22:49 14.04.2020
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային տեղեկատվական բազայում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը և ինչ ցուցանիշներ է արձանագրում: Ինչ դինամիկա է Հայաստանում վերջին օրերին և ինչ միտումներ են ձևավորվում։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:59 14.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում կայացել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը: Նախարարը ներկայացրել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերը: Մասնավորապես, նախարարը հիշեցրել է, որ այս պահին հաստատվել է 11 ծրագիր, որոնցից 5-ը տնտեսական բլոկին է վերաբերում, 6-ը` սոցիալական ծրագրեր են:
21:55 14.04.2020
ԱԺ-ն այսօր սկսել է լիագումար նիստի աշխատանքները, օրակարգում ընդգրկված է 30 նախագիծ: Հաշվի առնելով արտակարգ դրության ռեժիմը՝ գլխադասային հանձնաժողովներում հետաձգվել են ոչ հրատապ նախագծերը, իսկ այսօրվա նիստում օրինագծերի մի մասի քննարկումների ժամանակ հնչել են սուր քննադատություններ, տեղի է ունեցել բանավեճ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:40 14.04.2020
Ինչպե՞ս է լուծվելու արդեն պլանավորված չվերթների խնդիրը. այս հարցն այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ուղղել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի ղեկավարին ու տեղակալին: Տաթևիկ Ռևազյանն ասել է, որ հարցը պետք է հղել հենց ավիաընկերությանը կամ կառույցին, որտեղից գնել են տոմսը: Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնց պատասխանները ՀՀ քաղաքացիական ավիացիայի տիրույթում են. oրինակ` Հայաստանից դեպի Եվրոպա թռիչքներ […]
22:41 13.04.2020
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու նախագիծը, գործադիրի կողմից հաստատվելուց հետո, ներկայացվել է խորհրդարանի հատուկ նիստին: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը խոսել է կատարված աշխատանքի արդյունքների մասին, պատասխանել է հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:35 13.04.2020
Նոր կորոնավիրուսի տարածման ինչ միտումներ են գրանցվել աշխարհում վերջին մի քանի օրվա ընթացքում: Ո՞ր երկրներում է գրանցվել հարաբերական աճ, որ երկրներում՝ նվազում: Արդյո՞ք այդ միտումներում կան օրինաչափություններ: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/3080048578692198/
21:07 13.04.2020
Իսպանիան այլևս չի դիմանում և ստիպված է մեղմացնել սահմանափակումները, իսկ Իտալիան շարունակում է խիստ հսկողությունը՝ մարդկանց պահելով տանը։ Մի երկիր էլ կա, որտեղ կորոնավիրուսի պայմաններում ֆուտբոլի հանդիպումներ են տեղի ունենում՝ հազարավոր հանդիսականներով։ Երկրների պայքարի ձևերը՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/525560564822346/
20:50 13.04.2020
Արցախում վաղը տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում երկրորդ փուլ են անցել Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայլիյանը: Ընտրությունները կանցկացվեն արտակարգ իրավիճակի պայմաններում. ինչպե՞ս անցան նախորդ ընտրություններն ու ինչպե՞ս են անցկացվելու այս ընտրությունները՝ SHANTNEWS-ի անդրադարձը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:03 11.04.2020
Պանդեմիայով պայմանավորված սահմանափակումներն ուժի մեջ են, բայց հայաստանյան շուկաներում կյանքն այսօր սովորականի պես էր: Ինչ է արձանագրել SHANTNEWS-ի տեսախցիկը հանրապետության տարբեր քաղաքներում: Մանրամասները՝ տեսանյութում։
20:20 11.04.2020
Կորոնավիրուսը չի նահանջում: Վարակի տարածումը կանխելու նպատակով տարբեր պետություններ մշակել են վիրուսի դեմ պայքարի իրենց մեխանիզմները: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:46 11.04.2020
Զատկի տոնին ընդառաջ երևանյան շուկաներում ակտիվ եռուզեռ էր: Սոցիալական հեռավորություն ասվածը, մեղմ ասած, «խախտվում էր»: SHANTNEWS-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ միմյանցից հեռու չեն կանգնում, մարդիկ կա՛մ պարզապես թողնում, հեռանում էին, կա՛մ մի քանի քայլ հեռանում մյուսներից: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:54 10.04.2020
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ազատականացնել լրատվամիջոցների գովազդային շուկան, իսկ դրա ճանապարհը նաև Հանրային հեռուստաընկերության` գովազդ հեռարձարկելու իրավունքը վերականգնելն է: Նախագիծը, հիշեցնենք, առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում, իսկ երկրորդ ընթերցումից առաջ այն քննարկվել է խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում: Մանրամասները՝ տեսանյութում։
21:50 10.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ կառավարությանն առաջարկելու են արտակարգ դրությունը երկարացնել: Նախարարն ասել է, որ չպետք է զգոնությունը կորցնել, բնականոն կյանքին վերադառնալը դեռ ժամանակ կպահանջի: Մանրամասները՝ տեսանյութում։
21:05 10.04.2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխայի վիճակը բավարար է։ Այդ մասին SHANTNEWS-ին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Առհասարակ ինչպիսի՞ն է իրավիճակը աշխարհում՝ առողջացածների մասով։ Կորոնավիրուսից բուժվածների տարիքային շրջանակը տարբեր է՝ մի քանի ամսականից մինչև 100 տարեկանից բարձր։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1386758844845750/
23:21 09.04.2020
Ամբողջ աշխարհը մեկուսացել է, միայն ոչ Բելոռուսը, ամենուր չեղարկվել են զանգվածային միջոցառումները, իսկ Բելառուսում շարունակվում են հոկեյի և ֆուտբոլի մրցաշարերը: Այդ երկրի նախագահի հայտարարութունները դառնում են սենսացիոն վերնագրեր միջազգային ԶԼՄ-ներում: Մանրամասները՝ տեսանյութում։
20:52 09.04.2020
Կառավարության աջակցության ծրագրերի ընթացքի մասին մանրամասներ են հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նախարարներ Զարուհի Բաթոյանն ու Տիգրան Խաչատրյանը: Մհեր Գրիգորյանը պատասխանել է նաև պետական պարտքի ավելացման հավանականության, գազի գնի նվազման և կոմունալ վճարումների չեղարկման վերաբերյալ հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:59 08.04.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը անդրադարձել է թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ իր հնչեցրած կոչերին՝ նշելով, որ բնակչության կողմից արձագանքը բավական դրական է եղել: Մանրամասները՝ տեսանյութում։
23:19 06.04.2020
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո անցել է ավելի քան 1 ամիս։ Ե՞րբ և ինչպե՞ս գրանցվեց վարակի ներթափանցումը և ի՞նչ պատկեր ունենք այսօր։ SHANTNEWS-ն ամփոփել է վիճակագրությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:49 06.04.2020
Վերջին օրերին մինչև Չինաստանում և հատկապես Հուբեյ նահանգում վերաբացվում են գործարանները, մեծ խանութները, ճանապարհները, ակտիվանում է կյանքը, աշխարհում շարունակում են ավելանալ սահմաններ փակող երկրները: Քաղաքական գործիչների, հայտնիների կոչն էլ մնում է նույնը՝ մնացեք տանը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:34 06.04.2020
Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումների կիրառման, տնտեսվարողների գործունեության դադարեցման գործառույթները վերապահված են ոստիկանությանը: Ինչպես պարզվել է, ոչ բոլոր ոստիկաններն են տիրապետում պարետի որոշումներին: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ սա չի հերքել նաև ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանը, որին լրագրողները տասնյակ առցանց հարցեր են հղել: Մանրամասները՝ տեսանյութում։
22:05 04.04.2020
Ցանկացած մետաղադրամ ունի երկու կողմ: Այդպես է նաև կորոնավիրուսի դեպքում՝ այն բացահայտեց ոչ միայն խնդիրները, ոչ միայն մարտահրավեր նետեց ամբողջ մարդկությանը, այլև հնարավորություն տվեց բացահայտելու մարդկանց դրական կողմերը: Ամբողջ աշխարհում սկսվել են բարեգործական ակցիաներ՝ անտուններին ու միայնակ ծերերին օգնելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։
21:48 04.04.2020
Կորոնավիրուսն առողջապահության համակարգից անցում է կատարել նաև այլ ոլորտներ՝ տարբեր դրսևորումներով։ Աշխարհում արդեն գոյություն ունեն Կորոնա կամ Կորոնավիրուս անունով քաղցրավենիքներ, սանրվածքներ, անգամ մարդիկ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:05 04.04.2020
SHANTNEWS-ն այսօր փորձել է պարզել, թե Հայաստանում կորոնովիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո քանի՞ չվերթ է հետաձգվել կամ ընդհանրապես չեղարկվել՝ Երևանից արտասահման և հակառակ ուղղությամբ։ Քաղավիացիայից հարցին պատասխանել են ոչ թե թվերով, այլ տոկոսներով: Ըստ այդմ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածումը՝ բոլոր թռիչքերը չեղարկվել են, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում կիրառվող սահմանափակումների հետ։ Ամբողջ եվրոպական օդային […]
20:43 04.04.2020
Հանրապետության տարբեր մարզերում գիշերը և այսօր առավոտյան ձյուն է տեղացել: Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին և արդյոք կա ցրտահարության վտանգ. կանխատեսումները ներկայացրել է Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: Մանրամասները՝ նտեսանյութում։
14:04 04.04.2020
Գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը սկսվել է: Գյուղացիների խոսքով՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների ավարտին սպասել չեն կարող, հետո արդեն այդ աշխատանքների համար ուշ կլինի: Մանրամասները՝ տեսանյութում: