TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

Արխիվ

Մեծացվել է կորոնավիրուսի աջակցության 3-րդ միջոցառման շահառու ոլորտների թիվը. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

21:46 27.04.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ ծրագիրը, որը արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ է առաջարկում փոքր ու միջին ձեռնարկություններին, ընդլայնել է շահառու ոլորտները, հնարավորություն տալով ավելի շատ տնտեսվարողների օգտվել այդ ծրագրից: Մանրամասներն ու կատարված փոփոխություններն այսօր կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

̰
Ավարտական, ընդունելության քննությունների ու վերջին զանգի մասին․ Ա․Հարությունյանի պարզաբանումները

21:07 27.04.2020

Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերով ներկայացրել է արտակարգ դրության պայմաններում քննական համակարգում սպասվող փոփոխությունները: Նախարարը խոսել է նաև ավարտական քննությունների ու վերջին զանգի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՄԷ-ից Հայաստան ժամանեց 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռը

17:16 27.04.2020

Արաբական Միացյալ Էմիրությունները բժշկական օգնություն է ուղարկել Հայաստանին՝ այդկերպ իր օժանդակությունը բերելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին։ Բոլորովին վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Զրուցակիցները կարևորել էին երկու երկրների միջև անմիջական և շարունակական համագործակցությունը համավարակի դեմ պայքարում։ Թագաժառանգը նշել […]

̰
Ռամադանը՝ համավարակի ֆոնին

17:02 26.04.2020

Մահմեդական աշխարհը նշում է սուրբ ամիսը, բայց նչ ավանդական եղանակով։ Մի կողմից Ռամադանն է,  մյուս կողմից ՝ կորոնավիրուսի պանդեմիան ու կարանտինային սահմանափակումները: Ինչպե՞ս են տոնում մահմեդականներն իրենց տոնը: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ավելի քան 900 000 վիրտուալ այցելու Մեծ Եղեռնի հուշահամալիրում

20:24 25.04.2020

55 տարվա ընթացքում առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցավ առանց այցելուների ֆիզիկական ներկայության: Բայց շուրջ 1 մլն մարդ իր վիրտուալ ներկայությունն ապահովեց: Հուշահամալիրում 8 ժամ՝ մինչև լուսաբաց կենդանի երաժշտություն էր հնչում: 1.5 միլիոն զոհերի ոգեկոչումը սովորաբար սկսվում է նախօրեից ՝ ջահերով երթ, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր քայլող հազարավոր լուռ ոտնաձայներ: Թվում […]

̰
Ե՞րբ կհեռանան անձրևները, և որո՞նք են ցրտահարության ռիսկի տակ գտնվող գոտիները

18:59 25.04.2020

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին, արդյո՞ք  կշարունակվեն տեղումները. և ի՞նչ նշանակություն ունեն դրանք գյուղատնտեսության համար:  SHANTNEWS-ի հարցերին պատասխանել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:  Չնայած առատ տեղումներին՝ ջրամբարները սակավաջուր են, այս մասին էլ տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը: Նրա խոսքով՝ խոշոր ջրամբարների գումարային ծավալը պակաս է […]

̰
Բացառիկ, բազմաբովանդակ և հագեցած. ի՞նչ կարող է դիտել հեռուստադիտողը «SHANTNEWS»-ի եթերում ապրիլի 24-ին

22:31 23.04.2020

Ապրիլի 24-յան միջոցառումներն այս տարի հասկանալի պատճառներով կտարբերվեն նախորդ տարիներից: Իսկ ինչպիսի՞ն կլինի այդ դեպքում Հորիզոնի աշխատանքը վաղը և մեր հեռուստադիտողները ի՞նչ կարող են  տեսնել մեր եթերներում ողջ օրվա ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կառավարությունը  կաջակցի  նաև ուսանողներին. այսօրվա  նիստի մանրամասները

20:42 23.04.2020

Կառավարության այսօրվա նիստը հիմնականում սոցիալական ուղղվածություն ուներ: Օրակարգային հարցերի թվում քննարկվել և հաստատվել է կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները մեղմացնող կառավարության 14-րդ ծրագիրը։ Դրանով ուսման վարձի փոխհատուցում կտրվի ուսանողներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանում կորոնավիրուսի տարածման վերջին օրերի միտումները

20:33 23.04.2020

Ի՞նչ միտումներ է գրանցում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ հայաստանյան վիճակագրությունը վերջին օրերին: Ի՞նչ դիրքերում է մեր պետությունը տարածաշրջանի մյուս երկրների համեմատությամբ: Այս հարցերին է անդրադառնում SHANTNEWS-ը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰

19:05 23.04.2020

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրել է, թե երեկ Ազգային ժողովի ընդունած օրինագծով ի՞նչ փոփոխություններ են սպասվում հարկ վճարողներին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՊԵԿ նախագահը խոսել է նաև ստեղծված իրավիճակում հարկային արձակուրդ տրամադրելու հնարավորության ու պետբյուջեի կատարողականի մասին: Պետեկամուտների կոմիտեի նախագահն այսօրվա ասուլիսը սկսեց Հարկային օրենսգրքում երեկ կատարված փոփոխությունները մանրամասնելով: Ազգային ժողովի ընդունած […]

̰
Չղջիկ, օձ, սարդ, շուն և կատու. ովքե՞ր են Չինաստանում ուտում էկզոտիկ կենդանիների միս և ինչո՞ւ են վերաբացվել շուկաները

21:56 22.04.2020

Նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման ամենահավանական վարկածն այն է, որ վարակը չղջիկներից փոխանցվել է մարդկանց՝ համաճարակի էպիկենտրոն հանդիսացող Ուհան քաղաքի կենդանիների շուկայում։ Այդ պատճառով էլ Չինաստանը մարդկանց արգելել է վայրի կենդանիների միս ուտել: Ինչպիսին է աշխարհի արձագանքն ու ինչ քայլեր են ձեռնարկում Չինաստանի իշխանությունները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փոփոխություններ Հարկային օրենսգրքում․ ԱԺ-ն արտահերթ նիստում երկու ընթերցմամբ ընդունել է նախագիծը

21:30 22.04.2020

ԱԺ-ն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է անցկացրել և հատուկ ընթացակարգով քննարկել է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին երկու նախագիծ: Ճգնաժամի հետևանքների մեղմմանն ուղղված նախագծերի հեղինակները «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն են: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ե՞րբ և ինչպե՞ս պետք է դուրս գալ կարանտինից

21:23 22.04.2020

Երբ և ինչ պայմաններում կարող է աշխարհը վերադառնալ կյանքի բնականոն հուն, ինչու են մարդիկ պայքարում կարանտինի դեմ՝ մեր խճանկար-անդրադարձը կարանտինից ազատվել փորձող երկրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/2319385431704631/

̰
Ե՞րբ հնարավոր կլինի Մոսկվայում մնացածներին Հայաստան տեղափոխել․ պատասխանում է արտգործնախարարի տեղակալը

22:52 21.04.2020

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացածների խնդրին Հայաստանի ԱԳՆ-ը տեղյակ է առաջին իսկ պահից և պլանավորում է համապատասխան գործողություններ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նա անդրադարձել է նաև երեկ օդանավակայանից հայերի տարհանմանն ու բազմաթիվ այլ հարցերի: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ցեղասպանության հուշահամալիր այցելելն առաջիկա օրերին արգելվում է

22:44 21.04.2020

Պարետատանը արտակարգ պայմաններում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպմանը նվիրված ասուլիս է տեղի ունեցել: Բանախոսները տեղեկացրել են, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն այս տարի արգելվում է, կառավարությունը հարգանքի տուրք մատուցելու այլընտրանք է առաջարկում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տուրիստական տրանսպորտային ընկերություններն ունեն պետության աջակցության կարիքը

20:31 21.04.2020

Տուրիստական ավտոբուսների վարորդները դժգոհել են, որ կորոնավիրուսի տարածման պատճառով այս օրերին եկամտի որևէ աղբյուր չունեն և սնանկացման վտանգի առաջ են կանգնել։ Նրանք ակնկալում են կառավարության աջակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսի դեմ պայքարից մինչև Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանք․ այսօր խորհրդարանական ճեպազրույցների օր էր

20:35 20.04.2020

ԱԺ-ում այսօր ճեպազրույցների օր էր. խորհրդարանական խմբակցություններն անդրադարձել են կորոնավիրուսի տարածումը մեղմելու ուղղությամբ կառավարության քայլերին, վարչապետի հայտարարություններին, Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողի վերջին նիստին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մարալիկի առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են գրանցվել. քաղաքում խստացված ռեժիմով հսկողություն է

17:39 18.04.2020

Մարալիկի առողջության կենտրոնի կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը հասել է 18-ի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստը դրական էր եղել, որին հաջորդել էր առողջության կենտրոնի ևս 20 աշխատակցի թեստավորումը։ Արդյունքում կորոնավիրուս էր հաստատվել նրանցից 9-ի մոտ։ Դրան […]

̰
Տեղաշարժի սահմանափակո՞ւմ, թե՞ ազատ տեղաշարժ. Երևանում արդյո՞ք հետևում են տեղաշարժի սահմանափակմանը

21:50 17.04.2020

Ինչպե՞ս են Երևանում այս օրերին պահպանվում տեղաշարժի սահմանափակման խստացման կանոնները։ Արդյո՞ք քաղաքացիները միայն աշխատանքի գնալու պատճառով կամ խիստ անհրաժեշտության դեպքում են տանից դուրս գալիս։ Շանթյուզի նկարահանող խումբը դարձյալ շրջել է մայրաքաղաքի փողոցներով և արձանագրել տարբեր իրավիճակներ։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/554092078817986/

̰
ԱԺ-ն սպառեց օրակարգը, ԿԲ  նախագահ ընտրեց Մարտին Գալստյանին

21:47 17.04.2020

ԱԺ-ի լիագումար նիստում ամբողջությամբ ընդունվել է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը: Դա նշանակում է, որ 2022-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը: Պատգամավորներն այսօր ընտրել են նաև Կենտրոնական բանկի նոր նախագահին:

̰ ̰
Խորհրդարանում ԿԲ նախագահի ընտրության հարցի քննարկումը տևել է շուրջ 5 ժամ

22:30 16.04.2020

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը կվերադարձվի պետությանը, ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է նախագիծը: ԱԺ-ն կողմ է քվեարկել նաև «Պետական կենսաթոշակների», «Պետական պարգևների» նախագծերին, իսկ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագիծն ընդունվել է միաձայն՝ 114 կողմ ձայներով: Այսօր խորհրդարանի ուշադրության կենտրոնում է եղել նաև ԿԲ նախագահի ընտրության հարցը, որի քննարկումը տևել է շուրջ 5 ժամ: Մանրամասները՝ […]

̰
Անհրաժեշտ քանակի ծորակ, օճառ, եռաշերտ դիմակ, ձեռնոց․ ինչո՞վ պետք է գործատուներն ապահովեն աշխատակիցներին

21:39 16.04.2020

Արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների վերաբերյալ մանրամասներ է հայտնել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետը:  Այդ կառույցում կորոնավիրուսով վարակված աշխատակիցները 2-ն են, մեկուսացված և ինքնամեկուսացված է եղել 30-ից ավելի աշխատակից: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մարալիկի առողջության կենտրոնի կորոնավիրուսով հիվանդ 9 բուժաշխատողները տեղափոխվել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց

21:10 16.04.2020

Երեկ Մարալիկի առողջության կենտրոնի 9 աշխատակցի թեստավորման պատասխանները դրական  են եղել: Նրանք տեղափոխվել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդությունների  կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղը ուսումնասիրում է բուժաշխատողների շփման շրջանակը: Նախատեսված է մինչև օրվա ավարտը 70 թեստավորում կատարել:  

̰
Կառավարության այսօրվա նիստը սկսվել է միանգամից 2 շնորհավորանքով

20:37 16.04.2020

Կառավարության նիստին այսօր ընդունվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում սոցիալական աջակցության 13-րդ  ծրագիրը: Այս ծրագրի շահառու կլինի մոտ 85 հազար ընտանիք: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայերը մեկ շաբաթից ավելի է՝ գիշերում են «Դոմոդեդովո» օդանավակայանում և սպասում դեպի Հայաստան թռիչքի

14:39 16.04.2020

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տրամադրած հյուրատներում հայ քաղաքացիները օրեր շարունակ սպասում են Հայաստան վերադառնալուն։ Նրանք իրենց դժվարությունների ու մտահոգությունների մասին «Դոմոդեդովո» օդանավակայանից տեսակապի միջոցով SHANTNEWS-ին մանրամասներ են հայտնել։

̰
Ուղղափառների Զատկի տոնը, կորոնավիրուսն ու Վրաստանը․ի՞նչ է կատարվում հարևան երկրում

21:59 15.04.2020

Վրաստանի իշխանությունները որոշել են այսօրվանից մինչև մայիսի 10 փակել 4 մեծ քաղաքների` Թբիլիսիի, Ռուսթավիի, Բաթումի և  Քութայիսի ելումուտը: Վրաստանում սկզիբ է առել կորոնավիրուսի ներքին, լայնամասշտաբ տարածման փուլը, հայտարարել է երկրի վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/3350296814999464/

̰
Վիճահարույց քվեարկություններ և կոնսենսուսային քննարկումներ ԱԺ-ում. խորհրդարանը քննարկել է սոցիալական, իրավական և այլ ոլորտների նախագծեր

21:30 15.04.2020

Հրապարակային բռնության կոչ հնչեցնողներն ու տարածողները կենթարկվեն քրեական պատասխանատվության. ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է կառավարության առաջարկած նախագիծը: Ընդունվել են նաև երեկ քննարկված այլ նախագծեր, բացառությամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին» օրինագծի, որի քվեարկությունը վերածվել է թեժ բանավեճի: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՄՀ-ն ՀՀ-ին 280 մլն դոլարի բյուջետային վարկի հնարավորություն է տալիս, ԵՄ-ն հատկացնելու է 92մլն եվրո

20:23 15.04.2020

Գյուղատնտեսական նշանակության և պարենային ապրանքները երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս 3 ամսով ազատվում են մաքսատուրքից: Եվրամիությունն էլ Հայաստանին 92մլն եվրո աջակցություն է տրամադրում: Միջազգային համագործակցության ծրագրերի տնտեսական գործունեության տեսակների մասին այսօր մանրամասներ են հաղորդել էկոնոմիկայի փոխնախարարները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով մի շարք պետություններ երկարաձգում են սահմանափակումները, իսկ մյուսները՝ մեղմացնում

23:56 14.04.2020

Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով մի շարք պետություններ երկարաձգում են սահմանափակումները, իսկ մյուսները, ելնելով տնտեսության վիճակից, մեղմացնում են գործողները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP