TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

Արխիվ

̰
Սևանա լճի ու սիգի ճակատագիրը որոշում են ձկնորսնե՞րը, թե՞ նրանց վերահսկողները

19:53 03.07.2020

Ինչի՞ կհանգեցնի սիգի անարգել որսը։ Սիգը Սևանա լճից գրեթե ամեն օր մայրաքաղաքի շուկաներ են բերում և վաճառում՝ չնայած նրան, որ տասնյակ տարիներ այդ ձկնատեսակի որսը համարվում է արգելված։ «Հորիզոնն» իր նկարահանումները սկսել է Սևանա լճից և ավարտել Երևանի շուկաներում՝ համոզվելով, որ սիգի որսն ու վաճառքն արգելող հանգամանքներ չկան։ Սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ թույլատրվել է […]

̰ ̰
Ո՞վ է սպանել ոստիկաններին. ամբաստանյալները հակասական ցուցմունքներ տվեցին

22:14 01.07.2020

Հարցաքննվում են պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով  անցնող այն ամբաստանյալները, որոնց մասով քրեական գործն այլ դատարանների վարույթում է: Այսօր հարցաքննված ամբաստանյալները հակասական ցուցմունքներ են տվել: Մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰ ̰
Պահանջված բուհերից մինչև շրջանցված մասնագիտություններ՝ ըստ դիմորդների հայտերի

19:22 29.06.2020

Սոցիալական հեռավորությունը քննության ժամանակ միմյանց հուշելու հնարավորությունը վերացնում է: Այդ մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Կարո Նասիբյանը: Նա նաև ավելացրեց, որ իրենք հուշման ժամանակակից միջոցները որսալու հնարավորություն ունեն, որքան էլ դիմորդը դիմակով լինի և նրա խոսելն աննկատ թվա: ԳԹԿ փոխտնօրենն անդրադարձավ նաև ընդունելությանն առնչվող մյուս հարցերին` պահանջված […]

̰
̰
ՊԵԿ նախագահն այցելել է Շիրակի մարզ

14:25 29.06.2020

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Շիրակի մարզ՝ տեղում ծանոթանալու ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին: Էդվարդ Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Գյումրիի հարկային մարմնի ստուգումների և սպասարկման բաժիններում: Էդվարդ Հովհաննիսյանը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես, համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու առումով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է […]

̰
Հարստությունը համարժեք հարկելո՞ւ, թե՞ բնիկներին ու ոչ բնիկներին ունեզրկելու միջոց. Գույքահարկի մասին օրենքի հարուցած խնդիրները

21:19 27.06.2020

Անցնող շաբաթ Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով փոխվեց գույքահարկի հաշվարկի  մեխանիզմը։ ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում քվեարկությանը, ԼՀԿ-ն դեմ էր, բայց  օրենքը բավարար ձայներ հավաքեց: Չնայած դրան՝ օրենքի շուրջ որոշակի դժգոհությունները մնում են: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նոր հասցեներ Ֆիրդուսի հին բնակիչների համար. ևս 50 ընտանիք սպասում է իր տեղափոխմանը

19:44 27.06.2020

Երևանի 33-րդ կամ ավելի շատ Ֆիրդուսի անվանումով հայտնի թաղամասի ևս 50 բնակիչ սպասում է հին տներից նոր հասցեներ տեղափոխվելուն. պայմանագրերն արդեն ստորագրել են: Բնակիչներն ադեն հետհաշվարկն են սկսել: Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարող հուշարձանային շինությունները պահպանվելու են իրենց տեղերում. այստեղ նախատեսվում է նաև մշակութային հայտնի գործիչների թանգարաններ հիմնել: Մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
Սահմանադրական դատարանի շուրջ խմորումները շարունակվում են

21:15 26.06.2020

Բնականաբար այսօրվա լրահոսի առանցքային թեման Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն է: Այսօրվանից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ գնահատկանները տարբեր են և իրարամերժ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսի առաջնային օջախները բակերն են, շենքերն ու թաղամասերը․ Գործադիրը կրկին անդրադարձել է համավարակային իրավիճակին

