TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Արխիվ

Ջերմուկցիներն ընդդեմ Ավինյանի. բնապահպանները դատարան են դիմել զրպարտությունը հերքելու պահանջով

21:13 05.06.2020

Այսօր շարունակվել է «Ջերմուկցիներն ընդդեմ Տիգրան Ավինյանի» քաղաքացիական հայցով գործի քննությունը Դանիել Մխեյանի նախագահությամբ: Հիշեցնենք՝ Բնապահպանական ճակատի 15 անդամ դիմել է դատարան զրպարտություն հանդիսացող տվյալները հերքել պարտավորեցնելու պահանջով։ Մանրամասները՝ տեսանյութում  

̰
Ծանր վիճակում է 391, ծայրահեղ ծանր՝ 59 վարակակիր․ իրավիճակը քննարկվել է կառավարության նիստում

22:00 04.06.2020

Կորոնավիրուսին առնչվող թեման այսօր գերակայել է կառավարության նիստում: Առողջապահության նախարարը խոսել է լարված իրավիճակից և հայտնել, որ արտադրամասերում ևս դեպքեր են գրանցվել: Վարչապետն էլ ընդգծել է, որ համաճարակային կարգի խախտումները շարունակվում են: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռասիզմի դեմ սկսված ու անկարգությունների վերածված ցույցերը դեռ շարունակվում են

21:57 04.06.2020

Միացյալ Նահանգներում և աշխարհի այլ երկրներում շարունակվում են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությամբ պայմանավորված բողոքի ակցիաները: Դրանք հաճախ ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով և թալանով: ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել է կտրուկ քայլեր ձեռնարկել, իսկ երկրի պաշտպանության նախարարը դեմ է արտահայտվել: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/2957945187651895/

̰
ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ չընդունեց մեկուսացածներին և ինքնամեկուսացածներին նպաստ տալու օրինագիծը

21:51 04.06.2020

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ չընդունեց այն օրինագիծը, որով առաջարկվում էր նպաստ տալ մեկուսացածներին և ինքնամեկուսացածներին: Թեև կառավարությունը դեմ էր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած օրինագծին, այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Այսօր, սակայն, պատգամավորն առաջարկել էր չընդունել նախագիծն ու վերադարձնել առաջարկությունների ընդունման փուլ՝ ևս 10 օր քննարկելու նպատակով: Առաջարկը դուր չի եկել ընդդիմադիր խմբակցություններին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թեժ բանավեճեր ու անավարտ օրակարգ, հերթական ու արտահերթ նիստեր․ դրվագներ այսօրվա խորհրդարանական առօրյայից

21:56 03.06.2020

Անցած շաբաթ մեկնարկած ԱԺ նիստի օրակարգը խորհրդարանին չի հաջողվել սպառել նաև այսօր, չքննարկված երկու նախագծերը տեղափոխվել են հաջորդ նիստերի օրակարգ: Իսկ այսօրվա նիստի մեկնարկին ու ավարտից առաջ տեղի են ունեցել քվեարկություններ: Բուն նիստը ընթացել է ոչ միայն օրակարգի քննարկմամբ, այլև օրակարգային դարձած համավարակի վերաբերյալ վիճաբանություններով: Ընդդիմությունը քննադատել է իշխանությանն այն բանի համար, որ վերջինս մեղադրում […]

̰
Միացյալ Նահանգներում պահպանվում է լարվածությունը․ ցույցերի ալիք է նաև Եվրոպայում

21:07 03.06.2020

Միացյալ Նահանգներում չդադարող ցույցերի ու անկարգությունների ֆոնին տասնյակ քաղաքներում պարետային ժամ է մտցվել: Դրանով իշխանությունները փորձում են կանխել թալանը, վանդալիզմը: Սակայն ցույցերի աշխարհագրությունը դուրս է եկել ոչ միայն ամերիկյան մեկ քաղաքի, այլև երկրի սահմաններից: Ցույցերի ալիք է նաև Եվրոպայում: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/565030694402839/

̰
ԱԱՏՄ-ն պարետատան որոշմամբ 24 ժամով կասեցրեց սուպերմարկետի և գեղեցկության սրահի գործունեությունը

18:28 03.06.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սննդի մեծածախ կենտրոններում և վարսավիրանոցներում արձանագրել է խախտումներ։ Պարետի որոշմամբ 24 ժամով փակվել են մեկական սուպերմարկետ և գեղեցկության սրահ։ Իրադարձությանը հետևել է SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պետական տեսչական մարմինները Գյումրիում սպասարկման օբյեկտների գործունեություն են կասեցրել

18:12 03.06.2020

Սննդի սպասարկման կամ հանրային այլ ծառայություններ իրականացնող օբյեկտ. ՀՀ պարետի սահմանած կանոնները բոլորին է վերաբերում։ Իսկ դրանք շրջանցողները չեն կարող վրիպել տեսչական մարմինների աշխատակիցների տեսադաշտից։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչները մարզում գործող սննդի օբյեկտներում մինչ այս էին ստուգումներ կատարել, նախազգուշացումներ ու ցուցումներ տվել   կիրառել պարետատան սահմանած կանոնները, բայց արձանագրած խախտումները ոչ բոլոր […]

̰
Հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն. ԱԺ-ում քննարկել են արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեն չեղարկելու նախագիծը

23:05 02.06.2020

Հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն: ԱԺ-ում քննարկել են արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեն չեղարկելու նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գյումրիում հարձակման ենթարկված փոքրիկի առողջական վիճակի ու լուծման սպասող երկարամյա խնդրի մասին

21:59 02.06.2020

Ինչպես պաշտպանվել թափառող շներից բայց միաժամանակ չվնասել կենդանիներին: Գյումրիում հարձակման ենթարկված փոքրիկի առողջական վիճակի ու լուծման սպասող երկարամյա խնդրի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպես Իլոն Մասկի ընկերությունը մարդ ուղարկեց Երկրի ուղեծիր, և ինչու էր այդ իրադարձությունը պատմական

20:21 01.06.2020

Վերջին օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել SpaceX մասնավոր ընկերության տիեզերանավի պատմական թիռչքը միջազգային տիեզերակայան: Ինչպես Իլոն Մասկի ընկերությունը մարդ ուղարկեց Երկրի ուղեծիր, և ինչու էր այդ իրադարձությունը պատմական, մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/2667241426845347/

̰
Որ դեպքում սեպտեմբերի 1-ից կվերականգնվի նորմալ դասապրոցեսը․ Արայիկ Հարությունյանի պարզաբանումը

21:22 30.05.2020

Արդյոք սեպտեմբերի մեկից կվերականգնվի նորմալ դասապրոցեսը: Այս հարցին է այսօր անդրադարձել Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:  Սա, ըստ նախարարի, հնարավոր է, եթե պահպանվեն անվտանգության կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևանյան բակերն ու այգիները երեխայաշատ են, իսկ հիգիենիկ անվտանգության կանոնները չեն պահպանվում

21:16 30.05.2020

Երեխաները կարող են դառնալ վարակի հիմնական տարածողները, սակայն այգիներում ու բակերում փոքրիկները շարունակում են խաղալ հիմնականում առանց հիգիենիկ անվտանգության կանոնների պահպանման: SHANTNEWS-ի նկարահանող խումբն այսօր շրջել է մայրաքաղաքում, զրուցել  ծնողների և երեխաների հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպես է անցնում կորոնավիրուսով հիվանդների առօրյան, ինչպես չհայտնվել հիվանդանոցում, իսկ հայտնվելու դեպքում ինչպես հաղթահարել դժվարությունները

21:00 30.05.2020

Ինչպես է անցնում կորոնավիրուսով հիվանդների առօրյան, ինչպես չհայտնվել հիվանդանոցում, իսկ հայտնվելու դեպքում ինչպես հաղթահարել դժվարությունները: Վերջին օրերին սոցիալական կայքերում գնալով ավելի հաճախ կարելի է հանդիպել վարակը հաղթահարածների  անձնական պատմությունների։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանը շարունակում է բարձրանալ կորոնավիրուսային վարակի վիճակագրական աղյուսակում․ վերջին օրերի վիճակագրությունը համեմատության մեջ

21:31 29.05.2020

Հայաստանը շարունակում է վեր բարձրանալ կորոնավիրուսի տարածվածության համաշխարհային աղյուսակում: 215 երկրների և աշխարհագրական տարածքների ցանկում Հայաստանը արդեն 56-րդ տեղում է, մինչդեռ ընդամենը չորս օր առաջ 60-րդն էր: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰

17:28 29.05.2020

Մենք փորձում ենք ստեղծել համերաշխության նոր մթնոլորտ: Այս մասին  Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնում Մասիս Մայիլյանին, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանին նշանակելուն: Անդրադառնալով  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ կոչ է արել Արցախի հետ ուժի լեզվով երբևէ չփորձել խոսել՝ հիշեցնելով 1994 թվականը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանի առաջին հանրապետության ձևավորման պատմությունը

21:57 28.05.2020

102 տարի առաջ է ստեղծվել Հայաստանի առաջին հանրապետությունը: Անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել աշխարհի բզկտվող քարտեզին, թեև առաջին հանրապետությունում բացակայում էին պետականության բոլոր հիմնասյուները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դպրոց մարզադաշտում, արագաչափերի նոր գործառույթները, կորոնավիրուսի նոր էպիկենտրոնը. կորոնավիրուսն աշխարհում

21:51 28.05.2020

Կորոնավիրուսի տարածումն աշխարհում շարունակվում է, այժմ հիվանդությունը նոր էպիկենտրոն ունի: Որոշ երկրներում COVID-19-ի տարածումը դանդաղել է, մյուսներում, հակառակը, դեպքերի աճը նորից ստիպել է սահմանափակումներ կիրառել: Ի՞նչ հունով է կյանքն ընթանում աշխարհի տարբեր երկրներում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարից մինչև հակաճգնաժամային նոր փաթեթ. կառավարության նիստի մանրամասները

22:27 27.05.2020

Կառավարությունը հաստատել է այս տարվա բյուջեում վերաբաշխում անելու նախագիծը, որով հիսուն միլիոն դրամ է հատկացվելու ՀՀ մարզերին: Նախագծի շրջանակում նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացած և սոցիալապես խոցելի խմբերին պատկանող մարդկանց հատկացնել սննդամթերք և սանիտարահիգիենիկ պարագաներ: Մինչ օրակարգին անցնելը գործադիրը քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հակասական ցուցմունքներ՝  ՊՊԾ գնդի գրավման գործով

22:00 27.05.2020

Մոտ եռամսյա դադարից հետո այսօր շարունակվել է  ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան  Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի և ևս 6 ամբաստանյալի  գործով դատաքննությունը: Դատարանը հարցաքննել է նախկինում  քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Էդգար Սողոմոնյանին, որը հայտնի է  որպես գունդը գրաված  անդամների դեմ նախաքննական մարմնում ցուցմունք տված  մեղադրյալ:

̰
Հայաստանի դիրքը վատանում է համավարակի համաշխարհային աղյուսակում․ ինչո՞վ է պայմանավորված նման բացասական արդյունքը

21:03 27.05.2020

Հայաստանը շարունակում է վեր բարձրանալ  կորոնավիրուսի տարածվածության համաշխարհային աղյուսակում: 215 երկրների և տարածքների ցանկում Հայաստանը երկու օր առաջ 60-րդ, իսկ  մայիսի 27-ի  դրությամբ արդեն 57-րդ հորիզոնականում է: Վերջին օրերին կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները  կտրուկ փոխել են Հայաստանի տեղն ու դիրքը համաշխարհային վիճակագրական աղյուսակում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ծննդյան շնորհավորանքներից մինչև ՍԴ չլուծվող խնդիր ու հանրաքվեի չեղարկման հարցի շուրջ վիճաբանություններ

20:18 27.05.2020

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որ համատեղ ներկայացրել էին կառավարությունը և խորհրդարանական 3 ուժերը: Ըստ այդմ՝ 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում ընտրությունները կլինեն համամասնական ընտրակարգով։ Կկարողանան մասնակցել կուսակցություններն ու դաշինքները: Ընդունվել են նաև մյուս նախագծերը: Շարունակվել է «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունների քննարկումը, իսկ օրակարգի թեժ թեման եղել է «Հանրաքվեի […]

̰
Քաղաքապետարանում կորոնավիրուսային վարակի դեպք է արձանագրվել․ ավագանու հերթական նիստն անցել է դիմակներով

21:59 26.05.2020

Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստը հերթական անգամ անցկացվել է ճեմասրահում՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նկատառումով: Նիստի օրակարգում եղել է 6 հարց: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
16-ամյա վաղեմության ոճիրը չի մոռացվել. Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության պատմությունը

21:40 26.05.2020

16 տարի է անցել այն օրից, երբ Բուդապեշտում կացնահարվեց լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: 2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը գործուղվել էին Հունգարիա` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացներին։ Փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով քնած ժամանակ սպանել էր Գուրգեն Մարգարյանին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպե՞ս է աշխարհը հարմարվում կորոնավիրուսի թելադրած նոր պայմաններին

21:49 25.05.2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն գերազանցել է 5,5 միլիոնը, սակայն այս թվի աճին զուգընթաց, երկրները փորձում են մեղմացնել կարանտինային ռեժիմը: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/292602011764647/

̰
Դիմակների արժեքների հարցը բարձրացվել է ԱԺ-ում

21:23 25.05.2020

Խորհրդարանական լսումների ձևաչափով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը խորհրդարանին է ներկայացրել հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել նաև դիմակների շուկայում իրականացված ուսումնասիրությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP