TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Արխիվ

ԱՀ ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին զոհված զինծառայողների անունները

14:51 28.09.2020

ԱՀ ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողների անունները․ Աղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ. Գևորգյան Կարեն Ազատի, ծնվ. 2000թ. Գասպարյան Վահե Սաշայի, ծնվ. 2000թ. Սարգսյան Սարգիս Արմենի, ծնվ. 2002թ. Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2000թ. Սիմոնյան Արամ Արտաշեսի, ծնվ. 2001թ. Հարությունյան Նարեկ Վոլոդյայի, ծնվ. 2001թ. Գևորգյան Աղասի Հակոբի, ծնվ. 2000թ. Բադալյան […]

̰
Ունենք մոտ 200 վիրավոր, 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևան

11:26 28.09.2020

Ունենք մոտ 200 վիրավոր, 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ: Այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Մեծ մասի վիճակը թեթև է, առաջին բուժօգնությունից հետո վերադարձել ենք շարք: «Մեզ մոտ այս պահին որեւէ կենդանի զինվորական գերության մեջ չկա, բայց քանի որ կան բազում դիեր, որեւէ բան վերջնականապես հաստատել […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, 6 մահ

11:05 28.09.2020

Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49574 դեպք, որոնցից 43665-ն` առողջացած, 957-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 286161 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1935 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Ունենք 52 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները․ կիրառվել է նաև «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ

08:42 28.09.2020

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ»։

̰
ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր, հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստ

08:36 28.09.2020

Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:  

̰
Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ․ ՊԲ

08:05 28.09.2020

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ․ Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ. Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ. Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ. Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ. Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ. Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ. […]

̰
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները

23:55 27.09.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները․ Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ. Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ. Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ. Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ. Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ. Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ. Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ. Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ. Թորոսյան Դավիթ […]

̰
Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին

22:10 27.09.2020

Ըստ հետախուզության տվյալիների՝ Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ճշտված տեղեկություններով գրոհայինների շարքում կա 81 զոհ։ Այս մասին տեղեկացրին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

̰
Լուրը՝ իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում․ ԱՀ ՊԲ

21:29 27.09.2020

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն։

̰
«Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 16 զոհ և 100-ից ավելի վիրավոր»․ ԱՀ պաշտպանության փոխնախարար

18:14 27.09.2020

ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով։ Նրա խոսքով՝ նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 16 զոհ և 100-ից ավելի վիրավոր։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3277268568975947

̰
Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու․ Ադրբեջանն օգտագործում է ռեակտիվ համազարկի իր բոլոր կայանքները․ Հովհաննիսյան

17:42 27.09.2020

«Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ «ադրբեջանական բանակն օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները՝ Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն»։

̰
ՀՀ ԱԽ նիստում քննարկվել է հակառակորդի գործողություններին  արժանի հակահարված տալու հարցերը

15:30 27.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:Տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել […]

̰
Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք․ Փաշինյան

12:40 27.09.2020

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սիրելի հայրենակիցներ. Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»:

̰
Արցախի բոլոր ուսումնական հաստատությունները անորոշ ժամանակով փակվում են

12:31 27.09.2020

Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին։ Սիրելի՛ հայրենակիցներ խուճապի չմատնվեք, այս ամենը ձեր իսկ ապահովության համար է […]

̰
Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը․ Փաշինյան

12:10 27.09.2020

Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը: Հպարտ, հաղթո՛ղ ժողովուրդ»,- գրել է նա:

̰
Ադրբեջանական մարտական տեխնիկայի հերթական խոցումները. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

12:08 27.09.2020

Ադրբեջանական մարտական տեխնիկայի հերթական խոցումները: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Հայաստանում կորոնավիրուսի 328 նոր դեպք է գրանցվել․ 3 մարդ մահացել է

11:23 27.09.2020

Սեպտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49400 դեպք, որոնցից 43613-ն` առողջացած, 951-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 284226 թեստավորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք: Ունենք […]

̰
Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

11:16 27.09.2020

Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել։

̰
Հայտարարում եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար․ ԱՀ նախագահ

11:13 27.09.2020

Ելնելով ստեղծված իրավիճակից հայտարարում եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Մենք բազմիցս […]

̰
Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու․ ԱՀ նախագահ

10:36 27.09.2020

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Քիչ առաջ հանդիպել […]

̰
Սիրիայում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 7 մարդ Է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա

21:58 26.09.2020

Սիրիայի Ռաս Էլ Այն քաղաքում առնվազն յոթ մարդ է զոհվել ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, գրում է SANA գործակալությունը: «Հասեկե նահանգի Ռաս Էլ Այն քաղաքի հարավային մուտքի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով յոթ մարդ Է զոհվել, այդ թվում ՝ երկու երեխա»,- գրում է գործակալությունը ՝ վկայակոչելով տեղական աղբյուրներին: Ռաս Էլ Այն քաղաքը վերահսկում է թուրքական բանակը […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք, 175 առողջացում

11:04 26.09.2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49072 դեպք, որոնցից 43576-ն` առողջացած, 948-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4253 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 280366 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4289 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպք: Ունենք 175 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ […]

̰
Ուկրաինայում ինքնաթիռ է կործանվել․ 22 մարդ զոհվել է

23:50 25.09.2020

Խարկովում Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 22 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ-ն, փոխանցում է «Корреспондент.net»-ը: Ոստիկանության տվյալներով ՝ օդանավում եղել է 28 մարդ ՝ անձնակազմի 7 անդամ և 21 կուրսանտ։ Հայտնաբերվել են 22 զոհվածների մարմինները, 2 մարդ տուժել է, և 4 մարդու որոնումները շարունակվում են: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել ժամը 21:55-ին: Խարկովի […]

̰
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

23:17 25.09.2020

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ դատական նիստը ընդմիջվել է, քանի որ դատարանը խորհրդակցական սենյակ է գնացել որոշում կայացնելու համար: Նշվել է, որ որոշումը կհրապարակվի ժամը 23։00-ին: Դատարանի որոշման համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել են նրա պաշտպանները։ Նա երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այն ժամանակահատվածում, երբ […]

̰
Աշտարակ քաղաքում ավտոմեքենաներ են այրվում

13:16 25.09.2020

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:54-ին, Արագածոտնի Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկի 1-ին հարկում այրվում են կայանած ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Հարուցվել է քրգործ՝ Ծովագյուղում մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

12:34 25.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք, 135 առողջացում, 2 մահ

11:04 25.09.2020

Սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48643 դեպք, որոնցից 43401-ն` առողջացած, 947-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4002 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 276077 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 392 նոր դեպք: Ունենք 135 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Բժշկական որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունը հոկտեմբերիի 1-ից այլևս չի գործի

10:58 25.09.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 16.03.2020թ․ թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն, 2020թ. մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր […]

̰
Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում գրանցվել է COVID-19-ի ռեկորդային աճ

09:18 25.09.2020

Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում վերջին 1 օրում գրանցվել են կորոնավիրուսի դեպքերի աճի ռեկորդներ։ Ասյ մասին հայտնում է Daily Mail-ը։ Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահության դեպարտամենտի տնօրեն Իվոն Դոյլի փոխանցմամբ՝ հինգշաբթի Մեծ Բրիտանիայում հաստատվել է վարակման ավելի քան 6600 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է պանդեմիայի մեկնարկից ի վեր։ Ընդհանուր առմամբ մինչ օրս երկրում գրանցվել է վարակման ավելի […]

̰
Պտղունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է 10 բնակարան

08:59 25.09.2020

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:08-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու  մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի […]

̰
BACK_TO_TOP