21:26 25.06.2020

Կառավարությունը վաճառքի է հանել Նորքի այգիներում շուրջ 2 հազար քմ տարածքով շենք-շինությունները՝ 1 միլիարդ 334 միլիոն դրամով: Վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասել է, որ դրա նպատակը Հայաստանում ներդրումները խթանելն է: Նիստի սկզբում անդրադարձ է եղել նաև համավարակով պայմանավորված իրավիճակին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Քաղաքական սուր բանավեճ խորհրդարանում. վարչապետը հակադարձել է ընդդիմադիրների հայտարարություններին

21:01 25.06.2020

ԱԺ-ում այսօր բյուջեի 2019թ-ի կատարողականի ներկայացումը վերածվել է սոցիալ-տնտեսական, քաղաքական ու առողջապահական հարցերի շուրջ բանավեճի: Հարցի քննարկմանը, որը տեղի է ունեցել կառավարության առաջարկությամբ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ, ներկա է գտնվել նաև գործադիրն ամբողջ կազմով: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի քննադատություններին արձագանքել է նաև վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Սերը լուսնի լույսի տակ». սիրված դորաման այսօրվանից՝ ժ. 20:40-ից, «Շանթ» ՀԸ եթերում էկրան կբարձրանա

12:30 25.06.2020

Այսօրվանից՝ ժամը 20:40-ից, «Շանթի» եթերում էկրան կբարձրանա ևս մեկ ճանաչված ու սիրելի կորեական դորամա՝ «Սերը լուսնի լույսի տակ»: Այս դորամայի ցուցադրությունը մեր հազարավոր հեռուստադիտողների ցանկությունն ու խնդրանքն է: Տարբեր հարթականերում իրականացված հարցումներին՝ թե ո՞ր դորաման կցանկանայիք դիտել «Արևի հետնորդները» դրամայից հետո, մեր հեռուստադիտողների ճնշող մեծամասնությունը հենց այս դորաման է նախընտրել: Թերևս, հեռուստադիտողների այս մեծ սիրո […]

̰
Արտահերթ նիստ խորհրդարանում․ ԱԺ-ն քննարկել է կառավարության ներկայացրած սոցիալ-տնտեսական նախագծերը

22:00 24.06.2020

ԱԺ-ն այսօր կառավարության առաջարկությամբ արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում ընդգրկված են եղել ինչպես համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանն ուղղված նախագծեր, այնպես էլ հերթական նիստի օրակարգում չքննարկված տարեկան զեկույցները: Նիստին  դարձյալ չի մասնակցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի արձագանքը ՍԴ փոփոխություններին

21:10 23.06.2020

Սահմանադրական փոփոխությունների՝ երեկ ընդունված նախագիծը թեժ քննարկման պատճառ է դարձել:  Իրարամերժ գնահատականներ են հնչեցրել խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը:  Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունեց առանց ընդդիմության մասնակցության: Դրանով առաջարկվում է դադարեցնել  Սահմանադրական դատարանի՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունը։ Դադարեցվում է նաև դատարանի նախագահի պաշտոնավարումը և նախատեսվում նախագահի ընտրություն նոր ընթացակարգով: […]

̰
Աշխարհը դիմակ է կրում. «Հորիզոնի» անդրադարձը պաշտպանական այս միջոցի արդյունավետության խնդրին

20:31 23.06.2020

Աշխարհի մեծ թվով երկրներում անհատական պաշտպանության միջոցները կարևոր նշանակություն են ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: 122 երկրների ամբողջ տարածքներում կամ առանձին շրջաններում պարտադիր է դարձել հանրային վայրերում անհատական պաշտպանության միջոցների, այդ թվում՝ բժշկական դիմակների և ձեռնոցների օգտագործումը։ Արդյունքների մասին՝ ռեպորտաժում:

̰ ̰
BACK_TO_TOP