20:59 25.05.2020
Արտասահմանում կամ հանրապետության հեռավոր վայրերում գտնվող քաղաքացիների հեռահար հարցաքննության հնարավորություն, դատապարտյալին ու կալանավորին ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատում, դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար վեճերի մի մասը այլընտրանքային մարմինների միջոցով լուծելու ինստիտուտի զարգացում և այլն. սրանք ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի տասնյակ նախագծերի մի մասն են, որոնք այսօր քննարկվել ու ընդունվել են: Հանձնաժողովն ավարտին է հասցրել […]
20:34 25.05.2020
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի՝ մեկ օրում գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 400-ը: Երեկվա ընթացքում արձանագրվել է 452 նոր դեպք, ապաքինվել է 81-մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը 3145 է, մահացածների ընդհանուր թիվը 126։ Կորոնավիրուսի տարածվածության համաշխարհային աղյուսակում, 215 պետությունների և աշխարհագրական տարածքների թվում Հայաստանը այսօրվա դրությամբ 60-րդն է: Վերջին օրերի ընթացքում Հայաստանի տեղն այս աղյուսակում որոշակիորեն բարձրացել […]
22:50 23.05.2020
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո առաջին անգամ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը: Հանձնաժողովի աշխատանքները մնացել են անավարտ. մոտ 8 ժամ տևած քննարկումների ընթացքում հանձնաժողովը հասցրել է անդրադառնալ հարցերի մի մասին, մյուսները կքննարկվեն երկուշաբթի: Դրական եզրակացություն են ստացել իշխանության նախագծերը, ընդդիմության առաջարկները մերժվել են: Երեխայի ծննդյան ժամանակ քաղաքացիական կացության […]
20:38 23.05.2020
Վարչապետը այսօր այցելել էր Արարատի մարզ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ջերմոցային տնտեսությունների ու այգիների սեփականատերերի հետ, քննարկել նրանց հուզող խնդիրները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:06 21.05.2020
Արցախում կայացած համապետական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովն այսօր ստանձնել է իր լիազորությունները: Խորհրդարանում ներկայացված է քաղաքական հինգ ուժ: Խորհրդարանական աշխատանքի առաջին օրն ընտրվել են Ազգային ժողովի նախագահը, տեղակալը, որոշվել են յոթ հանձնաժողովները, ընտրվել դրանց նախագահները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:59 20.05.2020
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել: Օրակարգային հարցերից է եղել «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Օրինագծով առաջարկվել է Հոսպիտալացման կարգի խախտման համար պատասխանատվության ենթարկել հոգեբույժներին: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին քննարկումն էլ առողջապահության փոխնախարարի առաջարկությամբ հետաձգվել է, քանի որ առկա չի եղել կառավարության եզրակացությունը: Մանրամասները՝ […]
21:24 20.05.2020
Շուրջ երկու ամիս դադարից հետո Հայաստանի որոշ բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում, այսօրվանից վերսկսվել է մանկապարտեզների գործունեությունը: Ինչպե՞ս են դիմավորել և ճանապարհել սաներին աշխատակիցներն ու ինչ տրամադրվածություն ունեն ծնողները: SHANTNEWS-ի նկարահանող խումբը եղել է Երևանի մանկապարտեզներում: Մանրամասները՝ տեսանյութում։
22:16 19.05.2020
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը վերազինվել է նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Տանկիստներ, հրետանավորներ, հետախույզներ. ոչ թե զինծառայողներ, այլ ապագա սպաներ են պատրաստում այստեղ։ Ապագա հրամանատարներն այսօր ներկայացրել են իրենք իրենց: Մանրամասները՝ տեսանյութում։
21:56 19.05.2020
Հայաստանի որոշ բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաքում, մանկապարտեզները կգործեն վաղվանից՝ հատուկ կանոնակարգով: Ի՞նչ պայմաններում են պատրաստվում ընդունել սաներին: SHANTNEWS-ի թղթակիցները եղել են Երևանի և Գյումրու մանկապարտեզներում, ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:03 19.05.2020
Դիմակ չունեցողները կտուգանվեն 10 հազար դրամով: Ազգային ժողովն այսօր առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունել է համապատասխան օրենսդրական փոփոխությունը, ըստ որի այդքան կտուգանվեն այն քաղաքացիները, որոնք բաց տարածքներում դիմակ չեն ունենա: Մինչ այս տուգանքը 100 000-ից 250 000 դրամ էր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ասել է, որ սպասարկման փակ տարածքներում, որտեղ քաղաքացիները դիմակ չեն […]
21:42 18.05.2020
Այսօրվանից պարետատան որոշմամբ ամբողջ հանրապետությունում գործարկվել է հանրային տրանսպորտը: Երևանի քաղաքապետարանը 150 միավոր շարժակազմ է դուրս բերել երթուղի: Շարժակազմեր են դուրս բերել նաև մասնավոր ընկերությունները: Երևանի մանկապարտեզներն էլ կբացվեն մայիսի 20-ից, այսօրվանից սկսել են ախտահանման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում։
19:29 16.05.2020
Կարանտինային միջոցառումների մեղմացում, բողոքի ցույցեր, առողջապահության նախարարի հրաժարական: Ինչ է կատարվում աշխարհում կորոնավիրուսի համավարակի հետ կապված։ Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/927724977673434/
22:39 15.05.2020
Արտակարգ դրությունը շարունակվում է, սակայն սահմանափակումները հիմնականում մեղմացվել են։ Նոր փոփոխություններից մինչև նոր կանոններ։ Ներկայացնում ենք SHANTNEWS-ի հատուկ անդրադարձը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:00 15.05.2020
Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հանդես է եկել մամլո ասուլիսով և ներկայացրել այդ պաշտոնում իր գործունեության 5 տարվա ձեռքբերումներն ու կատարված աշխատանքը: Մասնավորապես, այս տարիների ընթացքում գումարվել են 11 հերթական, 9 արտահերթ նստաշրջաններ, կայացել են 51 հերթական և 9 արտահերթ նիստեր: Մանրամասները` տեսանյութում:
21:45 15.05.2020
Եվրոպայում առաջին պետությունը հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի մասին: Այդ պետությունը Սլովենիան է: Եվրոպական այլ երկրներ շարունակում են կարանտինային ռեժիմը: Կորոնավիրուսի եվրոպական քրոնիկան՝ տեսանյութում: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/3082767831761928/
21:21 15.05.2020
Կառավարության մամուլի կենտրոնում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը խոսել է արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության անվտանգության կանոնների մասին: Սիմոնյանը հորդորել է տնտեսվարողներին՝ գործունեությունը վերսկսելուց առաջ ապահովել պարետի կողմից սահմանված բոլոր պայմանները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:18 15.05.2020
Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ նյութը պահպանվում է առանձին կրիչներում: Այդ առումով կորուստներ չկան: Լրագրողների հետ հանդիպմանը այսօր տեղեկացրել է գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը: Հիշեցնենք, որ ազգային գրադարանի սերվերները հրդեհի հետևանքով վնասվել էին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:24 14.05.2020
ՀՀ-ում արտակարգ դրության երկարաձգման որոշումն այսօր քննարկվել է նաև ԱԺ-ի արտահերթ նիստում: ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն ասել է, որ այս ընթացքում ոչ թե դրվագային լուծումներ են լինելու, այլ գործելու են հստակ սահմանված կանոններ: Փոխվարչապետին պատգամավորների ուղղած հարցերը վերաբերել են դիմակներ կրելու անհարմարություններին, գներին, հանրային միջոցառումների ժամանակ կանոնների պահպանման խնդիրներին, նախակրթարանների ու այլ հաստատությունների վերաբացմանը, նաև […]
17:30 14.05.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության մամուլի կենտրոնում պարզաբանել է, թե ինչու է երկարաձգվում արտակարգ դրությունը: Ըստ նախարարի՝ այն գործիքակազմը, որ անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, հնարավոր է միայն արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում: Իսկ առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է, թե ինչպիսին է կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:59 13.05.2020
Լանզարոտի կոնվենցիան օրերս վավերացվել է խորհդարանի կողմից: Այդ փաստաթուղթը, սակայն, միանշանակ չի ընդունվել ոչ խորհրդարանում, ոչ խորհրդարանից դուրս: Ի՞նչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան և ո՞ր հարցերի շուրջ են տարակարծությունները: Մանրամասները՝ տեսանյութում։
20:47 12.05.2020
Դատաիրավական ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվում է ավելի քան 1 տարի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վեթինիգի մասին առաջին անգամ խոսել է 2019 թվականի մայիսին: Այս ընթացքում մասնագիտական շրջանակներում բուռն քննարկումներ էին ընթանում գործընթացի մոտեցումների շուրջ: Երեկ վեթինիգի և ապօրինի գույքի բռնագանձման հարցերի շուրջ վարչապետը քննարկում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:15 12.05.2020
ԱԺ-ն այսօր աշխատանքները շարունակել է դարձյալ առանց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայության: Խորհրդարանը նախ ընդունել է երեկ քննարկված երկու նախագծերը, որից հետո շարունակել է Մարդու իրավունքների պաշտպանի 2019-ի զեկույցի քննարկումը: Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են ոչ միայն զեկույցին վերաբերող, այլև ներքաղաքական օրակարգի այլ խնդիրների: Մանրամասները՝ տեսանյութում։