ Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր […]
14:36 04.11.2020
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կադրեր է ներկայացրել գիշերը հրթիռակոծված Ստեփանակերտից։
00:11 04.11.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ. «Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների […]
20:13 03.11.2020
Մարսելի և հարակից քաղաքների հայ համայնքներից շարունակաբար Հայաստան է հասնում հումանիտար մեծաթիվ օգնություն: Մինչ օրս համայնքի ջանքերով և մեր գրասենյակի համակարգմամբ հայրենիք է ուղարկվել 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար աջակցություն: Օգնության այս խմբաքանակը Երևան է հասել ցամաքային ճանապարհով: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
19:04 03.11.2020
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացված Շուշիի այսօրվա հրետակոծության հետևանքները՝ լուսանկարներով։ Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի։
14:13 03.11.2020
Վերջին օրերին տեղի ունեցած և առ այսօր հարավարևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա–Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊԲ-ից։ Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման […]