TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

Արխիվ

Ի՞նչ պատասխանատվություն կսահմանվի ինքնամեկուսացման պահանջը խախտողների համար․ օրենքի փոփոխությունները

22:59 21.03.2020

Արտակարգ դրության պայմաններում նախատեսված սահմանափակումները՝ մասնավորապես մեկուսացման ու ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց կողմից արտակարգ դրության պահանջները խախտելը, պետք է նախատեսի վարչական և քրեական պատասխանատվություն: Այն սահմանելու նպատակով կառավարությունը ԱԺ էր ներկայացրել որոշման նախագիծ, որը երեկ քննարկվել է արտահերթ ռեժիմով: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, չնայած պատգամավորները մի շարք իրավական անորոշության օրինակներ ու թերություններ են մատնանշել […]

̰
«Շանթ» ՀԸ-ն հնարարավորություն է տալիս պրեմիում ալիքները և հայկական ալիքները դիտել միանգամայն անվճար

22:33 21.03.2020

Հայտնի է, որ  Shant Digital TV-ի միջոցով կարելի է կազմակերպել հեռավար ուսուցումը տեղաշարժի սահմանափակման այս պայմաններում, և քանի որ գործող պարետատան հորդորով տնային պայմաններում ինքնամեկուսացած մեր հայրենակիցները միայն դպրոցականներ կամ ուսանողներ չեն, «Շանթ»-ը, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Հայաստանի ողջ տարածքում հնարարավորություն է տալիս պրեմիում ալիքները և հայկական ալիքները դիտել միանգամայն անվճար։ Սփյուռքի մեր հայրենակիցների համար հատուկ պայմաններ են […]

̰
Հեռավար ուսուցում Shant Digital TV-ի հետ

22:09 21.03.2020

Համախմբվել մի գաղափարի շուրջ և փորձել միասնական հաղթահարել կորոնավիրուսի բացասական հետևանքները․ սա այս օրերին համաշխարհային հանրության գլխավոր ուղերձն է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ այդպիսի ուղերձ է հղել հեռավար ուսուցում կազմակերպելու համատեքստում: «Շանթ» հեռուստաընկերությունն արձագանքում է այդ ուղերձին: Արտակարգ ռեժիմում արտակարգ դասապրոցես. այսպես է լինում, երբ կարանտին է հայտարարվում և ուսումնական հաստատություններն […]

̰
Ինչպե՞ս է ապրում Երևանն արտակարգ դրության պայմաններում․ փոխքաղաքապետի ասուլիսը

21:12 21.03.2020

Արտակարգ  դրության պայմաններում այսօր ասուլիս է հրավիրել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով համալիր աշխատանքներ են իրականացնում պարերտատան, Առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման ու կանխարգերլման ազգային կենտրոնի ցուցումներով: Հարությունյանն ասել է նաև, որ մայրաքաղաքի ամբողջ տրանսպորտը՝ մետրոն, միկրոավտոբուսներն ու ավտոբուսներն ամեն օր  ախտահանվում են։ Ուղևորափոխադրումները նվազել են, բացի […]

̰
«Լվա՛ ձեռքերդ». Ինդոնեզիայի օրանգուտանից մինչև քեռի Սեմի կերպարով Թրամփը և «Գուգլի» դուդլը

19:19 21.03.2020

Ձեռքերը լվանալու դաս ջունգլիներում գտնվող օրանգուտանից: Ծանոթացե՛ք, վերջին օրերին համացանցի հերոսն է: Կատակով և ամենայն լրջությամբ, տարբեր հարթակներում այս օրերի հիմնական կոչն է. «Լվա՛ ձեռքերդ»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչպես կարող է հիգիենայի կանոններին հետևելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը նվազեցնել կամ բացառել վարակի տարածման վտանգը

23:14 20.03.2020

Մի կյանքի պատմություն, թե ինչպես կարող է հիգիենայի և առողջապահության կանոններին հետևելն ու սոցիալական հստակ հեռավորություն պահպանելը նվազեցնել կամ բացառել վարակի տարածման վտանգը: Վտանգի հաղթահարման սոցիալական պատասխանատվությունն այս դեպքում առանձնահատուկ նշանակություն ունի, որն առավել արդյունավետ է դարձնում առողջապահական հաստատությունների ձեռնարկած միջոցառումները: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/197334158367734/

̰
Կորոնավիրուսի տարածումը կանխելու ի՞նչ աշխատանքներ են կատարվում մայրաքաղաքում ու մարզերում

21:26 20.03.2020

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ախտահանման ի՞նչ աշխատանքներ են ձեռնարկվում Երևանում և հանրապետության մարզերում։ SHANTNEWS-ն այդ ամենն ամբողջացրել է մեկ տեսանյութում։

̰ ̰
Կորոնավիրուսի մասին պրոֆեսորի դասախոսության հանրային հետաքրքրություն ներկայացնող դրվագները

13:37 20.03.2020

ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Անչա Բարանովան առցանց դասախոսություն է կարդացել նոր կորոնավիրուսի առանձնահատկությունների, հիվանդության դրսևորումների, պաշտպանության ու բուժման մեթոդների մասին: Դասախոսության՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող դրվագներն ամբողջացրել ենք տեսանյութում:

̰
̰
Ե՞րբ կստեղծվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

21:08 19.03.2020

Կորոնավիրուսի բռնկումից կարճ ժամանակ անց չինացի գիտնականները սկսեցին ուսումնասիրել պատվաստանյութի ստեղծման հնարավորությունները:  Երբ վարակն ընդգրկեց նաև այլ երկրներ, պատվաստանյութի մշակմամբ սկսեցին զբաղվել աշխարհի առաջատար մյուս գիտական կենտրոնները: Ո՞ր փուլում են հիմա գիտնականները պատվաստանյութի ստեղծման ճանապարհին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վարակակիրների վիճակը բավարար է, լուրջ գանգատներ չկան․ Արսեն Թորոսյանը տվյալներ է ներկայացրել

20:08 19.03.2020

Վերջին պաշտոնական տվյալներով ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարն ասել է, որ բոլոր վարակվածների վիճակը բավարար է, լուրջ գանգատներ չկան:  Հիշեցնենք, որ մեկ մարդ ապաքինվել է: Մանրամասները՝ տեսանյությում։

̰
Կառավարության նիստում զեկուցվող հարցերի մեծ մասը բուռն քննարկումների տեղիք է տվել

19:29 19.03.2020

Կառավարության այսօրվա նիստում զեկուցվող հարցերի մեծ մասը թեժ քննարկումներ է առաջացրել: Մանրամասները` տեսանյութում:

̰ ̰
Պարզվում է, պանդեմիան նաև դրական կողմեր ունի

22:47 18.03.2020

Կորոնավիրուսի պատճառով հարկադիր քայլերը նոր հնարավորություն են ստեղծում: Ինչ են անում մարդիկ՝ իրենց սովորությունները փոխելու և կյանքի այլ ռիթմ ու այլ մեթոդներ, իրավիճակային կառավարման նոր մոտեցումներ ցուցաբերելու և դրանք ինստիտուցիոնալ մակարդակի հասցնելու համար: Այլ կերպ ասած, կորոնավիրուսային համավարակի (պանդեմիա) հակառակ՝ դրական կողմը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպե՞ս անցկացնել հարկադիր արձակուրդը

22:43 18.03.2020

Վիրտուալ համերգներ, ներկայացումներ ու շրջայց թանգարաններում. ի՞նչ են առաջարկում հայաստանցիներին՝ հարկադիր արձակուրդը ճիշտ կազմակերպելու համար:  Տանը մնալու հնարավորություն, մեկ բաժակ սուրճ կամ թեյ ու սիրելի աշխատանք: Անխոս՝ գայթակղիչ է ու արդեն իրականություն շատերի համար: Ինչպե՞ս անցկացնել համավարակով պայմանավորված հարկադիր այս արձակուրդը: Վիրտուալ հարթակում  «մնա տանը» նշումով առաջարկներ արդեն կան: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին

21:50 18.03.2020

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդունվել է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը գովազդի թույլտվություն տրամադրել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մանրամասներ՝ Սպիտակ-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած վթարից

21:58 17.03.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 17-ին՝ ժամը 08։43-ին․ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին […]

̰
Ի՞նչ արգելքներ են սահմանվում արտակարգ դրության ժամանակ

21:45 17.03.2020

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն է: Հիշեցնենք, որ արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ներառյալ: Ի՞նչ սպասել արտակարգ դրության ընթացքում. հարցերի պատասխանները՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ գնել 108 հատ զուգարանի թուղթ կամ 4 տուփ ձու. Գեղամ Գևորգյան

20:30 17.03.2020

Սննդամթերք ու դեղորայք՝ որքա՞ն պաշար կա Հայաստանում, արժե՞ արդյոք սնունդ պահեստավորել, կլինե՞ն արդյոք թանկացումներ՝ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո այսօր առաջին ասուլիսն է հրավիրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արտակարգ դրության առանձնահատկությունները. SHANTNEWS-ի անդրադարձը

23:36 16.03.2020

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ անգամ է արտակարգ դրություն սահմանվում:  Եթե առաջին անգամ` 2008թ-ի մարտի 1-ին, դա պայմանավորված էր քաղաքական իրադրությամբ, ապա այս անգամ պատճառը աշխարհը համակած համավարակն է: ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածը սահմանում է արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը, առաջնորդվելով դրանով` Հայաստանի կառավարությունը քննարկել է արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հեռահար աշխատանքից մինչև տրանսպորտային միջոցների ախտահանում. ինչպիսի՞ն է կորոնավիրուսի դեմ հայաստանյան պայքարը

18:33 15.03.2020

Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են: Հեռահար եղանակով աշխատանք կազմակերպելու մասին կոչերից մինչև տրանսպորտային միջոցների ախտահանում: Մեկ խոսքով՝ այս օրերին պետական բոլոր կառույցներում մտածում են վիրուսի տարածման դեմ պայքարի մասին, բայց նաև՝ տնտեսության վրա դրա ազդեցությունը մեղմելու: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչից է «վախենում» և ինչից չի «վախենում» կորոնավիրուսը

22:56 14.03.2020

Որքան կյանք ունի վիրուսն արտաքին միջավայրում, ինչը կարող է հեռու պահել դրանից և, որքանով է այն հայտնի մարդկությանը: Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չկա, բայց մի շարք գիտական ուսումնասիրություններ արդեն արվել են: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
SHANTNEWS-ը զրուցել է Հայաստանում կարանտինից դուրս եկած քաղաքացիների հետ, որոնք 14 օր մեկուսացված են եղել Ծաղկաձորում

22:28 14.03.2020

SHANTNEWS-ը զրուցել է Հայաստանում կարանտինից դուրս եկած քաղաքացիների հետ: Իրանից վերադառնալուց հետո նրանք 14 օր մեկուսացված են եղել Ծաղկաձորում: Թեստերը կորոնավիրուս չեն հաստատել, ինչից հետո 28 հոգի դուրս է գրվել: Նրանցից երկուսը մեզ պատմել են կարանտինի ընթացքի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տուգանքներից մինչև մահապատիժ․ ինչպես են  աշխարհում պատժում կարանտինը խախտողներին

21:59 14.03.2020

Նոր տեսակի կորոնավիրուսը շարունակում է արագորեն տարածվել աշխարհի բազմաթիվ երկրներում: Այս ընթացքում տարբեր պետությունները մշակել են վիրուսի դեմ պայքարի մեխանիզմներ և պատժամիջոցներ: Տուգանքներից մինչև մահապատիժ: Ինչպես են պատժում կարանտինը խախտողներին: Այս ամենի մասին՝ տեսանյութում:

̰
Ինչպե՞ս և ո՞ր երկրներից վարակը ներթափանցեց Հայաստան, ի՞նչ ճանապարհով տարածվեց. ամփոփ իրավիճակ

21:52 14.03.2020

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը մեր երկրում գրանցվեց 14 օր առաջ: 10-օրյա դադարից հետո պատկերը էականորեն փոխվեց, միմյանց հաջորդեցին նոր դեպքեր: Ինչպե՞ս և ո՞ր երկրներից վարակը ներթափանցեց Հայաստան, ի՞նչ ճանապարհով տարածվեց և ի՞նչ ունենք այսօր: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպե՞ս ինքնամեկուսանալ շրջապատին չվարակելու համար. Առողջապահության միջազգային կազմակերպության սահմանած կանոնները

22:22 13.03.2020

Վերջին օրերի ամենաքննարկվող ու ամենավիճելի թեման ինքնամեկուսացումն է: Ինչպես է պետք այն վարել և տարբեր երկրներում ինչ պատիժներ են սահմանել մեկուսացումը խախտողների համար: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսը չի շրջանցում նաև պաշտոնյաներին ու հայտնի անձանց. ովքե՞ր են դարձել վարակակիր և ինչպե՞ս են պայքարում

22:10 13.03.2020

Աշխարհի 5 մայրցամաքի հարյուրից ավելի երկրներ ներթափանցած նոր կորոնավիրուսը չի շրջանցում որևէ մեկին. սովորական քաղաքացիներից մինչև ամենաբարձր պաշտոն ու դիրք զբաղեցնողները: Ամեն օր վարակվածների շարքը համալրվում է նոր հայտնի անձանցով: Այսօր, օրինակ, վարակը հաստատվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ` Սոֆի Թրյուդոյի, Ավստրալիայի ներքին գործերի նախարարի մոտ, իսկ Նորվեգիայի թագավորն ու թագուհին կարանտինի մեջ են: […]

̰
Ինչպե՞ս խուսափել հրդեհային իրավիճակներից. քննարկում ԱԻՆ-ում

19:21 13.03.2020

Հողամասը մաքրելու մարդկանց ցանկությունը հաճախ ավարտվում է 911 զանգելով: Աղբն ու չոր խոտը հավաքում են, ինչպես միշտ են անում, այրում ու հետո հասկանում՝ հրդեհ է բռնկվել: Դա հրդեհի պատճառներից մեկն է, և այդպիսի դեպքերը քիչ չեն: Երեկ, օրինակ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում միաժամանակյա 20 կանչ են սպասարկել: Սեզոնի համար թիվն աննախադեպ մեծ է: Մանրամասները` ռեպորտաժում: […]

̰
Գյումրեցի 43-ամյա կինը նախկինում ևս բռնության է ենթարկվել 28-ամյա երիտասարդի կողմից. մանրամասներ

15:58 13.03.2020

Գյումրիում 43-ամյա կնոջն ու նրա 13-ամյա դստերը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող 28-ամյա Դավիթ Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալ։ Ծեծի հետևանքով մահացած կնոջը դատաբժշկական փորձաքննություններից հետո մարտի 11-ին հուղարկավորեցին, իսկ 13-ամյա աղջիկը դեռ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում բռնության այս դեպքին ու […]

̰
BACK_TO_TOP