TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար

12:23 16.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված  մեծածավալ  քննչական  և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք

11:06 16.09.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 2758 դեպք: Ապաքինվել է ևս 31 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 1412: Կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս երկրում մահացել է 19 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 6633 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 257 նոր դեպք, 128 պացիենտ առողջացել է

10:55 16.09.2020

Սեպտեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46376 դեպք, որոնցից 42069-ն` առողջացած, 923-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 247839 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 4135 թեստավորում, որից 3878-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք, […]

̰
Յոսիհիդե Սուգան հաստատվեց Ճապոնիայի վարչապետի պաշտոնում

10:18 16.09.2020

Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատում քվեարկության արդյունքներով Յոսիհիդե Սուգան դարձավ Ճապոնիայի վարչապետ։ Նոր վարչապետի օգտին է քվեարկել 465 պատգամավորից 314-ը։ Նշվում է, որ խորհրդարանում 313 տեղ պատկանում է իշխող կոալիցիային (Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը, որը գլխավորում է Սուգան, և «Կոմեյտո» կուսակցությանը), հայտնում է «РИА Новости»-ն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Սինձո Աբեի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել։ […]

̰
Արկադի Խաչատրյանն ընտրվեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

15:57 15.09.2020

Ազգային ժողովում Արկադի Խաչատրյանն ընտրվեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքերով՝ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր։ Արկադի Խաչատրյանի օգտին կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 4։

̰
Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանն ընտրվել են ՍԴ անդամներ. ԱԺ-ն ամփոփել է ընտրության արդյունքները

12:59 15.09.2020

ԱԺ-ում այսօր առավոտյան տեղի է ունեցել ՍԴ երեք թեկնածուների ընտրությունը: Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է արդյունքները։ Պատկերն այսպիսին է. Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի ընտրությանը մասնակցել է  88 պատգամավոր։ 2 անվավեր, 84 կողմ, 2 դեմ ձայներով նա ընտրվել է ՍԴ անդամ։ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Վաղարշյանի ընտրությանը մասնակցել է 88 պատգամավոր։ 1 անվավեր, 86 […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք, 248 պացիենտ առողջացել է

10:52 15.09.2020

Սեպտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41941-ն` առողջացած, 920-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2975 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 243704 թեստավորում: Երեկ կատարվել է 2761 թեստավորում, որից 2611-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք, 248 […]

̰
Ավարտվել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը, որը տևել է 4 ժամից ավելի

22:01 14.09.2020

ՌԴ նախագահը հայտնել էր Բելառուսին 1,5 մլրդ դոլար պետական վարկ տրամադրելու մասին։

̰
Գյումրիում կրկին դանակահարություն է տեղի ունեցել

21:12 14.09.2020

Այսօր՝ ժամը 16։10-ի սահմաններում, շտապօգնության մեքենայով «Գյումրի» բժշկական կենտրոն կտրած-ծակած վերքերով մի երիտասարդ է տեղափոխվել։ Այս մասին SHANTNEWS-ին ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Երիտասարդին  այս պահին վիրահատում են։ Ըստ Արմեն Խաչատրյանի՝ նա ստացել է ձախ թևատակի կտրած-ծակած արյունահոսող վերքեր։ Նախնական տեղեկություններով` կատարվածը  Գյումրիի Տերյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանք է։ Տուժած երիտասարդի […]

̰
ԱԱԾ-ն Գյումրիի քաղաքապետարանին ենթակա ՀՈԱԿ-ներում չարաշահումներ  է բացահայտել

11:36 14.09.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ,  ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով, 18 քաղաքացիների հրամանագրել […]

̰
Հայաստանում հաստատվել կորոնավիրուսի 107 նոր դեպք․ մահացել է 3 մարդ

10:59 14.09.2020

Սեպտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն` առողջացած, 919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3075 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 240943 թեստավորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 2631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 107 նոր դեպք: Ունենք […]

̰
ԱՀԿ-ն գրանցել է կորոնավիրուսի օրական դեպքերի ռեկորդային աճ

08:47 14.09.2020

Վերջին մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 307 930 նոր դեպք։ Դա ռեկորդային ցուցանիշ է հավավարակի սկսվելուց ի վեր։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Նախկին հակառեկորդը գրանցվել էր սեպտեմբերի 6-ին՝ 306 857 դեպք։ ԱՀԿ տվյալներով՝ ընդհանուր առմամբ աշխարհում մինչ օրս հաստատվել է վարակման ավելի քան 28․6 մլն դեպք, մահացել՝ ավելի քան 917 հազար պացիենտ։ Հիվանդացության […]

̰
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք. կատարվել է 3681 թեստավորում

11:17 13.09.2020

Սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45862 դեպք, որոնցից 41659-ն` առողջացած, 916-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3005 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 238312 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3681 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 54 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]

̰
Վրաստանում 1 օրում կորոնավիրուսի 158 նոր դեպք է գրանցվել

11:32 12.09.2020

Վրաստանում 1 օրում 158 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2075-ի։ Ապաքինվածների ընդհանուր թիվը 1363 է։ Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։ Երկրում կրկին սահմանափակումներ են մտցվել․ արգելվել են մասսայական միջոցառումները, հետաձգվել է ուսոումնական տարին։

̰
Հայաստանում կորոնավիրուսի 172 նոր դեպք է գրանցվել. COVID-19-ից 2 մահացածներից ամենաերիտասարդը 55 տարեկան է

11:00 12.09.2020

Սեպտեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45675 դեպք, որոնցից 41605-ն` առողջացած, 911-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2878 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 234631 թեստավորում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Այսպիսով` երեկ կատարվել է 3372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 172 նոր դեպք: […]

̰
Հայաստանում մինչև 2021թ․ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին

16:55 11.09.2020

Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվում է կարանտին: Կառավարության որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում: «Հաշվի առնելով այն, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակ, և ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, այն, որ Հայաստանի Հանրապետությունում ևս հիվանդությունը ստացել […]

̰
Արձանագրված ալկոհոլային թունավորումից ևս մեկ մահվան դեպք է գրանցվել

16:05 11.09.2020

Սույն թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշված ժամանակահատվածում տարբեր բժշկական կազմակերպություններում բուժում են ստացել 28 […]

̰
Ոստիկանության պարզաբանումը՝ Ադրբեջանի կողմից ՀՀ ԶՈՒ սպաների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին

15:07 11.09.2020

Սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվել, որ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեական հետապնդում է նախաձեռնվել ՀՀ ԶՈՒ սպաներ Վազգեն Վարդանյանի և Արմեն Ջամալյանի նկատմամբ, ինչի կապակցությամբ նշված երկրի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից համապատասխան հայցադիմում է ներկայացվել Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը՝ նրանց նկատմամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով։ Այս մասին ՀՀ ոստիկանությունը պարզաբանում […]

̰
Շրջանառության մեջ են դրել վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության դրական  եզրակացություններ․ ԱԱԾ բացահայտումը

11:59 11.09.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ «Դրայվ-2014» ՍՊ ընկերության տնօրեն Դ.Թ.-ը, նախնական համաձայնության գալով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Ա. Պ.-ի և փորձագիտական խմբի փորձագետ Ռ.Ղ.-ի, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊ ընկերության պաշտոնատար […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 177 նոր դեպք, 201 առողջացում, 3 մահ

10:51 11.09.2020

Սեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ն` առողջացած, 909-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 231259 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 3450 թեստավորում, որից […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք

10:40 11.09.2020

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 87 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 1917-ի: Առողջացածների թիվն աճել է 20-ով և կազմում է 1354: 5,882 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 390-ը՝ հիվանդանոցում: Մինչ օրս երկրում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է 19 մարդ: Արտերկրից բուժման նպատակով տեղափոխվածների թիվը 41 է:    

̰
Պայթյուն Հորդանանի զինամթերքի պահեստում․ կան զոհեր, վիրավորներ

08:16 11.09.2020

Գիշերն ուժգին պայթյուն է որոտացել հորդանանյան Էզ-Զարկա քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Ամմանից 20 կմ հեռու, հայտնում է Al Arabiya-ն։ Կա 2 զոհ, 3 վիրավոր։ Պայթյունը տեղի է ունեցել զինամթերքի պահեստում, որից հետո հրդեհ է բռնկվել։ Զինվորականները շղթայել են շրջանը։ Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառ է հանդիսացել կարճ միացումը, հայտնել է տեղեկատվության հարցերով պետնախարար Ամժադ Ադալիան։ […]

̰
Բեյրութի նավահանգստում նոր հրդեհ է բռնկվել

15:59 10.09.2020

Al Arabia հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրդեհը սկսվել է ավտոմեքենաների անվադողերի և վառելիքի և քսանյութերի պահեստում, որը գտնվում է նավահանգստի տարածքում։

̰
Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեղադրանք է առաջադրվել 20 անձի

12:46 10.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Իջևան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց […]

̰
Նավալնին լիովին գիտակցության է եկել․ ԶԼՄ-ներ

11:38 10.09.2020

Բժիշկներն արդեն թույլ են տվել, որ Նավալնին այցելուների ընդունի. մինչ այդ նրա մոտ թողնում էին միայն բժիշկներին և կնոջը։

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք, 210 առողջացում

10:55 10.09.2020

Սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն` առողջացած, 906-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 227809 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 3250 թեստավորում, որից […]

̰
«Նավալնիին թունավորել են ՌԴ հատուկ ծառայությունները․ նա պետք է մահանար ինքնաթիռում»․ Die Zeit

10:45 10.09.2020

Die Zeit-ը գրում է, որ քաղաքական գործչին կարող էր թունավորել նրան հետևող գործակալներից մեկը՝ թույնը քսելով այն բաժակին, որից քաղաքական գործիչը թեյ էր խմել:

̰
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

21:28 09.09.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմել է Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ պրն. Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ։ Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ […]

̰
Պետությանը պատճառվել է շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը

16:12 09.09.2020

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայության տակ գտնվող «Լոգիստիկ-կենտրոն» ՓԲ ընկերությունն ընդգրկված է եղել պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքի՝ մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում։ 2013 թվականին պետական գույքի կառավարման վարչության իրավասու պաշտոնատար անձինք, «Լոգիստիկ-կենտրոն» ընկերությունը մեկ […]

̰
Մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավորին և նրա որդուն

15:33 09.09.2020

«Հետք» լրատվական կայքի հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ԱԺ նախկին պատգամավոր Հ. Դ.-ին և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն արարքների կատարման համար, որ վերջիններս թաքցրել են հայտարարագրման […]

̰
BACK_TO_TOP